Tuesday, April 5, 2016
Ռ.Մուրադյանի ապրիլի 5-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Վերջին
օրերին կատարվող իրադարձությունները բոլորիս ուշադրության կենտրոնում են: Հերթական անգամ Ադրբեջանն անցավ իր նենգ
մարտավարությանը՝ թիրախ դարձնելով իր բակում աշխատող գյուղացուն, իրենց տանը
հանգիստ նստած ծերերին, դպրոց հաճախող երեխաներին: Անգամ պատերազմի ժամանակ պետք է
արժանապատիվ կռվել:
Թշնամին քաջ գիտակցում է, որ դեմ առ դեմ
կանգնելով հայ զինվորի առջև՝ դատապարտված է բախվելու նրա երկաթյա կամքին և
անկոտրում ոգուն, և հետ է շպրտվելու:Նրանք բազմիցս են ականատես եղել, որ ուժը մեր
հայի գենի մեջ է:Այսպիսին ենք մենք:
Ինչպես ասել է սպարապետ Վազգեն
Սարգսյանը.
Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի
հետևում քար կա, մշուշի ետևում’ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և
ամրանում քրտինքով: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս օրերին մենք դրա ականատեսն ենք: Այսօր մենք ուժեղ ենք քան
երբևէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի՛ ուժեղ ենք լինելու:
Ադրբեջանի կողմից տարվող նման վայրագ գործելաոճը
լուրջ սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ,
օրենքի գերակայություն քարոզող եվրոպական կառույցների համար: Վաղուց արդեն
ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ գործնական քայլեր և հասցեական
միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի նման քաղաքականությունը կանխելու համար:
Բազմաթիվ մարդիկ զրկվում են կյանքի իրավունքից, խախտվում են միջազգային
ամրագրված պարտավորություններ և ստորագրված համաձայնագրեր: Ժամանակն է, որ
միջազգային կառույցները ոչ թե միայն քարոզեն համամարդկային արժեքներ և
համընդհանուր իրավունքներ, այլ արժանի գնահատական տան և կոնկրետ գործուն քայլեր
ձեռնարկեն հենց այդ իրավունքները բազմիցս ոտնահարող Ադրբեջանի նկատմամբ:
Բոլոր մայրերի անունից կոչ եմ անում, որ վերջ դրվեն աշխարհում նման
ոճրագործություններին, որ չշատանան որդեկորույս մայրերը:
Բոլոր մայրերի անունից դիմում և պահանջում ենք, որ դատապարտվի Ադրբեջանի
նման անհանդուրժելի և բոլոր միջազգային նորմերը խախտող որդեգրած քաղաքականությունը:
Ուզում եմ հիշեցնել, որ խնդիրների լուծման խաղաղ բանակցային ճանապարհը ուժեղ
կողմերի միջոց է, իսկ դավադրությունների ճանապարհը՝ ծուղակ բոլոր կողմերի համար:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment