Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» խորագով համաժողովը, որին մասնակցում էին Աժ պատգամավորներ, քաղաքացիական հասարության ներկայացուցիչներ, Եվրանեսթ ԽՎ-ի, Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, Երիտասարդական խորհրդարանի անդամներ:
Հայաստանում գործող Եվրամիության խորհրդատվական խմբի հետ միասին միայն վերջին չորս ամիսների ընթացքում կազմակերպվեցին երեք խորհրդարանական լսումներ մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ:
Այս ամբողջը արվում է մեկ նպատակով՝ էլ ավելի արդյունավետ դարձնել Ազգային ժողովի գործունեությունը հանուն երկրի բարեկեցության եւ առաջընթացի: Մենք, պատգամավորներս, որպես ժողովրդի ընտրյալներ, դրանում ենք տեսնում մեր առաքելությունը: Մենք բոլորս պարտավոր ենք աշխատել հանուն ժողովրդավարության խորացման, որովհետեւ դա պետականության ամրապնդման, երկրի զարգացման եւ մեր հասարակության համար ավելի բարեկեցիկ երկիր կառուցելու միակ ճանապարհն է»:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսն իր ելութում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին այս կարեւոր նախաձեռնության համար, հատկանշական համարելով, որ այն համընկնում է Երեւանում տեղի ունեցող Արեւելյան գործընկերության երկրների առաջնորդների գագաթնաժողովի, ինչպես նաեւ Ստոկհոլմում ընթացող Արեւելյան գործընկերության ծրագրի Քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքների հետ: Նրա խոսքով՝ այն փաստը, որ համաժողովը տեղի է ունենում ՀՀ Ազգային ժողովում, շատ խորհրդանշական է: «Խոհրդարանը բոլոր քաղաքացիների տունն է, ոչ միայն նրանց, ովքեր ընտրվել են: Բոլոր քաղաքացիները, կազմակերպությունները, որոնք ներկայացնում են քաղաքացիական հասարակությունը պետք է հեշտությամբ կարողանան շփվել այդ տան հետ, այն պետք է լինի հնարավորինս թափանցիկ: Հատուկ շնորհակալություն Ազգային ժողովի նախագահին՝ խորհրդարանի դուռը քաղաքացիական հասարակության առջեւ բացելու, նման ներկայացուցչական միջոցառման համար»,-ասաց ԵԺԿ նախագահը:
Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ընդգծեց, որ այս նախաձեռնությունը տեղի է ունենում Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսին՝ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու եւ ելույթ ունենալու համար, ինչպես նաեւ վեհաժողովի բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին:
No comments:
Post a Comment