Sunday, May 11, 2014

. Նոր վերադասավորումները նոր հեռանկարներ են բացում

Խորհրդարանում ՀՀկ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ զրուցում ենք ներքաղաքական իրավիճակի, վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկյացվելիք ՀՀ նոր կառավարության ծրագրի, կրթական հիմնախնդիրների ու ծրագրերի մասին:
DSC08797DSC08795- Տիկին Մուրադյան, նշանակվեց ՀՀ նոր վարչապետ, վերափոխվեց կառավարության կազմը, ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:
- Հայաստանի ներքաղաքական իրավիճակը զարգացման հերթական փուլում է, իսկ վերադասավորումները խոսում են այն մասին, որ ոչինչ կանգնած ու կարծրացած չէ մեզանում, ամեն բան զարգանում է՝ ժամանակին, ծրագրերին, հրամայականին համապատասխան: Նոր վերադասավորումները նոր հեռանկարներ են բացում, ինչու ոչ՝ մարդկանց մոտ նոր հույսեր, և ՀՀ նոր կառավարությունը, որ ղեկավարում է Հովիկ Աբրահամյանը շատ խոստումնալից է և պետք է իր նոր ծրագրով ու մոտեցումներով կարողանա շատ ու շատ խնդիրներին գործնական պատասխան տալ: Այդպես էլ արվում է, անցած կարճ ժամանակահատվածում նկատեցինք, թե ինչպիսի վճռական քայլեր արվեցին նրա կողմից՝ ուղիղ այցելություններ համայնքներ, հանդիպումներ քաղաքացիների հետ, կոնկրետ խնդրի ուղղությամբ քայլեր, օրինակ, Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի հետ կապված, հանդիպումները Դեմ.եմ շարժման ներկայացուցիչների, տնազրկված բնակիչների հետ: Հովիկ Աբրահամյանի անցած ուղին հենց եղել է պրակտիկ գործունեության տեսքով, կարծում եմ, նրա ամենաուժեղ կողմերից մեկն է և պիտի մեծ հաջողություններ բերի բոլորիս, իսկ առաջիկայում պետք է տեսնենք նոր կառավարության նոր աշխատաձևը, նոր ծրագրերի արդյունքը:
- ՀՀ կառավարության ծրագիրն առաջիկա երկուշաբթի կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու հավանությանը: Դուք, որ մասնավորապես առավել սերտ կապված եք կրթության ոլորտի հետ, որտեղ գերատեսչության ղեկավարը չի փոխվել, այնուամենայնիվ՝ նոր կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք հատկապես այդ ոլորտի համար:
- Նոր մոտեցումներն ակներև են նաև կրթության ոլորտի հետ կապված և կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանն այն քաղաքական գործիչն է, ով երբեք իր կապը մանկավարժների հետ չի խզել, միշտ կարևորել է մանկավարժին և միշտ յուրահատուկ վերաբերմունք է դրսևորել նրանց հանդեպ: Մանկավարժների հոգսերը, մանկավարժության խնդիրները, կրթության համակարգն ընդհանրապես՝ ինչպես մեր պետության համար գերակա ուղղություն են, այնպես էլ՝ այդ գիծն էլ ավելի պետք է զարգացվի բոլորիս կողմից: Մենք ունենք <Դպրոց կենտրոնների միություն>, որն այսօր շատ պրակտիկ կառույց ու պլատֆորմ է մանկավարժների մանկավարժների համագործակցության, խնդիրների անդրադարձման, վերհանման համար: Կարծում եմ՝ համատեղ նաև նոր վարչապետի, կառավարության, կրթության նախարարության հետ մենք էլ ավելի գործնական բնույթ ենք տալու կրթական համակարգում առկա խնդիրներին:
Կրթության ոլորտի ռեֆորմները սկսվել են 1998 թվականից, ավելի կառուցվածքային բնույթ ունեին և վերաբերում էին ուսումնական հաստատությունների կառավարմանը, ֆինանսավորմանը: նախկինում դասարան կոմպլեկտ ֆինանսավորում էր, հետո անցանք աշակերտ թվով ֆինանսավորման, կենտրոնացվածից անցանք ապակենտրոնացված կառավարման համակարգի, փոխվեց նաև ուսումնական համակարգի կազմակերպաիրավական ձևը, ՊՈԱԿ-ներն այլևս կառավարվում են խորհուրդներով, որ բարձրագույն կոլեգյալ մարմին է, որն ընտրում է տնօրենին և որն ինքն իր մեջ տարբեր կառույցների համագործակցություն է՝ մանկավարժներ, համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ: Հետո դասագրքերի ստեղծումն էր, վերապատրաստումները՝ և մանկավարժների, և դպրոցների ղեկավարության, հետո ավագ դպրոցների կազմավորումն է, միջին մասնագիտական ուսհաստատությունների և այլն: Կարծում եմ՝ բոլոր ծրագրերը կմնան ուշադրության կենտրոնում, որովհետև թերևս բոլորը անցել են ճանապարհ, կունենան շարունականություն, բայց ներկայացվելիք ՀՀ կառավարության նոր ծրագրում պետք է, որ ավելանա, իմ կարծիքով արդեն, որ դպրոցների ֆինասավորման հետ կապված, որպեսզի փոփոխություն լինի, առաջարկ ներկայացնենք, որպեսզի դպրոցների տնօրենների վերապատրաստումները վերականգնվեն, որովհետև նրանց վերապատրաստումն այսօր իրականացվում է միայն հավաստագիր ստանալուց առաջ, որից հետո նրանց վերապատրաստման գործընթացը կարծես բաց է մնացել: Դրանք կարծում եմ՝ պետք է լինեն տևական, շարունակական:
- Դուք մինչ պատգամավոր դառնալը Երևանի թիվ 43 դպրոցի տնօրենն էիք, մինչ խորհրդարան գալն ու պատգամավորական գործունեությամբ այսօր օրենսդիր մարմնում գտնվելը՝ պատկերացումների և իրականության համադրության մեջ շատ տարբերություններ ունեն:
- Նախկինում, երբ ինքդ ծրագրի կատարող էիր՝ ընդունված օրենքների, իրավաբանական նորմերի, ապա հիմա հնարավորություն ունեմ ինքս նաև ստեղծելու, իսկ անցած ճանապարհս թույլ է տալիս ասել, որ համակարգի բացերն իմ առջև ոչ վաղ անցյալում ունենալով դրանց լուծումն արդեն օրենսդիրում եմ հնարավորություն ստացել ներկայացնելու և լուծումներ առաջադրելու: նար նախագիծ ենք պատրաստում կրթության որակ հասկացողության հետ կապված, որը սահմանված չէ որևէ օրենքով և հուս ունեմ, որ կրթության մասին մայր օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով կսահմանենք այն, որովհետև այսօր բոլոր փաստաթղթերում հղում է արվում կրթության որակին, մինչդեռ այն նախասահմանված չէ:
- Եթե կարելի է, որպես մանկավարժ ձեր բնորոշումը տայիք խորհրդարանական դահլիճի, խորհրդարանում քաղաքական ուժերի միջև առկա իրավիճակի մասին:
- Ընդհանրապես՝ և խորհրդանաը, և դպրոցը հասարակական ինստիտուտներ են, րտեղ կան տարբերություններ, ուղղակի խորհրդարանում որքան էլ որ խմբակցությունները քաղաքական գծի կրողներն են, ամեն դեպքում յուրաքանչյուր պատգամավորի աշխատանքն ընդհանուր չէ, անհատական է: յուրաքանչյուր պատգամավոր անհատական է կերտում իր ճանապարհը, ինքն է որոշում, պլանավորում աշխատանքները, հանդիպումները, խնդիրների վերհանումը, մամլո ասուլիսներին մասնակցությունը, հոդվածներով հանդես գալը, մինչդեռ դպրոցներում առավել ընդհանուր ծչագիր կա, պահանջ, որին բոլորը ենթարկվում են: Այդ առումով, ես դպրոցից եկա իմ ակտիվությամբ, իսկ ոխրհրդարանում էլ ոչ թե իմ առջև խնդիր դրեցի, որ այստեղ էլ պիտի առավելագույնս ակտիվ լինեմ, այլ բանակնորեն է ամեն ինչ, ու թերևս դա է պատճառը, որ պառլամենտ մոնիտորինգի արդյունքներով, մամուլն է անդրադարձել, որտեղից էլ իմացել եմ, ամենաակտիվ պատգամավորների տասնյակում եմ:
- Առաջիկա շաբաթում ԱԺ արտահերթ նիստում, որտեղ պետք է ներկայացվի ՀՀ կառավարության նոր ծրագիրը, դրա անցկացման համար ՀՀԿ խմբակցությունում մոբիլիզացիա անցկացվո՛ւմ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ-ում ներկայացված 4 գումարած 1 քաղաքական ընդդիմադիր և այլընտրանքային ուժերը թերևս դեմ հանդես կգան կամ չեն մասնակցի քվեարկությանը:
- Խորհրդարանը հենց այն քաղաքական հարթակն է, որտեղ պետք է լինեն կարծիքների բախումներ, պատգամավորները թերևս պետք է անձնական և միջկուսակցական հարաբերություններից վեր կանգնեն և իրականացնեն գաղափարային բախումներ: ես հուսով եմ, որ ծրագրի քննարկումն առողջ մթնոլորտում կանցնի և օգտակար քննարկում կլինի, իսկ ընդդիմության առաջարկությունները պիտի նպաստեն, որ ՀՀ կառավարութւյան նոր ծրագիրն ավելի լավը դառնա: Պետք չէ տարանջատել, թե կառավարության ծրագրին խորհրդարանական մեծամասնությունը պետք է միայն հավանություն տա, ոչ, դա ծրագիր է ամբողջ պետության համար և պատասխանատու ենք բոլորս, իհարկե՝ առաջին հերթին ՀՀ կառավարությունը, որն այդպիսին էլ կա, ՀՀ վարչապետն իր դիրքորոշումներով ու ծրագրերով շատ սկզբունքային է: Պետք է հասկանանք, որ քննարկվող հարցերը պետք է զոըտ գաղափարական հենքի վրա լինեն:
- Տիկին Մուրադյան, Դուք համամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր եք, որը կոնկրետ ընտրատարածք չի ենթադրում, սակայն ըստ ոլորտների կամ հանարապետությունում տարածքների ներբաժանման յուրաքանչյուր պատգամավոր որոշակի գործունեություն է իրականացնում որոշակի ոլորտում: դուք հատկապես ո՞ր հատվածի համար եք որոշակիորեն պատասխանատվություն կրում ՀՀԿ կուսակցության մեջ:
- Ես նաև ՀՀԿ կանանց խորհրդի անդամ եմ, կուսակցական, Գաղափարաքարոզչական հանձնախումբն եմ ղեկավարում և բացի այն, որ իմ ոլորտները թերևս կլինեին կրթության համակարգի ներկայացուցիչները, բացի այդ սակայն կանանց խորհրդով հանրապետությունում իրականացնում ենք տարաբնույթ ծրագրեր տարբեր ոլորտներում: Ասել է, թե իմ կապը նաև կանանց ակտիվի հետ է մարզերում ու համայնքներում, իսկ գաղափարաքարոզչականում յուրաքանչյուրս մեր ենթածրագրով ապահովում ենք ամբողջությունն ու կուսակցության գաղափարախոսության տարածմանը:  սեմինարներ ենք կազմակերպում, դասընթացներ, ազգային արժեքների ու հիմնարար երևույթների շուրջ քննարկումներ:
Նյութի աղբյուրը՝ 
http://mitk.am/2014/05/11/%D5%BC%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8/

Sunday, April 27, 2014

Գալուստ Սահակյանի առաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում ընդհանուր հաջողություն է ամբողջ ժողովրդի համար. Ռուզաննա Մուրադյան


 12:38 • 27.04.14

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը եթե զբաղեցնի նույն խմբակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ապա դրանից ժողովուրդը միայն կշահի:

«Ես կարծում եմ, որ դա ի նպաստ է լինելու ժողովրդի և ԱԺ-ում առկա բոլոր խմբակցությունների, որոնց կողմից, կարծում եմ, ամենաընդունելի թեկնածուներից մեկն է»,-նման կարծիք Ռուզաննա Մուրադյանը հայտնեց Tert.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահի պաշտոնում կուսակցության նախագահի առաջարկով առաջադրվել, ապա ՀՀԿ խորհրդի նիստի միաձայն հավանությանն է արժանացել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

Ռուզաննա Մուրադյանը, ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ Գալուստ Սահակյանն իր հարցազրույցներից մեկում խոստացել է ԱԺ նախագահ դառնալու դեպքում լինել ավելի զգայուն ու ավելի լավը, ասաց. «Գալուստն ավելի լավ դառնալու տեղ չունի, որովհետև ինքը շատ լավն է: Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում բոլորը միաձայն հավանություն տվեցին նրա թեկնածությանը: Մենք էլ ենք շատ ուրախ այդ առիթով, ու սա ապացույց է, որ մարդու վաստակը, փորձառությունը, նրա մեծ արժեք լինելը գնահատվում է և պետք է ծառայեցվի ժողովրդին»,-ասաց նա և ընդգծեց, որ Գալուստ Սահակյանի առաջադրումը համարում է ընդհանուր հաջողություն ամբողջ ժողովրդի համար:


 http://www.tert.am/am/news/2014/04/27/ruzanna-muradian/

Գալուստ Սահակյանի առաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում ընդհանուր հաջողություն է ամբողջ ժողովրդի համար

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը եթե զբաղեցնի նույն խմբակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ապա դրանից ժողովուրդը միայն կշահի:
«Ես կարծում եմ, որ դա ի նպաստ է լինելու ժողովրդի և ԱԺ-ում առկա բոլոր խմբակցությունների, որոնց կողմից, կարծում եմ, ամենաընդունելի թեկնածուներից մեկն է»,-նման կարծիք Ռուզաննա Մուրադյանը հայտնեց Tert.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահի պաշտոնում կուսակցության նախագահի առաջարկով առաջադրվել, ապա ՀՀԿ խորհրդի նիստի միաձայն հավանությանն է արժանացել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

Ռուզաննա Մուրադյանը, ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ Գալուստ Սահակյանն իր հարցազրույցներից մեկում խոստացել է ԱԺ նախագահ դառնալու դեպքում լինել ավելի զգայուն ու ավելի լավը, ասաց. «Գալուստն ավելի լավ դառնալու տեղ չունի, որովհետև ինքը շատ լավն է: Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում բոլորը միաձայն հավանություն տվեցին նրա թեկնածությանը: Մենք էլ ենք շատ ուրախ այդ առիթով, ու սա ապացույց է, որ մարդու վաստակը, փորձառությունը, նրա մեծ արժեք լինելը գնահատվում է և պետք է ծառայեցվի ժողովրդին»,-ասաց նա և ընդգծեց, որ Գալուստ Սահակյանի առաջադրումը համարում է ընդհանուր հաջողություն ամբողջ ժողովրդի համար:

http://www.tert.am/am/news/2014/04/27/ruzanna-muradian/

Friday, April 25, 2014

Խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար պետք է սիրել մարդկանց

 «Դե Ֆակտո» N 94 (2014թ.)
2014-04-25 14:59

ԱԺ Հանրապետական կուսակցության  պատգամավոր,
մանկավարժական գիտությունների թեկնածու` Ռուզաննա Մուրադյան։
- Տիկի’ն Մուրադյան, երկար տարիներ Ձեզ նվիրել եք մանկավարժական գործունեությանը։ Ի՞նչը  Ձեզ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ։
-1985 թվականին ավարտելով Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի  ֆիզիկայի ֆակուլտետը՝ անմիջապես անցել եմ աշխատանքի դպրոցում նախ՝ որպես ուսուցիչ, այնուհետև՝ որպես ուսմասվար։ Իսկ վերջին տասներեք տարիներին ղեկավարել եմ Երևանի Գր. Զոհրապի անվան հ. 43 ավագ դպրոցը։ Մասնակցել եմ տարբեր միջազգային կրթական ծրագրերի և կրթական ոլորտում հանդես եկել մի շարք նախաձեռնություններով։  2002թ.-ին պաշտպանել եմ գիտական թեզը՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, մի շարք գիտամեթոդական հոդվածների, գրքերի, մեթոդական ուղեցույցների և ձեռնարկների հեղինակ եմ։ 2006թ. ճանաչվել եմ տարվա լավագույն տնօրեն։ Հիմնադրել եմ  “Կրթություն առանց սահմանի” հասարակական կազմակերպությունը, որի միջոցով իրականացրել եմ բազմաթիվ կրթական ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումներին։  2011 թվականից ղեկավարում եմ “Դպրոց-կենտրոնների միություն” իրավաբանական անձանց միությունը, որը համագործակցության ցանց է ՀՀ բոլոր մարզերի դպրոցների միջև և գործուն հարթակ  Հայաստանում առկա առաջավոր փորձի տարածման, միջազգային լավագույն  փորձի ներդրման, մանկավարժների մասնագիտական կարիքների բավարարման, ինչպես նաև կրթական համակարգում առկա խնդիրների վերհանման, արձագանքման և լուծման համար։ Բացի հասարակական աշխատանքից՝ քաղաքական գործունեությամբ զբաղվել եմ դեռևս 2004թ.-ից՝ ղեկավարելով  ՀՀԿ Կանանց խորհրդի գաղափարա-քարոզչական հանձնախումբը։ 
 Հաջողության կարող են հասնել այն քաղաքական գործիչները, որոնց գործողություններըհամահունչ են ժամանակի պահանջներին։
- Ինչպես ասում են՝ քաղաքականությունը չի կարող գործառել առանց որևէ բարոյական հիմքի։ Ի՞նչսկզբունքներով եք Դուք առաջնորդվում քաղաքականության մեջ։
-Քաղաքական գործունեությամբ զբաղվելը պետության ամրապնդմանը, կայացմանը, զարգացմանը  անմիջական մասնակիցը լինելու հնարավորություն է։ Քաղաքական գործչի առաջնահերթ խնդիրն է՝ իմանալ, հասկանալ և կռահել դեպքերի զարգացման ընթացքը,  որի հիմքում մարդն է։ Խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար բավական չէ մարդկանց իմանալ, պետք է սիրել նրանց, իսկ սերը հենց բարոյականության հիմքն է։  Եվ, իհարկե, ինչպես ասել է Ժան Ժակ Ռուսոն “Այն ամենը, ինչ բարոյական չարիք է, չարիք է նաև քաղաքականության մեջ”։
- Բնավորության ի՞նչ գծեր ավելացան կամ Ձեր մեջ բացահայտեցիք պատգամավոր ընտրվելուց հետո։
-Ես համաձայն չեմ, որ մարդու բնավորությունը փոխվում է կյանքի ընթացքում։ Ընդհանրապես, վերլուծելով իմ անցած ճանապարհը, ընկերներս նշում են, որ ինչպես որ ակտիվ էի որպես դպրոցի տնօրեն, մանկավարժ, այնպես էլ ակտիվ եմ հիմա՝ որպես պատգամավոր։ Պատգամավորների աշխատանքները վերլուծվում և գնահատվում  www.parliamentmonitoring.am կայքում, և ինձ համար մեծ պատիվ է, որ այդ գնահատման արդյունքում ես  ամենաակտիվ պատգամավորների տասնյակում եմ։ 
Ես հպարտ  ու երջանիկ եմ իմ ընտանիքով։
- Ինչպիսի՞ն է Ռուզաննա Մուրադյանը ընտանիքում։ Արդյո՞ք հասցնում եք բավարար ժամանակհատկացնել ընտանիքին։
-Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ ես լիարժեք  հանգստանում եմ, ստեղծագործում եմ, ինչպես նաև փորձում եմ ժամանակ գտնել լավ կատարել իմ դերը և′ որպես կին, և′ որպես մայր ու տատիկ։ Ընտանիքում անցկացրած ժամանակահատվածը ինձ համար օրվա մեջ ամենասպասված ժամանակն է։ Ես հպարտ  ու երջանիկ եմ իմ ընտանիքով, որտեղ տիրում է սեր, նվիրվածություն, հարգանք ու հոգատարություն միմյանց նկատմամբ։ Իսկ թոռնիկներս՝ Նարեկը, Դավիթը և Աշոտը, բոլորովին այլ երանգ են հաղորդում իմ երջանկությանը։
 -Ի՞նչ կմաղթեք հայ կանանց։
-Ասում են՝ չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ դարձնելը։ Բավական է սիրել նրան։ Ցանկանում եմ, որ բոլոր կանայք լինեն սիրված ու բացառիկ։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի

Wednesday, April 23, 2014

ՀՌԱՀ-Ը ՀԱՄ ՁԱՆՁՐԱՑՐԵՑ ՀԱՄ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՐԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Ապրիլի 23-ին  ԱԺ Կրթության գիտության, սպորտի, երիտասարդության եւ մշակույթի հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ սուր քննարկում հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թվականի հաշվետվության վերաբերյալ:
Նախ հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը որոշեց կարդալ իր ամբողջ հաղորդումը, որը տպագիր տեսքով բաժանված էր պատգամավորներին: Մի քանի րոպե լսելուց հետո հանձնաժողովի անդամներն արդեն ձանձրացան, իսկ ԱԺ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ընդհատեց Բունիաթյանին նշելով, որ այն ինչ նա կարդում է, բոլորի առջեւ դրված է եւ թերեւս կարելի է անցնել հարց ու պատասխանի: Սակայն այս փուլում եւս հանձնաժողովի նախագահից որեւէ ինֆորմացիա ստանալը բավականին դժվար էր, քանի որ պարոն Բունիաթյանը չէր կարողանում հստակ տրված հարցերին տալ հստակ պատասխան: Այսպես պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի այն հարցին, թե ի՞նչ է փոխվել ոլորտում եւ ՀՌԱՀ աշխատանքում նախորդ տարվա համեմատ, Բունիաթյանը միայն նշում էր <շատ բան>, իսկ թե հատկապես ի՞նչ, այդպես էլ պարզ չդարձավ ոչ մեկին: Մի քանի անգամ նույն հարցը տարբեր ձեւերով կրկնելուց հետո Ռ. Մուրադյանը նկատելով, որ չի ստանում իր հարցի պատասխանը ստիպված եղավ ընդհատել Բունիաթյանին: Անգամ այս դեպքում ԱԺ հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանի նույն հարցի նոր ձեւակերպումը, թե ինչով է պարոն Բունիաթյանի այս տարվա հաշվետվությունը տարբերվում նախորդ տարվանից դա էլ չփրկեց պարոն Բունիաթյանին:
ԱԺ-ում ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը սազը ձեռքին գովք էր անում հեռուստառադիո-ընկերություններում գովազդի պուպուշ լինելու հանգամանքը, նշելով, որ որեւէ անբարեխիղճ գովազդ չի հնչել եթերում: Սրա հետ կապված, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հարց ուղեց ՀՌԱՀ նախագաին ճշտելու, թե երբ է վերանալու հեռուստատետեսությամբ հեռարձակվող լոտո-աշխատավարձի այն գովազդը, ըստ որի մարդկանց դրդում են չաշխատելու եւ աշխատավարձ ստանալու.«Ի՞նչ է սա նշանակում, մարդկանց անգործությա՞ն եք տանում: Այս կերպ աշխատավարձ բառը արժեզրկում են»: ՀՌԱՀ նախագահը շտապեց տեղեկացնելու, որ այդ գովազդն արդեն դուրս է եկել եթերից եւ գովազդի ձեւը փոխվել է. «Օրենքի խախտում չկա, այլ միայն բարոյական խնդիր էր, մեզ լսեցին եւ հոլովակը փոխեցին, կոմպրոմիսային տարբերակ գտանք»:
Նմանատիպ բախտի արժանացան ներկա պատգամավորների այլ հարցերը, իսկ հարակից զեկուցող Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ՀՌԱՀ-ի կողմից ԱԺ-ին ներկայացրած տարեկան հաշվետվությունը չափից շատ սեղմ է, չի բացահայտում թե ինչպիսի քաղաքականություն է իրականցնում իր ոլորտում ՀՌԱՀ-ն, ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններ է մշակում եւ ընդհանրապես ՀՌԱՀ-ի հաղորդումը եւ այսօրվա քննարկումները բազմաթիվ հարցեր բաց թողեցին: Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ՀՌԱՀ-ն պետք է բարելավի իր աշխատանքը հասարակական կառույցների հետ եւ ոչ թե մեկուսանա նրանցից:
Մի խոսքով այն տպավորությունը ստեղծվեց, որ ՀՌԱՀ-ն ողջ տարվա ընթացքում մի երեք-չորս լիցենզիայի հարց է լուծել եւ մի երկու դատավարության մասնակցել: Արդյոք նման գործառույթ իրականացնելու համար մեր բազմաչարչար բյուջեի փխրուն ուսերին պետք է նստացնել մի հսկայական կառույց իր անդամներով, սպասարկող անձնակազմով, քարտուղարուհիներով ու վարորդներով եւ այլն: Չէ որ այսպիսի գործառույթ հաջողությամբ կարող էր իրականացնել ասենք տրանսպորտի եւ կապի նախարարությունում մի փոքրիկ բաժին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=15578%3A2014-04-23-12-42-37&catid=41%3Alurer&Itemid=57

Monday, April 21, 2014

Սեմինար մանկավարժների հետ կրթության օրենսդրության վերաբերյալ

Ապրիլի 21, 2014թ.

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով դիմող անձանց համար կրթության օրենսդրության հարցերի քննարկում, դասընթացի ավարտական վկայականների հանձնում:



 

Sunday, April 20, 2014

«Ես միշտ եմ այդպես հագնվել, մեր տանը միայն ես չեմ աշխատում»


ՀՀԿ պատգամավոր. «Ես միշտ եմ այդպես հագնվել, մեր տանը միայն ես չեմ աշխատում»«Պառլամենտ մոնիթորինգ» կայքի տվյալներով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ամենաակտիվ պատգամավորների տասնյակում է: Ռուզաննա Մուրադյանը, երբ դեռ նոր էր դարձել պատգամավոր, ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ շարժական եւ թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, դրամական միջոցներ չունի: Պատգամավորը նշել է, որ ունի ընդամենը 1 բնակարան` 61.5 քմ մակերեսով: Տարեկան դրամական եկամուտներն էլ կազմել է 307 հազար դրամ՝ աշխատավարձ: Ուստի Aravot.am-ի հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում, ինչ ՀՀԿ պատգամավոր է դարձել՝  նոր ավտոմեքենա կամ բնակարան, որեւէ թանկարժեք իր ձեռք չի՞ բերել: Տիկին Մուրադյանը պատասխանեց. «Եթե նայել եք իմ կենսագրությունը, պիտի տեսնեք, որ ես մանկավարժ եմ եղել, որեւէ բիզնես չունեմ, թանկ գույքերի չեմ տիրապետում եւ չունեմ: Լավ կլիներ, որ ունենայի եւ ցույց տայի»: Նա ասաց, որ մեքենա ունեն, բայց ունի ամուսինը. «Մեր մեքենան չի փոխվել: Այն, ինչ ունենք, նույնը մնացել է, ոչ մի փոփոխություն չի եղել: Չեմ կարծում, որ պատգամավորի աշխատավարձով հնարավոր է այդպիսի շքեղ գույք ձեռք բերել կամ միանգամից մեծ հարստություն կուտակել»: Հարցին՝ բա մյուս Հանրապետականները ո՞նց են իրենց թույլ տալիս պատգամավորի աշխատավարձով այդքան հարստություն կուտակել՝ Ռուզաննա Մուրադյանը պատասխանեց. «Հարցրեք մնացածներին»: ԱԺ նիստերին Ռուզաննա Մուրադյանը միշտ ներկայանում է՝ ասես հենց նոր է վարսավիրանոցից դուրս եկել՝ մազերը ուռուցիկ հարդարված, թանկարժեք կոստյումներով: Մեր հարցին՝ Ձեր աշխատավարձով ինչպե՞ս եք հասցնում խնամքին այդքան տեղ տալ, դա էլ է մեծ գումար պահանջում՝ տիկին Մուրադյանը պատասխանեց. «Յուրաքանչյուրիս արտաքին տեսքը առաջին հերթին  նաեւ հարգանք է լսարանի նկատմամբ: Իսկ այսօր մեր լսարանը շատ ավելի մեծ է, եւ մենք պատասխանատու ենք ամբողջ ժողովրդի առաջ: Պետք է ասեմ, որ անկեղծ ասած, իմ զգեստապահարանում էլ շատ բան չի փոխվել: Եթե դուք նայեք իմ նկարները, տարբեր միջոցառումներին նայեք իմ զգեստապահարանը, կտեսնեք, որ շատ բաներ կրկնվում են: Ես միշտ եմ այդպես հագնվել եւ միշտ եմ կարեւորել ղեկավար կնոջ արտաքին տեսքը՝ իր կառավարման արդյունավետության մեջ, որովհետեւ արտաքինով ընդունում են, խելքով ճանապարհում են: Իսկ արտաքինի հարդարված, խնամված լինելը եւ դասական ոճը հարգանք է առաջին հերթին քո եւ երկրորդ հերթին՝ դիմացինի նկատմամբ, ով քեզ հետեւում է, լսում է եւ ով քեզանից ակնկալիք ունի»: Ինչ վերաբերում է այդ ամենի համար աշխատավարձը բավականացնելուն, Ռուզաննա Մուրադյանն ասաց. «Մեր տանը միայն ես չեմ աշխատում, նաեւ ունենք երեխաներ, ունեմ ամուսին: Իրենք միշտ հոգացել են իմ կարիքները եւ մինչեւ հիմա էլ հոգում են»: Ակտիվ պատգամավորների տասնյակում տեղ գտնելու հետ կապված ՀՀԿ պատգամավորն ասաց, որ ինքը փորձում է ճիշտ պլանավորել իր ժամանակը եւ կարողանում է ժամանակ հատկացնել պատգամավորի իր գործունեությանը, դրա համար էլ ակտիվ է. «Հուսով եմ, որ ակտիվությունը գնահատվել է ոչ միայն ԱԺ դահլիճում բարձրացրած հարցերի քանակով, օրենսդրական առաջարկների քանակով, ելույթներով, այլ նաեւ ակտիվության մեջ պիտի գնահատվի նաեւ ընդհանուր հասարակական ակտիվ գործունեությունը՝ մինչ օրենսդրական նախաձեռնությունները պառլամենտ մտցնելը: Այսինքն՝ հանդիպումները, քննարկումները, նոր օրենսդրական նախաձեռնությունների առաջարկները: Ճիշտն ասած, ես շատ պատասխանատու եմ ինձ զգում այդպիսի գնահատականի համար: Կարծում եմ՝ իմ գործելաոճն է այդպիսին: Ես, երբ նախկինում դպրոցի տնօրեն էի, դարձյալ ակտիվ տնօրենների ցանկում էի եւ 2006-ին ճանաչվեցի ՀՀ լավագույն տնօրեն: Մարդու գործելաոճն իր բնույթով եւ բնավորությամբ չի փոխվում, դրսեւորման ձեւն է փոխվում»: Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք քաղաքական դաշտում նոր մարդ եք, մինչ այդ դպրոցի տնօրեն եք եղել, մանդատը Ձեզ ի՞նչ տվեց՝ տիկին Մուրադյանը պատասխանեց. «Իմ կյանքում փոփոխությունն այն է, որ ավելի պատասխանատվությունը մեծանում է արդեն ոչ թե լոկալ որոշակի խնդիրների լուծման, որին առնչվում էիր քո աշխատանքի բերումով, այլ նաեւ ընդհանուր դաշտն է մեծացել: Կրթության դաշտից դուրս ես գալիս քաղաքականության դաշտ, առողջապահական, սոցիալական: Որքանով այսօր մարդկանց խնդիրներին, կարիքներին, հուզող հարցերին ես անդրադառնում, այդքանով նաեւ ճանաչելի ես  դառնում: Իսկ իմ ուշադրությունից դուրս չեն այդ ոլորտները, որովհետեւ առաջին հերթին պիտի փորձենք կոնկրետ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալով՝ առաջարկներ ներկայացնենք»:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/04/21/453245/