Friday, May 27, 2016

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Մայիսի 27-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2015 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացված ծախսերի կատարողականը:


Wednesday, May 25, 2016

«Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» ծրագրի ամփոփիչ ցուցահանդես

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախաձեռնությամբ ՀՀ դպրոցներում իրականացվեց «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագիրը, որն ուղղված էր աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, ինժեներական մասնագիտությունների հանդեպ հետաքրքրության խթանմանը:

https://www.youtube.com/watch?v=q3cc9M6VvRg

Tuesday, May 24, 2016

«ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹԻ ԱՄՓՈՓԻՉ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

2016թ. մայիսի 24-ին ավարտվեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացված «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագիրը ՀՀ դպրոցներում: Ծրագրի նպատակն էր աջակցել դպրոցների աշակերտներին ծանոթանալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ: Ծրագիրն ամփոփվեց ցուցահանդես-մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային կենտրոնում: Մրցանակաբաշխության ընթացքում լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցները պարգևատրվեցին: Իսկ մրցանակաբաշխությունից հետո առաջին տեղերը գրաված պաստառների նկարներով կտպագրվեն 2017թ. օրացույցներ, որոնք կտրամադրվեն ՀՀ բոլոր դպրոցներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը, Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և ՀՀ բոլոր մարզերից ծրագրին մասնակից դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, աշակերտներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ողջունեց դպրոցականների ներուժի բացահայտմանն ու խրախուսմանն ուղղված նմանատիպ միջոցառման կազմակերպումը և ընդգծելով տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կարևորությունը երկրի զարգացման գործում՝ հորդորեց աշակերտներին լավ սովորել և գիտելիք ձեռք բերել: Ողջունելեվ ներկաներին՝ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր մարզերի մասնակից դպրոցներին` նշելով ծրագրի դերը ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և տարածման գործում: Ցուցահանդես-մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ վարչապետը նախ ծանոթացավ ամփոփիչ ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններին, ապա պատվոգրեր հանձնեց լավագույն աշխատանքների համար 12 առաջին տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին և դյուրակիր համակարգիչներ (նոութբուքեր)՝ աշակերտներին: 12 երկրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին պլանշետներ հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ 12 երրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին թվային հեռախոսներ հանձնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ծրագրի շրջանակում աշխատանքներ ներկայացրած մյուս դպրոցների տնօրեններն ու աշակերտները ևս արժանացան պատվոգրերի և խրախուսական մրցանակների: Շնորհավորում ենք բոլոր դպրոցներին և շնորհակալություն ենք հայտնում ակտիվ մասնակցության համար:

«Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագրի մրցանակաբաշխություն

Մայիսի 24-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցեցին «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից ՀՀ բոլոր դպրոցներում կազմակերպված «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագրի մրցանակաբաշխությանը և հանձնեցին մրցանակներ լավագույն անվանակարգերում տեղ զբաղեցրած դպրոցներին:

http://gov.am/am/news/item/12480/



Վարչապետ Հ.Աբրահամյանը ներկա է գտնվել «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագրի մրցանակաբաշխությանը


Վարչապետ Հովիկ Աբրահամյան մայիսի 24-ին Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում անցկացված «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագրի մրցանակաբաշխությանը:


Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ամփոփիչ ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններին, ապա պատվոգրեր հանձնել լավագույն աշխատանքների համար 12 առաջին տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին և դյուրակիր համակարգիչներ (նոութբուքեր)՝ աշակերտներին: 12  երկրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին պլանշետներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ 12 երրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին թվային հեռախոսներ է հանձնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ծրագրի շրջանակում աշխատանքներ ներկայացրած մյուս դպրոցների տնօրեններն ու աշակերտները ևս արժանացել են պատվոգրերի և խրախուսական մրցանակների:

Վարչապետը ողջունել է դպրոցականների ներուժի բացահայտմանն ու խրախուսմանն ուղղված նմանատիպ միջոցառման կազմակերպումը և ընդգծելով տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կարևորությունը երկրի զարգացման գործում՝ հորդորել է աշակերտներին լավ սովորել և գիտելիք ձեռք բերել:

«Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագիրն իրականացրել են «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, մասնակցել են Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 110 դպրոց-կենտրոնների և իրենց տարածքների դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտները:  Ծրագրի նպատակն է՝ աջակցել դպրոցականներին ծանոթանալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ:


Նյութի աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/05/24/gov/2030104

Tuesday, May 17, 2016

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի մայիսի 17-ի ելույթը հայտարարությունների ժամին

Այս օրերին, երբ բոլորիս ուշադրության կենտրոնում Ղարաբաղա-Ադրբեջանական սահմանային իրավիճակն է, շարունակվում են առիթ-անառիթ մեղադրանքներ հնչեցնել իշխանություններին՝ հաշվի չառնելով տվյալ իրավիճակում դա տեղին է թե ոչ, կամ երբ տեղի են ունենում միջազգային բնույթի հանդիպումներ, արդյո՞ք իրենց այդ քայլը չի վնասի մեր երկրի հեղինակությանը: Բոլորս խրախուսում ենք առողջ քննադատությունները, բայց երբ արվում են անհիմն, անառիթ, ոչ տեղին ու ժամանակին հայտարարություններ ու մեղադրանքներ, երբ առաջինը նայում են ոչ թե երկրի շահերից ելնելու, այլ ինքնահաստատվելու, դրանք արդեն ոչ ադեկվատ դրսևորումներ  են:  Մենք առավել քան երբևէ պետք է լինենք միասնական: Վստահ եմ, որ տվյալ պահին բոլորիս մտահոգում է մեկ հարց, և մեր քայլերը  պետք է ուղղված լինեն նպաստելու այդ հարցի լուծմանը և ոչ թե խանգարելուն:
Մասնավորապես, խոսքս վերաբերում է նրան, որ երբ ՀՀ նախագահը պատրաստվում է մասնակցել միջազգային հարթակներում  բանակցային գործընթացներին, որտեղ ինչպես երևում է տեղի ունեցած բանակցություններում ՀՀ նախագահը բավական պարզ և կոշտ հասկացրել է լղոզված, անհասցե հայտարարություններով հանդես եկող համանախագահներին Ադրբեջանի վարքագծի մասին,  այստեղ  փորձում են անհիմն հայտարարություններով խանգարել և անձնական դիվիդենտներ շահել, չհասկանալով որ տվյալ իրավիճակում իրենց այդ քայլերն ուղղված են ոչ թե կոնկրետ անձի, այլ ամբողջ երկրի հեղինակությանը:
ՈՒզում եմ նաև անդրադառնալ այն հարցին, որ երբ ի սկզբանե տարբեր քաղաքական ուժերի կողմից պահանջ է առաջ քաշվում կազմակերպել փակ քննարկում այս կամ այն հարցի շուրջ տարբեր ձևաչափերով, վերջում պարզվում է, որ որոշ մարդիկ լավ չեն գիտակցել  քննարկման փակ լինելու պատճառներն ու ակնկալիք հետևանքները, և քննարկումից հետո հանրայնացնում են  փակ նիստում ստացած տեղեկատվությունը:
Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ քաղաքական հարցերում, բայց մենք մեկ թիմ ենք, և ոչ միայն հանրապետական կուսակցությունը, այլև բոլոր քաղաքական ուժերը, և հատկապես, երբ հարցը վերաբերում է մեր երկրի անվտանգությանն ու հեղինակությանը, պարտավոր ենք միասնական լինել  զայրացնել մեր թշնամիներին և խարխլել նրանց առանց այդ էլ ձախողված պլանները: Տարբեր միջազգային հարթակներում մեր երկրի նախագահը միշտ հանդես է եկել ուժեղի դիրքերից՝ իր թիկունքում զգալով բոլորիս միասնականության շունչը:   
Պահպանենք այն բոլոր հարթակներում հաղթանակներ գրանցելու համար:
Անհրաժեշտ է մեր ինքնավստահության և միասնականության ներկայիս կայծը աստիճանաբար վերածել հարատև կրակի:
Նյութի աղբյուրը՝

Monday, May 16, 2016

Ռուզաննա Մուրադյան. «30/70 համամասնության ամրագրումն երաշխիք է ու մեծ ձեռքբերում»

Ընտրական օրենսգրքում  սեռերի ներկայացվածությունը կուսակցությունների ցուցակներում  ամրագրվել է  30/70 տոկոսային հարաբերակցությամբ՝ ներկայիս 20/80 փոխարեն,   ասաց WomenNet-ի հետզրույցում  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ իրենց այդ առաջարկին միացել են ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներ:

«Այս կարևոր առաջարկն արվել է նկատի ունենալով, որ 2030 թվականին պետք է ունենանք 50/50 համամասնությունը: Դրա համար հանդես եկանք այս առաջարկով, փորձեցինք դրանում ներգրավել Ազգային Ժողովի ոչ միայն կին բոլոր պատգամավորներին, այլև տղամարդկանց, ովքեր ցանկացան միանալ ստորագրահավաքին: Ու նշեմ, որ բավականաչափ շատ ստորագրություններով այս առաջարկությունը ներկայացվեց Ընտրական նոր օրենսգրքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման քննարկմանը»,- ասաց  Ռուզաննա Մուրադյանը՝ նշելով, որ առաջարկն ընդունվեց  մեկ վերապահմամբ՝ 30/70 համամասնությունը ուժի մեջ կմտնի  միայն 2022 թվականից, իսկ մինչ այդ, ներկայիս փոփոխություններով , կգործի  25/75 համամասնությունը:

Մեր դիտարկմանը, որ  30/70 համամասնությունը կուսակցութթյունների ցուցակներում  պարտադիր կլինի միայն վեց տարի հետո, պատգամավորը նշեց, որ ընկալում  է   դա որպես երաշխիք, համատեղ աշխատանքի արդյունք, որն  այդուհանդերձ ընդունվեց Կառավարության կողմից եւ ամրագրվեց Ընտրական օրենսգրքում. «Սա իսկապես կարևոր ձեռքբերում էր», – ընդգծեց նա:

Ռուզաննա Մուրադյանը կարևորեց ու հույս հայտնեց, որ  ապագայում ՝ գուցե հաջորդ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ այլեւս կարիք չի լինի  խոսել  տոկոսային այդ  համամասնության մասին.

«Ի վերջո, շեշտը պետք է դնենք ոչ թե տոկոսների ամրագրման վրա, այլ մարդկանց չափենք իրենց կարողություններով, ներուժով և պաատրաստվածությամբ: Բայց հուսանք, որ սկզբի համար կանանց ներկայացվածության մասին  պարտադիր պահանջի ամրագրումը խթան կհանդիսանա,  որպեսզի  ճիշտ ուղու վրա ընկնենք ու  մեզ այսօր  անհրաժեշտ քաղաքական մշակույթը ձևավորվի: Իսկ հետագան արդեն ցույց կտա, թե որքանով է մեզ համար հասանելի   2030-ին մատնանշած հավասարության  նշաձողը»:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև հավասատիացրեց, որ   խորհրդարանի կանայք այսօր շահագրգիռ են բարձրացնել այդ հարցը և միավորվել՝ նոր ճանապարհ  բացելով  ավելի մեծ թվով կանանց մասնակցության համար:

Զրուցեց Լիա Խոջոյանը

Մասնակցություն "Առավոտ լուսո" հեռուստահաղորդմանը


http://www.1tv.am/hy/videos/2016/05/16/Առավոտ-լուսո/39343

Sunday, May 15, 2016

Արարատի մարզի կանանց խորհրդի նախձեռնությամբ տեղի են ունենում միջոցառումներ` նվիրված Ընտանիքի օրվան

Արարատի մարզի կանանց խորհրդի նախձեռնությամբ արդեն մի քանի օր է, ինչ մարզի տարբեր բնակավայրերում` կրթական և մշակութային հաստատություններում տեղի են ունենում բազմաբովանդակ միջոցառումներ նվիրված ընտանիքի օրվան:
Մայիսի 12-ին Արտաշատ քաղաքի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում ՀՀԿ կանանց խորհրդի տարածքային կազմակերպությունը կազմակերպել էր «Հայրենիքը սկսվում է ընտանիքից» խորագրով միջոցառումը:
Միջոցառման ժամանակ ցուցադրվել է աշակերտների պատրաստած բացիկները: Բացիկների միջոցով երեխաները ներկայացրեցին իրենց պատկերացումները ընտանիքի վերաբերյալ:

Մարզային միջոցառմանը իրենց մասնակցություն են ունեցել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, բազմազավակ, պատերազմի մասնակցած և հայրենիքին իրենց կյանքը նվիրած հերոսների ընտանիքների անդամներ:
Արարատի շրջանի դպրոցների աշակերտներներ միջոցառման շրջանակում իրենց նախաձեռնությամբ մասնակցեցին և գրեցին «Այս մի բուռ քարեղեն հողում, անունը ընտանիք պահենք» խորագրով շարադրությունը, աշխատանքի միջոցով արտացոլեցին իրենց պատկերացումները հայ ընտանքի վերաբերյալ:
Միջոցառումը անփոփվեց մայիսի 14 –ին ՀՀԿ տարածքային գրասենյակում, որտեղ տեղի ունեցավ երեխաների պատրաստած բացիկների ցուցահանդեսը, որին ներկայացված էր շուրջ 1000 լավագույն աշխատանքներ:

Վեդիի կանանց խորհուրդը տարաբնույթ միջոցառումներից ընդգծեց Արալեզի դպրոցում կազմակերպած ծնողական համալսարան, թեմայով սեմինար: 
Մասիսի ենթաշրջանում անցկացվել են «Ընտանիքը, սիրո, հարգանքի, հանդուրժղականության աղբյուր է, որի վրա ձևավորվում է հայ հասարակությունը», թեմայով միջոցառումներ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ կանանաց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Կ.Պողոսյանը, Ռ. Մուրադյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, Արարատի տարածքային կամակերպության կանանց խորհուրդները և հյուրեր:
Միջոցառման մասնակիցները արժևորել և գնահատել են ընտանիքի դերը պետականակերտության մեջ, այսօրվա ներկայում և վաղվա մեր ապագայում:

Նյութի աղբյուրը՝ http://hhk.am/hy/news/item/2016/05/15/ararat/

Մայիսի 15-ին ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության կանանց խորհուրդը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ կազմակերպել էր ցուցահանդես Վահագն Դավթյանի անվան զբոսայգում:

Նյութի աղբյուրը՝ http://hhk.am/hy/news/item/2016/05/15/arabkir/

Saturday, May 14, 2016

Ընտանիքի միջազգային օրվան նվիրված Կենտրոն տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել աշակերտական բացիկների ցուցահանդես


1993թ.-ից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջարկությամբ մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր: 2011թ. փետրվարի 9-ին ՀՀ Ազգային Ժողովը ևս մայիսի 15-ն ամրագրեց որպես Ընտանիքի օր՝ փաստելով, որ ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ընտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: 
Ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը:

Եվ որպեսզի այդ օրը մեր հանրային կյանքում զբաղեցնի իր արժանվույն տեղը, ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ առաջարկվեց , այդ օրվան տալ հնչեղություն. իրազեկել հանրությանը, համախմբել միասնական գաղափարի շուրջ, այն է՝ կազմակերպել միջոցառումների շարք նվիրված ընտանիքի միջազգային օրվան: 

Եվ այսօր՝ մայիսի 14-ին, ընտանիքի միջազգային օրվան ընդառաջ Կենտրոն տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ աշակերտական բացիկների ցուցահանդես, որին մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանի դպրոցների մեծ մասը:

Ցուցահանդեսին ներկայացված էին յուրօրինակ ձեռքի աշխատանքներ, բացիկներ, պաստառներ, գեղեցիկ արտաքին ձևավորումով շնորհավորանքի խոսքերով, ինչպես նաև կարգախոսեր , որոնք ուղղված են ընտանիքի գաղափարի արժևորմանը և ստեղծված էր ավանդական հայ ընտանեկան կոլորիտ:

Ցուցահանդեսին ներկա էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Ռուբեն Սադոյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Երևանի քաղաքի ավագանի Նաիրա Նահապետյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, Կենտրոն տարածքային կազմակերպության կանանց խորհրդի անդամներ, մասնակից դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և աշակերտներ:

Նյութի աղբյուրը՝  http://hhk.am/hy/news/item/2016/05/14/kentron/
 

Friday, May 13, 2016

«Հայելի» մամուլի ակումբ

Մայիսի 13-ին «Հայելի» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պաատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը: Ասուլիսի ընթացքում քննարկվեցին ՀՀ վարչապետի վերջին հայտարարությանն առնչվող հարցեր:

Մամլո ասուլիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության վերաբերյալ


https://www.youtube.com/watch?v=YLckcpa1hX4

Friday, May 6, 2016

Հանդիպում-քննարկում

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հերթական աշխատանքային քննարկումը Շենգավիթ, Էրեբունի, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Արարբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դպրոց-կենտրոնների տնօրենների հետ:


Tuesday, May 3, 2016

Աշխատանքային քննարկում

Աշխատանքային քննարկում «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության Կենտրոն, Ավան, Նոր-Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների դպրոց-կենտրոնների տնօրենների հետ: