Tuesday, April 30, 2013

ՀՀԿ-ի քարոզչությունը հիմնված է իրատեսական ծրագրերի վրա


30.04.1322:34


ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ապրիլի 30-ի ելույթը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին

Չորս տարի առաջ ձևավորվեց Երևանի ավագանին, որը դարձավ Երևանում տեղական ինքակառավարման բարձրագույն մարմինը:Ընտրությունների արդյունքում ավագանու մաս կազմեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը:Վերջինս ընդհանրապես հրաժարվեց ստանձնելու պատասխանատվություն քաղաքի կառավարման գործում՝ հուսախաբ անելով իրեն ընտրողներին, ԲՀԿ-ն ստանձնեց այդ պատասխանատվությունը և մասնակցեց քաղաքի կառավարմանը՝ կողմ քվեարկելով այն բոլոր որոշումներին, որոնք ուղղված էին Երևանի զարգացմանը, իսկ այսօր, հակասելով իրենց, հրաժարվում են իրենց իսկ արած աշխատանքից՝ պնդելով, որ Երևանը չի զարգացել:Այսպիսով , ինչպես միշտ, ողջ պատասխանատվությունը մնում է ՀՀԿ-ի վրա, որը իր կայուն քաղաքական դիմագծով և մեծ պատասխանատվությամբ պատասխան է տալիս ինչպես բոլորի արածի և չարածի, այնպես էլ Երևան քաղաքի զարգացման ծրագիրն իրականացնելու համար:
Թերևս մյուս քաղաքական ուժերին կարելի է հասկանալ, ովքեր առաջին անգամ են մտնում Երևանի ավագանու ընտրության մրցապայքարի մեջ, բայց անհասկանալի է այն քաղաքական ուժերի մոտեցումը, ովքեր ունեին այդ հնարավորությունները:Եվ իրենք, իրենց վրա չարացած, այսօր դարձել են չարության սերմնացաններ՝ մոռանալով, որ ընտրությունն ընդհանրապես գաղափարների և ծրագրերի պայքար է, ոչ թե անձերին անհիմն չարախոսելու մրցավազք:Այս մթնոլորտում նման գործելաոճը ինքնին հակաքարոզ է և ոչ մի տեղ տանող ճանապարհ հենց տվյալ քաղաքական ուժերի համար, մինչդեռ դրա կողքին ՀՀԿ-ի քարոզչությունը հիմնված է իրատեսական ծրագրերի վրա, քարոզչության ընթացքում հնչում են միայն արված, ինչու չէ նաև չարված գործերի և անելիքների մասին, իսկ ծրագրերի կենտրոնում մարդն է, երևանցին:
ՀՀԿ-ն ուզում է, որ մեզանից յուրաքանչյուրի համար Երևանը լինի ապահով, հարմարավետ, բարեկարգ, լուսավոր, կանաչ, մաքուր հին ու նոր և, իհարկե, բարության և հոգու քաղաք, որտեղ երևանցին հպարտ կզգա իրեն իր տանը:Եվ այդ ամբողջին մենք հասնելու ենք ձեզ հետ միասին, քանի որ հենվում ենք կայուն և կարող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի վրա, որ երբեք ճանապարհի կեսից հետ չի դարձել, երբեք չի խուսափել դժվարին խնդիրների լուծումից և այսօր ընտրողին ներկայանում է ինչպես իր արած գործերով, այնպես էլ այն խնդիրներով, որոնց լուծումներին մենք ականատես ենք լինելու առաջիկա 4 տարիներին:
Բավական է, եկեք լինենք բարի և ճշմարտացի, բարությամբ նայենք կատարված աշխատանքներին, հատկապես, եթե դրանք արդեն արմատներ են գցել, և հաջողության հիմնաքարը դրված է: Տարոն Մարգարյանն արդեն իսկ վիթխարի գործ է հանձն առել, ուստի եկեք սատար կանգնենք մեր բարությամբ և աջակցությամբ:
Այստեղ ճիշտ ժամանակն է հիշել շատ պարզ և իմաստուն մի ճշմարտություն. §Որտեղ կա բարություն, այնտեղ կա հաղթանակ, քանզի միշտ էլ բարին հաղթում է չարին¦ :

Slaq.am - Լրատվական աղբյուր  http://www.slaq.am/arm/news/130467/

No comments:

Post a Comment