Tuesday, March 12, 2013

«Միգուցե նա հացադուլի նստեր Սահմանադրական դատարանի վճռից հետո»,-ՀՀԿ պատգամավորը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց, որ նրա ոչ մի կոնկրետ բողոք փաստացի չէ. «Ընտրությունների գործընթացից հետո բոլորս էլ սպասում էինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է շնորհավորի ընտրված նախագահին, որին այսօր ամբողջ աշխարհն է շնորհավորել: Այսօր ուժեղ իշխանությանը ուժեղ ընդդիմություն է պետք եւ Սերժ Սարգսյանը գնաց այդ քայլին, Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրեց իր մոտ»: Մուրադյանն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, ասաց, թե յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում պայքարի իր ձեւը. «Միգուցե նա հացադուլի նստեր Սահմանադրական դատարանի վճռից հետո»,- նշեց տիկին Մուրադյանը: «Միտինգներից հետո նստել հացադուլի`անհասկանալի էր: Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի ընթացքում լավ կմտածի իր քայլերի մասին»,-ավելացրեց ՀՀԿ պատգամավորը, եւ անդրադարձավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի «միայն իմ դիակի վրայով» արտահայտությանը: «Ինչ է նշանակում իր կյանքը դնել վտանգի տակ եւ ժողովրդին պահել լարված վիճակում:Մենք ոչ մեկի դիակի վրայով չենք անցնի, եւ դիակներ չեն էլ լինի»: Տիկին Մուրադյանը հայտնեց, որ չի բացառվում, որ ինքն էլ այցելի պարոն Հովհաննիսյանին, բայց, ըստ նրա, չպետք է նայել, թե ով գնաց նրա մոտ, կամ ով չգնաց… 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/12/213625/ 



No comments:

Post a Comment