Wednesday, December 5, 2012

Դպրոց-կենտրոնները տարածքներում ակտիվանում են


Հանրապետությունում ստեղծվել է <Դպրոց կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միություն, որի նախագահն է նախկինում Երևանի թիվ 43 դպրոցի տնօրեն, այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Ռուզաննա Մուրադյանը: Նրա հետ էլ զրուցում ենք կենտրոնի անելիքների, աշխատանքների ու ծրագրերի մասին:

- 2004 թվականին հանրապետության տարածքը բաժանվեց կրթական գոտիների և յուրաքանչյուրում ընտրվեց մեկ դպրոց, որտեղ պետք է իրականացվեր այդ տարածքի կրթական գոտու դպրոցների ուսուցիչների վերապատրաստումները: Արդյունքում` ձևավորվեց դպրոց կենտրոն: Դրանցում էր կազմավորվում կրթական բոլոր ծրագրերը: 2009 թվականին արդեն, երբ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումն ավարտվեց, այդ կենտրոնների գործունեությունը շարունակվեց երկհամակարգով: Ֆինանսավորում ճիշտ է չունեինք, բայց շարունակում էինք հավաքվել, համայնքների համար առանձին ծրագրեր մշակել: Երևանի Էրեբունի համայնքում դա իմ տնօրինությամբ գործող Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցն էր: Այնուհետև միտք հղացանք, որ պետք է վերակազմակերպվենք, ստեղծենք <Դպրոց կենտրոնների միություն> և պահպանել մեր կարգավիճակը, որովհետև համայնքները մեզանից սպասելիքներ ունեին: Դիմեցինք ՀՀ կրթության և գիտության նախարարին, ժողով արեցինք, որտեղ ինձ լիազորեցին զբաղվել այդ գործով: ԿԳ նախարարությունն էլ պատրաստեց մի ընդհանուր նամակ, դիմեց ՀՀ կառավարությանն ու վերջինիս որոշմամբ մենք հիմնադրեցինք <Դպրոց կենտրոնների միությունիրավաբանական անձանց միություն:
Արդեն 2012 թվականի օգոստոսին Համաշխարհային բանկը մեզ հետ կնքեց պայմանագիր և տրամադրեց ֆինանսական միջոցներ, որով էլ ծրագրեր ենք իրականացնում մի քանի ուղղություններով: Առաջինը` ուսուցչի էթիկայի նորմերի ստղծումն է, որպիսին չկար: Ստեղծվեց աշխատանքային խումբ, գրվեց այն, որն էլ կփորձարկվի <Դպրոց կենտրոնների> 15 կրթօջախներում: Երկրորդը` դպրոցների զարգացման ծրագրի մշակումն էր, որի համար ևս աշխատանքային խումբ ստեղծվեց, մրցույթով ընտրվեցին անդամները և մշակում են այն ամբողջ փաթեթը, որը ձեռնարկ պիտի դառնա և փորձարկվի 30 դպրոցների տնօրենների կողմից: Առաջիկայում` դեկտեմբերի 20 – 23-ը Ծաղկաձորում կկազմակերպենք եռօրյա սեմինար և կքննարկենք փաթեթը: Մի շարք դպրոցների տնօրեններ էլ կդառնան աշխատանքային խմբի փորձագիտական մասը, ովքեր կոնկրետ առաջարկներով կփորձեն բարելավել ձեռնարկը: Մինչև հաջորդ տարվա վերջն արդեն ավարտուն տեսքով այն կդառնա ձեռնարկ և կբաժանվի տնօրեններին, իսկ այն 30 դպրոցների տնօրենները, ովքեր փորձագիտական դերակատարում կունենան, նրանք իրենց տարածքնրում նույն թեմաներով կանցկացնեն վերապատրաստումներ մյուս տնօրենների համար:
Բացի այդ` յուրաքանչյուր ամիս կազմակերպում ենք տնօրենների հավաքներ և քննարկում ենք առանձին տնօրենների խնդիրներն ու դրանց առաջացման պատճառները, փորձում լուծումներ տալ դրանց: Առաջիկայում սպասվում են հավաքներ դասղեկների համար, մասնագիտական խմբերի ղեկավարների, սոցմանկավարժհոգեբանների և այլն: Մի խոսքով, մասնագիտական խնդիրներ քննարկելու և լուծման ուղիներ նախանշելու: Արդյունքում` դպրոցները տարածքներում ակտիվանում են:
- Տիկին Մուրադյան, Դուք նախկինում դպրոցի տնօրեն էիք, այսօր պատգամավոր, Կրթության հանձնաժողովի անդամ, կարելի է ասել, որ խորհրդարանում բացառապես հետաքրքրված եք կրթական հիմնախնդիրներով, օրինագծերով
- Չի կարելի ասել բացառապես և միայն կրթությանը վերաբերող օրինագծերի հանդեպ եմ ուշադիր, որովհետև կրթությունը նաև իր շրջանակներով ընդգրկում է ևսոցիալական, ևմարդու իրավունքների, ևքաղաքական հիմնախնդիրները: Հիմնականում ընդգրկված եմ Կրթության հանձնաժողովում, բայց առնչվում և աշխատում եմ նաև մյուս հանձնաժողովների հետ, որովհետև իմ կարծիքով, բոլոր հանձնաժողովների աշխատանքներն ուղղված են կրթությանը և աշխատանքներն էլ պիտի կազմակերպվեն կրթության միջոցով: Դրա համար, ես այստեղ սահմանափակումներ չեմ դնում:
Իհարկե, մասնավոր դեպքերում առավել ուշադիր եմ <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքի փաթեթին, փոփոխություններին և լրացումներին: Որպես նախկին տնօրեն` գիտեմ տեղերում ինչպիսի խնդիրներ կան, ինչպես կարելի է դրանք արդյունավետ լուծել և փորձում եմ, բնականաբար, առաջարկել և արդեն արել եմ` մի ամբողջ փաթեթ եմ ներկայացրել, որն ընդգրկել են մայր օրենքում: Ամեն ինչ պիտի անենք, որպեսզի ստացվի հնարավորինս անխոցելի, լավ օրենք, որը կանոնակարգելու է ևԿԳ նախարարության, ևդպրոցների գործունեությունը:
- Վերջերս խորհրդարանը քննարկում էր 2013 թ. պետբյուջեի նախագիծը: Այնտեղ հանրապետության կրթության ոլորտին հատկացվող գումարները որքանով են բավարար համակարգի պահպանման և զարգացման համար:
- Մասնակցել եմ բոլոր քննարկումներին, դեռևս հանձնաժողովներից սկսած և առաջարկել եմ կարևորել ծրագրային բյուջետավորուման մեթոդաբանությունը, հասցեական ֆինանսավորումը: Շատ կարևոր է մատնանշել վերջնական նպատակները և այնտեղից հանգել միջոցներին և ոչ թե հատկացնել միջոցներ և հետո միայն որոշել, թե այդքանով ինչպիսի նպատակների ենք հասնելու: Այսօր կարծես թե բյուջետային ֆինանսավորումը գնում է այդ ուղղությամբ և դա լավ է:
Պետբյուջեով ավագ դպրոցների ֆինանսավորումն է ավելացել` 20 տոկոսով, բայց դա այն բավարարը չէ, որ կլուծի ավագ դպրոցի բոլոր խնդիրները, բայց այն նվազագույնն է, որից սկսել ենք ավելացումները, ինչը դրական քայլ է: Միջոցներ են հատկացվել, ըստ որի` տարրական դպրոցների դասագրքերն ամբողջությամբ դարձան անվճար: Պետք է լավատեսորեն տրամադրվենք, ոչ թե կույր լավատեսությամբ, այլ կոնկրետ ծրագրեր, կոնկրետ քայլեր տեսնելով: Կրթությունը միշտ պետության համար եղել է գերակա ոլորտ և լինելու է այդպիսին, պարզապես պետք է նաև ինքներս հետևաղական լինենք թեհատկացումներին, թեարդյունավետ ծախսելուն, թեհամակարգի պահպանմանն ու զարգացմանը: Ես այսօր այստեղ եմ և նույն բյուջետավորման, հատկացումների խնդրին այլ տեսանկյունից եմ նայում, որպես տարիների փորձ ունեցող մասնագետ և որպես մասնագիտական, մանկավաժական հանրույթի ներկայացուցիչ, սրտացավ մեկն, ով կողմնակից է, որպեսզի կրթական համակարգը լավացնենք
Զրուցեց` Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ

No comments:

Post a Comment