1993թ.-ից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջարկությամբ մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր: 2011թ. փետրվարի 9-ին ՀՀ Ազգային Ժողովը ևս մայիսի 15-ն ամրագրեց որպես Ընտանիքի օր՝ փաստելով, որ ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ընտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը:
Ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը:
Եվ որպեսզի այդ օրը մեր հանրային կյանքում զբաղեցնի իր արժանվույն տեղը, ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ առաջարկվեց , այդ օրվան տալ հնչեղություն. իրազեկել հանրությանը, համախմբել միասնական գաղափարի շուրջ, այն է՝ կազմակերպել միջոցառումների շարք նվիրված ընտանիքի միջազգային օրվան:
Եվ այսօր՝ մայիսի 14-ին, ընտանիքի միջազգային օրվան ընդառաջ Կենտրոն տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ աշակերտական բացիկների ցուցահանդես, որին մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանի դպրոցների մեծ մասը:
Ցուցահանդեսին ներկայացված էին յուրօրինակ ձեռքի աշխատանքներ, բացիկներ, պաստառներ, գեղեցիկ արտաքին ձևավորումով շնորհավորանքի խոսքերով, ինչպես նաև կարգախոսեր , որոնք ուղղված են ընտանիքի գաղափարի արժևորմանը և ստեղծված էր ավանդական հայ ընտանեկան կոլորիտ:
Ցուցահանդեսին ներկա էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Ռուբեն Սադոյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Երևանի քաղաքի ավագանի Նաիրա Նահապետյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, Կենտրոն տարածքային կազմակերպության կանանց խորհրդի անդամներ, մասնակից դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և աշակերտներ:
Նյութի աղբյուրը՝ http://hhk.am/hy/news/item/2016/05/14/kentron/
No comments:
Post a Comment