Tuesday, November 29, 2016

Մամուլի ասուլիս ԱԺ պատվիրակության՝ նոյեմբերի 21-24-ը Գերմանիա կատարած այցի վերաբերյալ

«Երբեք ՀՀԿ-ն մեխանիկորեն կուսակցության շարքերը համալրելու խնդիր չունի

«Սա այն հերթական համագումարն էր, որ փորձեց վեր հանել մեր նախորդ համագումարից այս համագումար անցած ճանապարհին բոլոր խնդիրները, մեր ունեցած ձեռքբերումները»,- նոյեմբերի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը: Նա նաեւ անդրադարձավ այն հանգամանքին, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ 7000 մարդ է ցանկություն հայտնել անդամագրվել Հանրապետական կուսակցությանը. «Հեղինակություն ունեցող մարդ է մտել կուսակցություն եւ իր հետեւից գաղափարակիցների թիմ կարող է ունենալ: Տարիներ առաջ, երբ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը կուսակցության ղեկավարն էր՝ 2006 թվականին, երբ մենք նոր մտանք կուսակցության շարքերը, մեր հետեւից բժիշկների, մանկավարժների մի մեծ խումբ մտավ: Այն ժամանակ էլ մի այսպիսի ալիք բարձրացավ: Երբեք Հանրապետական կուսակցությունը մեխանիկորեն կուսակցության շարքերը համալրելու խնդիր չունի»: Ասուլիսին մասնակցում էր նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Նա նշեց, որ դեռեւս հարց է, թե ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժի Սարգսյանի ելույթի հաղորդագրությունները ի կատար կածվե՞ն, թե՞ ոչ. «Որովհետեւ մենք նմանատիպ հաղորդագրություններ բազմիցս ենք լսել: 2012 թվականի ընտրություններից առաջ մենք նման հաղորդագրություն լսեցինք, որ այլեւս խորհրդարանում չեն լինելու մականունավորներ, սակայն այդ հաղորդագրությունը իրականություն չդարձավ: Այս անգամ մենք լսում ենք, որ պետք է լինեն անբիծ ընտրություններ: Յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի կուզեր, որ Հայաստանում լինեն անբիծ ընտրություններ, բայց խոսել անբիծ ընտրությունների մասին եւ Ընտրական օրենսգրքով հակառակն անել, դա արդեն հարց է»: Անժելա Խաչատրյանը համարում է, որ հերթական համագումար էր. «Մենք տեսանք այն, ինչ սպասելի էր: Վարչապետի եւ անկուսակցական նախարարների կուսակցական դառնալը սպասելի էր: Սա այն ճանապարհն էր, որով նրանք պետք է գնային, այլ ճանապարհ նրանց չէր էլ սպասվում: Հետաքրքիր էր համագումարի ոգին, որը խորհրդային տարիների համագումար էր հիշեցնում, որովհետեւ երբ ասում են մեկ գիշերվա մեջ անդամակցեց 7000 հոգի, չեմ ուզում քննել, բայց իրականությանը մոտ չէ»: Տեսանյութեր նյութի վերաբերյալ՝ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Monday, November 28, 2016

«Իմ վարքագծում 7 խորհուրդներն արդեն իսկ դրված են». ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանից այսօր Tert.am-ը հետաքրքրվեց, թե ՀՀԿ համագումարում հնչած` Նախագահ Սերժ Սարգսյանի 7 խորհուրդներն ինչ անդրադարձ են ունենալու նրա գործունեության վրա: «Սերժ Սարգսյանի 7 խորհուրդներն էլ շատ մտածելու ու մտահոգվելու տեղիք են տալիս մեզանից յուրաքանչյուրին, որովհետև շատ կարևոր մի գործելաոճ ենք որդեգրում, որ այն, ինչ մենք պարտադրում ենք օրենքով, և դա պետք է կիրառվի բոլորի համար, շատ լավ կլինի, որ առաջին հերթին կիրառենք մենք ինքներս»,- ի պատասխան ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Հստակեցմանը, թե կոնկրետ իր վարքագծում ի՞նչ է փոխվելու Նախագահի 7 խորհուրդներից հետո, տիկին Մուրադյանն ասաց. «Իմ վարքագծում 7 խորհուրդներն արդեն իսկ դրված են եղել. ես իմ աշխատանքին վերաբերվում եմ շատ պատասխանատու, և ես առաջին հերթին գտնում եմ, որ ինքս պիտի բավարարված լինեմ իմ աշխատանքից, որ կարողանամ բավարարել այն բոլոր սպասումները, որ կապված են եղել իմ անձի հետ՝ ինձ ներկայացնելով համամասնական ցուցակում»: Մանրամասները՝ տեսանյութում:

«Իմ վարքագծում 7 խորհուրդներն արդեն իսկ դրված են»


ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանից այսօր Tert.am-ը հետաքրքրվեց, թե ՀՀԿ համագումարում հնչած` Նախագահ Սերժ Սարգսյանի 7 խորհուրդներն ինչ անդրադարձ են ունենալու նրա գործունեության վրա: 



«Սերժ Սարգսյանի 7 խորհուրդներն էլ շատ մտածելու ու մտահոգվելու տեղիք են տալիս մեզանից յուրաքանչյուրին, որովհետև շատ կարևոր մի գործելաոճ ենք որդեգրում, որ այն, ինչ մենք պարտադրում ենք օրենքով, և դա պետք է կիրառվի բոլորի համար, շատ լավ կլինի, որ առաջին հերթին կիրառենք մենք ինքներս»,- ի պատասխան ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հստակեցմանը, թե կոնկրետ իր վարքագծում ի՞նչ է փոխվելու Նախագահի 7 խորհուրդներից հետո, տիկին Մուրադյանն ասաց. «Իմ վարքագծում 7 խորհուրդներն արդեն իսկ դրված են եղել. ես իմ աշխատանքին վերաբերվում եմ շատ պատասխանատու, և ես առաջին հերթին գտնում եմ, որ ինքս պիտի բավարարված լինեմ իմ աշխատանքից, որ կարողանամ բավարարել այն բոլոր սպասումները, որ կապված են եղել իմ անձի հետ՝ ինձ ներկայացնելով համամասնական ցուցակում»:  

Մանրամասները՝ տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=YHNHijqJMzg


http://www.tert.am/am/news/2016/11/28/ruzanmuradyan/2206420

Հարց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին

Օրենքի այս նոր նախագծով մոնիթորինգի բաղադրիչն առաջարկվո՞ւմ է. Ռուզաննա Մուրադյանը` Արթուր Հովհաննիսյանին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝

Հարց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին

Արդեն գրանցված կուսակցությունների վրա ազդելո՞ւ են օրենքի այս փոփոխությունները. Ռուզաննա Մուրադյան Հոդվածի ամբողջական նյութը՝ Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով՝

Եթե ՀՀԿ-ն մաքրվում է, ի՞նչ էր անում Սյունիքի նախկին մարզպետը` ՀՀԿ համագումարում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցազրույցը «Առավոտին».
– Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ 7000 մարդու անդամակցելը ՀՀԿ-ին արհեստական չե՞ք համարում: Ի՞նչ է ուզում դրանով ՀՀԿ-ն ցույց տալ: – Կա մի պարզ ճշմարտություն`երբ մարդն ունի հեղինակություն, ունի նաեւ շրջապատ, համակիրներ, գաղափարակիցներ: Ընկերությունը, մտերմությունը ձեւավորվում են որոշակի գաղափարական հենքի վրա եւ երբ այդ խմբից մեկը քայլ է անում որոշակի նոր հարթակ`ապա դա նաեւ լավ օրինակ է մյուսների համար, որոնց շրջանում այդ մարդը նաեւ լիդեր է, որի գաղափարները ընդունելի եւ կարեւոր են մյուսների համար: Կարեն Կարապետյանի շրջապատը, գաղափարակիցները, իր հայացքները բնական է, որ կլիներ այդքան մեծ: Կարծում եմ ավելի մեծ էլ կլինի: Մենք իր ետեւից սպասում ենք էլի մարդկանց մուտքի ՀՀԿ: Նման օրինակ, մենք տեսել ենք դեռ 2006-ին, երբ նոր ձեւավորվում էր ՀՀԿ կանանց խորհուրդը: Մեր`կուսակցություն մտնելուց հետո, ուսուցիչների, բուժաշխատողների մի ստվար հատված անդամագրվեց ՀՀԿ-ին: Այստեղ զարմանալու ոչինչ չկա: Մարդը տարիներ շարունակ աշխատում է տարբեր կառույցներում եւ այդ ընթացքում ձեռք բերած իր գաղափարակիցները բնական է, որ հետեւում են իրենց կողմից կարեւորվող մարդու օրինակին: – Վարչապետին` բարեփոխումներն իրականացնելու առաքելությանը չի՞ խանգարի ՀՀԿ անդամ լինելը: – Վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Նա անպայման պետք է հենք ունենա: Կարեն Կարապետյանը չի կարող հանդես գալ իբրեւ անհատ, անգամ եթե նա վարչապետ է առաջադրվել իշխող ուժի կողմից: Վարչապետը չի կարող իր թեկուզ ամենափայլուն գաղափարներն իրականացնել առանց քաղաքական հենքի, տվյալ պարագայում`իշխող քաղաքական ուժի: Իսկ իր գաղափարներն իրոք առաջադիմական են, որոնց կյանքի կոչելու համար քաղաքական հենարան է պետք: ՀՀԿ 16-րդ համագումարում նախագահը հայտարարեց, որ եթե ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ գրանցի, Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Այն, որ բոլորը կարծում էին, թե Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրերը կարճաժամկետ են, հիմա կարող են համոզվել, որ դրանք երկարաժամկետ են`բարեփոխումների լայն սպասելիքներով: Կառավարությունն իր առավելագույն ջանքը կդնի արդյունքի հասնելու համար: Արդյունք, որին հավատում եւ սպասում է հասարակությունը: – ՀՀԿ համագումարը ՍՄԿԿ համագումարի տպավորություն էր թողնում` ուռաներ, ծափեր, միաձայն ընտրություններ… Հետ ենք գնում խորհրդային դարաշրջա՞ն: – Եթե անցյալում ունեցել ենք կուսակցության կառավարման լավ կառուցվածք, ինստիտուտ, անունը կլինի ՍՄԿԿ, թե այլ բան, կարելի է այդ մեթոդները վերցնել`մեջը դնելով այլ բովանդակություն, ինչը ժամանակի պահանջն է, մեր կուսակցության գաղափարախոսությունն է, զարգացող եւ փոփոխվող աշխարհում մեր երկրի առաջընթացը ապահովող պայմանը: Իսկ ինչո՞ւ անցյալից չվերցնել մի բան, որը լավն է, ինչո՞ւ սրբել ու մաքրել անցյալը: Առավել ևս, որ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, մեր երկիրն էլ իր ապագան հենում է անցյալի քարին վրա քար դնելով, ինչպես իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք այդպես էլ պետք է պահենք մեր երկիրը` ավանդույթների վրա`կառուցելով նորը` պահպանելով հինը: – Նախագահ Սարգսյանը միշտ բավական լավ ելույթներ է ունենում, որոնք, սակայն, գործնականում իրենց արտացոլումը չեն գտնում: – Ես համաձայն չեմ: Նախագահի տարբեր ելույթներից բխող գործուն փաստերը դրանցից անմիջապես հետո կատարվող փոփոխություններն են: Մասնավորաբար, Սահմանադրական բարեփոխումները: Դրանցում ամրագրված են այն բոլոր երաշխիքները, որոնց մասին նախագահը խոսել է: Նախագահը խոսեց ընդդիմության լիազորությունների մեծացման մասին`արվեց Սահմանադրությամբ: Նախագահը ՀՀԿ-ի 16-րդ համագումարում նոր նշաձող սահմանեց ընտրությունների համար` անբիծ ընտրություններ: Եթե այդ խոսքի շարունակությունը գործը չլիներ, ԸՕ-ի քննարկումներն այդքան լայնածավալ չէին ընթանա, ընդդիմադիր ուժերի եւ քաղհասարակության հետ քննարկումների արդյունքում ԸՕ-ն չէր լինի այնպիսին, ինչպիսին կա: Նախագահը խոսել էր կուսակցությունների դերի բարձրացման մասին, ինչի գործնական արտացոլումը եղավ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում: Դա նշաձողն էր, որը մենք հատեցին եւ ունեցանք այն արդյունքը, որի մասին խոսեցին նաեւ մեր ընդդիմադիր գործընկերները: Նախագահն իր ելույթներում միշտ ասում է`մենք բաց ենք, հրավիրում ենք բոլորին համագործակցելու մեզ հետ`երկիրը զարգացման ճանապարհով առաջ տանելու համար, հենց գալիս են ասելու, որ խոսքն ու գործը գնում են նույն հաջորդականությամբ: Այլ բան, որ նախագահի խոսքերում հնչած դեռ շատ բաներ կան, որոնց չենք հասել: Բայց դրանք ՀՀԿ-ի առաջիկա ծրագրերում կան, իբրեւ տեսլականներ: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք, եւ մեր կուսակցական ծրագրերը`երկրի զարգացման առումով, գնում են ճիշտ ուղով: – Նախագահը նաեւ ասաց, որ ՀՀԿ-ի իր շարքերից մաքրել եւ մաքրելու է այն մարդկանց, ովքեր կուսակցությունն իբրեւ տանիք են օգտագործել: Կարո՞ղ եք անուններ տալ: – Կոնկրետ անունները կարող են շատ լինել, խոսքը սկզբունքային մոտեցման մասին է, ընդհանրական կարող եմ ասել: Դա էլ կարող եք համեմատել Սովետական Միության տարիների հետ`կուսակցության մաքրում է: Դա ևս դրված է մեր կուսակցության ընդհանուր գործելաոճի մեջ: 22 սկզբնական կազմակերպություն է ավելացել, բայց զուգահեռ մաքրման գործընթաց է գնում: Կուսակցությունը զարգանում է ոչ թե մեխանիկորեն անդամներ բերելով, այլ այդ մարդկանց հետ համապատասխան աշխատանք տանելով, տվյալ կուսակցությունում նրանց իրացված լինել-չլինելու հարցերով զբաղվելով, այդ թվում նաեւ որոշներին ցույց տալով, որ դա իր գործունեության հարթակը չէ: – Օրինակ, Սյունիքի նախկին մարզպետը, ով այս տարիներին քանիցս ի ցույց է դրել այն, որ ՀՀԿ-ն իր համար տանիք է, նստած էր պատվավոր տեղում: Դա ո՞նց կբացատրեք: – Այդ մոտեցումը փաստի հետ չի առերեսվում: Յուրաքանչյուրին գնահատական տալիս են իր ընտրողները: Շատ սյունեցիներ գովեստի խոսքերով են ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետի գործունեությունը: Իսկ պատվավոր տեղում էր նստած, որովհետեւ նա մեր կուսակցության անդամ է, կուսակցությունն էլ գնահատում է իր գործունեությունը: Այն, որ ՀՀԿ-ն այսօր ինքն իր ներսում տեսնում է խնդիրներ, փորձում է դրանք վեր հանել եւ լուծումներ տալ, ևս խոսում է ՀՀԿ-ի զարգացման նոր մակարդակի մասին: Մենք ոչ թե միայն մեխանիկորեն անդամներ հավաքագրելով ենք զբաղված, այլ յուրաքանչյուր անդամի ներուժի զարգացման, նրա իրացման հնարավորությունն ապահովելու գործընթացով: Սա կուսակցությունը, իբրեւ քաղաքական ինստիտուտի զարգացման մի նոր ճանապարհ է: Եվ այս նոր ճանապարհին ՀՀԿ-ն բաց ճակատով վեր է հանում եւ իր խնդիրները, եւ թերությունները, եւ գնահատական է տալիս իր անցած ճանապարհին, եւ տալիս է առաջընթացի ուղղությունները: ՀՀԿ-ն մեկ անգամ ևս բոլորին հրավիրում է համագործակցության, ինչի մասին քանիցս է խոսել ՀՀ նախագահը եւ այդ համագործակցության արդյունքում Հայաստանը հաղթելու է: Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Կուսակցությունները պետք է իրենց ներսում ունենան ենթակառուցվածքներ

Նոյեմբերի 28-ին ԱԺ-ում ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` խոսելով «Կուսակցությունների մասին» օրենքից:

 Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով՝http://armlur.am/619655/

Thursday, November 17, 2016

Դաս ԵՊՀ ուսանողների հետ Ազգային ժողովում

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի Կրթության կազմակերպման բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների հետ իմ դասն այս անգամ անցկացրեցի Ազգային ժողովում:

Wednesday, November 16, 2016

Հանդիպում խորհրդարանում

Հանդիպում խորհրդարանում «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման գործընթացներում. զուգակշռված ժողովրդավարության կայացման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդաժողովի մասնակիցների հետ:

Սա այն նախագիծն է, որտեղ վստահությունը պիտի լինի գագաթնակետում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանի ելույթը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Այս օրենքի նախագիծը այն բացառիկ նախագծերից է, որ շատ կուզենայինք, որ չունենար ոչ մի շահառու, և հիմնադրամները ստեղծվեին միմիայն խաղաղ նպատակով և խաղաղ արդյունքներ գրանցելու դեպքում մրցանակներ տալու համար: Կուզեի խոսքս ուղղել նրան, որ այս հիմնադրամի ստեղծման նախադրյալը, պատմությունը, սկիզբը, կարծես ոչ թե դրվում է հիմա, այլ արդեն իսկ եղել է ինքնաբուխ, և դա եղել է ապրիլյան պատերազմի օրերին, երբ յուրաքանչյուր հայ, դա լիներ Հայաստանի ներսում թե Հայաստանից դուրս, իր հնարավոր առավելագույն ներդրումը փորձեց անել և՛ իր խղճի հանգստության, և՛ այն պարզ գաղափարի համար, որ բանակը յուրաքանչյուրիս երեխան է, մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի անդամը:
Սա հայի գենի հետ եկած հայի ուժի և հայի հաղթանակների գրավականն է: Պարզապես հիմա մենք մի փոքր փորձում ենք ձևակերպում տալ այդ ամբողջ ներուժի դրսևորմանը, և փորձում ենք այս նախագծով համակարգել, որպեսզի այդ պոռթկումը ծառայի ճիշտ իր նպատակին, դրա ճանապարհին չլինեն կորուստներ, լինեն ճիշտ նպատակային թիրախներին ուղղված ծրագրեր, որոնք որևէ այլ ծրագրի ուղղված չլինեն: Օրենքի նախագծում հստակ նշված է, որ այս օրինագիծը ծառայելու է զուտ այն նպատակին, ինչը դրված է հիմնադրամի հիմքում, և որևէ այլ ծրագրեր չեն ֆինանսավորվելու սրա շրջանակում: Շատ կարևոր է, որ մենք այս նախագծով ևս մեկ անգամ մեր հանրության և հասարակության վստահությունն ուղղենք ընդհանրապես այն բոլոր գործընթացներին, ինչ որ իրականացնում են իշխանությունները, իսկ դրա արդեն քայլերը և օրինակները մենք ունենք, և իշխանությունը պարզ երկխոսության ծրագիր է առաջարկում ցանկացած նոր գաղափարի շուրջ, դա լինի սահմանադրական բարեփոխումներ, թե ընտրական օրենսգիրք, և այդ երկխոսության մեջ բոլոր ձևաչափերը ընդունելի են քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, պետական կառույցների, շահագրգիռ բոլոր անդամների, որն էլ համոզված եմ, որ սպասվում է այս նախագծից հետո, և քննարկումները պետք է գնան հենց այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք մենք ինքներս մեզ համոզել, որ սա այն նախագիծն է, որտեղ վստահությունը պիտի լինի գագաթնակետում, և որտեղ ոչ թե մենք ձեզ հետ միասին պետք է մտածենք վստահության մասին, որովհետև համոզված եմ, որ ցանկացած հայ այդ հազար դրամը նվիրաբերելով, որը թվում է թե փոքրիկ գումար է, բայց իր մեջ մեծ գաղափարախոսություն ունի, պետք է, այնուամենայնիվ, վստահ լինի, որ այդ գումարը ծախսվեց նպատակին, և այդ վստահության երաշխիքներն արդեն որոշ առումով ամրագրված են նախագծում, բայց դրանց մեխանիզմներն արդեն քննարկման արդյունքում ավելի կպարզվեն: Դրանց վստահության կարևոր երաշխիքներից մեկը հենց վեբ կայքի ստեղծումն է, մի կայք, որտեղ յուրաքանչյուր հայ աշխարհի տարբեր ծայրերից կարող է հետևել իր ներդրումներին և տեսնել, թե ուր հասավ իր գումարի շարժը: Կարևորագույն վստահության երաշխիք է նաև ամրագրված հոգաբարձուների խորհրդի կազմը, որը ընտրված է երեքական ներկայացուցիչներից տարբեր շահագրգիռ և տարբեր հետաքրքրություններ ներկայացնող շերտերից, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը պարտադիր է այս հոգաբարձուների խորհրդի կազմում, ինչպես նաև նշեց պարոն Սարգսյանը՝ Ազգային ժողովից էլ կարող են լինել մասնակիցներ, այդ թվում նաև՝ ընդդիմադիր ներկայացուցիչներ: Սրանք բոլորը գալիս են ասելու, որ հիմնադրամի կառավարումը պետք է լինի պարզ, թափանցիկ և հաշվետվողական: Պարզ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար դա հասանելի և տեսանելի լինի, որովհետև մի բան է, երբ մարդը ինքն է տեսնում, ինքն է հասկանում այդ մեխանիզմներից, և մի բան է, երբ ավելի պրոֆեսիոնալ մասնագետ պետք է փորձի գլուխ հանել, և այդ պարզության սկզբունքը դրված է նախագծում, որը շատ կարևոր եմ համարում: Մյուս կարևորագույն սկզբունքը թափանցիկության մասն է: Այոˊ, թափանցիկությունը նաև հաշվետվողականության կարևորագույն հենք է, և եթե ստեղծվի մեխանիզմ, որտեղ ժամանակ առ ժամանակ այդ հաշվետվությունը ներկայացվի հանրությանը, սա նաև մեկ անգամ ևս կբարձրացնի այս հիմնադրամի հեղինակությունը: Սակայն մեր նպատակը ոչ թե հիմնադրամի հեղինակությունը բարձրացնելն է, այլ մեկ անգամ ևս մեր ժողովրդի վստահության վրա հենված մեր իշխանությունների, մեր բոլորի կողմից նախաձեռնած ցանկացած ծրագրի հեղինակությունը, և սա առաջին հերթին մտահոգում է մեզ, հետևաբար ամեն ինչ է արվելու է որպեսզի որևէ կասկած, որևէ թյուրահավատություն և որևէ անվստահության նշույլ չմնա որևէ մեկի մոտ, որովհետև իրականում սա բոլորիս է պետք: Այս նախագիծը ունի նաև շատ կարևոր հնարավորություն, որը լրացուցիչ ֆինանսավորում է ապահովելու: Եթե մինչ այս տարերային ձևով յուրաքանչյուր հայ մարդ ցանկանում էր իր ներդրումը կատարել բանակաշինության գործում զինվորին, նրա ընտանիքին, ապա այսօր արդեն այդ փոքրիկ ներդրումների կողքին արդեն համոզված եմ և վստահ, որ լինելու են նաև մեծ ներդրումներ, որոնք կապահովեն այն անհավասար պայմանը, որ այս պահին թվում է, թե քիչ աշխատավարձ ստացողները պիտի վճարեն հազար դրամ, շատ աշխատավարձ ստացողները՝ հազար դրամ: Ես կարծում եմ, որ ընդհակառակը, սա մի քայլ է, որով մենք պիտի խթանենք շատ աշխատավարձ ստացողներին և ընդհանրապես այն մարդկանց, ովքեր կարող են և ի վիճակի են իրենց առավելագույն ներդրումն անել բանակին, որի օրինակները, իհարկե, բազմիցս ունենք: Ուզում եմ հավաստիացնել, որ այն երկխոսությունները, որոնք պետք է կազմակերպվեն նախագծի առաջին ընթերցումից հետո, կլինեն շատ լայնածավալ, որոնց պատրաստ ենք մասնակցելու մենք բոլորս, որովհետև այս երկխոսությունների ընթացքում մենք ձեռք ենք բերում հետադարձ կապով նաև ոչ միայն առաջարկներ՝ ուղղված կոնկրետ այս նախագծին, այլև առաջարկներ՝ ուղղված տարբեր ոլորտների բարելավմանը՝ այդ թվում բանակաշինության ընդհանուր գործընթացի բարելավմանը, որը մեզ համար շատ կարևոր է, և սա մեր ուշադրության կենտրոնում է: Մենք ուժեղ ենք մեր հավաքական ուժով, այդ ուժը արդեն ցույց տվեցինք բոլորին, դրա առհավատչյան էր ապրիլյան պատերազմին մեր միասնությունը, և այդ ուժը այսօր մենք ամրագրելու և խմբագրելու ենք և վերաձևակերպելու ենք այս օրենքի նախագծով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Monday, November 14, 2016

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի նոյեմբերի 15-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Ինչպես գրաբարյան ավանդույթն է ասում՝ «Բազում են կոչեցեալք, սակավ են ընտրեալք»: Աստված հայերիս չի տվել նավթ ու գազ, սակայն ծնել է մեզ առանձնահատուկ օժտվածությամբ, որ ուրիշ կերպ չես ասի, քան աստվածային:Եվ աստվածահաճո է այն աշխատանքը, որն ուղղված է մարդակերտման և հայակերտման գործին:
Նոյեմբերի 17-ին նշում ենք ուսանողների միջազգային օրը: Օր, որը կարևորում է մեկ անգամ ևս ուսանողների հետ աշխատող այն դասախոսների պարտավորությունները, որ մենք պատասխանատու եք ազգի առաջ, պետության առաջ և աստծո առաջ կրթելու և կերտելու այնպիսի երիտասարդներ, որոնք ունենան այն կատարելատիպը, որ պիտի երկիրը՝ Հայաստան երկիրը տանի զարգացման ճանապարհով և ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնի: Երիտասարդությունը երկրի ներուժն է, և իզուր չի ասել Նժդեհը. «Եթե ուզում ես տեսնել տվյալ երկրի ապագան, նայիր այսօր այդ երկրի երիտասարդությանը»:Այսօր մենք ունենք հայրենասիրական ոգով տոգորված, արժեքային բարձր համակարգով օժտված և  հարուստ գիտելիքներ ունեցող երիտասարդներ: Երիտասարդներ, որոնք բերում են հաղթանակներ տարբեր միջազգային հարթակներում, տարբեր ոլորտներում՝ սպորտի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդություն, որն իր հայրենասիրական դաստիարակության բարձր մակարդակը ապացուցեց ապրիլյան պատերազմի օրերին:Այս երիտասարդների առաջ մենք բոլորս պարտական ենք, և այս երիտասարդների համար մեր պետությունը իր քաղաքականության մեջ ունի առանձնացված մոտեցում՝ երիտասարդների համար հարմարավետ բնակարանաշինության գործընթացը, երիտասարդների համար կրթական տարբեր վարկեր տրամադրելով՝ նրանց կրթական մակարդակի բարձրացման ծրագրերը, երիտասարդներին երկրի կառավարման կյանքին մասնակից դարձնելու, երիտասարդների կարծիքները և նրանց առաջարկները լսելու և քաղաքացիական հասարակության տարբեր ձևաչափերի մեջ նրանց հետ հաշվի նստելու և այլ գործընթացները:Սա մի մոտեցում է, որ մեր երկիրը տանում է ժողովրդավարության ճանապարհով, իսկ ժողովրդավարության մեջ ճիշտ ժողովրդավարություն տարածող կարևորագույն արժեքները մեր երիտասարդներն են:

Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին իրենց տոնի առթիվ և ուսանողներին՝ իրենց միջազգային տոնի առթիվ: Ցանկանում եմ ուսանողներին սովորելու անհագուրդ ցանկություն, որպեսզի կարողանան տիրապետել այն բոլոր մասնագիտություններին, որոնք այսօր պետք են մեր երկրին և այն ապագա մասնագիտություններին, որոնց, որպես մարտահրավերներ, նրանք պետք է դիմակայեն երկիրը զարգացման ճանապարհով առաջ տանելու համար:


Նյութի աղբյուրը՝ 


Հարց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին առևտրային կազմակերպությունների վերաբերյալ

https://www.youtube.com/watch?v=lhGYkSJ-WcI

Ռուզաննա Մուրադյանի հարցը ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին

https://www.youtube.com/watch?v=lhGYkSJ-WcI

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցը ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին

https://www.youtube.com/watch?v=RfhmYZHyfkw

Sunday, November 13, 2016

«Բացարձակ Արժեք» հաղորդման հյուրն ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն է

«Իմ կերպարից երևում է, թե ես ինչ եմ կրում իմ մեջ». Ռուզաննա Մուրադյան

«Բացարձակ Արժեք» հաղորդման հյուրն այս շաբաթ Ռուզաննա Մուրադյանն է։ Զրույց՝ քաղաքականություն մուտք գործելու իր առաքելության, ուսումնական գործընթացների իր անմիջական մասնակցության, իր քաղաքական կերպարի, ազնիվ լինել չլինելու, բիզնես ստեղծելու ծրագրերի, սեփական ուժով ճակատագիրը փոխելու իր փորձի, ստացած պարգևների ու շնորհակալագրերի և կյանքի արժեքների մասին:


Հաղորդումը վարում է Արման Խարազյանը:

«Բացարձակ Արժեք» հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝

https://www.youtube.com/watch?v=U2fKWgkryms



Friday, November 11, 2016

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստ

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը, որը վարեցին Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը:




Thursday, November 10, 2016

Այցելություն Ծիծեռնակաբերդ

Չինաստանից, Վրաստանից, Ռուսաստանից ժամանած միջազգային համաժողովի պատվիրակության անդամների համար կազմակերպվեց այցելություն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Wednesday, November 9, 2016

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողով


Հայրենապաշտ եմ ես, ասել է՝ պաշտամունք ունեմ այն հողի հանդեպ, որի վրա արարվել է մեր Ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը և ստեղծել իր մշակույթը:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Կանանց խորհրդի անդամ, ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնախմբի ղեկավար Ռուզաննա Մուրադյանի ելույթը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովին:

Յուրաքանչյուր նպատակի ընտրության և իրականացման համար հասարակական և քաղաքական ինստիտուտները կողմնորոշվում են դեպի արժեքները, իդեալները և նորմերը՝ ելնելով իրենց գաղափարախոսությունից, որն էլ հենք է ծառայում քաղաքական ծրագրերի համար: 
Ցանկացած քաղաքական ինստիտուտի կամ քաղաքական ծրագրի հիմքում պետք է լինի որևէ գաղափարախոսություն, հակառակ դեպքում այն դատապարտված է անհաջողության: Դա նույնն է, ինչ որ կառուցել տուն առանց հիմքի…
ՀՀ կուսակցությունը ազգային պահպանողական կուսակցություն է, որի հիմքում Գարեգին Նժդեհի ուսմունքն է և հայ ազգային գաղափարախոսությունը:
Այո´, մենք պահպանողական կուսակցություն ենք, և պահպանողականությունը սկզբունքորեն մերժում է հեղափոխականությունը, որովհետև այն խաթարում է հասարակական կյանքի բնականոն զարգացման ընթացքը: 
Պահպանողականությունը գաղափարախոսական հուսալի զենք է ինչպես մեր հոգևոր-մշակութային ինքնատիպությունը պահպանելու, այնպես էլ համաշխարհային զարգացումներից հետ չմնալու համար: 
Արդար ուժի պաշտամունք ունեմ ես, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով և բազկով ուժեղներին:Ծարավ ուժի և արիության, ես իմ մեջ մշակում եմ զորության մարդուն, որը նշանակում է «Ավելի, էլ ավելի զորություն»:
Հենց այս գաղափարախոսությունն է ընկած ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հիմքում, որտեղ ասված է «Մեզ միավորում է գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պետք է կառուցել այդ Հայաստանը»:
ՀՀ կուսակցության ծրագրերում հաճախ ենք անդրադառնում իդեալի կերտմանը:Մենք պետք է հստակ իմանանք՝ որն է արժեքների այն համակարգը, հանուն որի հաստատման պարտավոր ենք պայքարել:Հայ մարդու ինչպիսի կերպար ենք ակնկալում, որի միջոցով պետք է իրականություն դարձնենք ազգային պետությունը: Որն է այն ավանդական ընտանիքի մոդելը, որը ձգտում ենք պահպանել: Որն է այն բարոյական նորմերի համակարգը, որը պետք է քարոզել: Որոնք են այն ազգային ավանդույթները, որոնց միջոցով պետք է պահպանենք մեր ազգային ինքնությունը: Ովքեր են մեր կուսակցության առաջնորդները, և ինչպիսի ճանապարհ են նրանք անցել: Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխաններով էլ ձևավորվում է ՀՀԿ գ/ք հանձնախմբի ծրագրերի բովանդակությունը:
Մենք շատ կարևորում ենք, որ մեր բոլոր ծրագրերում տեսանելի լինի մեր ազգային գաղափարախոսության շունչը, և մեր ՀՀԿ Կանանց խորհրդի բոլոր հանձնախմբերի կողմից իրականացված առանձին ծրագրերի հիմքում էլ ընկած է այդ սկզբունքը: Կանանց խորհրդի գ/ք հանձնախմբի բոլոր ծրագրերն էլ բխում են ՀՀԿ գ/ք հանձնախմբի ընդհանուր ծրագրերից: 
ՀՀԿ Կանանց խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախումբը իրականացնում է տարբեր ձևաչափերով միջոցառումներ՝ կազմակերպելով նժդեհյան ընթերցումներ, սեմինարներ՝ «Մեր հավատամքը», «Հայ ընտանիք», ազգային տոներ, «Մանկավարժի կատարելատիպը» և այլ թեմաներով, դասընթացներ՝ ուղղված կուսակցության մեջ ընդգրկված կանանց քաղաքացիական գրագիտության մակարդակի բարձրացմանը: Մշակվել է «Ինչպես կազմակերպել քարոզարշավ մեթոդաբանությունը», անցկացվել են դասընթացներ՝ քարոզիչներ պատրաստելու նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանայք կարող են հանդես գալ որպես լավ քարոզիչներ: Նախընտրական գործընթացներից առաջ կանանց ներգրավմամբ հաշվի ենք առել այն փաստը, որ կանայք ավելի հեշտ են ծավալում երկխոսություն հանրության հետ: Կազմակերպվել են կլոր սեղաններ մարդու իրավունքների պաշտպանության, առողջապահական, սոցիալական, դեմոգրաֆիական և այլ խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ, կազմակերպվել է ՀՀ կառավարության ծրագրի, սահմանադրական բարեփոխումների, ընտրական օրենսգրքի, կուսակցության կանոնադրության և քաղաքական օրակարգում առկա այլ թեմաների քննարկում և լուսաբանում:
Մեր կուսակցության գաղափարախոսության իմաստային և բովանդակային տարրերը քարոզելու անհրաժեշտությունից ելնելով է ՀՀԿ Կանանց խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախումբը պլանավորում իր գործունեությունը, որի միջոցով փորձում ենք մեր հանրությանը հնարավորինս հասանելի դարձնել այն: 
ՀՀ կուսակցության գաղափարախոսությունը մեր կուսակցականներին իրար հոգեպես, գիտակցորեն կապող, շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգ է: 
Ներգրավելով կանանց ակտիվ մասնակցությունը ՀՀԿ կանանց խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախումբն իր գործունեությամբ փորձում է կանանց ներուժի միջոցով իր նպաստը բերել ՀՀ կուսակցության ընդհանուր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Monday, November 7, 2016

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համատեղ 2016թ. նոյեմբերի 7-ին իրականացրեց դպրոցների տնօրենների միջազգային համաժողով «21-րդ դարի Մետաքսի ճանապարհ» հայեցակարգի շրջանակներում «Անի Պլազա» հյուրանոցում: Համաժողովի բացման արարողությանը ելույթ ունեցան Դպրոց-կենտրոնների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը, ԵՊԼՀ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանը, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, ՀՀ ԿԳ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան և հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը: Համաժողովին ներկա էին կրթության ոլորտի պատասխանատուներ դպրոցների տնօրեններ և օտար լեզուների ուսուցիչներ Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից և Վրաստանից: Բացման արարողությանը հաջորդեցին սեմինարներ դպրոցի տնօրենների և օտար լեզուներ դասավանդող ուսուցիչների համար «21-րդ դարի կոմպետենցիաներով քաղաքացու կրթության կազմակերպումը» և «Օտար լեզուների դասավանդման նոր մեթոդները» թեմաներով: