Հարյուրամյակներ շարունակ մենք միշտ պայքարել ենք հարևան
թշնամիների դեմ:Պայքար, որ ունեցել է նպատակ պաշտպանելու Հայաստանը և հայի տեսակը:
Սակայն ցավով պետք է նշեմ, որ այժմ հայտնվել ենք մի վիճակում, որ արտաքին թշնամուն
թողած՝ անհրաժեշտություն է առաջացել պայքարելու ներքին թշնամու դեմ: Երբ հարցնում են, բոլորս հայրենասեր ենք, և հայրենիքին
մենք ներսից ոչ մի վնաս չենք հասցնում, ընդհակառակը՝ հայրենասիրությունից դրդված ենք
խոսում, ուղղակի իրավիճակից օգտվելով՝ դրսի ուժերը գտնում են ավելի հեշտ ճանապարհ ներսի
դավաճանությունն օգտագործելու:Սահմանին կանգնած է հայ զինվորը ու հսկում է մեր երկրի խաղաղությունը, բոլորի
խաղաղությունը, նաև այն մարդկանց խաղաղությունը, ովքեր փորձում են իբր հայրենասիրությունից
դրդված իրենց գործելաոճով զինել արտաքին թշնամուն, ով ամեն վայրկյան կարող է վտանգել
հայ զինվորի կյանքը։Անթույլատրելի է հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև անհանդուրժողականություն և ատելություն սերմանելու քաղաքականությունը:Մինչև
ուր պիտի հասնենք այսպես: Շատ քաղաքական գործիչների
գործելաոճը դուրս
է քաղաքակիրթ ու բարոյական պայքարի բոլոր նորմերից:
Սթափվե′ք, և
անտեղի մի շահարկեք ժողովրդի անունը, երկրում մի′ ստեղծեք այնպիսի իրավիճակ, որից ուրախանա
և օգտվի արտաքին թշնամին, սթափվե′ք, որ մեր երկիրը դառնա համերաշխ ընտանիք:Անընդմեջ
քննադատելը շատ հեշտ է, խնդիրներին լուծում տալն է դժվար: Դրա համար իմաստություն
և փորձ է հարկավոր:Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ
ազգի
անկախության պահպանման, պետականության զարգացման և ապագայի նկատմամբ վստահության
խորհրդանիշը երկրի նախագահն է, որն
իր հետևից
տանում է
Հայաստանը ու
հայ ժողովրդին և խոսում ու գործում է հանուն պետության
շահերի:
Երբեք էլ ոչ մի ժամանակաշրջանում
երկրի առաջնորդներին չի հաջողվել բոլորին գոհացնել, քանի որ հասարակություն էլ կատարյալ չէ, և
դեռ տարիներ են հարկավոր պետական մտածողության զարգացման համար: Իսկ երբևէ
մտածել եք, թե ինչքան հոգնեցուցիչ է անընդհատ մտավոր աշխատանքը, ծանր պարտականությունը
և պատասխանատվությունը քո ազգի նկատմամբ և հատկապես՝ շարունակաբար քննադատումների ներքո: Նախագահին հոգնել չի կարելի, վրիպումները թանկ են լինում: Տարաբնույթ գործեր, անվերջանալի հիմնախնդիրներ և դրա հետ մեկտեղ՝ անհիմն հերյուրանքներ… Առօրյա լարված ու մեծ աշխատանք կատարող նախագահին, ով ազգի շահն է ներկայացնում արտաքին և ներքին
քաղաքականության բարդ ելևէջներում, պետք է հարգել և աներկբա համարել երկրի խորհրդանիշ՝
որպես պետականության առանցքային սյուն: Երկրի առաջնորդն իր ազգով է զորեղ
սեփական պետության կառուցման գործում:
Այս գիտակցությամբ պետք է բոլորս առաջնորդվենք՝ չտրվելով զգացմունքային և չմտածված գործողություններին: Այս խորին համոզմամբ պետք է առաջ շարժվենք: ՀՀ նախագահին հարգելով`մենք յուրաքանչյուրս հարգում ենք ինքներս մեզ, մեր երկիրը և ապահովում մեր երկրի անվտանգությունը:Ուժեղ
առաջնորդ՝ նշանակում է հզոր երկիր, իսկ մենք ուզում ենք և պետք է ապրենք այդպիսի
երկրում, հետևաբար մենք պետք է սովորենք ատել ատելությունը, սիրել պետությունը և
չսասանել նրա հիմքերը:
Նյութի աղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/225119/
No comments:
Post a Comment