Thursday, February 7, 2013

ԱԺ մի խումբ պատգամավորների հաձնվեցին «Ռուսհամագործակցության» Պատվո նշան եւ դիպլոմներ





Փետրվարի 7-ին Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների հաձնվեցին «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության Պատվո նշան եւ դիպլոմներ: Հայաստանում ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ կատարած արդյունավետ աշխատանքի եւ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անցկացված «Հայաստանում ռուսական խոսքի 5-րդ օրերին» գործուն մասնակցության համար «Բարեկամության եւ համագործակցության» Պատվո նշանով պարգեւատրվեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատվոգրեր շնորհվեցին պատգամավորներ Կարինե Աճեմյանին, Ռուբիկ Հակոբյանին, Արթուր Գեւորգյանին, Արամ Մանուկյանին, Ռուզաննա Մուրադյանին եւ Կարինե Պողոսյանին:
Ողջունելով հանդիսության մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ կատարված աշխատանքը վառ վկայությունն է Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ ունեցած հոգատար եւ շահագրգիռ մոտեցման: Նրա խոսքով՝ ռուսաց լեզուն ոչ միայն մեծ տեր է խաղացել ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում, այլեւ նպաստել է հայ ժողովրդի հաղորդակցմանը ռուսական ու համաշխարհային մշակույթին, ինչպես նաեւ՝ հայկական մշակույթի գանձերի տարածմանը Ռուսաստանում եւ նրա սահմաններից շատ հեռու: Որպես հայ-ռուսական միջխոհրդարանական հանձնաժողովի համանախագահ՝ Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության դերակատարությունը երկու երկրների միջեւ կապերի խորացման եւ Հայաստանում ռուսաց լեզվի պահպանման ու տարածման գործում: Շնորհավորելով խորհրդարանականներին բարձր գնահատանքի արժանանալու կապակցությամբ, ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ նրանք հետագայում եւս աշխույժ մասնակցություն կունենան երկկողմ կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին:
Պատվո նշանն ու դիպլոմները պատգամավորներին հաձնեց «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Չեսնոկովը, ով բարձր գնահատեց հայ խորհրդարանականների ու մասնագտների ունեցած ներդրումը ռուսաց լեզվի տարածման գործում: Նա եւս կարեւորեց Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության գործունեությունը, որը ծավալվել է ամենատարբեր՝ տնտեսական, գիտական, կրթական, մշակութային եւ հումանիտար ուղղություններով: Իր հերթին գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը վստահություն հայտնեց, որ խորհրդարանի հետ համագործակցության ձեւավորված ավանույթն իր արդյունավետ զարգացումը կունենա՝ ի նպաստ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական կապերի ընդլայնման: 
Նյութի աղբյուրը` http://www.hhk.am/hy/news/item/2013/02/07/patgamavorner/


No comments:

Post a Comment