«Դե Ֆակտո» N 94 (2014թ.)
2014-04-25 14:59
ԱԺ Հանրապետական կուսակցության պատգամավոր,
մանկավարժական գիտությունների թեկնածու` Ռուզաննա Մուրադյան։
ԱԺ Հանրապետական կուսակցության պատգամավոր,
մանկավարժական գիտությունների թեկնածու` Ռուզաննա Մուրադյան։
- Տիկի’ն Մուրադյան, երկար տարիներ Ձեզ նվիրել եք մանկավարժական գործունեությանը։ Ի՞նչը Ձեզ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ։
-1985 թվականին ավարտելով Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը՝ անմիջապես անցել եմ աշխատանքի դպրոցում նախ՝ որպես ուսուցիչ, այնուհետև՝ որպես ուսմասվար։ Իսկ վերջին տասներեք տարիներին ղեկավարել եմ Երևանի Գր. Զոհրապի անվան հ. 43 ավագ դպրոցը։ Մասնակցել եմ տարբեր միջազգային կրթական ծրագրերի և կրթական ոլորտում հանդես եկել մի շարք նախաձեռնություններով։ 2002թ.-ին պաշտպանել եմ գիտական թեզը՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, մի շարք գիտամեթոդական հոդվածների, գրքերի, մեթոդական ուղեցույցների և ձեռնարկների հեղինակ եմ։ 2006թ. ճանաչվել եմ տարվա լավագույն տնօրեն։ Հիմնադրել եմ “Կրթություն առանց սահմանի” հասարակական կազմակերպությունը, որի միջոցով իրականացրել եմ բազմաթիվ կրթական ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումներին։ 2011 թվականից ղեկավարում եմ “Դպրոց-կենտրոնների միություն” իրավաբանական անձանց միությունը, որը համագործակցության ցանց է ՀՀ բոլոր մարզերի դպրոցների միջև և գործուն հարթակ Հայաստանում առկա առաջավոր փորձի տարածման, միջազգային լավագույն փորձի ներդրման, մանկավարժների մասնագիտական կարիքների բավարարման, ինչպես նաև կրթական համակարգում առկա խնդիրների վերհանման, արձագանքման և լուծման համար։ Բացի հասարակական աշխատանքից՝ քաղաքական գործունեությամբ զբաղվել եմ դեռևս 2004թ.-ից՝ ղեկավարելով ՀՀԿ Կանանց խորհրդի գաղափարա-քարոզչական հանձնախումբը։
Հաջողության կարող են հասնել այն քաղաքական գործիչները, որոնց գործողություններըհամահունչ են ժամանակի պահանջներին։
- Ինչպես ասում են՝ քաղաքականությունը չի կարող գործառել առանց որևէ բարոյական հիմքի։ Ի՞նչսկզբունքներով եք Դուք առաջնորդվում քաղաքականության մեջ։
-Քաղաքական գործունեությամբ զբաղվելը պետության ամրապնդմանը, կայացմանը, զարգացմանը անմիջական մասնակիցը լինելու հնարավորություն է։ Քաղաքական գործչի առաջնահերթ խնդիրն է՝ իմանալ, հասկանալ և կռահել դեպքերի զարգացման ընթացքը, որի հիմքում մարդն է։ Խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար բավական չէ մարդկանց իմանալ, պետք է սիրել նրանց, իսկ սերը հենց բարոյականության հիմքն է։ Եվ, իհարկե, ինչպես ասել է Ժան Ժակ Ռուսոն “Այն ամենը, ինչ բարոյական չարիք է, չարիք է նաև քաղաքականության մեջ”։
- Բնավորության ի՞նչ գծեր ավելացան կամ Ձեր մեջ բացահայտեցիք պատգամավոր ընտրվելուց հետո։
-Ես համաձայն չեմ, որ մարդու բնավորությունը փոխվում է կյանքի ընթացքում։ Ընդհանրապես, վերլուծելով իմ անցած ճանապարհը, ընկերներս նշում են, որ ինչպես որ ակտիվ էի որպես դպրոցի տնօրեն, մանկավարժ, այնպես էլ ակտիվ եմ հիմա՝ որպես պատգամավոր։ Պատգամավորների աշխատանքները վերլուծվում և գնահատվում www.parliamentmonitoring.am կայքում, և ինձ համար մեծ պատիվ է, որ այդ գնահատման արդյունքում ես ամենաակտիվ պատգամավորների տասնյակում եմ։
Ես հպարտ ու երջանիկ եմ իմ ընտանիքով։
- Ինչպիսի՞ն է Ռուզաննա Մուրադյանը ընտանիքում։ Արդյո՞ք հասցնում եք բավարար ժամանակհատկացնել ընտանիքին։
-Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ ես լիարժեք հանգստանում եմ, ստեղծագործում եմ, ինչպես նաև փորձում եմ ժամանակ գտնել լավ կատարել իմ դերը և′ որպես կին, և′ որպես մայր ու տատիկ։ Ընտանիքում անցկացրած ժամանակահատվածը ինձ համար օրվա մեջ ամենասպասված ժամանակն է։ Ես հպարտ ու երջանիկ եմ իմ ընտանիքով, որտեղ տիրում է սեր, նվիրվածություն, հարգանք ու հոգատարություն միմյանց նկատմամբ։ Իսկ թոռնիկներս՝ Նարեկը, Դավիթը և Աշոտը, բոլորովին այլ երանգ են հաղորդում իմ երջանկությանը։
-Ի՞նչ կմաղթեք հայ կանանց։
-Ասում են՝ չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ դարձնելը։ Բավական է սիրել նրան։ Ցանկանում եմ, որ բոլոր կանայք լինեն սիրված ու բացառիկ։
Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի
No comments:
Post a Comment