Tuesday, April 30, 2013

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ապրիլի 30-ի ելույթը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին

            Չորս տարի առաջ ձևավորվեց Երևանի ավագանին,  որը դարձավ Երևանում տեղական ինքակառավարման բարձրագույն մարմինը:Ընտրությունների արդյունքում ավագանու մաս կազմեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը:Վերջինս ընդհանրապես հրաժարվեց ստանձնելու պատասխանատվություն քաղաքի կառավարման գործում՝ հուսախաբ անելով իրեն ընտրողներին, ԲՀԿ-ն ստանձնեց այդ պատասխանատվությունը և մասնակցեց քաղաքի կառավարմանը՝ կողմ քվեարկելով այն բոլոր որոշումներին, որոնք ուղղված էին Երևանի զարգացմանը, իսկ այսօր, հակասելով իրենց, հրաժարվում են իրենց իսկ արած աշխատանքից՝ պնդելով, որ Երևանը չի զարգացել:Այսպիսով, ինչպես միշտ, ողջ պատասխանատվությունը մնում է ՀՀԿ-ի վրա, որը իր կայուն քաղաքական դիմագծով և մեծ պատասխանատվությամբ պատասխան է տալիս ինչպես բոլորի արածի և չարածի, այնպես էլ Երևան քաղաքի զարգացման ծրագիրն իրականացնելու համար:

Թերևս մյուս քաղաքական ուժերին կարելի է հասկանալ, ովքեր առաջին անգամ են մտնում Երևանի ավագանու ընտրության մրցապայքարի մեջ, բայց անհասկանալի է այն քաղաքական ուժերի մոտեցումը, ովքեր ունեին այդ հնարավորությունները:Եվ իրենք, իրենց վրա չարացած, այսօր դարձել են չարության սերմնացաններ՝ մոռանալով, որ ընտրությունն ընդհանրապես  գաղափարների և ծրագրերի պայքար է, ոչ թե անձերին անհիմն չարախոսելու մրցավազք:Այս մթնոլորտում նման գործելաոճը ինքնին հակաքարոզ է և ոչ մի տեղ տանող ճանապարհ հենց տվյալ քաղաքական ուժերի համար, մինչդեռ դրա կողքին ՀՀԿ-ի քարոզչությունը հիմնված է իրատեսական ծրագրերի վրա, քարոզչության ընթացքում հնչում են միայն արված, ինչու չէ նաև չարված գործերի և անելիքների մասին, իսկ ծրագրերի կենտրոնում մարդն է, երևանցին:
ՀՀԿ-ն ուզում է, որ մեզանից յուրաքանչյուրի համար Երևանը լինի ապահով, հարմարավետ, բարեկարգ, լուսավոր, կանաչ, մաքուր հին ու նոր և, իհարկե, բարության և հոգու քաղաք, որտեղ երևանցին հպարտ կզգա իրեն իր տանը:Եվ այդ ամբողջին մենք հասնելու ենք ձեզ հետ միասին, քանի որ հենվում ենք կայուն և կարող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի վրա, որ երբեք ճանապարհի կեսից հետ չի դարձել, երբեք չի խուսափել դժվարին խնդիրների լուծումից և այսօր ընտրողին ներկայանում է ինչպես իր արած գործերով, այնպես էլ այն խնդիրներով, որոնց լուծումներին մենք ականատես ենք լինելու առաջիկա 4 տարիներին:
 Բավական է, եկեք լինենք բարի և ճշմարտացի, բարությամբ նայենք կատարված աշխատանքներին, հատկապես, եթե դրանք արդեն արմատներ են գցել, և հաջողության հիմնաքարը դրված է: Տարոն Մարգարյանն արդեն իսկ վիթխարի գործ է հանձն առել, ուստի եկեք սատար կանգնենք մեր բարությամբ և աջակցությամբ:
          Այստեղ ճիշտ ժամանակն է հիշել շատ պարզ և իմաստուն մի ճշմարտություն. §Որտեղ կա բարություն, այնտեղ կա հաղթանակ, քանզի միշտ էլ բարին հաղթում է չարին¦:

ՀՀԿ-ի քարոզչությունը հիմնված է իրատեսական ծրագրերի վրա

30.04.1322:34

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ապրիլի 30-ի ելույթը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին

Չորս տարի առաջ ձևավորվեց Երևանի ավագանին, որը դարձավ Երևանում տեղական ինքակառավարման բարձրագույն մարմինը:Ընտրությունների արդյունքում ավագանու մաս կազմեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը:Վերջինս ընդհանրապես հրաժարվեց ստանձնելու պատասխանատվություն քաղաքի կառավարման գործում՝ հուսախաբ անելով իրեն ընտրողներին, ԲՀԿ-ն ստանձնեց այդ պատասխանատվությունը և մասնակցեց քաղաքի կառավարմանը՝ կողմ քվեարկելով այն բոլոր որոշումներին, որոնք ուղղված էին Երևանի զարգացմանը, իսկ այսօր, հակասելով իրենց, հրաժարվում են իրենց իսկ արած աշխատանքից՝ պնդելով, որ Երևանը չի զարգացել:Այսպիսով , ինչպես միշտ, ողջ պատասխանատվությունը մնում է ՀՀԿ-ի վրա, որը իր կայուն քաղաքական դիմագծով և մեծ պատասխանատվությամբ պատասխան է տալիս ինչպես բոլորի արածի և չարածի, այնպես էլ Երևան քաղաքի զարգացման ծրագիրն իրականացնելու համար:
Թերևս մյուս քաղաքական ուժերին կարելի է հասկանալ, ովքեր առաջին անգամ են մտնում Երևանի ավագանու ընտրության մրցապայքարի մեջ, բայց անհասկանալի է այն քաղաքական ուժերի մոտեցումը, ովքեր ունեին այդ հնարավորությունները:Եվ իրենք, իրենց վրա չարացած, այսօր դարձել են չարության սերմնացաններ՝ մոռանալով, որ ընտրությունն ընդհանրապես գաղափարների և ծրագրերի պայքար է, ոչ թե անձերին անհիմն չարախոսելու մրցավազք:Այս մթնոլորտում նման գործելաոճը ինքնին հակաքարոզ է և ոչ մի տեղ տանող ճանապարհ հենց տվյալ քաղաքական ուժերի համար, մինչդեռ դրա կողքին ՀՀԿ-ի քարոզչությունը հիմնված է իրատեսական ծրագրերի վրա, քարոզչության ընթացքում հնչում են միայն արված, ինչու չէ նաև չարված գործերի և անելիքների մասին, իսկ ծրագրերի կենտրոնում մարդն է, երևանցին:
ՀՀԿ-ն ուզում է, որ մեզանից յուրաքանչյուրի համար Երևանը լինի ապահով, հարմարավետ, բարեկարգ, լուսավոր, կանաչ, մաքուր հին ու նոր և, իհարկե, բարության և հոգու քաղաք, որտեղ երևանցին հպարտ կզգա իրեն իր տանը:Եվ այդ ամբողջին մենք հասնելու ենք ձեզ հետ միասին, քանի որ հենվում ենք կայուն և կարող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի վրա, որ երբեք ճանապարհի կեսից հետ չի դարձել, երբեք չի խուսափել դժվարին խնդիրների լուծումից և այսօր ընտրողին ներկայանում է ինչպես իր արած գործերով, այնպես էլ այն խնդիրներով, որոնց լուծումներին մենք ականատես ենք լինելու առաջիկա 4 տարիներին:
Բավական է, եկեք լինենք բարի և ճշմարտացի, բարությամբ նայենք կատարված աշխատանքներին, հատկապես, եթե դրանք արդեն արմատներ են գցել, և հաջողության հիմնաքարը դրված է: Տարոն Մարգարյանն արդեն իսկ վիթխարի գործ է հանձն առել, ուստի եկեք սատար կանգնենք մեր բարությամբ և աջակցությամբ:
Այստեղ ճիշտ ժամանակն է հիշել շատ պարզ և իմաստուն մի ճշմարտություն. §Որտեղ կա բարություն, այնտեղ կա հաղթանակ, քանզի միշտ էլ բարին հաղթում է չարին¦ :

Slaq.am - Լրատվական աղբյուր  http://www.slaq.am/arm/news/130467/

Thursday, April 25, 2013

ԿԻՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԽՈՐԱԳՐՈՒՄ

ruz3
Ձեզ ենք ներկայացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հայ ավանդական ընտանիքի մայր, ակտիվ հասարակակն գործունեություն ծավալող կին, հայ հանրության մեջ իր ուրույն տեղը զբաղեցնող ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ ունեցած մեր հարցազրույցը:
Ստորեւ ներկայացնում ենք կենսագրական տվյալներ: Ծնվել է 1963թ. հունիսի 28-ին Երեւանում:  1985թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: Մանկավարժական գիտությունների թեկնածու:  1985-1996թթ. Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում աշխատել է ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի, 1996-1999թթ.` ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: 1999-2012թթ. եղել է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն:  2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
  2006թ. Անկախության տոնի 15-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, հաղթող է ճանաչվել ՀՀ դպրոցների «Տարվա  լավագույն տնօրեն» մրցույթում, պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ` ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2008թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով: 2011թ` «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ով:  Գիտամանկավարժական մի շարք հոդվածների եւ մեթոդական ձեռնարկների հեղինակ է: 
- Տիկին Մուրադյան, սկսենք մեր զրույցը Ձեր հայրական ընտանիքից: 
- Ծնվել եմ ծառայողի ընտանիքում, որտեղ եղբորս ու քրոջս հետ դաստիարակվել եմ տնտեսագետ հորս եւ իր երեխաների ուսումը կարեւորող մորս ոգով: Նախնիներս Արեւմտյան Հայաստանից են՝ Վանից: Անցյալ տարի ինձ հնարավորություն ընձեռվեց մեկնել Արեւմտյան Հայաստան եւ ավելի մոտիկից զգալ մեր պատմական հայրենիքի շունչը, հաղորդակցվել երկրի հող ու ջրին:Վերադարձա տպավորված եւ հուզված. կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է ճանաչի իր արմատները, մոտ կանգնած լինի այն ակունքներին, որից սերվել է իր տոհմը: 
- Մասնագիտության ընտրության հարցում ինքնուրո՞ւյն եք եղել, թե՞ հուշել են, ուղղորդել:
ruz- Մանկավարժության հետ ընտանիքս որեւէ կապ չունի, ես ինքս եմ ընտրել իմ մասնագիտական ճանապարհը: Թերեւս, վճռորոշ է եղել իմ սիրելի ուսուցչուհուն նմանվելու ձգտումը: Հիմա ժպիտով եմ հիշում «մանկավարժական» առաջին փորձերս տիկնիկներիս, բակի երեխաների, իսկ հետո նաեւ ընկերներիս հետ: Չգիտեմ՝ ընկերներիս գովասանքն էր պատճառը, թե ուսուցիչներիս խորհուրդները («Քեզնից լավ ուսուցիչ կստացվի»,- ասում էին նրանք), ես որոշեցի ընդունվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետի «Ֆիզիկա, լրացուցիչ աստղագիտություն» բաժինը, որն ավարտել եմ գերազանցության դիպլոմով: Սովորելու ընթացքում նույնիսկ հասցրել եմ ամուսնանալ եւ երեխաներ ունենալ: Հիշում եմ՝ դիպլոմային աշխատանքիս ղեկավարը ասում էր, որ ես ոչ միայն հերոսուհի ուսանող եմ, այլեւ հերոսուհի մայր: Չեմ կարող չնշել, որ ես այդ ամենին հասել եմ նաեւ ամուսնուս եւ նրա ծնողների աջակցության շնորհիվ:
  - Ստացվում է, որ ամուսնությունը եւ ուսումը իրար չե՞ն կարող խանգարել, եւ լավ ցանկության դեպքում կարելի է հասցնել ամեն ի՞նչ:
- Այո, ամուսնությունը եւ ուսումը կարելի է հաջողությամբ համատեղել, միայն թե շատ կարեւոր է, որ երկուսն էլ լինեն ճիշտ ընտրությամբ: Իմ ամբողջ կյանքում ինձ համար ես հաստատել եմ մի պարզ ճշմարտություն. հարկավոր է պայքարել այն ամենի համար, ինչը թանկ է, եւ պետք չէ նահանջել: Մի կողմում սիրելի մասնագիտությունն  էր, մյուս կողմում՝  սիրած մարդն էր, որն օգնեց ինձ մտնել գիտության ասպարեզ:Ամուսնուս աջակցության արդյունքում էր, որ ես ունեցա մասնագիտական մի շարք ձեռքբերումներ: 2002թ. ես պաշտպանեցի գիտական թեզը՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, հեղինակեցի շատ հոդվածներ, գրքեր, 2006թ. ճանաչվեցի տարվա լավագույն տնօրեն: Հիմնադրեցի «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, որի միջոցով իրականացնում եմ բազմաթիվ կրթական ծրագրեր: Իսկ 2011թ.-ից ղեկավարելով «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը, որին անդամագրված են ՀՀ բոլոր մարզերի դպրոցները, փորձում եմ աջակցել կրթական բարեփոխումների իրականացմանը ՀՀ-ում:
-  Ո՞րն է ճիշտ մանկավարժությունը, ճիշտ ու լիարժեք ինֆորմացիա փոխանցելը աշակերտին, թե մոտեցման ձեւը` յուրաքանչյուրին:
- Հիշեցի ուսուցչի մասին ասույթներից մեկը. «Ուսուցիչը պատրաստի ճշմարտություններ է մատուցում իր աշակերտներին, իսկ լավ ուսուցիչը սովորեցնում է հայտնագործել դրանք»: Ես վերջինի կողմնակիցն եմ:Աշակերտին ուղղորդելը, նրա կրթական կարիքները բավարարելը, սովորել սովորեցնելը հատկապես կարեւոր է նորագույն տեխնոլոգիաների, բաց հասարակության, կրթության ժողովրդավարացման մեր դարաշրջանում: Դառնանք Ձեր հարցին: Անշուշտ, աշակերտին ճիշտ ու լիարժեք ինֆորմացիա փոխանցելը կարեւոր է, եւ դա պետք է արվի յուրաքանչյուր սովորողի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելով, այսինքն՝ Ձեր երկու հարցադրումները իրար ոչ թե հակասում, այլ լրացնում են: 
-  Տիկին Մուրադյան, դուք Ձեր ընտանիքը համարո՞ւմ եք ավանդական:
- Մենք՝ հայերս, ավանդապաշտ ժողովուրդ ենք եւ հպարտանում ենք մեր դարավոր ավանդույթներով:Եթե «ավանդական ընտանիք» ասելով դուք հասկանում եք սեր, նվիրվածություն, հարգանք՝ մեծի եւ հոգատարություն միմյանց նկատմամբ, ընտանեկան ավանդույթներ, ապա այո՛, իմ ընտանիքն ավանդական է, եւ ես հպարտանում եմ դրանով: Ընտանիքում ունենք հատուկ դերաբաժանում, յուրաքանչուրս հստակ գիտի իր անելիքը եւ այն կատարում է սիրով: Ես կարծում եմ, որ եթե մարդն իրեն տրված դերը կյանքում կատարում է ճիշտ, ապա ընտանիքը հաջողված է: Ինչպես նշեցի, արմատներս Արեւմտյան Հայաստանից են, այնպես որ հակվածությունն ավանդական ընտանիքին ինձ փոխանցվել է գեներով: Այդուհանդերձ, ուզում եմ մի վերապահություն անել. ավանդաբար մեզ հասած սովորույթներն ու արժեքները պահպանելով՝ դրանց տալիս ենք նոր շունչ եւ համալրում առաջավոր նորով:
- Մեզանից շատերի նախնիները եւս Արեւմտյան Հայաստանից են, բայց կան կանայք, ովքեր այսօր մոռանալով այդ ամենը` բացում են հկ-ներ եւ քարոզում են անառակություն, որոնցից է «Կանանց ռեսուրսային կենտրոնը», ովքեր կարմիր խնձորի թաղում են անում, ցուցադրում են ներկայացում «Հեշտոցի մենախոսություն» անվանումով, պրոպագանդում են արվամոլներին եւ այլն: Ո՞րն է այս կանանց նպատակը, որպեսզի ապացուցեն, որ իրենք ավելի մոդե՞ռն են:
ruz1- Դարեր շարունակ մեր երկիրը գոյատեւել է հայ եկեղեցու, մայրենի լեզվի, ամուր ընտանիքների եւ ազգային ավանդույթների շնորհիվ: Ազգային ինքնությունը ազգի դիմագիծն է, հոգու նկարագիրը: Ահա թե ինչու, շատ կարեւոր է այն չաղարտելը: Նորարարության անվան տակ շատ հաճախ նաեւ աղբ է սողոսկում: Մեր խնդիրն է խոհեմություն ունենալ զանազանել դրանք եւ երիտասարդ սերնդին հեռու պահել գռեհկության, անբարոյականության եւ արատավոր այլ դրսեւորումներից: Մենք մեր փորձը պիտի փոխանցենք երիտասարդ սերնդին՝ ընդսմին կարեւորելով եւ պահպանելով ազգային արժեքները: Հեռու մնալով առանձին կազմակերպությունների գործունեությունը վերլուծելու կամ քննարկելու անշնորհակալ գործից՝ ուզում եմ ընդգծել չափից ավելի ոչ բնականոն ու մոդեռն երեւալու ձգտումից զերծ մնալու անհրաժեշտությունը: Դա գռեհկացնում է հայի ու մասնավորապես հայ կնոջ կերպարը: Տարիներ առաջ գերմանացի փորձագետներ էին ժամանել Հայաստան՝ հասկանալու, թե ի վերջո ո՞րն է մեր ազգի գոյատեւման ու պահպանման գաղտնիքը: Ի վերջո, ուսումնասիրությունների արդյունքում նրանք բացահայտեցին, որ հենց ավանդական հայ ընտանիքում միեւնույն հարկի տակ ապրող տարբեր սերունդների միջեւ եղած ճիշտ փոխհարաբերություններն ու ավանդույթներն են պահպանում հայ ազգը
  - Լինելով այդ արժեքների կրողը, կարելի՞ է ասել, որ հենց դա խթան հանդիսացավ, որ դուք դառնաք Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր:
- Ես վաղուց էի հարում ՀՀԿ-ին, դեռեւս հիմնադրման տարիներից, ակտիվորեն մասնակցում էի կուսակցության միջոցառումներին, սակայն անդամագրվել եմ 2006թ.: Ինձ ՀՀԿ կուսակցություն են բերել  ՀՀԿ-ի քաղաքական ուղղվածությունը, գաղափարախոսությունը, որոնք միտված են հայ ընտանիքի ու ազգային ինքնության պահպանմանը:
  - Լինելով ակտիվ գործունեություն ծավալող կին, լինելով նաեւ դպրոցի տնօրեն, ինչպե՞ս ընդունվեց Ձեր ընտանիքի կողմից պատգամավոր դառնալու հանգամանքը, քանի որ մեր շատ հայ ընտանիքներում տղամարդիկ այդ հարցերում պահպանողական են:
- Ակտիվ կենսակերպը եւ առաջնորդական հմտությունները ինձ հատուկ են եղել դեռեւս երիտասարդ տարիներից: Անկախ նրանից՝ կոմերիտմիության քարտուղար եմ եղել, ուսուցիչ, թե դպրոցի տնօրեն, բավական ակտիվ անձնավորություն եմ: Բայց ուրիշ բան է, երբ դու չունես անձնական ընտանեկան հոգսեր եւ ամբողջությամբ նվիրվում ես քո աշխատանքին, եւ բոլորովին այլ բան է, երբ քո կողքին ունես բազմանդամ ընտանիք՝ իր ծրագրերով, հույսերով եւ հույզերով: Վստահեցնում եմ Ձեզ, որ իմ կյանքում շատ բան թերի կլիներ, եթե ինձ չսատարեր իմ ընտանիքը, որն ինձ տվեց նաեւ մեծ քաղաքականության մեջ ինքնադրսեւորվելու հնարավորություն: 
- Իսկ ինչպե՞ս եք հասցնում ընտանեկան գործերը, ճաշ եփել, գնումներ կատարել, խնամված լինել եւ այլն:
- Նախ ուզում եմ ասել, որ ունեմ երկու աղջիկ, ովքեր արդեն ամուսնացած են ու մեզ  պարգեւել են երեք հրաշք տղա թոռնիկներ, որոնցով ես ապրում եմ ու ոգեշնչվում: Այս պահին տանը ես եւ ամուսինս մենակ ենք, թվում է՝ հոգսն էլ պետք է քիչ լինի, սակայն ես այդ հարցում եւս բավական պահանջկոտ եմ, հասցնում եմ ամեն ինչ: Սիրում եմ, որ ինքս եմ հոգում ընտանեկան առօրյա հոգսերը:Ժամանակը ինչպես միշտ քիչ է, սակայն փորձում եմ ճիշտ պլանավորել այն: Մի լավ ասացվածք կա. «Եթե հաջողում ես պլանավորումդ, ապա պլանավորում ես հաջողությունդ»: Այս սկզբունքով առաջնորդվելով, պատկերացրեք, հասցնում եմ կատարել բոլոր պարտականություններս:
 - Դուք բավական երիտասարդ տատիկ եք, պատրա՞ստ էիք այդ կարգավիճակին եւ ի՞նչ եք զգում, երբ տատիկ են ասում:
ruz2- Ճիշտն ասած, եթե մի փոքր անկեղծանամ, պիտի խոստովանեմ, որ այդ բառի հետ դեռ չեմ հաշտվել: Եվ երբ ինչ-որ տեղ ասում եմ, որ տատիկ եմ, դա անում եմ մարդկանց արձագանքից ինձ լավ զգալու համար. սովորաբար բոլորը զարմանում են, որ երիտասարդ տատիկ եմ (ժպտում է): Բայց իմ կյանքի երջանիկ օրերից մեկն էր, երբ ծնվեց իմ առաջնեկ թոռնիկը՝ Նարեկը, ով արդեն 8 տարեկան է, մյուսը Դավիթն է, իսկ ամենափոքրը Աշոտն է: Իմ մանկավարժական գիտելիքները, մեթոդներն ու փորձը ծառայեցնում եմ նաեւ թոռներիս կրթությանն ու դաստիարակությանը: Ես գտնում եմ, որ բոլոր տարիքի երեխաների հետ պետք է վերաբերվել ինչպես մեծի, ինչը եւ անում եմ թոռներիս հետ շփվելիս:
- Տիկին Մուրադյան, Ձեր մասին պատմելուց կոնկրետ ես եկա այն եզրակացության, որ դուք երջանիկ կին եք: Ի՞նչ խորհուրդ կտաք «Զարուհի» ամսագրի ընթերցողներին, եւ այն մարդկանց ովքեր ձվի մեջ ասեղ են փնտրում, հետո ասում, որ կյանքը հաջողված չէր:
- Յուրաքանչյուր հարաբերության մեջ փնտրեք ու գտեք լուսավոր կետ, ուրախացեք դրանով, հենվեք դրա վրա, եւ ձեր ներաշխարհը ներդաշնակ կլինի այն աշխարհի հետ, որտեղ դուք ապրում եք: Շատ դժվար է երջանկությունը բանաձեւելը, սակայն ուզում եմ մեջբերել հայտնի փիլիսոփա Կոնֆիցիուսի այս խոսքերը. «Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են. մեծ երջանկությունն այն է, երբ քեզ սիրում են, իսկ իսկական երջանկությունն այն է, երբ դու ես սիրում»: Տա Աստված, որ բոլոր մարդիկ շրջապատված լինեն իրենց հասկացող, սիրող եւ իրենց կողմից սիրված մարդկանցով:
Զրույցը՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Friday, April 12, 2013

ՙԲՀԿ-Ն ԱՅԴ ԿԵՐՊ ՈՒԶՈՒՄ Է ԻՐ ԶԱՆԳՎԱԾԻՆ ՀԵՏ ԲԵՐԻ՚

Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 12 Ապրիլ 2013 00:00
Վերջին ներքաղաքական իրադարձությունների հետ կապված ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:

-Տիկին Մուրադյան, ինչպես եք գնահատում, որ ապրիլի 9-ին նույն ժամին նախագահի երկու թեկնածուներ, որոնցից մեկը չի ընտրվել, սակայն միեւնույն ժամանակ երդում են տալիս հինգ տարի` ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվել է ձայների մեծամասնությամբ, բնականոն ճանապարհով իրականացրեց երդմնակալության արարողությունը: Իսկ դրա կողքին` մեկ այլ ձեւաչափով նախագահ հռչակած մարդու որեւէ գործողությունը լուրջ չենք համարում եւ առավել եւս դրա վկայությունն էր այն երթուղին, որ երդմնակալությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի մի մասին թողեց մի կողմում, մյուսի հետ բարձրացավ Ծիծեռնակաբերդ:
 
- Կարելի է ասել, որ պարոն Հովհաննիսյանը ապրիլի 9-ին կորցրեց իր ընտրազանգվածին, հետեւոդներին:
- Ես ոչ միայն կարծում եմ, այլեւ նա իրեն սպառելու ծրագիրը, որն ի սկզբանե դրված էր, հասավ իր տրամաբանական ավարտին:
 
- Նա այլեւս ուժ չուներ շարունակելու, թե հասավ ինչ-որ բանի:
- Նա այլեւս ասելիք չունի, ծրագիր չունի, իսկ ժողովրդին հոգնեցրեց այդքան երկար ու անիմաստ ձգձգվող եւ ոչինչ չասող իրավիճակը: Ինչ վերաբերում է նրա քայլերին, ապա դրանք տրամաբանված չեն, ասենք, օրինակ` հանկարծակի նստացույցը, հացադուլը, երթի ժամանակ ժողովրդի մի մասին ճանապարհի կեսից թողնելը եւ այլն: Այս ամենը գալիս է ասելու, որ իր իսկ ծրագիրը դատապարտված էր անհաջողության, որի ականատեսը եղանք ապրիլի 9-ի գործողություններում:
- Կարելի է ասել, որ այս ամենը քաղաքական շոու էր, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ էր ուզում:
- Ճիշտ կլինի իրեն հարցնեք, թե իրականում ինչ էր ուզում, որովհետեւ նա չկարողացավ հանրությանը այդպես էլ հստակ ներկայացնել իր ասելիքը, որի համար ենթադրություններ չենք կարող անել: Պարզապես, հավաքած արդյունքները տեսնելով` մի քիչ ոգեւորվեց, որովհետեւ չէր պլանավորել այդքան ձայն հավաքել եւ հանկարծակիի գալով հետեւեցին այդ գործողությունները:
 
- Ձեզ համար տարօրինակ չէր, որ ԲՀԿ-ն նախագահականի ժամանակ թեկնածու չառաջադրեց, կուսակիցներին, անգամ չուղղորդեց, թե ում ընտրեն, մեծամասնությամբ չմասնակցեցին երդմնակալության արարողությանը, սակայն հիմա ոգեշնչված որոշել են  մասնակցել ավագանու ընտրություններին:
 
- Կարծում եմ, որ սա իրենց համար շանս է` նորից հետ բերելու իրենց ընտրազանգվածին, որը մասամբ կորցրեցին նախագահական ընտրություններում, ովքեր իրենց ձայնը տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Իսկ հիմա քայլ են անում պահելու իրենց էլէկտորատին:
- Ստացվում է, որ ԲՀԿ-ն ավագանու ընտրությունները օգտագործում է քաղաքական նկատառումներով:
- Ճիշտ կլինի այդ հարցով իրենց դիմեք, իրենք ավելի լավ կներկայացնեն իրենց քաղաքական գիծը, ռազմավարությունը: Ես միայն կարող եմ ասել, որ ՀՀԿ-ի քայլերը միշտ կշռադատված են, իր գաղափարներով ու ծրագրերով հագեցած` ինչպես նախագահական, այնպես էլ նույն շառավղով` ավագանու ընտրություններում: Այս ընտրապայքարներում երբեք մենք մեր դիմագիծը չփոխեցինք, գնացինք հստակ մշակված ծրագրով, իսկ հանրությանը ներկայանում ենք ոչ թե սին խոստումներովª ապագայի նկատմամբ, այլ կոնկրետ արված գործերով: Ավագանիում ընտրվելու մեր երաշխիքները մեծ են, քանի որ ունենք արդեն հստակ ձեւավորված ավագանու ինստիտուտ, որի վկայությունն է մեր նախկին ավագանին: Իսկ այսօր, էլ ավելի ներկայանալի կազմով է հանդես գալիս ՀՀԿ-ն, ինչպես գիտեք` բավական ճանաչված մարդիկ կան մեր ցուցակում` ի դեմս Տարոն Մարգարյանի, ովքեր կազմ ու պատրաստ են իրականացնելու ծրագիրը: Տարոն Մարգարյանի գործերը շատ ակնառու են, տեսանելի, իսկ ժողովուրդը նկատում է ու կարողանում է գնահատել լավը: Դատելով հասարակության տված գնահատականներից եւ սոցհարցումներից` ենթադրվում է, որ այս ընտրություններում եւս ՀՀԿ-ն հաղթող է լինելու եւ առաջիկա տարիներին շատ լուրջ ծրագրեր է իրականացնելու:
 
- Դուք եւս այն կարծիքին եք, որ Երեւանի քաղաքապետը պետք է լինի երեւանցի:
- Ես գնահատում եմ այդ հանգամանքը եւ շատ կարեւորում, որովհետեւ ամեն մադու սիրտ ցավում է առաջին հերթին իր տան համար, այնտեղ, որտեղ նա ապրում է, մեծացել է եւ այլն:
 
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Նյութի աղբյուրը`

Thursday, April 11, 2013

Ռուզաննա Մուրադյանի ելույթը մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. զեկույցի վերաբերյալ

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

-Մեծարգո ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ իմ ելույթը ձեւակերպել ավելի առաջարկությունների տեսանկյունից, եւ քանի որ այս օրերի ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, որոշ հարցերի հետ համաձայնվեց պրն Անդրեասյանը, որոշ հարցերի նկատմամբ ուներ իր կոնկրետ դիրքորոշումը, ես կուզեի, անդրադառնալով մեր գործընկերների առաջարկներին, հատկապես շեշտադրել այն, որ ինքս էլ համաձայն եմ, որ այս զեկույցը պետք է իր տեսակով լինի այնպիսին, որը մատչելի լինի բոլոր ընթերցողների համար, անկախ նրանց մասնագիտական պատկանելիության եւ կարողանա արտացոլել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բոլոր խնդիրները, բոլոր ոլորտներում եւ բոլոր տեսակի իրավունքները ներառի իր մեջ:

Այս առումով ես, ինքս, առաջարկում եմ, որ համակարգային փոփոխություն կատարվի զեկույցի հետ, եւ ուսումնասիրելով նաեւ տարբեր երկրների զեկույցները, մասնավորապես` Բոսնիա-Հերցոգովինայի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, ես այնտեղ առանձնացրեցի մի հետաքրքիր պահ, որը բացակայում էր մեր զեկույցում, դա երեխայի իրավունքների պաշտպանությանը վերաբերվող առանձին բաժինն է: Որքան էլ որ այստեղ ոլորտներով ներկայացված են հիմնախնդրները, ներկայացված են առաջարկությունները, համենայն դեպս, առաջարկությունների մեջ ես կոնկրետ առանձնացված երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերվող այն կետերը, որոնք դուք` պրն Անդրեասյան, ներկայացրել էիք ՄԱԿ-ին եւ ունեք առանձնացված զեկույց երեխաների իրավունքների պաշտպանության, այնտեղ ավելի հստակ եւ կոնկրետ են այդ առաջարկները, այստեղ չտեսա նման ձեւակերպում:

Մի քանի գործնական առաջարկներ, հետագայում զեկույցը ավելի լավացնելու եւ մի քիչ ավելի կանգ կառնեմ երեխայի իրավունքների պաշտպանության հարցերին:

Նշեց, որ կառուցվածքը, իմ կարծիքով, ճիշտ չէր եւ շատ կարեւոր է, որ ընթերցողի համար, առաջին հերթին, իրավիճակը ներկայացվի: Ինչպիսի՞ն է իրավիճակը: Եթե անգամ ոլորտներում է ներկայացվում, ապա տվյալ ոլորտներում մարդում իրավունքների պաշտպանության իրավիճակը ինչպիսի՞ն է ընդհանուր` ՀՀ-ում:

Շատ կարեւոր է, որպեսզի խնդիրների մասը եւ վերլուծական մասը իրարից տարբերվեն հենց գրելու ոճով, այսինքն` որպեսզի խնդիրները ձեւակերպվեն հստակ, ավելի կոնկրետ, իսկ վերլուծական մասում արդեն լինեն այն հետեւությունները, այն հետեւանքները, որոնք այս խնդիրների ուսումնասիրության արդյունքում եւ վերլուծության արդյունքում դուք ներկայացնում եք:

Առաջարկությունների մեջ եւս առաջարկում եմ կոնկրետություն, որովհետեւ, մասնավորաբար, կրթության ոլորտն եմ ուսումնասիրել եւ այնտեղ առաջարկները արված են. «պետք է բարելավվել» կամ «պետք է ապահովվել» այսինքն` կոնկրետ չի, մինչդեռ այդ կոնկրետությունը տեսա ձեր մյուս զեկույցում, որը երեխաների պաշտպանության մասին զեկույցն էլ, որը ինձ շատ ուրախացրեց:

Ես առաջարկում եմ, որ դուք թվերը, իրոք, որքան էլ որ մենք խոսեք, թե թվերը կարեւոր են, կարեւոր չեն, ես գիտեմ որ նման զեկույցները ներկայացվում են նաեւ միջազգային կառույցներին, որոնք պետք է ընթերցեն, նայեն, որոշակի միջոցառումներ նախատեսեն համապատասխան ոլորտների համար, որի հիմքում նաեւ թվերն են:

Այստեղ կան թվեր, որ դուք ձեր ելույթում նշեցիք, ճշտված տվյալները վերցրել եք` 2012 թվականի զեկույցում առկա տվյալները արդեն իսկ վերցրել եք 2011 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, ճի՞շտ է: Եթե այդ վերջի դրությամբ նայենք, մասնավորաբար, Երեւան քաղաքում նշված է, որ կա 28 չջեռուցվող դպրոց, բայց Երեւան քաղաքում մենք չջեռուցվող դպրոց, արդեն տարեվերջի դրությամբ չունենք:

Այնտեղ նշված է, զարգացումների մեջ որպես ձեռքբերում դուք նշել եք, որ ունենք 98 ներառական դպրոց: 98 ներառական դպրոց ինչի՞ նկատմամբ` ավելացել է դպրոցների թիվը, պակասել է, այսինքն` կոնկրետ աճը կամ նվազումը պետք է արտահայտվի տոկոսներով կամ որոշակի թվերով, որովհետեւ կոնկրետ ինքը` թիվը խոսուն չի եւ ոչինչ չի ասում:

Այս կարգի մասնավոր խնդիրները լուծելու պարագայում, իհարկե, կառուցվածքը փոխելու եւ կառուցվածքի մեջ շեշտադրումը անելու հիմնական սկզբունքը եւ միտումը պետք է լինեն իրավունքի բոլոր տարրերը, այսինքն` ոչ թե ըստ ոլորտների եմ առաջարկում, այլ ըստ մարդու իրավունքների, որոնց խախտման դեպքերը դուք շատ հանգամանորեն, նույնիսկ շատ ավելի պարզ ու բաց օրինակներով փորձել եք զեկույցում ներկայացնել:

Անդրադառնալով այն զեկույցին, որը դուք ներկայացրել եք ՄԱԿ-ին, երեխայի իրավունքների պաշտպանության հետ կապված, որոշակի դիտարկումներ, որ զուգահեռ անցկացվում են նաեւ ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության զեկույցի հետ եւ իր տեղը գտնի այնտեղ, մասնավորապես, 2012 թվականի ընթացքում, մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցում բավականին քիչ անդրադարձ է արվում երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված առկա իրավիճակի, խնդիրների եւ դրանց ուղղությամբ իրականացվող առաջարկություններին եւ լուծումներին: Զեկույցը կառուցված է ըստ գերատեսչությունների, սակայն այնտեղ տեղ գտած խնդիրներում եւս բավականին քիչ են արծարծվում այդ գերատեսչություններին առնչվող երեխաների իրավունքների իրավունքների հետ կապված բացերը: Հաշվի առնելով, որ ժամանակակից պետությունների առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը, հենց երեխայի իրավունքների պաշտպանությունն է, ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի զեկույցում նշված է, որ. «Պետության ներդրած ջանքերը բավական չեն եղել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերացման համար: Առ այսօր ներպետական օրենսդրության մեջ առկա են բացեր, իրավակիրառ պրակտիկայի թերություններ, որոնք գործնականում ստեղծում են խոչընդոտներ երեխաների իրավունքների պաշտպանության իրականացման համար»: Այնուամենայնիվ, ձեր զեկույցում ես սպասում եւ ակնկալում էի, որ պետք է տեսնեմ օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, տարբեր ոլորտների, բայց չտեսա, թեպետ ներածության մեջ դուք նշել եք, որ մոտ 50-60 առաջարկ ներկայացրել եք: Բայց կոնկրետ առաջարկների մեջ, թե կրթության ոլորտի, հատկապես հիմա, երբ մենք «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծ ենք քննարկում եւ առաջին ընթերցմամբ օրենքը արդեն անցել է, այստեղ պետք է երեւա ձեր գործուն մասնակցությունը, եւ գոնե առաջարկների մասով, հիմա ճիշտ ժամանակն է, որ դուք այնտեղ ներկայացնեք, որովհետեւ օրենքը, ինքը` իրոք, ունի երեխայի իրավունքների պաշտպանության շատ ու շատ ռիսկեր, եւ դրանք կարծում եմ, որ պետք է լիներ օրենքում:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ 2012 թվականի ՄԱԿ-ի երեխաների իրավունքների իրավունքների կոմիտեի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ներկայացված առաջարկները, ինչպես նշեցի, բավականին հստակ են շարադրված, ինչը չի կարելի ասել 2012 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցի վերաբերյալ:

Մասնավորապես, կրթության եւ գիտության ոլորտի բարելավման համար առաջարկվում է, ձեր առաջարկների մեջ. «Ձեռնարկել արդյունավետ միջոցներ, ապահովելու համար ներառական կրթության ներդրումը բոլոր հանրակրթական դպրոցներում» կամ հետեւողական լինել ինչ-ինչ խնդիրների իրագործման վերաբերյալ: Օրինակ` «Հանրակրթության մասին» օրենքում այս լրացումների մեջ մենք սպասում եւ ակնկալում էինք այդ ձեր առաջարկները:

Ես պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ նրան, որ հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հզորացման համար անհրաժեշտություն է նաեւ, որ այդ բաժինը, ինքը կամ լինի, եթե դուք կփոխեք ամբողջ զեկույցի տրամաբանությունը եւ կառուցվածքը, ըստ ոլորտների, ես կանխատեսում եմ, որ այսպես, պետք է առանձին բաժին լինի երեխաների իրավունքների, որովհետեւ բոլոր ոլորտներում էլ, բոլոր գերատեսչություններում էլ, եթե մենք նայելու լինենք, կարող եք արձանագրել երեխաների իրավունքների խախտման այս կամ այն դեպքեր: Դրա համար, ճիշտ կլինի, որ սա առանձնացված լինի: Եթե մի երկիր, ինքը ներկայացնում է մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույց, կարծում եմ, որ սա պետք է լինի այն միասնական փաստաթուղթը, որը պետք է իր մեջ ներառի այդ ուղղությամբ առկա բոլոր ծրագրերը:

Ես այսօր գիտեմ, որ պաշտպանության ոլորտում գործում են շատ ու շատ ծրագրեր` աղքատության հաղթահարման, գենդերային հիմնախնդիրների լուծման, այդ թվում նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության: Առաջիկայում հուսանք, որ կունենանք այդպիսի միասնական, ավելի խոսուն, ավելի հստակ, ավելի մատչելի եւ անկախ ընթերցողի մասնագիտությունից, նրա համար կարդալուց հետո հասկանալի փաստաթուղթ:

Շնորհավորում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում մեծ աշխատանքի համար, որ կատարել եք:

http://www.parliament.am/transcript.php

Ռ.Մուրադյանի ապրիլի 11-ի ելույթը 2012 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցի վերաբերյալ

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի 11.04.2013թ. ելույթը ԱԺ նիստերի դահլիճում

http://www.parliament.am/live.php?day=11&month=04&year=2013&lang=arm

Նիստ 1-ին, 0:45:14

Wednesday, April 10, 2013

Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին`

http://www.parliament.am/live.php?year=2013&month=04&day=10&part=3&lang=arm
  Նիստ 3, 0:14:14

Հարց սփյուռքի նախարար Հ.Հակոբյանին

10.04.2013թ.
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Մեծարգո նախագահ, հարգելի կառավարություն, հարցս ուղղում եմ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանին։
Մենք գիտենք, որ մեր պետության հոգածության տակ է մայրենի լեզվի տնօրինման հարցը, եւ այս ուղղությամբ իրականացվել են մի շարք օրենքներ, միջոցառումներ եւ բազմաթիվ ծրագրեր։ Կուզեի իմանալ՝ ինչպիսի՞ն է վիճակը Սփյուռքում։ Դուք իմ գրավոր հարցին տվել եք ամփոփ պատասխան՝ ներկայացնելով տարբեր միջոցառումներ։ Շատ կուզեի, որ շեշտադրումն արվեր, թե կա՞ արդյոք արդյունք, եւ այդ արդյունքն այսօր տեսանելի՞ է, թե՞ դեռ ճանապարհ ունենք անցնելու։ 
Շնորհակալություն։
Հ.ՀԱԿՈԲՅԱՆ
-Հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, տիկին Մուրադյան, դուք շատ արդիական, ժամանակակից եւ ազգային հարց եք բարձրացրել։ ՀՀ սփյուռքի նախարարության ռազմավարական խնդիրներից մեկը, դա նպաստել հայապահպանությանը Սփյուռքում եւ պայքարել ուծացման դեմ։ Բնական է, որ այս խնդրի լուծման գլխավոր ողնահարը, դա մայրենի լեզվի պահպանումն է, ուսուցումը եւ տարածումը։ Այդ իսկ պատճառով ցավով պետք է արձանագրեմ, որ այսօր Սփյուռքում հայերեն խոսողների թիվը գնալով պակասում է, հայկական դպրոց հաճախող աշակերտների թիվը պակասում է, եւ մենք լուրջ կոչնակ պետք է հնչեցնենք այս խնդիրը կարգավորելու համար։
Այդ նպատակով Սփյուռքի նախարարությունը Երեւանի պետական համալսարանում ստեղծել է ամառային դպրոց, որի նպատակն է, որպեսզի ամռան ընթացքում մեր երիտասարդները գան եւ արագացված ուսուցում անցնեն այստեղ։ Անցյալ տարվանից դպրոցը գործում է, եւ պետք է ասեմ՝ արդյունքները սպասածից ավելին են, որովհետեւ մենք նախատեսել էինք, ենթադրենք, 50 հոգի, եկան 131-ը։ Դա խոսում է, որ կա հետաքրքրություն լեզվի նկատմամբ։
2-րդ՝ մենք Գիտության եւ կրթության նախարարության հետ միասին արդեն տարիներ շարունակ կազմակերպում ենք ուսուցիչների վերապատրաստում, որը հիմնականում հայոց լեզվի, հայոց գրականության, կրոնի պատմության ուսուցիչներին է վերաբերում, իսկ մենք շատ լավ գիտենք, որ Սփյուռքում ուսուցիչն է գլխավոր կրողը՝ լեզուն պահպանելու եւ տարածելու։
3-րդ՝ մենք ստեղծել ենք էլեկտրոնային գրադարան, որի միջոցով կարողանում ենք Սփյուռքի պահանջները ճիշտ հաշվարկել եւ էլեկտրոնային գրադարանի միջոցով շատ արագ հասանելի դարձնել գրականությունը մեր սփյուռքյան դպրոցների կառույցներին, մշակութային կենտրոններին։
4-րդ՝ փաստորեն, մենք՝ ուսումնասիրելով արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում, հասկացանք, որ իրոք հարյուրամյակներ լեզվի խնդիրը, հատկապես արեւմտահայերենի, առանց պետության խիստ տարալուծվել է, եւ այստեղ խնդիրներ կան։ Մենք հրավիրեցինք մասնագետներից գիտագործնական համաժողով, ստեղծեցինք Սփյւռքի եւ Հայաստանի մասնագետներից խումբ, որոնք սկսեցին մշակել դասագիրք, որը պետք է հիմք ծառայի սփյուռքյան բոլոր կառույցների դպրոցների համար՝ այսօր հրապարակի վրայի «Զանգակ» գրահրատարակության հետ միասին արեւմտահայերենով այբբենարանը, ընթերցարանը եւ 2-րդ դասարանի դասագիրքը, եւ այս տարի նախատեսվում է եւս երեք դասագիրք հայոց լեզվի արեւմտահայերենով։
Հաջորդ խնդիրը, որ մենք լուծեցինք, ԳԱԱ-ում երկու ինստիտուտներում՝ գրականության եւ լեզվի, բացել ենք Սփյուռքի բաժին։ Վերջերս կազմակերպեցինք «Լեզվի քաղաքականության հիմնախնդիրները» գիտագործնական համաժողով, եւ ահագին խնդիրներ ի մի բերեցինք, որոնց Գիտության, կրթության նախարարության հետ մենք պետք է լուծումներ տանք։
Կարեւոր ուղղություններից մեկն է նաեւ...
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալ եմ ավելի ընդհանուր ներկայացնելու համար, բայց շատ կուզեի, որ նաեւ վերջում անդրադառնայիք, թե արդյոք կա՞ որեւէ ուղղություն, որի արդյունքները՝ որպես ցուցանիշներ, մենք կարող ենք ներկայացնել։ Շնորհակալություն։
Հ.ՀԱԿՈԲՅԱՆ
-Ասեմ, որ, փաստորեն, մենք Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայերի կոնգրեսի հետ միասին կազմակերպում ենք մրցանակաբաշխություն «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն մայրենիի պաշտպան»  շարադրությունների մրցույթ Կրթության նախարարության հետ։ Այնպես որ, փորձում ենք Սփյուռքին անընդհատ նյութ մատակարարել՝ լեզվի նկատմամբ ուշադրությունը չշեղելու առումով։
Պետք է ասեմ, որ ձեր սպասված արդյունքներից մեկը, դա կիրակնօրյա կամ մեկօրյա դպրոցների ստեղծումն է։ Այսօր ամբողջ Սփյուռքում գործում է 400-ից ավելի մեկօրյա դպրոցներ, որից 40-ը ստեղծվել է հատկապես ԱՊՀ տարածքում։ Վերջին 2-3 տարիների ընթացքում Սփյուռքի նախարարության օգնությամբ մենք ծրագրերը մշակում ենք նորից Կրթության նախարարության հետ, դասագրքեր, ամեն ինչ մատակարարում ենք, եւ նաեւ ապրիլի 22-ին կազմակերպում ենք երիտասարդական մեծ հավաք՝ Երիտասարդական հիմնադրամի եւ հասարակական մյուս կառույցների հետ միասին, որի հիմնական թեման՝ «Հայերենն իմ սրտում է» այսպիսի վերտառությամբ համաժողով, որով փորձում ենք երիտասարդությանը ոգեւորել, ուժ տալ, որպեսզի նրանք գնան եւ համայնքներում զբաղվեն լեզվի պահպանության խնդիրներով։ Շնորհակալություն։

Հարց Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանին

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Մեծարգո նախագահ, հարգելի կառավարություն, հարցս ուղղում եմ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանին։
Մենք գիտենք, որ մեր պետության հոգածության տակ է մայրենի լեզվի տնօրինման հարցը, եւ այս ուղղությամբ իրականացվել են մի շարք օրենքներ, միջոցառումներ եւ բազմաթիվ ծրագրեր։ Կուզեի իմանալ՝ ինչպիսի՞ն է վիճակը Սփյուռքում։ Դուք իմ գրավոր հարցին տվել եք ամփոփ պատասխան՝ ներկայացնելով տարբեր միջոցառումներ։ Շատ կուզեի, որ շեշտադրումն արվեր, թե կա՞ արդյոք արդյունք, եւ այդ արդյունքն այսօր տեսանելի՞ է, թե՞ դեռ ճանապարհ ունենք անցնելու։ Շնորհակալություն։
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Հարցին կպատասխանի Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ
-Հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, տիկին Մուրադյան, դուք շատ արդիական, ժամանակակից եւ ազգային հարց եք բարձրացրել։ ՀՀ սփյուռքի նախարարության ռազմավարական խնդիրներից մեկը, դա նպաստել հայապահպանությանը Սփյուռքում եւ պայքարել ուծացման դեմ։ Բնական է, որ այս խնդրի լուծման գլխավոր ողնահարը, դա մայրենի լեզվի պահպանումն է, ուսուցումը եւ տարածումը։ Այդ իսկ պատճառով ցավով պետք է արձանագրեմ, որ այսօր Սփյուռքում հայերեն խոսողների թիվը գնալով պակասում է, հայկական դպրոց հաճախող աշակերտների թիվը պակասում է, եւ մենք լուրջ կոչնակ պետք է հնչեցնենք այս խնդիրը կարգավորելու համար։
Այդ նպատակով Սփյուռքի նախարարությունը Երեւանի պետական համալսարանում ստեղծել է ամառային դպրոց, որի նպատակն է, որպեսզի ամռան ընթացքում մեր երիտասարդները գան եւ արագացված ուսուցում անցնեն այստեղ։ Անցյալ տարվանից դպրոցը գործում է, եւ պետք է ասեմ՝ արդյունքները սպասածից ավելին են, որովհետեւ մենք նախատեսել էինք, ենթադրենք, 50 հոգի, եկան 131-ը։ Դա խոսում է, որ կա հետաքրքրություն լեզվի նկատմամբ։
2-րդ՝ մենք Գիտության եւ կրթության նախարարության հետ միասին արդեն տարիներ շարունակ կազմակերպում ենք ուսուցիչների վերապատրաստում, որը հիմնականում հայոց լեզվի, հայոց գրականության, կրոնի պատմության ուսուցիչներին է վերաբերում, իսկ մենք շատ լավ գիտենք, որ Սփյուռքում ուսուցիչն է գլխավոր կրողը՝ լեզուն պահպանելու եւ տարածելու։
3-րդ՝ մենք ստեղծել ենք էլեկտրոնային գրադարան, որի միջոցով կարողանում ենք Սփյուռքի պահանջները ճիշտ հաշվարկել եւ էլեկտրոնային գրադարանի միջոցով շատ արագ հասանելի դարձնել գրականությունը մեր սփյուռքյան դպրոցների կառույցներին, մշակութային կենտրոններին։
4-րդ՝ փաստորեն, մենք՝ ուսումնասիրելով արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում, հասկացանք, որ իրոք հարյուրամյակներ լեզվի խնդիրը, հատկապես արեւմտահայերենի, առանց պետության խիստ տարալուծվել է, եւ այստեղ խնդիրներ կան։ Մենք հրավիրեցինք մասնագետներից գիտագործնական համաժողով, ստեղծեցինք Սփյւռքի եւ Հայաստանի մասնագետներից խումբ, որոնք սկսեցին մշակել դասագիրք, որը պետք է հիմք ծառայի սփյուռքյան բոլոր կառույցների դպրոցների համար՝ այսօր հրապարակի վրայի «Զանգակ» գրահրատարակության հետ միասին արեւմտահայերենով այբբենարանը, ընթերցարանը եւ 2-րդ դասարանի դասագիրքը, եւ այս տարի նախատեսվում է եւս երեք դասագիրք հայոց լեզվի արեւմտահայերենով։
Հաջորդ խնդիրը, որ մենք լուծեցինք, ԳԱԱ-ում երկու ինստիտուտներում՝ գրականության եւ լեզվի, բացել ենք Սփյուռքի բաժին։ Վերջերս կազմակերպեցինք «Լեզվի քաղաքականության հիմնախնդիրները» գիտագործնական համաժողով, եւ ահագին խնդիրներ ի մի բերեցինք, որոնց Գիտության, կրթության նախարարության հետ մենք պետք է լուծումներ տանք։
Կարեւոր ուղղություններից մեկն է նաեւ...
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-2-րդ խոսափող։
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալ եմ ավելի ընդհանուր ներկայացնելու համար, բայց շատ կուզեի, որ նաեւ վերջում անդրադառնայիք, թե արդյոք կա՞ որեւէ ուղղություն, որի արդյունքները՝ որպես ցուցանիշներ, մենք կարող ենք ներկայացնել։ Շնորհակալություն։
Հ.ՀԱԿՈԲՅԱՆ
-Ասեմ, որ, փաստորեն, մենք Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայերի կոնգրեսի հետ միասին կազմակերպում ենք մրցանակաբաշխություն «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն մայրենիի պաշտպան»  շարադրությունների մրցույթ Կրթության նախարարության հետ։ Այնպես որ, փորձում ենք Սփյուռքին անընդհատ նյութ մատակարարել՝ լեզվի նկատմամբ ուշադրությունը չշեղելու առումով։
Պետք է ասեմ, որ ձեր սպասված արդյունքներից մեկը, դա կիրակնօրյա կամ մեկօրյա դպրոցների ստեղծումն է։ Այսօր ամբողջ Սփյուռքում գործում է 400-ից ավելի մեկօրյա դպրոցներ, որից 40-ը ստեղծվել է հատկապես ԱՊՀ տարածքում։ Վերջին 2-3 տարիների ընթացքում Սփյուռքի նախարարության օգնությամբ մենք ծրագրերը մշակում ենք նորից Կրթության նախարարության հետ, դասագրքեր, ամեն ինչ մատակարարում ենք, եւ նաեւ ապրիլի 22-ին կազմակերպում ենք երիտասարդական մեծ հավաք՝ Երիտասարդական հիմնադրամի եւ հասարակական մյուս կառույցների հետ միասին, որի հիմնական թեման՝ «Հայերենն իմ սրտում է» այսպիսի վերտառությամբ համաժողով, որով փորձում ենք երիտասարդությանը ոգեւորել, ուժ տալ, որպեսզի նրանք գնան եւ համայնքներում զբաղվեն լեզվի պահպանության խնդիրներով։ Շնորհակալություն։

Monday, April 8, 2013

Հարց Մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանին

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պարոն Անդրեասյան, մանրակրկիտ ընթերցեցի զեկույցը եւ ինձ համար մի շարք հարցեր առաջացան, ընդ որում զեկույցի կազմման սկզբունքայնության հետ կապված: Ինչ սկզբունքով է կազմված զեկույցը, առավել եւս, երբ այստեղ ես արձանագրեցի մի շարք դեպքեր, որ խնդիրների մասում եւ վերլուծության մասում մանրամասն կրկնվում են, կրկնություններ կան եւ շատ մանրամասն նկարագրված են: Կան դեպքեր, որոնք շատ ընդհանուր են, թռուցիկ են, եւ այդ մանրամասնությունների մեջ անգամ այնքան մանրամասն է, որ ներկայացնում եք անգամ մարդկանց անուններ, կարծես, դիմումը կցած լինեք զեկույցին:
 Պետք է նշեմ, որ քանի որ ավելի, այսպես, տրամաբանությունը ես չհասկացա, այս կրթության ոլորտի մասին է խոսքս, իմիջիայլոց, ընթերցելուց դրա համար, ինձ թվաց, որ ոլորտային խնդիրներ ամբողջովին ներառված չեն ձեր զեկույցում:
Եվ, իհարկե, կարդալով ներքեւում գրված այդ մանր տառերով տողը, որ դուք հիմնականում աշխատում եք, ձեր աշխատանքները կազմակերպում եք դիմում-բողոքների վրա կամ, ասենք, տարբեր միջազգային հարցումների եւ այլնի վրա, ինձ հետաքրքիր է` արդյոք ունե՞ք հստակ ծրագիր, որտեղ դուք պետք է իրականացնեք հետազոտություն, համաձայն որի իրականացնեք վերլուծություն եւ մշակեք ձեր աշխատանքային ծրագիրը, որովհետեւ ստացվում է, որ մի հարցի վրա շատ կանգ եք առել` մասնավորապես դասագրքերի հարցի, եւ ստացվում է նաեւ, որ ոչ կարեւոր հարցեր, որոնք կրթության ոլորտի բարեփոխումներին են վերաբերում, տեղ են գտած ոչ կարեւոր ոչ թե բարեփոխումների առումով, այլ ոչ մարդու իրավունքների տեսանկյունից:
Օրինակ` մասնավորպես «շախմատ» առարկայի ներմուծումը դպրոցներ շատ կարեւոր հարց է` կրթական բարեփոխումների տեսանկյունից, բայց առավել կարեւոր մենք էլի ունենք բարեփոխումներ, միգուցե դրանք էլ նշվեն: Ասենք, օրինակ` հանդուրժողականության ծրագրի ներդրումը դպրոցներում: Ասենք, մի տեղ նշել եք հասարակագիտության առարկայի մեջ թրաֆիքինգի թեմաների ներմուծումը, բայց չեք նշել, որ բացի դա նաեւ այլ նոր ծրագրեր եւ ուսումնական պլանում, ասենք, նոր մոտեցումներ կան: Դրա համար ինձ համար ընդհանուր տրամաբանությունը հասկանալի չի: Շնորհակալություն:
Կ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
-Ուրեմն, տրամաբանությունը հետեւյալն է: Նախ մենք ունենք որոշակի տվյալներ, որոնք չենք կարողանում բացահայտել: Օրինակ` գործ կա, որ, ասենք, Մարգարիտա Պապոյանի դեպքը, երբ որ քաղաքապետարանում եղավ, տիկին Պապոյանը տվեց ստորագրություն եւ ասաց, որ ինքը կարող է, ուզում է, որպեսզի իր գործը հրապարակվի:
Օրենքն է ինձ պարտադրում ամեն անգամ առանձին դիմումատուի հետ ճշտել` դիմումատուն ցանկանում է, որ իր դեպքը դառնա հրապարակային: Մենք դեպքերը մեջբերում ենք ոչ թե նրա համար, որովհետեւ այդ մի դեպքն է կամ այդ դեպքը մենք համարում ենք ավելի կարեւոր, քան մնացած հարյուրավոր դեպքերը, այլ, որովհետեւ առաջին հերթին նախ ունենում ենք այդ թույլտվությունը, 2-րդը` համարում ենք օրինակելի եւ այդ օրինակելի դեպքը, որտեղ ցույց է տալիս եւ՛ գործընթացները, եւ՛ մասնավորից դեպի ընդհանուրը գնալու սկզբունքով ներկայացնելու հնարավորությունը, մենք դա անում ենք:
Ինչ վերաբերում է դրականներին, օրինակ, որ կրթության ոլորտում մենք դասագրքերի մասը, այդպես, մեզ համար խնդիր էր, մենք բարձրաձայնել էինք դա դեռեւս 2011-ին, հիշում եք, ինչ հասարակական հնչեղություն ունեցավ, նախարարը եւ նախարարությունը որեւէ կերպ չէին համաձայնվում, որ այնտեղ կան խնդիրներ, բայց մենք երկարատեւ աշխատանք ենք արել, որպեսզի կարգ սահմանվի եւ այդ կարգը ինստիտուցիոնալ լուրջ խնդիր է: Մեզ համար կրթության ոլորտում իմ հայեցողությունն է, թե ինչն է թվում կարեւոր:
Ես համարել եմ, որ դասագիրքը շատ կարեւոր խնդիր է եւ դասագրքի օրինակը մանրամասն գրել եմ, որպեսզի ցույց տամ, թե ինչպես մեկ մարդու ճակատագրով այս դասագիրքն ունի այսպիսի խնդիրներ, հետո դարձավ իրավական լուծումն այսպիսին, եւ հետո հետեւանքները կլինեն այնպիսին: Սա տրամաբանություն է, ինչի այդ կոնկրետ գործը կար:
Մեկ այլ տարբերակում, երբ մենք նշում ենք, ասենք, շախմատը որպես մեծ ձեռքբերում, միգուցե դրա մեջ կա որոշակի հեգնական տոնայնություն` այն իմաստով, որ մենք բոլոր գերատեսչություններին հարցնում ենք` մինչեւ զեկույցը պատրաստելը, ձեր արած լավը ու ձեր բացահայտած խնդիրները:
Այսինքն` մենք զրուցելով տաբեր անհատների հետ, լսելով հասարակական կազմակերպություններին, հետեւելով մամուլին, բաց չենք թողնում նաեւ պետական կառույցներին: Իրենցից մենք հարցնում ենք, ստանում ենք որոշակի տեղեկատվություն, եւ երբ իրենց դրականը ներկայացնելու մեջ նշվում է առաջին տեղում շախմատը, մենք այդպես էլ գրում ենք: Ամենալավ բանը, որ արվել է այս տարի, օրինակ` շախմատն է:
Մեկ այլ խնդիր, որ, իհարկե, կա: Դա` ոնց որոշես որ խնդիրն է պրոբլեմ, որը` չի: Մեկի համար, օրինակ` հաշմանդամ երեխաներին, երբ տուգանում էին, երբ իրենք կանգնում էին ոչ ճիշտ տեղում, միգուցե այդպես մասսայական խնդիր չէ, բայց ինձ համար տարվա ամենակարեւոր ձեռքբերումը կամ տարվա ամենակարեւոր խնդիրներից մեկն էր` այդ հաշմանդամ երեխայի մայրը, որին տուգանում էին, վերջին կոպեկը վերցնում էին, որովհետեւ այդ կարգը գրված չէր, դա լուծելն էր:
Մի ուիշի համար կամ ինձ համար նույն ձեւով կարող էր լինել վրանը: Վրանը չի լինի, կարող է լինել դասագիքրը, եւ այստեղ չկա հստակ չափորոշիչ, թե ես ոնց պետք է առաջնորդվեմ: Ամեն երկրում Մարդու իրավունքների պաշտպանն ունի հայեցողության շրջանակ: Ես փորձում եմ նայել` ոչ թե որն է կարեւոր, որն է անկարեւոր, այո, մեկ երեխայից մինչեւ ամենամեծ ընտրական գործընթացն էլ շատ կարեւոր է, բայց դրանք բոլորը կան: Ուրիշ հարց է, որ դրանք մանրամասնեցված են այս կամ այն չափով, սա էլ արդեն կարող է լինել եւ որոշակի` տվյալ տարվա համար, տեղեկատվության սակավության խնդիր, կարող է լինել նույն աղբյուրները: Ասեմ, օրինակ` ՊԵԿ-ի դեպքում շատ աղբյուրներ վախենում են, որովհետեւ այդ մարդիկ լինելու են բիզնեսում, իրենց անունները հատուկ խնդրում են, որպեսզի չշեշտվի: Այսինքն` այստեղ արդեն նաեւ կա այդ հարցը:
Ես փորձեցի բացատրեմ: Չգիտեմ, ինչքանով բավարարեցի ձեր հարցադրումը, բայց այսպես է գրվում մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը:
Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ
-Արձագանքի համար` Ռուզաննա Մուրադյան: 
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալություն արձագանքման համար, պարոն Անդրեասյան: Ամեն դեպքում, ինձ հետաքրքիր է, դուք ինքներդ ձեր պատասխանի մեջ ասացիք, որ, փաստորեն, չկան հստակ պահանջներ` մարդու իրավունքների պատասխանատու այդ ոլորտի վրա դրված, որոնք պետք է ինչ-որ որոշակի սկզբունքներով իրենց աշխատանքը ներկայացնեն:
Կ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
-Չկա:
Ռ.ՄՈԻՐԱԴՅԱՆ
-Չկան այդպիսի բաներ: Եվ այդ առումով է, որ ես այս տարերայնությունը զեկույցում` այս մասի, որ ես տեսնում եմ, երեւի, հանդես է գալիս այդ առումով: Բայց, արդյոք կա՞ այդպիսի բան, որ մենք պետք է զեկույցում անընդհատ մատնանշենք, որ այսինչ մարդու   դիմում-բողոքի, այսինչ մարդու ուշադրության արդյունքում, այսինչ մարդու, չգիտեմ, հետեւողական աշխատանքի: Դա զեկույցի լեզու է, թե` ոչ, ինչ-որ մեկին նաեւ գովաբանելու, անընդհատ ներկայացնելը մեկի աշխատանքը: Շնորհակալություն:
Կ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
-Ես չհասկացա ենթատեքստը, բայց, եթե ուզում եք կոնկրետ պատասխանեմ, կարող եք կոնկրետ ասել` ում մասին չպետք է գովեինք կամ նշեինք: Ամեն դեպքում, ես գիտեմ, որ, երբ բացում եք մարդու իրավունքների, ասենք, Եվրախորհրդի, եվրոպական հանձնակատարի զեկույցը կամ բացում եք ՄԱԿ-ի որեւէ մարդու իրավունքների հաստատության զեկույց, կամ միջազգային շատ հարգի կառույցների զեկույցներ, այնտեղ այդպես էլ կա, նշվում է մեկ ընդհանուր հարց, հիմնական խնդիրը, հետո ըստ անհրաժեշտության դրվում է դրա տակ որոշակի մանրամասնումներ:
Կարող է մեկ դեպքն իրենք շատ մանրամասն նկարագրեն, որովհետեւ այդ մեկ դեպքը համակարգային խնդրի մասին է վկայում, եւ մյուս դեպքում, ուղղակի, ասեն` մեր աղբյուրները հայտնեցին:
Մենք վերցրել ենք, այդպես, միջազգայն չափորոշիչներ էլ չկան, ճիշտն ասած, շատ երկրներում էլ չեն քննարկվում, թե Մարդու իրավունքների պաշտպանը ոնց գրեց, ինչը շեշտադրեց, ոնց արեց, ավելի շատ նայում են` խնդիրները կան, թե չկան, խնդիրները լուծելի են, թե լուծելի չեն, խնդիրներն օբյեկտիվ են դրված, թե` չէ, ամբողջական են, թե` չէ: Այ, եթե լինի այդպիսի մի քննություն, կարծում եմ, այդ զեկույցի, ես էլի, բնական է, մենք կատարելությունից շատ հեռու ենք, որպեսզի կարողանանք ասել` ինչն է լավ, ինչն է վատ այնտեղ, միակ բանը, որ ձեզ կարող եմ վստահեցնել, որ միտումներ չկան, դիտավորյալ ինչ-որ անձնական հարաբերություններ չկան: Նույնիսկ փորձ չկա դա անձնավորելու, ուրիշ բան է, որ իրենց արձագանքներով առանձին մարդիկ, առանձին մարմիններ անընդհատ անձնավորում են:
Մեզ համար ակնհայտ է, որ զեկույցում փորձել ենք ներառել եղած բոլոր խնդիրները: Թե ինչքանով կօգտվեն արդեն այդ խնդիրներից ԱԺ քաղաքական ուժերը կամ գերատեսչությունները, մենք մեր խնդիրն այս պահին չենք համարում, բայց աջակցում ենք դրան:

Saturday, April 6, 2013

Քաղաքապետի ընդունելություն՝ Մայրության և գեղեցկության տոնի առիթով

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երևանի ավագանու կին անդամներին և պատվավոր քաղաքացիներին, զանգվածային լրատվամիջոցների կին ներկայացուցիչներին, մայրաքաղաքի մշակույթի և սպորտի ոլորտների կին ներկայացուցիչներին ու համատիրությունների աշխատանքը ղեկավարող կանանց:
Ողջունելով և նախապես շնորհավորելով տոնի առթիվ՝ քաղաքապետը ներկա կանանց մաղթել է անսպառ հմայք ու երևանյան գրավչություն:
<<Դուք մեր հասարակական կյանքում դերակատարում ստանձնած մարդիկ եք և օր օրի ավելի ու ավելի կարևորվում է ձեր ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը տարբեր բնագավառներում: Հարգարժան տիկնայք, շնորհավորելով ձեզ՝ ուզում եմ նաև համոզմունք հայտնել, որ մենք միասին, օր առաջ, կունենանք այն մայրաքաղաքը, որի մասին հոգու խորքում երազում է յուրաքանչյուր հայ: Ավելի կոնկրետ՝ Երևան, որն ավելի լա՛վն է լինելու>>,- ընդգծել է քաղաքապետը:
Մայրության և գեղեցկության տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը ներկա կանանցից մի քանիսը արժանացել են քաղաքապետի պարգևների:

ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելել են ծննդատներ

Ապրիլի 6-ին կանանց միամսյակի ծրագրի շրջանակներում մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀԿ տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների ներկայացուցիչները կազմակերպել էին ավանդական այցելություններ ծննդատներ ՝ շնորհավորելով մայրերին և նրանց համար փոքրիկ նվերներ հանձնելով: Հաճելի էր տեսնել,որ այս օրերին մեր երկրի տարբեր քաղաքների 64 ծննդատներում 520-ից ավել փոքրիկներ են ծնվել ,որը ավել է նախորդ տարվա ցուցանիշից: 
Շնորհավորում ենք Հայաստանի բոլոր կանանց և մայրերին այս գեղեցիկ տոնի առիթով և մաղթում երջանկություն: