Խոնարհվում
եմ վերջերս սխրագործություն կատարած Արմեն Հովհաննիսյանի, ինչպես նաև մեր
բոլոր հերոսների, հերոս զավակներ ծնած հայ ծնողների առջև, համոզված եմ, որ բոլոր ժամանակերում
անսասան է
հայոց կամքը,
և անհաղթահարելի է
հայոց ոգին՝ անկախ թշնամու սադրանքների:
Ինչու՞ է
մշտապես ադրբեջանական կողմը խաթարում
հայ-ադրբեջանական
սահմանների հարաբերական
անդորրը,
պարբերաբար խախտում հրադադարի
պահպանման ռեժիմը և չի ստանում համարժեք գնահատական
միջազգային կառույցների կողմից: Ժամանակն
է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումը դառնան միջազգային կառույցների
քննարկման թեման իրավիճակը օբյեկտիվորեն գնահատելու
համար: Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հնչեցնելով
համահարթեցնող, կողմերին հավասարաչափ մեղադրող հայտարարություններ, փորձում են
հնարավորինս հավասարակշռված մոտեցում դրսևորել՝ ի նպաստ լարվածության
հանդարտեցման: Մենք գիտակցում ենք այս
մոտեցման արժեքը, սակայն այս մոտեցումը չարաշահում են Ադրբեջանի իշխանությունները:
Մեր
ցանկությունն է, որ դատապարտվի կոնկրետ խախտումներ իրականացնող կողմը:
Պետք
է նշել, որ վերջին ժամանակների իրադարձությունները կարծես շոկի մեջ են գցել
Ադրբեջանին. Լոս Անջելեսի քաղաքային
խորհուրդը միաձայն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը՝ որպես անկախ
ինքնիշխան պետություն, Արցախը հռչակվել է ավելի ժողովրդավար, «Ֆրիդոմ Հաուզ» ամերիկյան
իրավապաշտպան հայտնի կազմակերպությունը Ադրբեջանը որակել է որպես «անազատ» երկիր`
դասելով նրան այն պետությունների շարքին, որտեղ «բացակայում են հիմնական քաղաքական
սկզբունքները, ժողովրդավարությունը, իսկ քաղաքացիական ազատությունները զանգվածաբար
եւ պարբերաբար ոտնահարվում են», վերջերս նաև ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի օրենսդիր
մարմնի կրթական հարցերով հանձնաժողովը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ
նյութերը ուսումնական ծրագրերում ներառելու մասին բանաձևը: Ահա թե որն է ադրբեջանական հիստերիայի պատճառը:
Տպավորություն է, որ անպատժելիության մթնոլորտ է տիրում
արդեն քաջ ծանոթ սաֆարովյան գործելաոճով գործող Ադրբեջանի համար, ում հատուկ է հերոսացնել
ստահակներին և սուտ քարոզչություններ տարածել:
Սա է նրանց ազգային արժեքը, իսկ մի ժողովուրդ, մի բանակ, որն ընդունակ չէ առաքինության՝ ուշ թե
շուտ կպարտի իր գոյությունը:Նրանք միշտ
առաջնորդվել են ընդդեմ սկզբունքով, ուր չկա սեր, հանդուրժողականություն, քաջություն, մարդասիրություն:
Իսկ հայ արիներն առաջնորդվում են հանուն մտածողությամբ, հանուն հայրենապաշտության և ազգի զոհաբերության գաղափարների:
Մենք
չենք գործում
ընդդեմ որեւ է
ազգի կամ
մարդատեսակի, պետության կամ
հանրության, գաղափարի, կրոնի կամ
հավատքի, մշակույթի կամ
լեզվաքաղաքականության.
սա է հայ ռազմիկի ձևավորման նախահիմքը:
Այո′, մեր «հանուն» նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի
No comments:
Post a Comment