«Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ մի կոնկրետ բողոք փաստացի չէ:Ընտրությունների գործընթացից հետո բոլորս էլ սպասում էինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է շնորհավորի ընտրված նախագահին:Սերժ Սարգսյանին ամբողջ աշխարհն է շնորհավորել: Այսօր ուժեղ իշխանությանը ուժեղ ընդդիմություն է պետք»,այսօրվա ասուլիսում ասաց ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը և հավելեց.«Սերժ Սարգսյանը գնաց այդ քայլին, Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրեց իր մոտ»:
«Միգուցե նա հացադուլի նստեր Սահմանադրական դատարանի վճռից հետո»,- հարցնում է տիկին Մուրադյանը:
«Միտինգներից հետո նստել հացադուլի`անհասկանալի էր: Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի ընթացքում լավ կմտածի իր քայլերի մասին»,-ավելացրեց Ռուզան Մուրադյանը :«Ինչ է նշանակում իր կյանքը դնել վտանգի տակ եւ ժողովրդին պահել լարված վիճակում:Մենք ոչ մեկի դիակի վրայով չենք անցնի, եւ դիակներ չեն էլ լինի:Չի բացառվում, որ ես էլ այցելեմ պարոն Հովհաննիսյանին »,հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նյութի աղբյուրը` http://hayeli.am/%D5%B4%D5%AB%D5%BF%D5%AB%D5%B6%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8-%D5%B6%D5%BD%D5%BF%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D6%81%D5%A1%D5%A4%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%A1%D5%B6%D5%B0/
No comments:
Post a Comment