Ձեզ ենք ներկայացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հայ ավանդական ընտանիքի մայր, ակտիվ հասարակակն գործունեություն ծավալող կին, հայ հանրության մեջ իր ուրույն տեղը զբաղեցնող ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ ունեցած մեր հարցազրույցը:
Ստորեւ ներկայացնում ենք կենսագրական տվյալներ: Ծնվել է 1963թ. հունիսի 28-ին Երեւանում: 1985թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: Մանկավարժական գիտությունների թեկնածու: 1985-1996թթ. Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում աշխատել է ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի, 1996-1999թթ.` ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: 1999-2012թթ. եղել է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2006թ. Անկախության տոնի 15-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, հաղթող է ճանաչվել ՀՀ դպրոցների «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում, պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ` ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2008թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով: 2011թ` «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ով: Գիտամանկավարժական մի շարք հոդվածների եւ մեթոդական ձեռնարկների հեղինակ է:
- Տիկին Մուրադյան, սկսենք մեր զրույցը Ձեր հայրական ընտանիքից:
- Ծնվել եմ ծառայողի ընտանիքում, որտեղ եղբորս ու քրոջս հետ դաստիարակվել եմ տնտեսագետ հորս եւ իր երեխաների ուսումը կարեւորող մորս ոգով: Նախնիներս Արեւմտյան Հայաստանից են՝ Վանից: Անցյալ տարի ինձ հնարավորություն ընձեռվեց մեկնել Արեւմտյան Հայաստան եւ ավելի մոտիկից զգալ մեր պատմական հայրենիքի շունչը, հաղորդակցվել երկրի հող ու ջրին:Վերադարձա տպավորված եւ հուզված. կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է ճանաչի իր արմատները, մոտ կանգնած լինի այն ակունքներին, որից սերվել է իր տոհմը:
- Մասնագիտության ընտրության հարցում ինքնուրո՞ւյն եք եղել, թե՞ հուշել են, ուղղորդել:
- Ստացվում է, որ ամուսնությունը եւ ուսումը իրար չե՞ն կարող խանգարել, եւ լավ ցանկության դեպքում կարելի է հասցնել ամեն ի՞նչ:
- Այո, ամուսնությունը եւ ուսումը կարելի է հաջողությամբ համատեղել, միայն թե շատ կարեւոր է, որ երկուսն էլ լինեն ճիշտ ընտրությամբ: Իմ ամբողջ կյանքում ինձ համար ես հաստատել եմ մի պարզ ճշմարտություն. հարկավոր է պայքարել այն ամենի համար, ինչը թանկ է, եւ պետք չէ նահանջել: Մի կողմում սիրելի մասնագիտությունն էր, մյուս կողմում՝ սիրած մարդն էր, որն օգնեց ինձ մտնել գիտության ասպարեզ:Ամուսնուս աջակցության արդյունքում էր, որ ես ունեցա մասնագիտական մի շարք ձեռքբերումներ: 2002թ. ես պաշտպանեցի գիտական թեզը՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, հեղինակեցի շատ հոդվածներ, գրքեր, 2006թ. ճանաչվեցի տարվա լավագույն տնօրեն: Հիմնադրեցի «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, որի միջոցով իրականացնում եմ բազմաթիվ կրթական ծրագրեր: Իսկ 2011թ.-ից ղեկավարելով «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը, որին անդամագրված են ՀՀ բոլոր մարզերի դպրոցները, փորձում եմ աջակցել կրթական բարեփոխումների իրականացմանը ՀՀ-ում:
- Ո՞րն է ճիշտ մանկավարժությունը, ճիշտ ու լիարժեք ինֆորմացիա փոխանցելը աշակերտին, թե մոտեցման ձեւը` յուրաքանչյուրին:
- Հիշեցի ուսուցչի մասին ասույթներից մեկը. «Ուսուցիչը պատրաստի ճշմարտություններ է մատուցում իր աշակերտներին, իսկ լավ ուսուցիչը սովորեցնում է հայտնագործել դրանք»: Ես վերջինի կողմնակիցն եմ:Աշակերտին ուղղորդելը, նրա կրթական կարիքները բավարարելը, սովորել սովորեցնելը հատկապես կարեւոր է նորագույն տեխնոլոգիաների, բաց հասարակության, կրթության ժողովրդավարացման մեր դարաշրջանում: Դառնանք Ձեր հարցին: Անշուշտ, աշակերտին ճիշտ ու լիարժեք ինֆորմացիա փոխանցելը կարեւոր է, եւ դա պետք է արվի յուրաքանչյուր սովորողի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելով, այսինքն՝ Ձեր երկու հարցադրումները իրար ոչ թե հակասում, այլ լրացնում են:
- Տիկին Մուրադյան, դուք Ձեր ընտանիքը համարո՞ւմ եք ավանդական:
- Մենք՝ հայերս, ավանդապաշտ ժողովուրդ ենք եւ հպարտանում ենք մեր դարավոր ավանդույթներով:Եթե «ավանդական ընտանիք» ասելով դուք հասկանում եք սեր, նվիրվածություն, հարգանք՝ մեծի եւ հոգատարություն միմյանց նկատմամբ, ընտանեկան ավանդույթներ, ապա այո՛, իմ ընտանիքն ավանդական է, եւ ես հպարտանում եմ դրանով: Ընտանիքում ունենք հատուկ դերաբաժանում, յուրաքանչուրս հստակ գիտի իր անելիքը եւ այն կատարում է սիրով: Ես կարծում եմ, որ եթե մարդն իրեն տրված դերը կյանքում կատարում է ճիշտ, ապա ընտանիքը հաջողված է: Ինչպես նշեցի, արմատներս Արեւմտյան Հայաստանից են, այնպես որ հակվածությունն ավանդական ընտանիքին ինձ փոխանցվել է գեներով: Այդուհանդերձ, ուզում եմ մի վերապահություն անել. ավանդաբար մեզ հասած սովորույթներն ու արժեքները պահպանելով՝ դրանց տալիս ենք նոր շունչ եւ համալրում առաջավոր նորով:
- Մեզանից շատերի նախնիները եւս Արեւմտյան Հայաստանից են, բայց կան կանայք, ովքեր այսօր մոռանալով այդ ամենը` բացում են հկ-ներ եւ քարոզում են անառակություն, որոնցից է «Կանանց ռեսուրսային կենտրոնը», ովքեր կարմիր խնձորի թաղում են անում, ցուցադրում են ներկայացում «Հեշտոցի մենախոսություն» անվանումով, պրոպագանդում են արվամոլներին եւ այլն: Ո՞րն է այս կանանց նպատակը, որպեսզի ապացուցեն, որ իրենք ավելի մոդե՞ռն են:
- Լինելով այդ արժեքների կրողը, կարելի՞ է ասել, որ հենց դա խթան հանդիսացավ, որ դուք դառնաք Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր:
- Ես վաղուց էի հարում ՀՀԿ-ին, դեռեւս հիմնադրման տարիներից, ակտիվորեն մասնակցում էի կուսակցության միջոցառումներին, սակայն անդամագրվել եմ 2006թ.: Ինձ ՀՀԿ կուսակցություն են բերել ՀՀԿ-ի քաղաքական ուղղվածությունը, գաղափարախոսությունը, որոնք միտված են հայ ընտանիքի ու ազգային ինքնության պահպանմանը:
- Լինելով ակտիվ գործունեություն ծավալող կին, լինելով նաեւ դպրոցի տնօրեն, ինչպե՞ս ընդունվեց Ձեր ընտանիքի կողմից պատգամավոր դառնալու հանգամանքը, քանի որ մեր շատ հայ ընտանիքներում տղամարդիկ այդ հարցերում պահպանողական են:
- Ակտիվ կենսակերպը եւ առաջնորդական հմտությունները ինձ հատուկ են եղել դեռեւս երիտասարդ տարիներից: Անկախ նրանից՝ կոմերիտմիության քարտուղար եմ եղել, ուսուցիչ, թե դպրոցի տնօրեն, բավական ակտիվ անձնավորություն եմ: Բայց ուրիշ բան է, երբ դու չունես անձնական ընտանեկան հոգսեր եւ ամբողջությամբ նվիրվում ես քո աշխատանքին, եւ բոլորովին այլ բան է, երբ քո կողքին ունես բազմանդամ ընտանիք՝ իր ծրագրերով, հույսերով եւ հույզերով: Վստահեցնում եմ Ձեզ, որ իմ կյանքում շատ բան թերի կլիներ, եթե ինձ չսատարեր իմ ընտանիքը, որն ինձ տվեց նաեւ մեծ քաղաքականության մեջ ինքնադրսեւորվելու հնարավորություն:
- Իսկ ինչպե՞ս եք հասցնում ընտանեկան գործերը, ճաշ եփել, գնումներ կատարել, խնամված լինել եւ այլն:
- Նախ ուզում եմ ասել, որ ունեմ երկու աղջիկ, ովքեր արդեն ամուսնացած են ու մեզ պարգեւել են երեք հրաշք տղա թոռնիկներ, որոնցով ես ապրում եմ ու ոգեշնչվում: Այս պահին տանը ես եւ ամուսինս մենակ ենք, թվում է՝ հոգսն էլ պետք է քիչ լինի, սակայն ես այդ հարցում եւս բավական պահանջկոտ եմ, հասցնում եմ ամեն ինչ: Սիրում եմ, որ ինքս եմ հոգում ընտանեկան առօրյա հոգսերը:Ժամանակը ինչպես միշտ քիչ է, սակայն փորձում եմ ճիշտ պլանավորել այն: Մի լավ ասացվածք կա. «Եթե հաջողում ես պլանավորումդ, ապա պլանավորում ես հաջողությունդ»: Այս սկզբունքով առաջնորդվելով, պատկերացրեք, հասցնում եմ կատարել բոլոր պարտականություններս:
- Դուք բավական երիտասարդ տատիկ եք, պատրա՞ստ էիք այդ կարգավիճակին եւ ի՞նչ եք զգում, երբ տատիկ են ասում:
- Տիկին Մուրադյան, Ձեր մասին պատմելուց կոնկրետ ես եկա այն եզրակացության, որ դուք երջանիկ կին եք: Ի՞նչ խորհուրդ կտաք «Զարուհի» ամսագրի ընթերցողներին, եւ այն մարդկանց ովքեր ձվի մեջ ասեղ են փնտրում, հետո ասում, որ կյանքը հաջողված չէր:
- Յուրաքանչյուր հարաբերության մեջ փնտրեք ու գտեք լուսավոր կետ, ուրախացեք դրանով, հենվեք դրա վրա, եւ ձեր ներաշխարհը ներդաշնակ կլինի այն աշխարհի հետ, որտեղ դուք ապրում եք: Շատ դժվար է երջանկությունը բանաձեւելը, սակայն ուզում եմ մեջբերել հայտնի փիլիսոփա Կոնֆիցիուսի այս խոսքերը. «Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են. մեծ երջանկությունն այն է, երբ քեզ սիրում են, իսկ իսկական երջանկությունն այն է, երբ դու ես սիրում»: Տա Աստված, որ բոլոր մարդիկ շրջապատված լինեն իրենց հասկացող, սիրող եւ իրենց կողմից սիրված մարդկանցով:
Զրույցը՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ
No comments:
Post a Comment