«Եթե ժամանակին Ադրբեջանի նկատմամբ հասցեական գնահատական տրվեր միջազգային հանրության եւ կառույցների կողմից, այսօր այդ քայլին չէր գնա Ադրբեջանը: Միջազգային հանրության տված գնահատականը միշտ անհասցե է եղել: Մեր հայ զինվորի մեջ այնքան մեծ էր հայրենասիրությունը, որ հաճախ հարց եմ տալիս ինձ` արդյոք մենք մեր կրթական ծրագրերով հասցրել ենք այդքան հայրենասիրական ոգի ներդնել նրանց մեջ, որ այսօր ստացանք այն»,-Հայելի ակումբում ասաց պատգամավոր Ռուզան Մուրադյանը: Վերջինս անդրադառնալով լուրերին, թե շուտով նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցով կոչով է դիմելու ժողովրդին` Մուրադյանը վստահեցրեց, որ նախագահը կասի մի բան, որը բխելու է ազգի և պետության շահերից:
No comments:
Post a Comment