Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպմանը քննարկվել են օրենսդրական դաշտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը և այստեղ Հայաստանի ու Արցախի խորհրդարանների միջև կապերի հետևողական խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Նյութի աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2013/09/02/bako-sahakyan-hh-aj/
No comments:
Post a Comment