Monday, November 14, 2016

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի նոյեմբերի 15-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Ինչպես գրաբարյան ավանդույթն է ասում՝ «Բազում են կոչեցեալք, սակավ են ընտրեալք»: Աստված հայերիս չի տվել նավթ ու գազ, սակայն ծնել է մեզ առանձնահատուկ օժտվածությամբ, որ ուրիշ կերպ չես ասի, քան աստվածային:Եվ աստվածահաճո է այն աշխատանքը, որն ուղղված է մարդակերտման և հայակերտման գործին:
Նոյեմբերի 17-ին նշում ենք ուսանողների միջազգային օրը: Օր, որը կարևորում է մեկ անգամ ևս ուսանողների հետ աշխատող այն դասախոսների պարտավորությունները, որ մենք պատասխանատու եք ազգի առաջ, պետության առաջ և աստծո առաջ կրթելու և կերտելու այնպիսի երիտասարդներ, որոնք ունենան այն կատարելատիպը, որ պիտի երկիրը՝ Հայաստան երկիրը տանի զարգացման ճանապարհով և ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնի: Երիտասարդությունը երկրի ներուժն է, և իզուր չի ասել Նժդեհը. «Եթե ուզում ես տեսնել տվյալ երկրի ապագան, նայիր այսօր այդ երկրի երիտասարդությանը»:Այսօր մենք ունենք հայրենասիրական ոգով տոգորված, արժեքային բարձր համակարգով օժտված և  հարուստ գիտելիքներ ունեցող երիտասարդներ: Երիտասարդներ, որոնք բերում են հաղթանակներ տարբեր միջազգային հարթակներում, տարբեր ոլորտներում՝ սպորտի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդություն, որն իր հայրենասիրական դաստիարակության բարձր մակարդակը ապացուցեց ապրիլյան պատերազմի օրերին:Այս երիտասարդների առաջ մենք բոլորս պարտական ենք, և այս երիտասարդների համար մեր պետությունը իր քաղաքականության մեջ ունի առանձնացված մոտեցում՝ երիտասարդների համար հարմարավետ բնակարանաշինության գործընթացը, երիտասարդների համար կրթական տարբեր վարկեր տրամադրելով՝ նրանց կրթական մակարդակի բարձրացման ծրագրերը, երիտասարդներին երկրի կառավարման կյանքին մասնակից դարձնելու, երիտասարդների կարծիքները և նրանց առաջարկները լսելու և քաղաքացիական հասարակության տարբեր ձևաչափերի մեջ նրանց հետ հաշվի նստելու և այլ գործընթացները:Սա մի մոտեցում է, որ մեր երկիրը տանում է ժողովրդավարության ճանապարհով, իսկ ժողովրդավարության մեջ ճիշտ ժողովրդավարություն տարածող կարևորագույն արժեքները մեր երիտասարդներն են:

Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին իրենց տոնի առթիվ և ուսանողներին՝ իրենց միջազգային տոնի առթիվ: Ցանկանում եմ ուսանողներին սովորելու անհագուրդ ցանկություն, որպեսզի կարողանան տիրապետել այն բոլոր մասնագիտություններին, որոնք այսօր պետք են մեր երկրին և այն ապագա մասնագիտություններին, որոնց, որպես մարտահրավերներ, նրանք պետք է դիմակայեն երկիրը զարգացման ճանապարհով առաջ տանելու համար:


Նյութի աղբյուրը՝ 


No comments:

Post a Comment