Wednesday, February 27, 2013

Հարց ՀՀ Արդարադատության նախարար Հ.Թովմասյանին


   Հարց 1.
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին մտահոգում է ՀՀ կառավարության կողմից հեղինակած <Այլընտրանքային ծառայության մասին> օրենքի նախագծի ազդեցությունը ընդհանուր ուսումնադաստիարակչական գործընթացի վրա


Մանրամասն դիտել` փետրվարի 27, նիստ 2-րդ,  0:9:55
http://www.parliament.am/live.php?year=2013&month=02&day=27&part=2&lang=arm


 Հարց <Այլընտրանքային ծառայության մասինօրենքի նախագծի հարակից զեկուցող Կ.Նահապետյանին.

- Ինչպես է կարգավորվում օրենքը 14 տարեկան պատանիների նախազինակոչային տարիքի զինհաշվառման ժամանակ: 



Մանրամասն դիտել` փետրվարի 27, նիստ 2-րդ,  1:16:40
http://www.parliament.am/live.php?year=2013&month=02&day=27&part=2&lang=arm

Tuesday, February 26, 2013

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ելույթը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին


26.02.2013թ.

Փետրվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունով մասնակցեցինք ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարություններին: «Ղարաբաղյան շարժման 25-ամյակը, որպես հոբելյանական իրադարձություն, իրոք համազգային արժեք է», - նշեց ԼՂՀ խորհրդարանի նախագահ Ա.Ղուլյանը։  Երբ կանգնում ես Արցախի հողի վրա, տեսնում այդ երկրի զարթոնքը, լսում ԼՂՀ նախագահի խոսքը Արցախը զարգացնելու ծրագրերի մասին, հոգիդ փառավորվում է, հպարտություն ես ապրում ու նորից լցվում հայրենասիրությամբ և այն  համոզմունքով, որ հայի կամքն անկոտրում է, իսկ ոգին` հաղթական:
Ներկայումս Արցախում զարգացում են ապրում ճանապարհաշինությունը, հանքարդյունաբերությունը, ոսկեգործությունը,  անտառամշակումը, փոքր ՀԵԿ-երի գործունեությունը, շինարարությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը, գինեգործությունը, հացահատիկի մշակումը: Նոր հեռանկարներ են բացվում զբոսաշրջության համար, կառուցվել են բազմաթիվ եվրոպական չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրներ: Ամբողջ աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրենք այդ գողտրիկ աշխարհին, որը դեռևս ամբողջովին բացահայտված չէ իր հրաշալիքներով: 
Շատ լավ կլիներ, որ այդ տոնակատարությանը մասնակցեին և հաղթանակի զգացողությունը մեզ հետ այնտեղ կիսեին նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Ինչևէ…
Այս օրերին հայ ժողովրդի հաղթանակը կրկնապատկվեց ոչ միայն արցախյան շարժման հաղթանակով, այլև արցախյան պատերազմում իր մեծ ներդրումն ունեցած ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հաղթանակով, որը ողջ հայ ժողովրդի համար ապահով հայրենիքի գաղափարը իրականացնելու, յուրաքանչյուրի՝ այդ թվում թե′ իրեն ընտրողի, և թե′ չընտրողի կյանքի որակը բարելավելուն ուղղված, նորանոր հաղթանակների  խոստումնալից մեկնարկ է: Հաղթանակ, որին հավատում և վստահում է ընտրողների մեծամասնությունը: Իսկ Ս. Սարգսյանը վստահում է բոլորին և հարգում յուրաքանչյուրի ընտրությունը:
Մինչդեռ ուզում եմ հարցնել Ր.Հովհաննիսյանին.
-Ինչու չե՞ք վստահում հայ ժողովրդի այն մեծաթիվ ընտրողներին, որոնք իրենց ձայնը տվել են Ս.Սարգսյանին:
-Ինչու չե՞ք վստահում ձեր թիմակիցներին, նույնիսկ նրանց, ովքեր արձանագրություններում իրենց ստորագրություններով հաստատել են ընտրական տեղամասերի վերջնական արդյունքները:
- Ինչու չե՞ք վստահում միջազգային դիտորդների կարծիքներին, բայց և հաճախ ձեր օգտին հղումներ եք անում:
 - Ձեր կողքին պատահական հայտնված ժողովրդի հետ գնում եք ոչ մի տեղ տանող ճանապարհով՝ մոռանալով, որ արևմտյան փորձը, որն օգտագործեցիք  նախընտրական քարոզարշավի ընթացքում, նաև լավ օրինակներ ունի հետընտրական գործընթացում: Ինչպես օրինակ, ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Արիզոնայի նահանգի Ֆենիքս քաղաքում հավաքված բազմահազար ընտրողների առաջ Ջոն Մքքեյնը ասաց. «Պատիվ եմ ունեցել շնորհավորելու Բարաք Օբամային նախագահ ընտրվելու համար այն երկրի, որին մենք  երկուսս էլ սիրում ենք:Նրա հաջողությունը երկար ու դժվարին մրցապայքարում, որպիսին այն ընտրարշավն էր, արդեն իսկ հարգանք է ներշնչում ինձ նրա կարողությունների ու վճռականության վերաբերյալ:Նա կարողացավ հաջողության հասնել, քանզի հույս ներշնչեց միլիոնավոր ամերիկացիների»:
Վերադառնալով հայկական իրականություն, ելույթս ավարտեմ Գ.Նժդեհի խոսքերով. «Ու մինչ վաղը պետք է հաղթենք կասկածը մեր հաղթանակի հանդեպ, որպեսզի  չվտանգենք մեր ժողովրդի  վաղը»:



Wednesday, February 20, 2013

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Արցախում Ղարաբաղյան շարժման 25-ամյակի կապակցությամբ


Ա. Ղուլյան. Ղարաբաղյան շարժման 25-ամյակը համազգային արժեք է
Փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությանը, որը Ստեփանակերտ է ժամանել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարությանը մասնակցելու նպատակով։
Պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը և Ռուբեն Գևորգյանը։

Զրույցի մասնակիցները երկուստեք կարևորեցին Ղարաբաղյան շարժման պատմաիրավական նշանակությունն ինչպես արցահահայության, նույնպես և ողջ հայ ժողովրդի կյանքում։
Ղարաբաղյան շարժման 25-ամյակը, որպես հոբելյանական իրադարձություն, համազգային արժեք է։ Նշելով այդ մասին, ԼՂՀ խորհրդարանի նախագահը Երևանից ժամանած գործընկերներին տեղեկացրեց, որ Արցախում ավելի քան մեկ շաբաթ առաջ մեկնարկած տոնական միջոցառումներն արդեն իսկ իրենց համարժեք շարունակությունն են գտնում հայկական Սփյուռքի տարբեր կենտրոններում։ Ընդ որում, ասաց նա, այդ միջոցառումները չեն սահմանափակվելու միայն փետրվար ամսով, այլև շարունակվելու են մինչև տարվա վերջ։
Տիկին Նաղդալյանի խոսքով՝ ինքը և իր գործընկերները եռակի տոնական տրամադրությամբ են ժամանել Արցախ։ Նախ, ասաց նա, մեզ համար անձնապես նշանակալի է մասնակցել Ղարաբաղյան շարժման 25-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին, ապա՝ Հայաստանում բարեհաջող ավարտ են ունեցել նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը, և վերջապես՝ իրենց, ինչպես որ յուրաքանչյուր հայ մարդու համար ամեն անգամ ինքնին հաճելի է գտնվել այստեղ՝ արցախյան հողում։
Զրույցի ընթացքում արծարծվեցին նաև Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հարցեր, այդ համատեքստում քննության առնվեցին փոխգործակցության արդյունավետության բարձրացման մի շարք ձևեր ու միջոցներ։
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանը և Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը։
Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը: 
20.02.2013, 17:38
Aysor.am       http://aysor.am/am/news/2013/02/20/ashot-ghulyan/

Friday, February 15, 2013

«Կան բացարձակ արժեքներ, որոնք չի կարելի շահարկել անգամ քարոզարշավի ընթացքում»

ՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ քարոզարշավում հնչած քննադատությունների եւ ՀՀԿ թեկնածուի անկաշկանդ շփումների մասին

 - Ինչո՞ւ են ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները հիմնականում դահլիճային: Իսկ այդ հանդիպումներին մասնակցում են «ընտրյալները»: Լրատվամիջոցներում, այդ թվում նաեւ «Առավոտում», քանիցս եղան նման փաստեր: Ինչի՞ց է վախենում կամ զգուշանում իշխող Հանրապետական կուսակցությունը: 
- Դահլիճային հանդիպումները երկխոսության ավելի արդյունավետ հնարավորություններ են ստեղծում ընտրողի եւ ընտրվողի միջեւ, իսկ ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավում կարեւոր տեղ է հատկացվում ոչ միայն իր կողմից կատարված աշխատանքների հաշվետվությանը, նախընտրական ծրագրի ներկայացմանը, այլեւ ընտրողների կողմից խնդիրների ու հարցերի բարձրացմանը, այսինքն՝ ընտրողների հետ անմիջական երկխոսության  կազմակերպմանը: Տեղերը սահմանափակ լինելու պատճառով այդ հանդիպումներին մասնակցում են տարբեր կոլեկտիվների  ներկայացուցիչներ, որոնք ընդգրկված են՝ բարձրացնելու իրենց կոլեկտիվի առաջ քաշած հարցերը, ինչպես նաեւ մասնակցում են այլ հետաքրքրված  քաղաքացիներ: Ընդամենը ամիսներ առաջ ԱԺ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հիմնականում բացօթյա հանդիպումներ էր իրականացնում ընտրողների հետ: Նրա շփումը ժողովրդի հետ միշտ էլ եղել եւ մնում է ազատ, անմիջական եւ առանց ավելորդ սահմանափակումների: 
- Ինչո՞վ կբացատրեք այն, որ այդ դահլիճային հանդիպումներում հնչում են նախօրոք նախապատրաստված հարցեր. մի՞թե ՀՀԿ-ն այդքան զգուշավոր լինելու խնդիր ունի: Ինչո՞ւ են ՀՀԿ-ում խուսափում հանրության հետ դեմ առ դեմ, հստակ, ճիշտ շփումից: 
- Նախապես պլանավորված հարցեր չեն լինում, քանի որ, ինչպես արդեն նշեցի, մթնոլորտը շատ ազատ եւ անկաշկանդ է՝ յուրաքանչյուրի համար բարձրացնելու իր հարցը: Այս քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր մարզկենտրոնում կազմակերպվում են ինչպես դահլիճային, այնպես էլ բացօթյա հանդիպումներ, եւ երկու դեպքում էլ հենց ՀՀԿ-ի կողմից կազմակերպված հանդիպումներն են, որ անցնում են դեմ առ դեմ, հստակ, ճիշտ ու նույնիսկ այնքան անկաշկանդ մթնոլորտում, որ վերջին շրջանում առիթ են տալիս  շահարկելու ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ ժողովրդի հետ ազատ, անկաշկանդ խոսելու, անմիջական շփվելու, ժողովրդական լեզվով զրուցելու հանգամանքը: 
- Հավանաբար նկատի ունեք այն, որ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ թեկնածուն մի քանի անգամ անհարմար իրավիճակների մեջ հայտնվեց՝ «խիյարը թարս աճելու» պատմության, բանակի օրը Եռաբլուրում տեղի ունեցածի եւ Գյումրիում արած այն հայտարարության հետ, որ քանի տոկոս ցանկանա, այնքան էլ «կխփի» ընտրությունների արդյունքում. ինչպե՞ս եք բացատրում այդ ամենը:
- Ինչպես վերը նշեցի, ՀՀ կուսակցության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը անցնում է ազատ, անկաշկանդ, անմիջական շփումների մթնոլորտում, ինչն էլ  որոշ դեպքերում առիթ է տալիս շահարկելու նախագահի թեկնածուի՝ ժողովրդի հետ ազատ, անկաշկանդ խոսելու, անմիջականորեն շփվելու, ժողովրդական լեզվով զրուցելու հանգամանքը, իսկ դա, իհարկե, չի կարող ստվեր գցել քարոզարշավի վրա: 
- Մինչեւ երեկ նախագահական քարոզարշավը կարծես հանդարտ էր ընթանում, բայց Նուբարաշենում Սերժ Սարգսյանը խիստ քննադատություն հնչեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին: Դա յուրահատուկ հնա՞րք է՝ ընտրապայքարը հետաքրքիր դարձնելու, թե՞ այլ պատճառ կա: 
- Կարծում եմ, որ դա, կարծես, զգոնության կոչ էր, եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ գոյություն ունեն բացարձակ արժեքներ, որոնք չի կարելի շահարկել անգամ քարոզարշավի ընթացքում: 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/15/197363/ 

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Tuesday, February 12, 2013

«Ընտրությունների վերջնագիծ պիտի հասնեն նրանք, ովքեր թիկունքում թիմ ունեն, գաղափարակիրներ, ծրագրեր ու նպատակներ»


12.02.2013 | 00:27
«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
-Ընտրարշավը մոտենում է ավարտին, Ձեր գնահատականով` ինչպե՞ս է անցնում:
-Ընտրարշավն անցնում էր հանգիստ, խաղաղ, սակայն այն, ինչ կատարվեց Պարույր Հայրիկյանի հետ, ցավ պատճառեց բոլորիս: Կարևոր է, որ նախագահի թեկնածուների միջև պայքարն ավելի շատ գաղափարների դաշտում է, ծրագրերի միջև, քան անձերի դեմ: Հստակ երևում է յուրաքանչյուրի ձեռագիրը` ով թիմով է դուրս եկել պայքարի, ով անհատական պայքարի է դուրս եկել: ՀՀԿ-ի թեկնածուի դեպքում քարոզարշավը նախընտրական շրջանը չէ միայն, անցած հինգ տարիներն են, ՏԻՄ ընտրություններն էին, խորհրդարանական ընտրությունները, մտածված, մշակված, հղկված ծրագիրը, որ նույնիսկ հնարավոր չէ համեմատել այն թեկնածուների ծրագրերի հետ, որ մի օրում են առաջադրման որոշում կայացրել: 
-Ձեզ չի՞ թվում, որ թեկնածուների մի մասը բացարձակապես նախագահ դառնալու մտադրություն չունի` դատելով քարոզարշավից:
-Կարծում եմ, որ բոլորն էլ դա տեսնում են, թեկնածուներից ամեն մեկն իր նպատակն ունի: Ոմանց դեպքում` չի ընկալվում` ինչո՞ւ որոշեցին, ի՞նչ ուժերի են ապավինում, ի՞նչ են ծրագրում, ակնհայտ է, որ նրանք հեռու են նախագահ լինելուց: Ընտրություններից հետո, գուցե, նրանց մտադրություններն ավելի հասկանալի դառնան:
-Ընտրարշավից ակնհայտ է, որ թեկնածուները բաժանվում են երեք խմբի. առաջին խմբում նրանք են, ովքեր իսկապես լուրջ մտադրություններ ունեն և լուրջ էլ մրցակցում են, երկրորդ խմբում նրանք են, ովքեր ավելի շատ ինքնարտահայտման խնդիր ունեն, երրորդ խմբում` ավելի շատ ուրիշի կամք կատարողները: Այդպե՞ս է:
-Հիմնականում` այո, ընդ որում, պայմանականորեն այդ բաժանման երկրորդ ու երրորդ խմբերում եղողները սպասում են, թե իրադարձությունների զարգացումը իրենց ինչ կբերի:
-Դա չի՞ վարկաբեկում նախագահական ընտրությունն ընդհանրապես:
-Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր են այն չափորոշիչները, որ պիտի սահմանենք ընտրողներս, որ պիտի ամրագրվեն մեր արժեքային համակարգում, քաղաքացիական գիտակցության մեջ: Մենք պիտի իմաստավորենք` ինչ է նշանակում երկրի նախագահ: Նշանակում է Սահմանադրության, արտաքին ու ներքին անվտանգության երաշխավոր, երկրի գերագույն գլխավոր հրամանատար: Ի՞նչ չափորոշիչների պիտի համապատասխանի մարդը, որ կարողանա հավակնել նախագահության: Մենք չունենք այդ չափորոշիչները, եթե մեր երկրում ամեն մեկը կարող է իրեն նախագահ պատկերացնել: Հասկանալի է, որ մենք ծայրահեղությունների, անհատականությունների ազգ ենք, բայց մենք նաև բանականություն ունեցող ազգ ենք: Իհարկե, ընտրելն ու ընտրվելը յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է, բայց ամեն ինչ Սահմանադրության մեջ չես գրի, ինքներս պիտի չափորոշիչներ ունենանք: Խելոք մարդիկ քննարկում են գաղափարները, անխելքները` անձերին. պատահական չի ասված: Ի վերջո` կարևոր է, ով ինչ է ասում, ով ինչ ծրագիր է ներկայացնում, ով ինչ կարող է անել, քան ով քանի օրով հացադուլ արեց, ով ինքնաբացարկ հայտնեց, ով կարողացավ, ով չկարողացավ ընտրագրավ մուծել: Ընտրությունների վերջնագիծ պիտի հասնեն նրանք, ովքեր թիկունքում թիմ ունեն, գաղափարակիրներ, ծրագրեր ու նպատակներ:
-Պարույր Հայրիկյանի մահափորձին հաջորդած` իր տարատեսակ ու իրարամերժ մեկնաբանությունները շոկ տարած մարդու տպավորություննե՞ր են, թե՞ նախընտրական տեխնոլոգիա` ուղղված վարկանիշի աճին, և համարժե՞ք են իրականությանը:
-ՈՒզում եմ հավատալ, որ Պարույր Հայրիկյանն իր բոլոր դրսևորումներում մնում է անկեղծ մարդ: Միանշանակ` կատարվածը անթույլատրելի էր՝ ուղղված ոչ միայն Պարույր Հայրիկյանի դեմ, այլև ժողովրդի ու պետականության, բայց կարծում եմ, որ նաև նպաստեց նախագահի թեկնածուի վարկանիշի բարձրացմանը:
-Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմեց Սահմանադրական դատարան` ընտրությունները 10 օրով հետաձգելու պահանջով, ի՞նչ զարգացումներ կլինեն:
-Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը այդ հարցի պատասխանը տալիս են, կարծում եմ` բոլոր զարգացումները կմնան օրենսդրության շրջանակներում: 
-Այս ընտրարշավի ընթացքում առաջին անգամ կիրառվեց հացադուլի տեխնոլոգիան: Ի՞նչ խելամիտ պատճառ կարող է լինել հացադուլը դադարեցնելու, թե՞ այս դեպքում էլ նպատակակետն ընտրությունները չեն, այլ ընտրություններից հետո ինչ-որ քայլեր:
-Անդրիաս Ղուկասյանի առաջադրումն ու ընտրարշավը վարելու ձևի ընտրությունը մնում են անհասկանալի, թեպետ ինքը փորձում է հիմնավորել: Ակնհայտ է, որ չճանաչված մարդիկ ճանաչում են ձեռք բերում, երևի դա նաև մեծ զոհողություններ է պահանջում, բայց ոչ առողջության հաշվին: Կարծում եմ` հետագան ցույց կտա, թե այս թեկնածուն ինչպես կօգտագործի իր ձեռք բերած ճանաչումը: 
-Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես հայտարարեց, որ ՀԱԿ-ն ընտրել է կուսակցություն դառնալու տարբերակը: Ձեր կարծիքով` դա ե՞լք է փակուղուց, թե՞ տանում է նոր փակուղի: 
-Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ փորձում է իրավիճակ փոխել և մարդկանց մեջ նոր հույսեր արթնացնել, որովհետև իր որոշումներից հուսախաբվածները շատ են, առավել ևս, որ տարաձայնություններ կան ՀԱԿ-ի ներսում, իրենց գործընկերոջ թեկնածությունն անգամ չեն պաշտպանում: Ընտրություններից հետո քաղաքական դաշտում մնալու և դերակատարությունը շարունակելու հայտ է դա:
-Հետընտրական քաղաքական վերադասավորումների մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ընդդիմադիր դիմագի՞ծը վերականգնել: Շարքային ընդդիմադիրի իմիջը վայե՞լ է առաջին նախագահին:
-Դա իր որոշելիքն է: 68 տարեկան դառնալու պատճառաբանությամբ չառաջադրվելու հայտարարությունից հետո մի քիչ դժվար ընկալելի է դառնում նոր կուսակցության նախագահ դառնալը: ՀԱԿ-ում կան տարաձայնություններ, դա երևում է և խմբակցության պահվածքից: 
-Հետընտրական ի՞նչ զարգացումներ կլինեն:
-Ես կարծում եմ, որ հետընտրական փուլը ևս խաղաղ է լինելու, որովհետև ընտրություններն անցնելու են թափանցիկ, արդար: Միջազգային չափանիշներով ընտրություններ անցկացնելու առհավատչյան եղել են խորհրդարանական ընտրությունները, մենք լավագույն ընտրություններ անցկացնելու ճանապարհին ենք: Հետդարձ այլևս չի լինելու: 
-Ի՞նչ վերադասավորումներ կլինեն քաղաքական դաշտում` ակնհայտ է, որ ՀԱԿ-ը հեռացել է հրապարակից: Մարդկանց որոշակի շերտ մնացել է, որ ֆիզիկապես հրապարակում չլինելով էլ, որոնում է իր խնդիրները բարձրաձայնողին ու լուծողին: Ընդդիմությո՞ւնը կլինի այդ անողը, թե՞ իշխանությունը: 
-Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է լինել այդ ընդդիմադիրը, գուցե ընդդիմադիր դաշտում գործողները կմիավորվեն: Ակնհայտ է, որ մարդկանց մեջ վերականգնվում է իշխանության նկատմամբ հավատը, որովհետև տեսնում են, որ գործող նախագահն իր խոստումները կատարում է: Խորհրդարանական ընտրություններից մինչև այս ընտրություններ` կարճ ժամանակամիջոցում բազում ոլորտներում շատ հարցեր լուծվեցին, հիմա, մանավանդ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելուց հետո, ընդդիմադիր հայացքներ ունեցողներից շատերը կվերանայեն իրենց տեսակետները հօգուտ իշխանության: 
-Դուք այդքան լավատե՞ս եք:
-Իհարկե, քննադատողներ էլի կլինեն, բայց ողջամիտ դիրքորոշումը, կարծում եմ, կգերիշխի: 
-Ինչո՞ւ է այդքան կարևորվում երկրորդը լինելը, որ նախագահական ընտրություններում իրավական հետևանքներ չունի:
-Թերևս, մարդիկ քաղաքական դաշտում նոր դիրքեր, պաշտոններ ստանալու ակնկալիքներ ունեն երկրորդը լինելու պարագայում: Առաջին իսկ օրից ակնհայտ է, որ մեր նախագահն առաջինն է լինելու, տարաբնույթ մարդկանց ասպարեզ դուրս գալն էլ դա է վկայում: Մրցակիցներ կան, բայց այդ մտահորիզոնի, այդ փորձառությամբ, այդ հուսալիությունը ստեղծող, հաստատուն կեցվածք ունեցող մրցակիցներ չկան: Թեկնածուներն ուժեղ են յուրաքանչյուրը մեկ բնագավառում: Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի առանցքը տնտեսական հարցերն են, Պարույր Հայրիկյանը ազգային ինքնորոշման խնդիրներ է բարձրացնում, Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանադրական իրավունքներից է խոսում: Սերժ Սարգսյանի ծրագիրը կառուցողական ու հիմնավոր է, պատճառաբանված ու թվերով հիմնավորված: ՀՀԿ-ի թեկնածուն շահեկանորեն առանձնանում է իր կենսագրությամբ, արած գործերով ու փորձառությամբ, միջազգային ճանաչումով:
-Չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանի նախագահության առաջին ժամկետը երկրորդ հինգ տարիներից շատ տարբեր պիտի լինի:
-Իհարկե, տարբեր պիտի լինի, որովհետև առաջին հինգ տարիներին նա հարկադրված էր նախորդ տարիների խնդիրներին որոշակի ավարտ տալ, իսկ հիմա բավականին լավ հիմք է ստեղծվել նոր թափով բարեփոխումներն առաջ տանելու:
-Բայց բարեփոխումներին դիմադրող լուրջ տնտեսական ու քաղաքական կապիտալ կա:
-Եթե այս պահին տարբեր ոլորտներում իրավիճակը գնահատենք, ունենք բազում խնդիրներ, որ գալիս են անցյալից: Բնականաբար, ոչ բոլոր խնդիրներն է հնարավոր միանգամից լուծել, խնդրի լուծման համար նախադրյալներ են պետք, բայց երբ խնդիրը բացահայտվում է, ուրեմն լուծման ճանապարհին է: Կան խնդիրներ, որոնց լուծումը տարիներ է պահանջում, օրինակ` աղքատության հաղթահարումը, արտագաղթը: Բայց ե՞րբ առաջացան այդ խնդիրները, հենց հիմա՞: Մենք սիրում ենք ասել` այս չկա, այն չկա, բայց եկեք չկա-ները կողք դնենք ու հաշվենք` ի՞նչ կա, կարո՞ղ ենք հույս ունենալ, որ չկա-ները պակասելու են: Այսօր Երևանում ոչ մի չջեռուցվող դպրոց չկա, հիշում եք` ձմեռները ինչ էր կատարվում դպրոցներում. ուսուցիչներն ու աշակերտները վերարկուներով դասարանում մրսում էին` մի կերպ վառվող թե չվառվող վառարանի կողքին: Իսկ քանի՞ դպրոցում հրդեհ եղավ: Ընդունեք, որ տասը-քսան տարին պետության կայացման համար կարճ ժամանակահատված է, բայց այս ընթացքում այնքան ոլորտներում մենք առաջընթաց ունենք, որ չտեսնել չենք կարող: Երևանում այսօր ունենք անվճար մանկապարտեզներ, որ շատ մեծ օգուտ են ընտանիքներին: Սոցիալական փաթեթը, նպաստների բարձրացումը ձեռքբերումներ չե՞ն: Գյուղատնտեսության ոլորտում վարկային ծրագրերը ձեռքբերում չե՞ն: Պետք է կարողանալ տեսնել փոքր ու մեծ քայլերը: Տարիներ առաջ ո՞վ կմտածեր բջջային հեռախոսների մասին: Չմոռանանք, որ մեր պետությունը ևս անցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի միջով: Ի՞նչ ազդեցություն ունեցավ ճգնաժամը աշխարհի զարգացած տնտեսությունների վրա, բայց Հայաստանը դուրս եկավ ճգնաժամից` առանց սոցիալական ծրագրերը կրճատելու: 
-2018 թ. նախագահի թեկնածու այս ընտրություններում տեսնո՞ւմ եք:
-2018 թ. նախագահի թեկնածու տեսնում եմ ՀՀԿ-ից, որովհետև պետք է շարունակել սկսված կուրսը, մարդու ամենաթանկ կապիտալը փորձառությունն է, կուսակցության փորձառությունը հետագա զարգացումների հուսալի հենք է: 
-Որոշակի քաղաքական ու մասնագիտական ճանապարհ անցած մարդը 2012 թ. հայտնվում է խորհրդարանում: Դուք կյանքը 0 կետի՞ց սկսեցիք, թե՞ շարունակեցիք նոր կոորդինատներով:
-Ինձ համար փոխվեց ընդամենը միջավայրը, ինչ-որ առումով պատգամավորի աշխատանքը, երբ ինքս կարող եմ անմիջական մասնակցություն ունենալ քաղաքականության ձևավորմանը, շարունակությունն է իմ նախկին աշխատանքի: Փոփոխություններ, իհարկե, կան, բայց չի կարելի անվանել 0 կետից սկսել: Ես ոչ միայն դպրոցի տնօրեն եմ եղել, այլև հասարակական գործունեությամբ եմ զբաղվել: Երկար տարիներ ղեկավարել եմ «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, որն իրականացրել է ծրագրեր հայաստանյան բոլոր դպրոցների համար, կրթական տարբեր նախաձեռնություններով եմ հանդես եկել, ծրագրերի հեղինակ եմ, մասնակցել եմ միջազգային շատ ու շատ ծրագրերի և կոնֆերանսների, որի արդյունքում կրթական համակարգի նոր ծրագրեր եմ մշակել և ներդրել, օրինակ` չափորոշչահենք կրթությունը, «Եվրոպան դպրոցում» ծրագիրը, դպրոցներում ստեղծված եվրոպական ակումբների միջոցով եվրոպական արժեքներին հաղորդակցվելը: Որպես տնօրեն ակտիվ եմ եղել` մասնակցելու, նպաստելու կրթական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: 2004-ին Համաշխարհային բանկը Հայաստանի ամբողջ տարածքը բաժանեց 52 կրթական գոտու, ամեն գոտում մեկ դպրոց ընտրվեց, որը դարձավ դպրոց-կենտրոն, որտեղ իրականացվեցին տարածքի ուսուցիչների շարունակական վերապատրաստումներ: Երբ 4 տարի անց ֆինանսավորումն ավարտվեց, դպրոց-կենտրոնները իրենք շարունակեցին գործունեությունը` այդ ժամանակ «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն համատեղ ծրագրեր իրականացրեց դպրոց-կենտրոնների հետ: Հետո կենտրոնները միավորվեցին և որոշեցին ստեղծել իրավաբանական անձանց միություն, որի նախագահ ընտրվեցի ես: ՀԲ-ն նոր ծրագիր է իրականացնում միության հետ, մշակվում են ուսուցչի էթիկայի նորմերը Հայաստանում, որը նախկինում չի եղել, աշխատանքային խումբ է ձևավորվել, դպրոցների զարգացման ծրագրի փաթեթն է մշակվում, որը շուտով պիտի ներկայացվի դպրոցների տնօրեններին: 2006-ից ՀՀԿ կանանց խորհրդի անդամ եմ, որ բազում հասարակական-քաղաքական ծրագրեր է իրականացնում և նպաստում կանանց դերի բարձրացմանը հասարակության մեջ: Լինելով պատգամավոր՝ այսօր էլ շարունակում եմ ծավալել քաղաքական ակտիվ գործունեություն: 
-Մանկավարժական ասպարեզից չե՞ք հեռացել:
-Իհարկե ոչ, շարունակում եմ տարբեր մարզերի մանկավարժների հետ հանդիպումները, կազմակերպում ենք սեմինարներ, ուսումնասիրում ենք այն հիմնախնդիրները, որոնց լուծմանն արդեն ես կարող եմ աջակցել օրենսդրորեն: Լինելով մանկավարժական գիտությունների թեկնածու, գրքերի ու հրապարակումների հեղինակ, բնականաբար, շարունակում եմ մանկավարժության հետ հոգով կապված մնալ և գիտական գործունեությամբ զբաղվել. իմ հեղինակած «Դասղեկ» գիրքն այսօր հայաստանյան բոլոր դպրոցներում գործածվում է մանկավարժների կողմից՝ որպես գործնական մեթոդական ուղեցույց:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Աղբյուրը` http://www.irates.am/hy/1360611070

Thursday, February 7, 2013

ՀՀԿ կանանց խորհրդի հանդիպում Քանաքեռ-Զեյթուն համայնքում


Փետրվարի 7-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի հերթական հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, Երևան քաղաքի ավագանի, Գործարար կանանց հանձնախմբի նախագահ Նաիրա Նահապետյանը, ՀՀԿ Քանաքեռ-Զեյթունի կանանց խորհրդի նախագահ Մարինե Տոնոյանը, կանանց խորհրդի անդամներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության ՀՀԿ կանանց խորհրդի կողմից արդեն իրականացված, ինչպես նաև  ապագա ծրագրերը: Կանանց խորհրդի ակտիվի կողմից մասնակիցներին  ներկայացվեց հերթական սեմինարը «Ինչպես կազմակերպել քարոզարշավ» թեմայով` նախագահական ընտրություններին ընդառաջ:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին սոցիալական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում մեր ունեցած ձեռքբերումներն ու առաջին տարիների անելիքները, որոնք ամրագրված են նախագահի թեկնածու, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում:

Հարց ՀՀ Արդարադատության նախարար Հ.Թովմասյանին

http://www.parliament.am/live.php?day=07&month=02&year=2013&lang=arm   Նիստ 1-1:17:43

Հարց 1. Որ լիազոր մարմինը կամ գերատեսչությունն է սահմանում ուսուցման ծրագրի չափորոշիչները:
Հարց 2. Քանի որ հաստատության խորհուրդը նաև կառավարման մարմին է, արդյոք խորհրդին վերապահված է ստուգման լիազորություն:

ԱԺ մի խումբ պատգամավորների հաձնվեցին «Ռուսհամագործակցության» Պատվո նշան եւ դիպլոմներ





Փետրվարի 7-ին Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների հաձնվեցին «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության Պատվո նշան եւ դիպլոմներ: Հայաստանում ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ կատարած արդյունավետ աշխատանքի եւ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անցկացված «Հայաստանում ռուսական խոսքի 5-րդ օրերին» գործուն մասնակցության համար «Բարեկամության եւ համագործակցության» Պատվո նշանով պարգեւատրվեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատվոգրեր շնորհվեցին պատգամավորներ Կարինե Աճեմյանին, Ռուբիկ Հակոբյանին, Արթուր Գեւորգյանին, Արամ Մանուկյանին, Ռուզաննա Մուրադյանին եւ Կարինե Պողոսյանին:
Ողջունելով հանդիսության մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ կատարված աշխատանքը վառ վկայությունն է Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ ունեցած հոգատար եւ շահագրգիռ մոտեցման: Նրա խոսքով՝ ռուսաց լեզուն ոչ միայն մեծ տեր է խաղացել ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում, այլեւ նպաստել է հայ ժողովրդի հաղորդակցմանը ռուսական ու համաշխարհային մշակույթին, ինչպես նաեւ՝ հայկական մշակույթի գանձերի տարածմանը Ռուսաստանում եւ նրա սահմաններից շատ հեռու: Որպես հայ-ռուսական միջխոհրդարանական հանձնաժողովի համանախագահ՝ Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության դերակատարությունը երկու երկրների միջեւ կապերի խորացման եւ Հայաստանում ռուսաց լեզվի պահպանման ու տարածման գործում: Շնորհավորելով խորհրդարանականներին բարձր գնահատանքի արժանանալու կապակցությամբ, ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ նրանք հետագայում եւս աշխույժ մասնակցություն կունենան երկկողմ կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին:
Պատվո նշանն ու դիպլոմները պատգամավորներին հաձնեց «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Չեսնոկովը, ով բարձր գնահատեց հայ խորհրդարանականների ու մասնագտների ունեցած ներդրումը ռուսաց լեզվի տարածման գործում: Նա եւս կարեւորեց Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության գործունեությունը, որը ծավալվել է ամենատարբեր՝ տնտեսական, գիտական, կրթական, մշակութային եւ հումանիտար ուղղություններով: Իր հերթին գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը վստահություն հայտնեց, որ խորհրդարանի հետ համագործակցության ձեւավորված ավանույթն իր արդյունավետ զարգացումը կունենա՝ ի նպաստ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական կապերի ընդլայնման: 
Նյութի աղբյուրը` http://www.hhk.am/hy/news/item/2013/02/07/patgamavorner/


Wednesday, February 6, 2013

Ուսուցիչը պետք է կարևորի չափորոշիչը..


Ու­սուց­չի նպա­տա­կը ա­շա­կեր­տին սո­վո­րեց­նելն է, բայց դա են­թա­տեքս­տում պետք է ու­նե­նա նաև ա­շա­կեր­տի նպա­տա­կը: Այ­սինքն՝ դա­սը պետք է նե­րա­ռի ու­սուց­չա­կան նպա­տակ և ա­շա­կեր­տա­կան նպա­տակ: Ա­շա­կեր­տը պետք է հաս­կա­նա՝ տվյալ դա­սի նպա­տա­կը ո­՞րն է: Ի­սկ դա կա­րող է ա­պա­հո­վել չա­փո­րոշ­չային պա­հանջ­նե­րը հաս­կա­ցող ու­սու­ցի­չը: Չա­փո­րոշ­չա­հեն կր­թու­թյան կա­րևւո­րու­թյու­նը մեր ե­րկ­րում ա­ռա­ջին ան­գամ բարձ­րաց­րեց «Կր­թու­թյուն ա­ռանց սահ­մա­նի­» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը: Ստեղծ­ված են ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­ներ, կան ա­ռար­կա­յա­կան ծրագ­րեր, դա­սագր­քեր, բայց ու­սու­ցի­չը չա­փո­րոշ­չից օ­գտ­վե­լու հմ­տու­թյուն­ներ չու­նի, այն­քան չա­փո­րո­շի­չը չի կա­րևո­րում, որ­քան դա­սա­գիրքն ու ծրա­գի­րը: Մինչ­դեռ այդ ա­մե­նի հիմ­քը չա­փո­րո­շիչն է: Չա­փո­րո­շիչ­նե­րում առ­կա են նաև այն հս­տակ կե­տե­րը, ո­րոնք նաև պետք է կա­րո­ղա­նալ ա­պա­հո­վել որ­պես պե­տու­թյան պա­հանջ: Եվ հե­տո, չա­փո­րո­շիչն ի­մա­նա­լով՝ շատ հեշտ կա­րե­լի է պլա­նա­վո­րել դա­սը, դա­սի նպա­տակ­ները սահ­մա­նել: Ման­կա­վար­ժու­թյան մեջ կա կա­ռու­ցո­ղա­կա­նու­թյան տե­սու­թյուն. այդ տե­սու­թյան հի­մունք­նե­րի հա­մա­ձայն` մենք դա­սըն­թա­ցը պետք է կազ­մա­կեր­պենք այն­պես, որ ա­շա­կեր­տը 45 րո­պե­ի ըն­թաց­քում կա­րո­ղա­նա ա­վե­լաց­նել իր գի­տե­լի­քը, և նա հս­տակ պետք է զգա նախ­նա­կան ու դա­սի վեր­ջում ձեռք բերած գի­տե­լիք­նե­րի տար­բե­րու­թյու­նը: Ոչ թե ի­նքդ ես կա­ռու­ցում, այլ ո­ւղ­ղոր­դում ես, որ ե­րե­խան կա­ռու­ցի իր գի­տե­լի­քը: Շատ կա­րևոր է, որ ե­րե­խան ի­մա­նա, թե դա­սի ըն­թաց­քում ի­րե­նից ի­նչ է պա­հանջ­վում, ի­նչ են  սո­վո­րե­լու այդ օ­րը: Այդ հար­ցե­րի պա­տաս­խա­նը տա­լիս է հենց չա­փո­րոշ­չային պա­հան­ջը: Պա­տա­հա­կան չէ, որ մենք սկ­սե­ցինք ի­րա­կա­նաց­նել ու­սու­ցիչ­նե­րի վե­րա­պատ­րաս­տում, ո­րի ար­դյուն­քում սո­վո­րեց­րինք նրանց հաս­կա­նալ ու կի­րա­ռել չա­փո­րոշ­չային պա­հանջ­նե­րը: Մենք սո­վո­րեց­րե­ցինք նրանց` ի­նչ­պես մար­դուն սո­վո­րեց­նել: Սա մեր կր­թու­թյան հա­մա­կար­գում իս­կա­պես լուրջ խն­դիր է:

Նութի աղբյուրը` http://www.yerevaklur.am/category/news_id/247     
 Երևակ ամսագիր 2013-02-06

Իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին


<Ներկայումս ընթանում են գաղափարների, ծրագրերի, պայքարի ընտրություններ: Մենք պարտավոր ենք այնպիսի ընտրություններ անցկացնել, որ և՛ հասարակությունը արդյունքներին հավատա, և՛ ընդունելի լինի միջազգային հանրության կողմից>,- հարցին, թե ինչպես կբնութագրեք նախընտրական պայքարը Հայաստանում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

<Մեր պետության համար կենսական անհրաժեշտություն են բարեփոխումները, որոնց շրջագծում է նաև հասարակության սպասումների արդարացումը: Մենք համոզված ենք, որ նախագահը դա անելու է` որքան էլ բարդ լինի, ցավոտ, միևնույն է, յուրաքանչյուր բարեփոխում միշտ էլ ունենում է տարբեր գնահատականներ, դժգոհներ գտնվում են, դիմադրողներ ու քննադատողներ` նույնպես:
Բարեփոխումներն ուղղակի այլընտրանք չունեն մեր երկրի համար, նրանք այլևս իրականացման ճանապարհին են, անկախ նրանից՝ ուզում ենք այն տեսնել, թե՝ ոչ:

Ընդհանրապես բոլոր երկրներում էլ պաշտոնավարող նախագահի երկրորդ ժամկետը ավելի բարենպաստ է՝ բարեփոխումներ իրականացնելու առումով>- նշեց Ռ. Մուրադյանը:
Հարցին, թե շատ է խոսվում այն մասին, որ հասարակությունը իշխաությունների վարած քաղաքականության պատճառով կորցրել է ընտրական գործընթացների նկատմամբ հավատը, վերջինս պատասխանեց. «Առաջնորդվենք այս սկզբունքով՝ <Իմ մասնակցությամբ ես կարող եմ նշանակալիորեն ազդել իմ երկրի կյանքի բարելավման վրա: Եկենք չմոռանանք, որ ձայնի իրավունքը՝ դա հիմնարար իրավունքներից է, առանց որի մյուս իրավունքները անիմաստ են դառնում: Պետք է գործի այն սկզբունքը, որ ընտրություններն անհրաժեշտ են ոչ թե կառավարությանը, այլ քաղաքացիներին: Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին: Ինչո՞ւ: Որպեսզի հետո ինքն էլ լիիրավ պահանջատեր լինի>:
Նյութի աղբյուրը` http://www.aysor.am/am/news/2013/02/06/ruzanna-muradyan/
                            06.02.2013, 19:41
 

Դպրոց-կենտրոնների միություն ԻԱՄ


2013-02-06 00:00

Ու­սուց­չի նպա­տա­կը ա­շա­կեր­տին սո­վո­րեց­նելն է, բայց դա են­թա­տեքս­տում պետք է ու­նե­նա նաև ա­շա­կեր­տի նպա­տա­կը: Այ­սինքն՝ դա­սը պետք է նե­րա­ռի ու­սուց­չա­կան նպա­տակ և ա­շա­կեր­տա­կան նպա­տակ: Ա­շա­կեր­տը պետք է հաս­կա­նա՝ տվյալ դա­սի նպա­տա­կը ո­՞րն է: Ի­սկ դա կա­րող է ա­պա­հո­վել չա­փո­րոշ­չային պա­հանջ­նե­րը հաս­կա­ցող ու­սու­ցի­չը: Չա­փո­րոշ­չա­հեն կր­թու­թյան կա­րևւո­րու­թյու­նը մեր ե­րկ­րում ա­ռա­ջին ան­գամ բարձ­րաց­րեց «Կր­թու­թյուն ա­ռանց սահ­մա­նի­» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը: Ստեղծ­ված են ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­ներ, կան ա­ռար­կա­յա­կան ծրագ­րեր, դա­սագր­քեր, բայց ու­սու­ցի­չը չա­փո­րոշ­չից օ­գտ­վե­լու հմ­տու­թյուն­ներ չու­նի, այն­քան չա­փո­րո­շի­չը չի կա­րևո­րում, որ­քան դա­սա­գիրքն ու ծրա­գի­րը: Մինչ­դեռ այդ ա­մե­նի հիմ­քը չա­փո­րո­շիչն է: Չա­փո­րո­շիչ­նե­րում առ­կա են նաև այն հս­տակ կե­տե­րը, ո­րոնք նաև պետք է կա­րո­ղա­նալ ա­պա­հո­վել որ­պես պե­տու­թյան պա­հանջ: Եվ հե­տո, չա­փո­րո­շիչն ի­մա­նա­լով՝ շատ հեշտ կա­րե­լի է պլա­նա­վո­րել դա­սը, դա­սի նպա­տակ­ները սահ­մա­նել: Ման­կա­վար­ժու­թյան մեջ կա կա­ռու­ցո­ղա­կա­նու­թյան տե­սու­թյուն. այդ տե­սու­թյան հի­մունք­նե­րի հա­մա­ձայն` մենք դա­սըն­թա­ցը պետք է կազ­մա­կեր­պենք այն­պես, որ ա­շա­կեր­տը 45 րո­պե­ի ըն­թաց­քում կա­րո­ղա­նա ա­վե­լաց­նել իր գի­տե­լի­քը, և նա հս­տակ պետք է զգա նախ­նա­կան ու դա­սի վեր­ջում ձեռք բերած գի­տե­լիք­նե­րի տար­բե­րու­թյու­նը: Ոչ թե ի­նքդ ես կա­ռու­ցում, այլ ո­ւղ­ղոր­դում ես, որ ե­րե­խան կա­ռու­ցի իր գի­տե­լի­քը: Շատ կա­րևոր է, որ ե­րե­խան ի­մա­նա, թե դա­սի ըն­թաց­քում ի­րե­նից ի­նչ է պա­հանջ­վում, ի­նչ են  սո­վո­րե­լու այդ օ­րը: Այդ հար­ցե­րի պա­տաս­խա­նը տա­լիս է հենց չա­փո­րոշ­չային պա­հան­ջը: Պա­տա­հա­կան չէ, որ մենք սկ­սե­ցինք ի­րա­կա­նաց­նել ու­սու­ցիչ­նե­րի վե­րա­պատ­րաս­տում, ո­րի ար­դյուն­քում սո­վո­րեց­րինք նրանց հաս­կա­նալ ու կի­րա­ռել չա­փո­րոշ­չային պա­հանջ­նե­րը: Մենք սո­վո­րեց­րե­ցինք նրանց` ի­նչ­պես մար­դուն սո­վո­րեց­նել: Սա մեր կր­թու­թյան հա­մա­կար­գում իս­կա­պես լուրջ խն­դիր է:


Երևակ ամսագիր

Tuesday, February 5, 2013

Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին


http://www.parliament.am/live.php?year=2013&month=02&day=05&part=3&lang=arm  Նիստ 3- 0:53:51


Ընտրությունը հիանալի հնարավորություն է յուրաքանչյուր քաղաքացու համար՝ արտահայտելու իր կարծիքը՝ ընտրելու իր  երեխայի, իր ընտանիքի, իր երկրի ապագան:
Մեր երկրում այսօր ընթանում են գաղափարների, ծրագրերի, պայքարի ընտրություններ: Մենք պարտավոր ենք այնպիսի ընտրություններ անցկացնել, որ և՛ հասարակությունը արդյունքներին հավատա, և՛ ընդունելի լինի միջազգային հանրության կողմից:

Մեր պետության համար կենսական անհրաժեշտություն են բարեփոխումները, որոնց շրջագծում է նաև հասարակության սպասումների արդարացումը: Մենք համոզված ենք, որ նախագահը դա անելու է` ինչքան էլ բարդ լինի, ցավոտ, միևնույն է, յուրաքանչյուր բարեփոխում միշտ էլ ունենում է տարբեր գնահատականներ, դժգոհներ գտնվում են, դիմադրողներ ու քննադատողներ` նույնպես: Բարեփոխումներն ուղղակի այլընտրանք չունեն մեր երկրի համար, նրանք այլևս իրականացման ճանապարհին են, անկախ նրանից՝ ուզում ենք այն տեսնել, թե՝ ոչ:
Ընդհանրապես բոլոր երկրներում էլ պաշտոնավարող նախագահի երկրորդ ժամկետը ավելի բարենպաստ է բարեփոխումներ իրականացնելու առումով:
Միայն այս տեմպերով, որոնցով շարժվում է մեր երկրի առաջնորդը, մեր երկիրը կարող է զարգացում ապրել:Մենք ժամանակ չունենք ժամանակ կորցնելու: Նախագահն արդեն իսկ վիթխարի գործ է հանձն առել, ուստի եկենք սատար կանգնենք մեր միասնականությամբ և աջակցությամբ: Հենց այս միասնականությունն է պետության հիմքը:
Առաջնորդվենք այս սկզբունքով՝  «Իմ մասնակցությամբ ես կարող եմ նշանակալիորեն  ազդել իմ երկրի կյանքի բարելավման վրա»: Եկենք չմոռանանք, որ ձայնի իրավունքը՝ դա հիմնարար իրավունքներից է, առանց որի մյուս իրավունքները անիմաստ են դառնում:Պետք է գործի այն սկզբունքը, որ ընտրություններն անհրաժեշտ են ոչ թե կառավարությանը, այլ քաղաքացիներին: Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին: Ինչո՞ւ:Որպեսզի հետո ինքն էլ լիիրավ պահանջատեր լինի:

Մենք ուզում ենք ունենալ հզոր պետություն:Իսկ պետությունը հզոր է, երբ նրա քաղաքացիները մասնակցում են պետության կայացմանը, պետությունը հզոր է, երբ նրա քաղաքացիները հարգում են միմյանց:

Եվ այստեղ է, որ ուզում եմ մեջբերել մեծն Հ.Թումանյանի խոսքերը. ՙՄի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։ Մի՞թե դժվար է։