Friday, April 12, 2013

ՙԲՀԿ-Ն ԱՅԴ ԿԵՐՊ ՈՒԶՈՒՄ Է ԻՐ ԶԱՆԳՎԱԾԻՆ ՀԵՏ ԲԵՐԻ՚

Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 12 Ապրիլ 2013 00:00
Վերջին ներքաղաքական իրադարձությունների հետ կապված ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:

-Տիկին Մուրադյան, ինչպես եք գնահատում, որ ապրիլի 9-ին նույն ժամին նախագահի երկու թեկնածուներ, որոնցից մեկը չի ընտրվել, սակայն միեւնույն ժամանակ երդում են տալիս հինգ տարի` ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվել է ձայների մեծամասնությամբ, բնականոն ճանապարհով իրականացրեց երդմնակալության արարողությունը: Իսկ դրա կողքին` մեկ այլ ձեւաչափով նախագահ հռչակած մարդու որեւէ գործողությունը լուրջ չենք համարում եւ առավել եւս դրա վկայությունն էր այն երթուղին, որ երդմնակալությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի մի մասին թողեց մի կողմում, մյուսի հետ բարձրացավ Ծիծեռնակաբերդ:
 
- Կարելի է ասել, որ պարոն Հովհաննիսյանը ապրիլի 9-ին կորցրեց իր ընտրազանգվածին, հետեւոդներին:
- Ես ոչ միայն կարծում եմ, այլեւ նա իրեն սպառելու ծրագիրը, որն ի սկզբանե դրված էր, հասավ իր տրամաբանական ավարտին:
 
- Նա այլեւս ուժ չուներ շարունակելու, թե հասավ ինչ-որ բանի:
- Նա այլեւս ասելիք չունի, ծրագիր չունի, իսկ ժողովրդին հոգնեցրեց այդքան երկար ու անիմաստ ձգձգվող եւ ոչինչ չասող իրավիճակը: Ինչ վերաբերում է նրա քայլերին, ապա դրանք տրամաբանված չեն, ասենք, օրինակ` հանկարծակի նստացույցը, հացադուլը, երթի ժամանակ ժողովրդի մի մասին ճանապարհի կեսից թողնելը եւ այլն: Այս ամենը գալիս է ասելու, որ իր իսկ ծրագիրը դատապարտված էր անհաջողության, որի ականատեսը եղանք ապրիլի 9-ի գործողություններում:
- Կարելի է ասել, որ այս ամենը քաղաքական շոու էր, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ էր ուզում:
- Ճիշտ կլինի իրեն հարցնեք, թե իրականում ինչ էր ուզում, որովհետեւ նա չկարողացավ հանրությանը այդպես էլ հստակ ներկայացնել իր ասելիքը, որի համար ենթադրություններ չենք կարող անել: Պարզապես, հավաքած արդյունքները տեսնելով` մի քիչ ոգեւորվեց, որովհետեւ չէր պլանավորել այդքան ձայն հավաքել եւ հանկարծակիի գալով հետեւեցին այդ գործողությունները:
 
- Ձեզ համար տարօրինակ չէր, որ ԲՀԿ-ն նախագահականի ժամանակ թեկնածու չառաջադրեց, կուսակիցներին, անգամ չուղղորդեց, թե ում ընտրեն, մեծամասնությամբ չմասնակցեցին երդմնակալության արարողությանը, սակայն հիմա ոգեշնչված որոշել են  մասնակցել ավագանու ընտրություններին:
 
- Կարծում եմ, որ սա իրենց համար շանս է` նորից հետ բերելու իրենց ընտրազանգվածին, որը մասամբ կորցրեցին նախագահական ընտրություններում, ովքեր իրենց ձայնը տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Իսկ հիմա քայլ են անում պահելու իրենց էլէկտորատին:
- Ստացվում է, որ ԲՀԿ-ն ավագանու ընտրությունները օգտագործում է քաղաքական նկատառումներով:
- Ճիշտ կլինի այդ հարցով իրենց դիմեք, իրենք ավելի լավ կներկայացնեն իրենց քաղաքական գիծը, ռազմավարությունը: Ես միայն կարող եմ ասել, որ ՀՀԿ-ի քայլերը միշտ կշռադատված են, իր գաղափարներով ու ծրագրերով հագեցած` ինչպես նախագահական, այնպես էլ նույն շառավղով` ավագանու ընտրություններում: Այս ընտրապայքարներում երբեք մենք մեր դիմագիծը չփոխեցինք, գնացինք հստակ մշակված ծրագրով, իսկ հանրությանը ներկայանում ենք ոչ թե սին խոստումներովª ապագայի նկատմամբ, այլ կոնկրետ արված գործերով: Ավագանիում ընտրվելու մեր երաշխիքները մեծ են, քանի որ ունենք արդեն հստակ ձեւավորված ավագանու ինստիտուտ, որի վկայությունն է մեր նախկին ավագանին: Իսկ այսօր, էլ ավելի ներկայանալի կազմով է հանդես գալիս ՀՀԿ-ն, ինչպես գիտեք` բավական ճանաչված մարդիկ կան մեր ցուցակում` ի դեմս Տարոն Մարգարյանի, ովքեր կազմ ու պատրաստ են իրականացնելու ծրագիրը: Տարոն Մարգարյանի գործերը շատ ակնառու են, տեսանելի, իսկ ժողովուրդը նկատում է ու կարողանում է գնահատել լավը: Դատելով հասարակության տված գնահատականներից եւ սոցհարցումներից` ենթադրվում է, որ այս ընտրություններում եւս ՀՀԿ-ն հաղթող է լինելու եւ առաջիկա տարիներին շատ լուրջ ծրագրեր է իրականացնելու:
 
- Դուք եւս այն կարծիքին եք, որ Երեւանի քաղաքապետը պետք է լինի երեւանցի:
- Ես գնահատում եմ այդ հանգամանքը եւ շատ կարեւորում, որովհետեւ ամեն մադու սիրտ ցավում է առաջին հերթին իր տան համար, այնտեղ, որտեղ նա ապրում է, մեծացել է եւ այլն:
 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Նյութի աղբյուրը`

No comments:

Post a Comment