Monday, November 7, 2016
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համատեղ 2016թ. նոյեմբերի 7-ին իրականացրեց դպրոցների տնօրենների միջազգային համաժողով «21-րդ դարի Մետաքսի ճանապարհ» հայեցակարգի շրջանակներում «Անի Պլազա» հյուրանոցում:
Համաժողովի բացման արարողությանը ելույթ ունեցան Դպրոց-կենտրոնների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը, ԵՊԼՀ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանը, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, ՀՀ ԿԳ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան և հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը:
Համաժողովին ներկա էին կրթության ոլորտի պատասխանատուներ դպրոցների տնօրեններ և օտար լեզուների ուսուցիչներ Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից և Վրաստանից:
Բացման արարողությանը հաջորդեցին սեմինարներ դպրոցի տնօրենների և օտար լեզուներ դասավանդող ուսուցիչների համար «21-րդ դարի կոմպետենցիաներով քաղաքացու կրթության կազմակերպումը» և «Օտար լեզուների դասավանդման նոր մեթոդները» թեմաներով:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment