Monday, May 27, 2013
Friday, May 24, 2013
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան վեցերորդ մրցույթ-փառատոն
:

Մայիսի 24-ին Գեղարդի վանքի տարածքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան վեցերորդ մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլը:Փառատոնն այս տարի նվիրված է Համո Սահյանին եւ Պարույր Սեւակին: Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պատգամավորներ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, մշակույթի գործիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր:
Tuesday, May 21, 2013
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մայիսի 21-ի ելույթը Ազգային Ժողովում
-Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի կառավարություն, մրցունակ պետություն՝ նշանակում է մրցունակ գիտական եւ կրթական համակարգ, որը կարողանում է ապահովել ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլ նաեւ կարողանում է ապահովել ունակություն, թե ինչպես աշխատել այդ գիտելիքների հետ։
Այսօր ՀՀ-ում շարունակվում են կրթական բարեփոխումները, եւ բոլորիս համար գաղտնիք չի, որ այդ բարեփոխումները, իհարկե, դժվարությամբ են ընթանում։ Դժվարությամբ են ընթանում, որովհետեւ առաջինը՝ չկա հասարակական եւ մասնագիտական կոնցենսուս։
Երկրորդ՝ համակարգը շատ մեծ է եւ ընդգրկում է համարյա յուրաքանչյուր ընտանիք, եւ օգտվում են այդ բարեփոխումներից մոտ 700 հազար շահառուներ։
Երրորդ՝ մշտապես պահանջվում է անընդհատ եւ շարունակական ֆինանսավորում, եւ դա թեպետ բյուջետային ծախս է, բայց իրականում սա ներդրում է։
Չորրորդ՝ ակնհայտ է, որ չկա եւ դժվար է գտնել պոպուլյար ռեֆորմ, որը միանգամից պիտի կարողանա փոխել ամեն բան։ Ռեֆորմի ընթացքում փոխվում է մի բան, իսկ այդ փոփոխությանը թե՛ մասնակիցները, եւ՛ թե կողքից նայողները շատ դժվար են հարմարվում, որովհետեւ շատ հեշտ է իներցիայով աշխատել թե՛ մասնագետների համար եւ թե՛ գնահատողների համար։
Ցանկացած նոր իր հետ բերում է նոր մոտեցումներ, իր հետ բերում է նոր աշխատաոճ, բերում է նոր ռեսուրսներ, նոր գիտելիքներ, եւ բնականաբար, նոր աշխատանք, որը եւ՛ ծախսատար է, եւ՛ ժամանակատար է, եւ շատերը շատ դժվարությամբ են գնում այդ նորին։
Այսօր անընդհատ խոսում ենք կրթության որակի մասին, ի՞նչ է կրթության որակը, նրա ընկալումը շատ տարբեր է։ Մենք ունենք այսօր միջազգային առաջատար մակարդակի դպրոցներ, որոնք տալիս են լավ կրթություն, եւ ունենք, իհարկե, տարբեր տիպի դպրոցներ, միատարր չի դպրոցական եւ կրթական համակարգը, որը միանշանակ ազդում է նաեւ որակի վրա։ Չնայած այս պայմաններում, պիտի նշենք, որ ՀՀ-ն մասնակցելով տարբեր միջազգային մրցույթների, օրինակ՝ մաթեմատիկական մրցույթին 9-րդ դասարանցիները գրավել են այն նույն տեղը, ինչ որ Նորվեգիան, որտեղ 1 աշակերտին տրվող ֆինանսավորումն առնվազն 7 անգամ ավել է Հայաստանում մեկ աշակերտին տրվող ֆինանսավորումից։
Պետք է նշենք, որ վերջին շրջանում միջազգային օլիմպիադաներից մեր աշակերտները 16 օլիմպիական մեդալներով են վերադարձել։ Մի՞թե սա կրթության որակ չի։ Պետք է նշենք, որ մեր ուսանողները՝ մոտ 170 ուսանող, սովորում են աշխարհի լավագույն 10 բուհերում։ Բայց այս ամեն ինչի հետ մեկտեղ մենք պետք է նշենք նաեւ, որ ունենք խնդիրներ, եւ մինչ խնդիրներին անդրադառնալը, քանի որ խոսեցինք միջազգային մեր մասնակցության մասին, պիտի նշենք նաեւ, որ Հայաստանը 3 տարով ընտրվել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում բարեփոխումներ իրականացնող պատասխանատու երկիր։ Եվ մենք Բոլոնիայի գործընթացի քարտուղարն ենք՝ սա եւս մեծ ձեռքբերում է մեր համակարգի համար։ Հայաստանի մի շարք բուհեր հաջողությամբ անցնում են նաեւ միջազգային հավատարմագրման եւ ճանաչման գործընթացը։
Այսօր մենք խոսելով մեր ներքին խնդիրների մասին, ուսումնասիրում ենք նաեւ աշխարհի փորձը։ Աշխարհի փորձն ուսումնասիրելիս հետաքրքիր փաստի առաջ կանգնեցինք։ Երբ նայում էինք՝ հանրակրթությունը ո՞ր երկրում է զարգացած, ամենազարգացածը Ֆինլանդիայում է, եւ Ֆինլանդիայում այն զարգացած է ոչ միայն նրա համար, որ աշխատավարձերն են բարձր, իհարկե, դա շատ կարեւոր պայման է, բայց էլ ավելի բարձր աշխատավարձերով շատ երկրներ նույն ցուցանիշը չունեն, ինչ որ Ֆինլանդիան, այլ մի հեաքրքիր բան բացահայտվեց, որ այնտեղ հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ ուսուցիչը հանրային արժեք է, ուսուցիչը հանրության ուշադրության, դրական ուշադրության կենտրոնում է, նրա աջակցության առարկան է։
Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ, մեր համակարգում աշխատում է 41 հազար ուսուցիչ։ Բնականաբար, 41 հազար ուսուցիչն էլ փորձում են եւ ձգտում են աշխատել լավ։ Ինչ խոսք, ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ նաեւ մանկավարժների մոտ կլինեն մարդիկ, որոնք իրենց տեղում չեն։ Եվ ի՞նչ է կատարվում, մենք լավ փորձը թողած վատ փորձն ենք պրոպագանդում եւ տարածում, մի՞թե կարելի է դպրոցի, ուսուցչի հեղինակության հետ կապված այդքան արագ եւ այդքան հեշտ վերցնել, առանց հաշվի առնելու, թե ինչքան արժեքներ ենք մենք ոտնահարում, եւ փորձել հեղինակազրկել ուսուցչին։ Այսօր, ինչպես նաեւ աշխարհի փորձը ցույց տվեց մեկ անգամ եւս, մենք մեր բոլորիս ուշադրությունը պետք է կենտրոնացնենք դրա վրա, եւ կարծում եմ, որ կառավարության ծրագրում դրա համար կա իր լուրջ տեղը եւ անելիքը։
Լրատվությանը եւ հանրությանն եմ կոչ անում՝ փորձենք լավագույն փորձը ներկայացնել, լավագույն օրինակը տարածել, որովհետեւ դրանով մենք ապահովում ենք, տալիս ենք այն երաշխիքը, որով ուսուցիչը, որ ինքն արժեքներ ներդնող է եւ արժեքներ ձեւավորող է մեր երեխաների մոտ, ինքը եւս որպես արժեք կընկալվի եւ կլինի իր ճիշտ տեղում, եւ կլինի այն վստահելի անձը, որին մենք կվսահենք մեր երեխաների ապագան։
Երկրորդ կարեւոր խնդիրը՝ ուսուցչի համար պետք է կարողանանք ապահովել մասնագիտական կարիքների վրա հենված զարգացում, այսինքն՝ մասնագիտական զարգացումը։ Աշխարհն օր-օրի փոխվում է, փոխվում են պահանջները, փոխվում է երեխաների պահանջը, սովորողի պահանջը, հետեւաբար փոխվում է նաեւ ուսուցիչների մոտեցումը։ Պիտի փոխվի այդ մոտեցումը, եւ դրա հետ կապված անհրաժեշություն կա շարունակական, անընդհատ վերապատրաստումների, եւ իրենց, հատկապես իրենց կարիքների վրա զարգացման ծրագրեր իրականացնելու։ Այ, կառավարության ծրագրում մենք ունենք այն կարեւոր եւ շատ գնահատելի կետը, որ առաջին դասարանցիներն անվճար ստանալու են համակարգիչներ։ Այսօր կարիք կա, որ այդ անվճար ստացած համակարգիչների հետ ուսուցիչներն էլ կարողանան եւ իմանան իրենց ճիշտ անելիքները, եւ այդ վերապատրաստումը պիտի լինի, բնականաբար, անհապաղ, նաեւ կառավարության ուշադրության կենտրոնում։
Մենք պետք է կարողանանք եւս կառավարության այն մի դրույթը, որն այս ընթացքում մենք շատ ներկայացրել ենք մանկավարժական տարբեր հանրությունների հետ հանդիպելիս։ Արդյունքների վրա հենված ֆինանսավորում, սա շատ կարեւոր ձեռքբերում է լինելու մեր կողմից, թե մենք կարողանանք իրականում ճշգրտել այն արդյունքները, որը տալիս է ուսուցիչը եւ վճարել նրան համապատասխան իր տված արդյունքների։ Իսկ սրա համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ ստեղծել, այդ թվում՝ եւ՛ աշխատաժամանակի վերանայումը ուսուցչի ծանրաբեռնվածության, եւ՛ աշխատավարձի վերանայումն ուսուցչի, եւ ինչու՞ չէ՝ նաեւ այն պայմանների, որտեղ նա աշխաում է, ապահովել այդ պայմաններն ամբողջովին այնպես, որ կարողանա ուսուցիչը տալ իր ուզած, իր իսկ ուզած այդ ցանկալի արդյունքը, որի համար էլ, բնականաբար, կստանա ավելի բարձր աշխատավարձ։
Այս ամենի մեջ պիտի շարունակեմ նշել խնդիրները եւ պիտի խոսեմ նորից ֆինանսավորման մասին։ Կրթական համակարգը դա այն համակարգն է, որը պահանջում է անընդհատ եւ շարունակական ներդրումներ, ֆինանսավորում, որովհետեւ այդ ֆինանսավորումը ոչ միայն պիտի ուղղված լինի ընդհանուր դպրոցաշինությանը, որն արդեն կա նախկինից եկած ծրագրերով եւ շարունակվում է, ոչ միայն պիտի ուղղված լինի աշխատավարձերի բարձրացմանը, այլ նաեւ ընդհանուր զարգացման ծրագրերի եւ ենթակառույցների արդիականացման համար է շատ անհրաժեշտ այդ ֆինանսավորումը։ Եվ չպիտի ափսոսանք ֆինանսներն այնչափ ուղղել կրթական համակարգին, որ կարողանանք մեզ համար լուծել շատ կարեւոր խնդիր։
Ինչպես նշված է ծրագրում, մենք ծրագրի մեջ առանցքային, այսպես ասած, ուղղություն է մտածելակերպի եւ գործելակերպի փոփոխությունը, մեր վարքագծային կանոնների սահմանումը, որով պիտի ստեղծենք արդյունավետ միջավայր, իրոք, մեր երկիրը զարգացնելու։ Այո, անհրաժեշտ է, վաղուց արդեն անհրաժեշ է, որ մեր վարքագծի կանոնները վերանայվեն, որ մեզանից յուրաքանչյուրը կարողանա գիտակցել, որ մեր փոքր պետության համար նրա ազգային անվտանգության ռազմավարական ծրագրում որպես ներքին սպառնալիք հստակ ամրագրված է՝ բարոյական եւ հայրենասիրական դաստիարակության պակասը։ Այս պակասի մասին է, որ պիտի մտահոգվենք մենք բոլորս, եւ հանրության ուշադրության կենտրոնում դնենք դաստիարակության գործընթացը։ Գուցե, նաեւ ունենանք «Դաստիարակության մասին» օրենք, գուցե, նաեւ ավելացնենք այն փաստաթղթերն ու այն գործառույթները, որոնք պետք է ընդգրկեն, կարծում եմ, որ բոլոր գերատեսչությունների ծրագրերում, որովհետեւ քաղաքացու դաստիարակությունը՝ դա միայն դպրոցի խնդիրը չէ, ցավոք։
Քաղաքացու դաստիարակությունը՝ դա բոլորիս խնդիրն է, եւ կարողանանք մեր բոլոր ծրագրերում կարեւորենք այդչափ կարեւոր գործընթացը։ Շնորհակալություն։
Thursday, May 9, 2013
Եռատոնին նվիրված միջոցառումներ Արցախում մայիսի 6-9
Արցախում մայիսի 9-ին նշվում է նաև Պաշտպանության Բանակի օրը, այնպես որ արցախցիները մայիսի 9-ին երեք կարևոր տոն են նշում: Ս. Հասրաթյանն ասել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի մասնկացությամբ Շուշիի ազատագրման 18-ամյակին ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է մայիսի 6-ից, որոնց մասնակցում են ինչպես ՊԲ բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքացիական գերատեսչությունների ղեկավարներ:
Եռատոնին նվիրված միջոցառումներ Արցախում մայիսի 6-9
Արցախում մայիսի 9-ին նշվում է նաև Պաշտպանության Բանակի օրը, այնպես որ արցախցիները մայիսի 9-ին երեք կարևոր տոն են նշում: Ս. Հասրաթյանն ասել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի մասնակցությամբ Շուշիի ազատագրման 18-ամյակին ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է մայիսի 6-ից, որոնց մասնակցում են ինչպես ՊԲ բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքացիական գերատեսչությունների ղեկավարներ:
Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց Մայիսյան եռատոնին նվիրված տոնակատարությունը, որին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Շուշիի ազատագրման տարիներին ՀՀ ՊՆ նախարար Վազգեն Մանուկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ), Ռուզաննա Մուրադյանը (ՀՀԿ), Ռուբեն Գևորգյանը (ԲՀԿ), Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հաղթանակի տոնի մասնակիցներն այցելեցին զոհված ազատամարտիկների հուշահամալիր, որտեղից ուղևորվեցին Շուշի` շարունակելու տոնակատարությունը:
Wednesday, May 1, 2013
«Քաղաքական ուժերը՝ չարության սերմնացաններ»
14:10 01/05/2013 » ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մայիսի 5-ին սպասվող ավագանու ընտրությունների շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:
-Մայիսի 5-ին հաշված օրեր են մնացել և նկատելի է, որ ՀՀԿ-ի թեկնածուի
դեմ ուղղված մեղադրանքները գնալով մեծանում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված
իրավիճակը:
-Ստեղծված իրավիճակում թերևս կարելի է հասկանալ այն քաղաքական
ուժերին, ովքեր առաջին անգամ են մտել Երևանի ավագանու ընտրության մրցապայքարի մեջ,
բայց անհասկանալի է այն քաղաքական ուժերի մոտեցումը, ովքեր դեռևս անցած 4 տարիների
ընթացքում ունեին այդ հնարավորությունները: Եվ իրենք իրենց վրա չարացած, այսօր
դարձել են չարության սերմնացաններ՝ մոռանալով, որ ընտրություններն ընդհանրապես
գաղափարների և ծրագրերի պայքար է, ոչ թե անձերին անհիմն չարախոսելու մրցավազք: Այս
մթնոլորտում նման գործելաոճը ինքնին հակաքարոզ է հենց տվյալ քաղաքական ուժերի
համար, մինչդեռ դրա կողքին ՀՀԿ-ի քարոզչությունը հիմնված է իրատեսական ծրագրերի
վրա, քարոզչության ընթացքում հնչում են միայն արվածների, ինչու չէ նաև չարվածների
և ապագա անելիքների մասին:
-Տարածված կարծիք կա այն մասին, որ ասֆալտապատման, բակերի
բարեկարգման, կանաչապատման ծրագրերը ակտիվանում հատկապես ընտրություններին: Ինչո՞վ
է դա պայմանավորված, արդյո՞ք Ձեզ համար էլ նկատելի չէ այդ միտումը:
-Ճանապարհաշինության, ասֆալտապատման, շրջակա միջավայրի պահպանության,
կանաչապատման, ծաղկազարդման և, ընհանրապես, քաղաքի բարեկարգմանն ուղղված ծրագրերը
շարունակական բնույթ են կրում, և ես համաձայն չեմ, որ այս աշխատանքերը ակտիվանում
են հատկապես նախընտրական շրջանում: ՀՀԿ-ական բոլոր քաղաքապետերն իրենց
պաշտոնավարման ընթացքում իրականացրել են տվյալ ժամանակին համապատասխան Երևանի
բարեկարգմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր. կառուցվել են ավտոճանապարհային
մայրուղիներ, ստորգետնյա և վերգետնյա անցումներ, ավտոկանգառներ, իսկ այժմ էլ բուռն
թափով շարունակվում են զարգանալ հանրային կյանքի բոլոր ոլորտները: Հետևաբար
այն մոտեցումը, որ իբրև թե ՀՀԿ-ական քաղապետերը վերջին 5 տարիների ընթացքում խնդիրներ չեն իրականացրել, իհարկե, սխալ է և անհիմն, քանի որ, ինչպես արդեն նշեցի, դա որոշ քաղաքական ուժերի հակաքարոզչության հետևանքն է, որն իհարկե ապարդյուն է, քանի որ ժողովուրդն իմաստուն է և այդքան էլ դյուրին գործ չէ նրանց ապակողմնորոշելը, ժողովուրդը տեսնում է արդեն արված գործերը և ձեռքբերումները, որոնք բազմաթիվ են, և հավատում է արված գործին, և ոչ թե սին խոստումներին:
այն մոտեցումը, որ իբրև թե ՀՀԿ-ական քաղապետերը վերջին 5 տարիների ընթացքում խնդիրներ չեն իրականացրել, իհարկե, սխալ է և անհիմն, քանի որ, ինչպես արդեն նշեցի, դա որոշ քաղաքական ուժերի հակաքարոզչության հետևանքն է, որն իհարկե ապարդյուն է, քանի որ ժողովուրդն իմաստուն է և այդքան էլ դյուրին գործ չէ նրանց ապակողմնորոշելը, ժողովուրդը տեսնում է արդեն արված գործերը և ձեռքբերումները, որոնք բազմաթիվ են, և հավատում է արված գործին, և ոչ թե սին խոստումներին:
-Նախորդ տարիներին բավականին կարևոր խնդիրներ, չնայած խոստումներին,
այդպես էլ լուծում չստացան, ինչո՞ւ պետք է երևանցին վստահ լինի, որ այս դեպքում
այդ խնդիրները կկարգավորվեն:
-Ես կարծում եմ, որ վերջին տարիներին բավականաչափ խնդիրներ իրենց
լուծումներն արդեն ստացել են, և որ ամենակարևորն է՝ քաղաքը զարգացել է համաչափ՝օր
օրի դառնալով բարեկարգ և հարմարավետ ինչպես երևանցու, այնպես էլ հյուրերի համար:
Արդյո՞ք նկատելի չէ, որ այս տարիների ընթացքում վերակառուցվել են բակային
տարածքները, բարեկարգվել են խաղային հրապարակները, ստեղծվել են մինի ֆուտբոլի
դաշտեր երեխաների համար, ասֆալտապատվել են ճանապարհները, վերականգնվել են
ցայտաղբյուրները, շատրվանները, քաղաքը գեղեցկացել է, կանաչապատվել, կահավորվել է
գեղեցիկ նստարաններով, լուսավորվել է , և այսպես կարելի է թվարկել բազմաթիվ
ձեռքբերումներ, պարզապես պետք է ուզենալ տեսնել դրանք, իսկ որոնք էլ դեռ համարվում
են չլուծված խնդիրներ, դրանց լուծման հաջողության հիմնաքարն արդեն գցված է: Պետք է
իրատեսական լինել և հասկանալ, որ խնդիրներն ամբողջությամբ հնարավոր չէ այս կարճ
ժամանակահատվածում լուծել, հատկապես, եթե ակնհայտ է, թե ինչ ծավալի աշխատանքներ են
իրականացվել Երևանի զարգացման տարբեր ոլորտներում: ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է,
որը երբեք ճանապարհի կեսից հետ չի դարձել, երբեք չի խուսափել դժվար խնդիրների
լուծումից և այսօր ընտրողին ներկայանում է ինչպես իր արած գործերով, այնպես էլ այն
խնդիրներով որոնց լուծումների շարունակականությանը, համոզված եմ, որ ականատես
կլինենք առաջիկա 4 տարիներին:
Subscribe to:
Posts (Atom)





