Saturday, October 15, 2016
«ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԴՊՐՈՑԻՑ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՍԵՄԻՆԱՐ
2016թ. հոկտեմբերի 15-ին Երևանի Բ. Ժամկոչյանի անվ. հ. 119 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված հանդիպում-սեմինար դպրոց-կենտրոնների տնօրենների և բնագիտական առարկաների ուսուցիչների համար:
Հանդիպման ընթացքում բացման խոսքով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը: Այնուհետև կնքվեց Համագործակցության Հուշագիր Դպրոց-կենտրոնների միության և Կալիֆորնիայում գործող «Հետազոտություն, ուսումնասիրություն և պլանավորում Հայաստանի համար» ինստիտուտի միջև: Ինստիտուտի ղեկավար Հակոբ Փանոսյանն իրականացրեց սեմինար դպրոց-կենտրոնների տնօրենների և բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար «Նորարարությունը սկսվում է դպրոցից» թեմայով:
Սեմինարի մասնակից ուսուցիչները ստացան մեթոդական աջակցություն նախապատրաստելու մեր աշակերտներին ԱՄՆ-ում կազմակերպվող Science Fair միջազգային բնագիտական մրցույթին:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment