Հոկտեմբերի 5, 2016
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց ուսուցիչներին սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների մասին:
Նա հարցրեց՝ հնարավո՞ր է կառավարության նոր որոշումներով սոցփաթեթում ուսուցիչներին տրվող հանգստի իրավունքը, հիմա էլ նաեւ առողջապահական ծառայությունները կասեցվեն: Նա նաեւ հարցրեց՝ սոցփաթեթում կուտակված գումարից նրանք կարո՞ղ են վերցնել 2017-ին:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այն ուղղությունները, որոնք նախատեսված էին կառավարության գործող որոշմամբ, դեռ ուժի մեջ են: Սոցփաթեթի շահառուները կարող են միջոցներն օգտագործել հիփոթեքային վարկի մարման, ուսման վարձի, առողջապահական ծառայությունների եւ ՀՀ-ում եւ ԼՂՀ տարածքում հանգստանալու ուղղություններով. «Գործող կարգում այս պահին որեւէ փոփոխություն նախատեսված չի: Դրանք գործում են ինչպես աշխատողների, այնպես էլ աշխատանքից ազատված անձանց համար, որոնք կարող են տնօրինել իրենց գումարները: Ինչ վերաբերում է կանխիկացմանը, դա եւս կարգով հաստատված է: Կանխիկացում կարող է իրականացվել, եթե աշխատողը աշխատանքից ազատվում է կամ թոշակի է անցնում»:
Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր տարի անձը կարող է նախորդ տարի իր վճարած սոցիալական վճարների չափով կանխիկացնել իր՝ սոցիալական փաթեթների համար վճարված գումարները:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ 2017-ի պետբյուջեի քննարկման ժամանակ կորոշեն շահառուների դաշտի ընդլայնման հարցը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նյութի աղբյուրը՝
Արտեմ Ասատրյան. «2017-ին ևս գործելու են սոցիալական փաթեթում ներառված չորս ուղղությունները»
18:32, 5 հոկտեմբերի, 2016
Աժ-ում այսօր հարց ու պատասխանի օր է։ Կառավարության անդամներն ու վարչապետը պատասխանում են պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին։
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը ուսուցիչների տոնին ընդառաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք ուսուցիչների՝ սոցիալական փաթեթներում ներառված որոշ ուղղություններ կասեցվելու են և արդյոք նրանք հնարավորություն կունենա՞ն օգտագործել դրանցում կուտակած գումարները նաև 2017 թվականին։
Նախարար Արտեմ Ասատրյանը մեկնաբանեց, որ այս պահին գործող կարգով սոցիալական փաթեթներում որևէ փոփոխություն նախատեսված չէ, ներառված ուղղությունները շարունակում են գործել, մասնավորապես՝ սոցիալական փաթեթի շահառուները կարող են օգտագործել հանգստի ապահովման, հիպոթեքային մարման, ուսման վարձի վճարման, առողջապահական լրացուցիչ ծառայությունները։
«Սրանք գործում են և՜ գործող, և՜ աշխատանքից ազատված այն աշխատակիցների համար, ովքեր իրավունք ունեն տնօրինել իրենց կուտակած միջոցները», - նշեց նախարարը:
Անդրադառնալով սոցփաթեթում կուտակված միջոցների կանխիկացմանը՝ Ասատրյանը պարզաբանեց, որ այն կարող է իրականանալ, եթե աշխատողը աշխատանքից ազատվում կամ կենսաթոշակի է անցնում։ Ինչպես նաև յուրաքանչյուր տարվա ավարտից հետո հաջորդ տարի անձը կարող է նախորդ տարվա վճարած իր սոցիալական վճարների չափով կանխիկացնել իր փաթեթի համար փոխանցված գումարը։
Նախարարը նաև հավաստիացրեց, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ևս սոցիալական փաթեթի համար նախատեսված վճարները նույն չափով պահպանված են։
Դիանա Ղազարյան
Նյութի աղբյուրը՝
No comments:
Post a Comment