Thursday, November 22, 2012

ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստի աշխատանքներին


Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավիրիկյան պալատում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասկացեց ԱՊՀ Միջխորոդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Նիստը նախագահում էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Իտալիայի Սենատի անդամ Ֆրանչեսկո Ամորուզոն: Նա նշեց, որ ԱՊՀ ՄԽՎ աշխատանքային փորձը շատ օգտակար է նաեւ այլ միջխորհրդարանական կառույցների համար եւ առաջարկեց մշակել եւ ստորագրել ԱՊՀ ՄԽՎ եւ ՄԵԽՎ միջեւ համագործակցության համաձայնագիր: Տիկին Մատվիենկոն ողջունեց այդ գաղափարը եւ իր գործընկերներին առաջարկեց քննարկել այդ նախաձեռնությունը: Վեհաժողովի լիագումար նիստի գլխավոր հարցերից էր Տիեզերային տարածքը խաղաղ նպատակներով համատեղ օգտագործելու գործում ԱՊՀ մասնակից-պետությունների միջեւ համագործակցության զարգացման մասին հարցը, որը ներկայացրեց Պետական դումայի պատգամավոր, Ռոսկոսմոսի կոլեգիայի անդամ Օլեգ Սավչենկոն: Նիստի ընթաքցում քննարկվեցին մի շարք հացեր, որոնք ամփոփվեցին համատեղ մամուլի ասուլիսում: 


Նոյեմբերի 22—ին տեղի ունեցան նաեւ ԱՊՀ ՄԽՎ—ի երեք մշտական հանձնաժողովների նիստերը։
Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որը ընտրվեց ԱՊՀ ՄԽՎ—ի նշված հանձնաժողովի փոխնախագահ։ Նիստում լսվեցին Բելառուսում եւ Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ—ի դիտորդական առաքելությունների արդյունքների մասին զեկույցները։ Քննարկվեց ԱՊՀ ՄԽՎ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համաձայնեցված գործողությունների մասին հարցը։

Նույն օրը տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ—ի գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Հայկ Բաբուխանյանը։ Վերջինս ընտրրվեց ԱՊՀ ՄԽՎ—ի գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Պատգամավորները շահագրգիռ մասնակցություն ունեցան «ԱՊՀ անդամ պետությունների համար օրինակելի կրթական օրենսգրքի ընդհանուր մասում փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ» նախագծի քննարկմանը։ 

No comments:

Post a Comment