Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը եթե զբաղեցնի նույն խմբակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ապա դրանից ժողովուրդը միայն կշահի:
«Ես կարծում եմ, որ դա ի նպաստ է լինելու ժողովրդի և ԱԺ-ում առկա բոլոր խմբակցությունների, որոնց կողմից, կարծում եմ, ամենաընդունելի թեկնածուներից մեկն է»,-նման կարծիք Ռուզաննա Մուրադյանը հայտնեց Tert.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահի պաշտոնում կուսակցության նախագահի առաջարկով առաջադրվել, ապա ՀՀԿ խորհրդի նիստի միաձայն հավանությանն է արժանացել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:
Ռուզաննա Մուրադյանը, ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ Գալուստ Սահակյանն իր հարցազրույցներից մեկում խոստացել է ԱԺ նախագահ դառնալու դեպքում լինել ավելի զգայուն ու ավելի լավը, ասաց. «Գալուստն ավելի լավ դառնալու տեղ չունի, որովհետև ինքը շատ լավն է: Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում բոլորը միաձայն հավանություն տվեցին նրա թեկնածությանը: Մենք էլ ենք շատ ուրախ այդ առիթով, ու սա ապացույց է, որ մարդու վաստակը, փորձառությունը, նրա մեծ արժեք լինելը գնահատվում է և պետք է ծառայեցվի ժողովրդին»,-ասաց նա և ընդգծեց, որ Գալուստ Սահակյանի առաջադրումը համարում է ընդհանուր հաջողություն ամբողջ ժողովրդի համար:
http://www.tert.am/am/news/2014/04/27/ruzanna-muradian/
No comments:
Post a Comment