Saturday, November 8, 2014

«ԱՅՆ, ԻՆՉ ԱՍՈՒՄ ԵՆՔ ԽՈՍՔՈՎ, ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՎ ՑՈՒՅՑ ՏԱՆՔ». ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանից այսօր «Իրավունքը» պարզեց` Հայաստանում ինչ վիճակում է խոսքի ազատությունը:«Հայաստանում խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա է, դա են վկայում  միջազգային մի շարք կազմակերպությունների զեկույցները»,- ասաց պատգամավորը եւս մեկ անգամ շեշտելով, որ Հայաստանում խոսքի ազատությունը շատ ավելի ազատ  է:
    Ինչ վերաբերում է ագրեսիվ վերաբերմունքդրսեւորող եւ ազգակործան գործունեություն ծավալող հասարակական այնկազմակերպություններին, որոնք   չեն հանդուրժում իրենց հասցեին ուղղված  լրատվամիջոցների  քննադատությունը, հատկապես երբ դատական ատյանները  պաշտպանում են ԶԼՄ-ի ազատ արտահատվելու իրավունքը, տիկին Մուրադյանն ասաց, որ դեմ է այն գործելաոճին, երբ առկա է  խոսքի ու գործի հակասություն: «Այն, ինչ ասում ենք խոսքով, պետք  է գործով ցույց տանք»,- ասաց տիկին Մուրադյանը:
    Պատգամավորին հիշեցրինք, որ վերջերս «Իրավունք» թերթին դատի տված մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ դատարանում պարտվել էին եւ  թերթին ֆաշիստական բնութագրումը տվել: Ռ. Մուրադյանն ասաց, որ չի ընդունում  նման որակումը, ընդհակառակը,«Իրավունքն» այն թերթն է, որտեղ բարձրացվում են  մեր երկրի  կարեւոր խնդիրները:

Սոնա Դավթյան

Նյութի աղբյուրը՝
http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=21283:l---------r-----&catid=41:lurer&Itemid=57

08.11.2014թ.

No comments:

Post a Comment