Friday, November 30, 2012

Եվրանեսթ ԽՎ-ի համաժողով ԱԺ-ում

Տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» համաժողովը

Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» խորագով համաժողովը, որին մասնակցում էին Աժ պատգամավորներ, քաղաքացիական հասարության ներկայացուցիչներ, Եվրանեսթ ԽՎ-ի, Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, Երիտասարդական խորհրդարանի անդամներ:
Հայաստանում գործող Եվրամիության խորհրդատվական խմբի հետ միասին միայն վերջին չորս ամիսների ընթացքում  կազմակերպվեցին երեք խորհրդարանական լսումներ մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ: 

Այս ամբողջը արվում է մեկ նպատակով՝ էլ ավելի արդյունավետ դարձնել Ազգային ժողովի գործունեությունը հանուն երկրի բարեկեցության եւ առաջընթացի: Մենք, պատգամավորներս, որպես ժողովրդի ընտրյալներ, դրանում ենք տեսնում մեր առաքելությունը: Մենք բոլորս պարտավոր ենք աշխատել հանուն ժողովրդավարության խորացման, որովհետեւ դա պետականության ամրապնդման, երկրի զարգացման եւ մեր հասարակության համար ավելի բարեկեցիկ երկիր կառուցելու միակ ճանապարհն է»: 
Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսն իր ելութում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին այս կարեւոր նախաձեռնության համար, հատկանշական համարելով, որ այն համընկնում է Երեւանում տեղի ունեցող Արեւելյան գործընկերության երկրների առաջնորդների գագաթնաժողովի, ինչպես նաեւ Ստոկհոլմում ընթացող Արեւելյան գործընկերության ծրագրի Քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքների հետ: Նրա խոսքով՝ այն փաստը, որ համաժողովը տեղի է ունենում ՀՀ Ազգային ժողովում, շատ խորհրդանշական է: «Խոհրդարանը բոլոր քաղաքացիների տունն է, ոչ միայն նրանց, ովքեր ընտրվել են: Բոլոր քաղաքացիները, կազմակերպությունները, որոնք ներկայացնում են քաղաքացիական հասարակությունը պետք է հեշտությամբ կարողանան շփվել այդ տան հետ, այն պետք է լինի հնարավորինս թափանցիկ: Հատուկ շնորհակալություն Ազգային ժողովի նախագահին՝ խորհրդարանի դուռը քաղաքացիական հասարակության առջեւ բացելու, նման ներկայացուցչական միջոցառման համար»,-ասաց ԵԺԿ նախագահը: 
Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ընդգծեց, որ այս նախաձեռնությունը տեղի է ունենում Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսին՝ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու եւ ելույթ ունենալու համար, ինչպես նաեւ վեհաժողովի բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին:

Thursday, November 29, 2012

Видеоконференция стран-участников СНГ по дистанционному обучению инвалидов

http://invalid-v-tuse.livejournal.com/189930.html

Программа конференции и выступления:

Дата проведения видео-конференции: 29.11.2012 г.
Место проведения: Российская Федерация, г. Санкт – Петербург, ул. Марата, дом 27.
Начало конференции: 11:00 - 17.00.

№ п/п    Тема выступления, Ф.И.О. докладчика

    Приветствия   участникам конференции
1.        Приветственное слово к участникам конференции. Константин Иосифович. Косачев, руководитель Россотрудничсества, к.ю.н.
2.        Приветственное слово участникам конференции от СПбГИЭУ.  Игорь Васильевич Ли, первый проректор СПбГИЭУ, д.э.н., профессор
3.        Приветственное слово участникам конференции от СПбГИЭУ.
Наталия Александровна Каморджанова, проректор по учебной работе, д.э.н., профессор
    Представители законотворческой деятельности
4.        «О законотворческой деятельности МПА ЕврАзЭс в сфере непрерывного образования инвалидов» - Начальник отдела, секретарь Постоянной комиссии по социальной политике МПА ЕврАзЭС, Ольга Ивановна Петрук
5.        «О положении в сфере образования инвалидов в Республике   Казахстан» - Депутат Национального парламента Республики Казахстан, Секретарь Комитета по социально – культурному развитию национального парламента Республики Казахстан -    Иксанова Гульнар Мустахимовна
6.        Приветственное слово  от министерства образования  Республики Армения  - Главный специалист Департамента школ Министерства образования и науки Республики Армения Баласанян Лилия Гургеновна
7.        «О подготовке кадров инклюзивного образования лиц с ограниченными возможностями здоровья в Республике Таджикистан» - Депутат национального парламента Республики Таджикистан, Председатель Комитета по науке, образованию и молодежной политике национального парламента Республики Таджикистан, заместитель Председателя Постоянной комиссии по науке и образованию МПА СНГ -   Джабборова Мархабо Тухтасуновна
8.        «Состояние образования инвалидов в Республике Узбекистан» - Камилова Надира Гайратовна
9.        Приветственное слово От Паралимпийского комитета России (ПКР).
Вице-президент ПКР, пятикратный паралимпийский чемпион по плаванию Строкин Андрей Александрович
10.        «Образовательная и психологическая поддержка самоосуществления взрослых в формате Internet-проекта», Панченко Светлана Николаевн, Украина.
    Докладчики
11.        «Актуальные проблемы инклюзивного образования лиц с ограниченными возможностями здоровья в Республике Казахстан», Онгарбаева Дамет Туралбаевна, к.п.н., доцент кафедры физического воспитания и спорта Казахского национального университета им.Аль-Фараби
12.        Алихманов Елемес Алимханович,  д.п.н., профессор кафедры физического воспитания и спорта Казахского национального университета им.Аль-Фараби
13.        Арещенко Анатолий Иванович,  профессор, заведующий кафедры физического воспитания и спорта Казахского национального университета им.Аль-Фараби


Тема и ФИО докладчика
14.        Мадиева Ралия Баянжановна, к.п.н., доцент кафедры физического воспитания и спорта Казахского национального университета им.Аль-Фараби
15.        «О ситуации в образовании лиц с ограниченными возможностями здоровья в Республике Армения». Депутат Мурадян Рузанна Карапетовна, д.п.н.
 «Изменения и поправки в законе о “Об общем образовании” Республики Армении. Концепция всеобщей инклюзии в образовательной системе Республики Армении».  Лилит Адамян, референт депутата Мурадян Рузанны Карапетовны.
16.        «О медико – социальных аспектах образования инвалидов» 
Карасаева Людмила Алексеевна, д.м.н., доц. кафедры организации здравоохранения, МСЭ и реабилитации ФГУ «СПбИУВЭК ФМБА России».
17.        «Научно-методологическое обоснование создания специальных основных образовательных программ в условиях инклюзивного высшего профессионального образования».
Асламазова Валентина Ивановна, доцент, к.м.н., ГУИМЦ МГТУ им. Н.Э. Баумана
18.        «Основные идеи и принципы, лежащие в основе непрерывного профессионального образования инвалидов». Старобина Елена Михайловна, д.п.н.Санкт-Петербургский научно-практический центр медико-социальной экспертизы, протезирования и реабилитации инвалидов им. Г.А.Альбрехта Росздрава
19.        «Основные положения организации образовательного процесса  для инвалидов в Челябинском государственном университете». Романенкова Дарья Феликсовна, к.п.н., начальник Регионального центра образования инвалидов, доцент  кафедры общей и профессиональной педагогики Челябинского государственного университета
20.         «Особенности профессионального обучения инвалидов в специальных образовательных учреждениях в современных условиях». Иванов Геннадий Григорьевич  – директор СПбГБ специального реабилитационного ОУ СПО – техникум для инвалидов СПбГБУ «Профессионально-реабилитационный центр»
21.        «Международная коммуникационная система «Паралимпизм» как дистанционная система образовательной и социальной поддержки лиц с ограниченными возможностями».
Логинов Алексей Иванович, руководитель Липецкого межрегионального БлогоЦентра,
руководитель общественного движения «Паралимпизм», заместитель председателя департамента по работе с населением и связям с общественностью администрации г. Липецка

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստում


Նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի համանախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահատեց խոր արմատներ ունեցող հայ-ռուսական հարաբերություններն ու երկու երկրների դարավոր բարեկամության ու ավանդույթների վրա խարսխված ռազմավարական գործընկերությունը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ երկու երկրների համագործակցությունը քաղաքական, առեւտրական-տնտեսական, միջխորհրդարանական, ռազմական-տեխնիկական, միջռեգիոնալ ու մշակութային-հումանիտար ոլորտներում որակապես նոր մակարդակի է հասել: Այս ամենի հետ մեծ նշանակություն է ստացել փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հիմնախնդիրների վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները մոտ են կամ հիմնականում համընկնում են: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման, հատկապես միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում նշանակալից է միջխորհրդարանական հանձնաժողովի դերը, որի աշխատանքները դառնում են ավելի ու ավելի արդյունավետ:
ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված երիտասարդական քաղաքականության եւ այդ ոլորտում երկու երկրների համագործակցության կարեւոր հարցի քննարկումը կլինի շատ արդյունավետ եւ առաջիկա երկու տարվա համար կստեղծվի միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության միասնական ծրագիր: Նա հանձնաժողովականներին արդյունավետ աշխատանք մաղթեց երկու երկրների համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում:
Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը նույնպես բարձր գնահատեց հանձնաժողովի կատարած աշխատանքները եւ հույս հայտնեց, որ հետայսու եւս երկու երկրների խորհրդարանականները ջանք չեն խնայի իրենց երկրների ու ժողովուրդների շահերից բխող նախաձեռնություններով հանդես գալ եւ գտնել դրանց արդյունավետ լուծումները: Երկուստեք կա բարի կամք ու ցանկություն, մնում է համագործակցված ու հետեւողական աշխատանքով իրականացնել դրանք:
Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ձեւավորվել է միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմ եւ ներկայացրեց նրանց:
Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը կարեւորեց հանձնաժողովի առաքելությունը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Նա կարեւորեց ռեգիոնալ համագործակցության զարգացումը, եվրասիական ինտեգրացիան, երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ակտիվ քաղաքականությունը, ինչը ենթադրում է հասարակական կյանքում, քաղաքականության մեջ, գիտության եւ մշակույթի ասպարեզներում տարբեր ձեւաչափերով երկկողմ շփումների ակտիվացում: Նիկոլայ Ռիժկովի գնահատմամբ՝ երիտասարդական քաղաքականության արդյունավետությունը, այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը երկու ժողովուրդների հարատեւ բարեկամության գրավականը կլինի:
Նիստի օրակարգային առաջին՝ «Երիտասարդական քաղաքականության ասպարեզում ռուս-հայկական համագործակցության մասին» հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը: Նա անդրադարձավ երիտասարդական քաղաքականության եվրոպական փորձին, երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, երիտասարդների աջակցության ծրագրերին, օրենսդիր եւ ընդհանրապես կառավարման համակարգերում, քաղաքականության մեջ երիտասարդներին՝ որպես ինտելեկտուալ ու կազմակերպչական մեծ հնարավորություններ ունեցող քաղաքացիների, ներգրավելու անհրաժեշտությանը, Հայաստանի եւ Ռուսաստանի երիտասարդական կազմակերպությունների համագործակցությանը՝ ուշադրություն հրավիրելով հատկապես երիտասարդների սոցիալական, կրթական, մշակութային հիմնախնդիրների լուծման ու նրանց ինքնադրսեւորումն ապահովող միջոցառումների վրա:
ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը երիտասարդության հիմնախնդիրների լուծման նպատակով համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման գործում կարեւորեց երկու երկրների միջեւ առկա փոխվստահությունը: Ներկայացնելով այս ոլորտում գրանցված հաջողություններն ու անելիքները՝ բանախոսն առաջարկեց մեծացնել երիտասարդական կազմակերպություններին տրամադրվող ֆինանսական ու նյութական աջակցությունը եւ 2013-2015 թթ. միջպետական միջոցառումների ցանկում ներառել Վալերի Բրյուսովի ծննդյան 140-ամյակի տոնակատարությունը:
Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ, այդ կազմակերպությունում ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Նա ներկայացրեց երիտասարդական քաղաքականության ասպարեզում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի կատարած օրենսդրական քայլերը, անդամ երկրների երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնած համատեղ միջոցառումները, տեղեկացրեց Միջխորհրդարանական երիտասարդական խորհրդարանի ստեղծման մասին:
Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Բորիս Ռեզնիկը եւ Ռուսհամագործակցության ներկայացուցչության ուսումնական, երիտասարդական ծրագրերի վարչության պետի տեղակալ Նիկոլայ Չուպաշկինը իրենց ելույթներում անդրադարձան տարբեր ոլորտներում երիտասարդության ներուժն օգտագործելու անհրաժեշտությանն ու այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը: Նրանք առաջարկեցին առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի՝ դեպի տիեզերք թռիչքի 50-ամյա հոբելյանը նույնպես ներառել միջպետական միջոցառումների ցանկում:
Քննարկվեցին նաեւ օրակարգում ընդգրկված «Միջխորհրդարանական հանձնաժողովի նախկին որոշումների կատարման մասին», «Միջխորհրդարանական հանձնաժողովի 2013-2015 թթ. աշխատանքային պլանի մասին» հարցերը:
Որոշվեց Միջխորհրդարանական հանձնաժողովի 22-րդ նիստը գումարել մայիս ամսին Մոսկվայում, իսկ նիստերից մեկն անցկացնել Նովգորոդում:
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստը ավարտեց աշխատանքը:

Monday, November 26, 2012

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


«Այսօր մեր գիտնականներն իրենց գիտելիքների արդյունքները փնտրում եւ ստանում են դրսում»,- Իրավաբան. net-ի լրագրողի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, մանկավարժության գիտությունների թեկնածու Ռուզաննա Մուրադյանը:

Նրա խոսքով Հայաստանում շատ բան պետք է անել գիտնականներին մեր երկրում պահելու համար: «Բայց այն, որ 2013 թվականի համար պետական բյուջեից գիտությանը 1 միլիարդ դրամ ավելի է տրամադրվել, քան նախորդ տարի եւ ամեն տարի աճի տենդենց կա, եւ պետության դեմքն ամբողջությամբ շրջված է դեպի գիտությունը, փաստ է»,- կարծում է պատգամավորը:

Ռուզաննա Մուրադյանի փոխանցմամբ` այս պահին ամբողջությամբ չենք կարող լուծել գիտական այն խնդիրները, որոնք կան Հայաստանում, բայց փաստ է, որ գնում ենք խնդիրների կարգավորման ճանապարհով:

«Պետք է կարողանանք առավելագույնն անել հատակապես երիտասարդ գիտնականների համար, որովհետեւ մեր երկրից գնացող առաջին կադրերը կարող են լինել երիտասարդ գիտնականները: … Պետք է քաջալերել նաեւ երիտասարդ այն գիտնականներին, ովքեր կարողանում են դրամաշնորհներ բերել իրենց երկրում խնդիրներ լուծելու համար»,- նշում է պատգամավորը:

Ըստ նրա` Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում պարբերաբար քննարկվում է գիտնականների աշխատավարձերի, գիտական կոչումներ ունեցողներին հատկացվող լրացուցիչ գումարների հարցը:

«Այս պահին հանձնաժողովում շատ թեժ քննարկումներ են ընթանում գիտնականների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: Ինչը կարծում եմ` ճիշտ է»,-ասում է Ռուզաննա Մուրադյանը:

Անդրադառնալով սերնդափոխությանը` նա նշեց, որ սերնդափոխությունը բոլոր ժամանակներում էլ եղել է ցավոտ հարց: Գալիս են երիտասարդներ նոր գաղափարներով, մոտեցումներով ու գիտելիքներով, ավելի քիչ փորձառությամբ… Իսկ ամբողջ աշխարհում ընդունված է mentor-ի (ղեկավար) գաղափարը:

«Մենտորությունը թույլ է տալիս տարբեր սերունդների, տարբեր փորձառություն ունեցող մարդկանց փորձը միաձուլելու` նպատակին հասնելու համար` միաժամանակ իրարից սովորելով: Հաճախ ասում են` եթե մեծերը կարողանային, իսկ երիտասարդներն` իմանային: Այս գաղափարը լավ հնարավություն է տալիս իրար օգտակար լինելու»,- հավելում է պատգամավորը:


Ռուզաննա Մուրադյանի խոսքով` գիտությունը մեր երկրի համար միշտ եղել է զարգացման գերակա ուղղություն, այլ հարց է, որ միջոցները չեն բավարարել միանգամից միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ըստ նրա` մենք իդեալական երկիր չենք, այլ իդեալական դառնալու ճանապարհին ենք եւ ամեն ինչ միանգամից չի կարող լինել:



Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան. net

Thursday, November 22, 2012

ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստի աշխատանքներին


Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավիրիկյան պալատում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասկացեց ԱՊՀ Միջխորոդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Նիստը նախագահում էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Իտալիայի Սենատի անդամ Ֆրանչեսկո Ամորուզոն: Նա նշեց, որ ԱՊՀ ՄԽՎ աշխատանքային փորձը շատ օգտակար է նաեւ այլ միջխորհրդարանական կառույցների համար եւ առաջարկեց մշակել եւ ստորագրել ԱՊՀ ՄԽՎ եւ ՄԵԽՎ միջեւ համագործակցության համաձայնագիր: Տիկին Մատվիենկոն ողջունեց այդ գաղափարը եւ իր գործընկերներին առաջարկեց քննարկել այդ նախաձեռնությունը: Վեհաժողովի լիագումար նիստի գլխավոր հարցերից էր Տիեզերային տարածքը խաղաղ նպատակներով համատեղ օգտագործելու գործում ԱՊՀ մասնակից-պետությունների միջեւ համագործակցության զարգացման մասին հարցը, որը ներկայացրեց Պետական դումայի պատգամավոր, Ռոսկոսմոսի կոլեգիայի անդամ Օլեգ Սավչենկոն: Նիստի ընթաքցում քննարկվեցին մի շարք հացեր, որոնք ամփոփվեցին համատեղ մամուլի ասուլիսում: 


Նոյեմբերի 22—ին տեղի ունեցան նաեւ ԱՊՀ ՄԽՎ—ի երեք մշտական հանձնաժողովների նիստերը։
Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որը ընտրվեց ԱՊՀ ՄԽՎ—ի նշված հանձնաժողովի փոխնախագահ։ Նիստում լսվեցին Բելառուսում եւ Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ—ի դիտորդական առաքելությունների արդյունքների մասին զեկույցները։ Քննարկվեց ԱՊՀ ՄԽՎ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համաձայնեցված գործողությունների մասին հարցը։

Նույն օրը տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ—ի գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Հայկ Բաբուխանյանը։ Վերջինս ընտրրվեց ԱՊՀ ՄԽՎ—ի գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Պատգամավորները շահագրգիռ մասնակցություն ունեցան «ԱՊՀ անդամ պետությունների համար օրինակելի կրթական օրենսգրքի ընդհանուր մասում փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ» նախագծի քննարկմանը։ 

Tuesday, November 20, 2012

“Կանաչ երկիր, մաքուր էներգիա” կոնֆերանս



 Նոյեմբերի 20-ին Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ Փոքր ՀԷԿ-երի միության “Կանաչ երկիր, մաքուր էներգիա” կոնֆերանսը, որին ներկա էին Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Ռայներ Մորելը, KFW Գերմանական բանկի հայաստանյան ներկայացուցիչը, Աժ փոխոսնակ Հերմինե Նաղդալյանը,ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և այլ հրավիրված անձինք:
Բացման խոսքով հանդես եկավ փոքր Հէկ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, որն իր խոսքում նշեց, որ հիդրոէներգետիկան ՀՀ-ում ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: Տիկին Նահապետյանը նշեց, որ ՀԷԿ-երը ամբողջ աշխարհում համարվում են կանաչ էներգիայի աղբյուր, ինչպես նաև դրանք կնպաստեն ՀՀ էներգետիկ դիվերսիֆիկացմանը:
Կոնֆերանսը ողջունեց Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Ռայներ Մորելը եւ Գերմանահայկական հիմնադրամի վարկային ծրագրերը Հայաստանում՝ ուղղված ՀՀ Էներգետիկ ոլորտի զարգացման մասին խոսեց KFW բանկի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

Monday, November 19, 2012

Սեմինար










Նոյեմբերի 19-ին ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության կանանց հանձնախմբի կողմից կազմակերպվեց հերթական սեմինար, որին ներկա էին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ՀՀԿ կանանց հանձնախմբի անդամ և Երևան քաղաքի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀԿ կանաց խորհրդի անդամ Սիլվա Աչոյանը, ինչպես նաև վարչական շրջանների կանանց հանձնախմբերի նախագահները:

Sunday, November 18, 2012

Հանդիպում տնօրենի`մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալների հետ


18.11.2012թ.-ին Երևանի Գր.Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցում ՀՀ ԱԺ պատգամավոր, <<Դպրոց կենտրոնների միության>> նախագահ Ռուզաննա Մուրադյանը հանդիպում ունեցավ Երևանի և ՀՀ մարզերի ԴԿՄ-ին անդամագրված դպրոց-կենտրոնների տնօրենի` մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալների հետ:Հանդիպման ընթացքում վեր հանվեցին բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են տնօրենի՝ ՄԿԱ տեղակալների գործունեության ընթացքում:Հանդիպման մասնակիցները գոհ էին աշխատանքային հանդիպումից և հույս հայտնեցին, որ նման հանդիպումները կունենան շարունակական բնույթ: 



                                       



Friday, November 16, 2012

Խորհրդարանական լսումներ՝ «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու համատեքստում» թեմայով






ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հաձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ` «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու համատեքստում» թեմայով:
Ներկայացնելով սպասվող բարեփոխումները հանրակրթության ոլորտում, որոնց արդյունքում Հայաստանը կանցնի համընդհանուր ներառական կրթության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ ապորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ գործ ունենք հեղափոխական, շրջադարձային օրենսդրական քայլի հետ: Նրա խոսքով՝ կան հարցադրումներ, որոնց բախվելիս պետք է զգուշավորություն դրսեւորել, քանի որ յուրաքանչյուր շրջադարձ նաեւ շոկային իրավիճակ կարող է ստեղծել: Արտակ Դավթյանը հույս հայտնեց, որ համընդհանուր ներառական կրթությունից Հայաստանը կկարողանա քաղել լավագույն արդյունքները:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր զեկույցում ընդգծեց այն արժեհամակարգը, որի վրա խարսխված է օրենսդրական նախաձեռնությունը: «Բոլոր երեխաները մերն են, եւ նրանց բոլորի առջեւ ունենք հավասար պարտավորություններ»,- հայտարարեց նախարարը՝ շեշտելով, որ պետությունը պարտավոր է հավասար պայմաններում հանրակրթություն ապահովել նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Նրա խոսքով՝ այս քայլով կրթության համակարգը դառնում է առաջատար հասարակական տարբեր կարծրատիպերը կոտրելու, հոգեբանական, արժեհամակարգային փոփոխություններ մտցնելու տեսանկյունից: Արմեն Աշոտյանը նկատեց, որ չնայած համընդհանուր ներառական կրթության անցնելու օրենսդրական նախաձեռնությունը մի փոքր հավակնոտ է, բայց խորհրդարանում առաջին ընթերցման ժամանակ պաշտպանություն է գտել քաղաքական գրեթե բոլոր ուժերի կողմից:
Ինչպես նշեց նախարարը, համընդհանուր ներառական կրթության անցնելը համալիր գործողությունների ծրագիր է ենթադրում, բարդ, ժամանակատար փոփոխություններ, հոգեբանական խնդիրներ, սակայն դրանք հաղթահարելի են: Նա որպես օրինակ նշեց Տավուշի մարզում իրականացված պիլոտային ծրագիրը, որն ապացուցել է իր կենսունակությունը: Արմեն Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ բարձրագույն կրթության համակարգում եւս հարկավոր է ստեղծել ինտեգրացված միջավայր, եւ խոստացավ, որ մյուս տարվանից աշխատանքներ կսկսվեն արդեն երկու բուհերում:
Ներկաները ԿԳ նախարարին հարցեր ուղղեցին համընդհանուր ներառական կրթության անցած դպրոցներում նյութատեխնիկական պայմաններ ստեղծելու, մանկավարժական կադրերի վերապատրաստման, ներառման կոնցեպցիայի, հոգեբանական եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:


Համընդհանուր ներառման փորձը Տավուշի մարզի հաջողված օրինակով ներկայացրեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Չնայած ծագած դժվարություններին՝ մարզպետը մեծապես կարեւորեց ներառականության դերը հանրակրթության կազմակերպման գործում եւ փաստեց, որ Տավուշի մարզին հաջողվել է արդյունավետ կիրառել այդ փորձը:
Խորհրդարանական լսումների մասնակիցներն իրենց առաջ քաշած հարցերում եւ ելույթներում հիմնականում բարձր գնահատեցին համընդհանուր ներառական կրթության անցնելու օրենսդրական այս նախաձեռնությունը եւ հույս հայտնեցին, որ բարեփոխումները կընթանան առանց ցնցումների, իսկ կարճ ժամանակ անց արդեն տեսանելի կլինեն արդյունքները:

Համագործակցում են ՀՀ եւ ԼՂՀ կրթական ոլորտները


Մենք արցախցիների կողքին ենք


ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9—11—ն աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ համատեղ նիստ է անցկացրել ԼՂՀ գործընկերների հետ (այս մասին «ՀՀ»—ում հրապարակում եղել է)։ Արդյունքները հանձնաժողովի անդամներն ամփոփեցին նոյեմբերի 14—ին Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ Շուշիում անցկացված արտագնա նիստի օրակարգում ընդգրկված են եղել մշակույթի եւ կրթության ոլորտներում ընթացող բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Քննարկումների արդյունքում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների միջեւ կնքվել է հուշագիր՝ միտված հետագա անելիքներին։ Հուշագրով մասնավորապես որոշվել է երկու հանձնաժողովների միջեւ կապերն ամրապնդելու նպատակով տարին առնվազն մեկ անգամ անցկացնել խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումներ, կազմակերպել փորձի փոխանակման միջոցառումներ, նպաստել արդյունավետ մոդելների ներդրմանը եւ աշխատանքների որակի բարձրացմանը։
«Նման հանդիպումները միտված են համագործակցված ու համատեղ հարցեր քննարկելուն, ինչու չէ՝ նաեւ համատեղ որոշումներ կայացնելուն. Հայաստանում քննարկվող հարցերին մասնակից դարձնելով նաեւ ԼՂՀ—ին՝ մենք հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի միջազգային այն կառույցները, որոնք ներկայացված են ՀՀ—ում, ուղղակի ունկնդրեն ԼՂ—ում մեր գործընկերներին, ԼՂՀ—ն ընկալեն որպես ճանաչված երկիր, հայ մշակույթի եւ կրթության ընդհանուր տարածք»,–ասաց հանձնաժողովի նախագահը։
Դավթյանի կարծիքով, բոլոր այն խնդիրները, որոնք Հայաստանում են, առկա են նաեւ Արցախում, բայց Արցախն ունի հատուկ հոգատարության, Արցախում առկա մեր մշակութային ժառանգությունը ներկայացնելու եւ զուտ ջերմության կարիք։ «Այսպիսի այցելություններով եւս մեկ անգամ ապացուցում ենք, որ մենք արցախցիների կողքին ենք եւ ապահովում ենք նրանց թիկունքը, նաեւ այն, որ միասնական ենք ազգային հարցերի լուծման գործում, հետեւողական ենք լինելու, որպեսզի Արցախի միջազգային ճանաչումն իրականություն դառնա, եւ որպես ուղի մշակութային դիվանագիտությունն առաջնային տեղում ենք դիտարկում»։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի իրենց տպավորություններից խոսեցին հանձնաժողովի մյուս անդամները եւս։ Նրանք մանրամասներ ներկայացրեցին արտագնա նիստից, ձեռք բերված պայմանավորվածություններից, նաեւ անդրադարձան այն խնդիրներին, որոնք իրենք նկատել են Արցախի մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում։ Նրանք բոլորն էլ կարեւորեցին մշակութային դիվանագիտության դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աշխարհին ներկայացնելու, նրա միջազգային ճանաչմանը հասնելու տեսանկյունից։
ՀՀԿ—ական Կարինե Աճեմյանի խոսքով, քանի դեռ ԼՂՀ—ն ներգրավված չէ ինքնորոշման իրավունքի բանակցություններում, մշակութային լեզուն, մշակույթը շատ կարեւոր ռազմավարական նշանակություն կարող են ունենալ։ Նա համոզված է, որ Արցախն իր մշակույթով աշխարհում իր ուրույն տեղը կունենա։
Մեկ այլ ՀՀԿ—ական Շուշան Պետրոսյանը, ներկայացնելով իր տպավորությունները Արցախից, համաձայնեց Դավթյանի հետ, որ ԼՂՀ—ում եւ ՀՀ—ում առկա են միեւնույն խնդիրները։ Շ. Պետրոսյանն առանձնացրեց նրանցից երկուսը։ Նրա կարծիքով Արցախի մշակույթն անհրաժեշտ է աշխարհի համար ճանաչելի դարձնել։ «Սա իսկապես կարեւորագույն հարց է, որին պետք է մեր կողմից աջակցենք, այնտեղի արվեստագետներին հնարավորություն տանք աշխարհին ցուցադրվել»։ Մեկ այլ խնդիր, ըստ Պետրոսյանի, առկա է թատերական ոլորտում։ «Կարիք կա, որ թատրոնն ունենա կարգին ղեկավար, լինի համագործակցություն ՀՀ—ի մասնագետների հետ»։ Շ. Պետրոսյանն առաջարկել է, որ բարձրագույն կրթություն ստացողները գնան այնտեղ, կիսվեն իրենց գիտելիքներով։
ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը առանձնացրեց հուշագրի այն կետը, որում նշված էր, որ Շուշին պետք է առանձնացնել որպես կրթության եւ մշակույթի ընդհանուր դաշտ։ Նա հայտնեց, որ քննարկումների ընթացքում այդ նպատակին ուղղված մի շարք հարցերի շուրջ, ինչպես, օրինակ, դասագրքերի հետ կապված, պետական կրթական չափորոշչի եւ առարկայական չափորոշիչների, սեմինարների կազմակերպման եւ շատուշատ այլ խնդիրների հետ կապված պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
ՀՀԿ պատգամավոր Արթուր Գեւորգյանն էլ համոզված է, որ Արցախը սպորտի զարգացման առումով կարող է հանդիսանալ յուրօրինակ դարբնոց. «Կարծում եմ հետագայում այս իմաստով էլ կտարվեն բանակցություններ, եւ Արցախի դպրոցներում կստեղծվեն բոլոր պայմանները սպորտի զարգացման համար»։
Աշխատանքային այցի շրջանակում նիստի մասնակիցները նաեւ շրջայց են կատարել Շուշիում, այցելել հակաօդային պաշտպանության զորամաս, ծանոթացել զինծառայողների առօրյային։ Կազմակերպվել է այց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Գանձասար, Դադիվանք։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
15-11-2012

Friday, November 9, 2012

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը՝ Շուշիում











ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-11-ն աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ համատեղ նիստ է անցկացրել ԼՂՀ գործընկերների հետ: Արդյունքները հանձնաժողովի անդամներն ամփոփեցին նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես նշեց հանաձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Շուշիում անցկացված արտագնա նիստի օրակարգում ընդգրկված են եղել մշակույթի եւ կրթության ոլորտներում ընթացող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների միջեւ կնքվել է հուշագիր՝ միտված հետագա անելիքներին: Հուշագրով մասնավորապես որոշվել է երկու հանձնաժողովների միջեւ կապերն ամրապնդելու նպատակով տարին առնվազն մեկ անգամ անցկացնել խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումներ, կազմակերպել փորձի փոխանակման միջոցառումներ, նպաստել արդյունավետ մոդելների ներդրմանը եւ աշխատանքների որակի բարձրացմանը:
Աշխատանքային այցի շրջանակում նիստի մասնակիցները նաեւ շրջայց են կատարել Շուշիում, այցելել հակաօդային պաշտպանության զորամաս, ծանոթացել զինծառայողների առօրյային: Կազմակերպվել է այց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, Գանձասար, Դադիվանք:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից իրենց տպավորություններից խոսեցին հանձնաժողովի մյուս անդամները եւս: Պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արթուր Գեւորգյանը, Կարինե Պողոսյանը, Շուշան Պետրոսյանը, Ռուզաննա Մուրադյանը մանրամասներ ներկայացրեցին արտագնա նիստից, ձեռք բերված պայմանավորվածություններից, նաեւ խոսեցին այն խնդիրներից, որոնք իրենք նկատել են Արցախի մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում:
Նրանք բոլորն էլ կարեւորեցին մշակութային դիվանագիտության դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աշխարհին ներկայացնելու, նրա միջազգային ճանաչմանը հասնելու տեսանկյունից: