Monday, December 10, 2012


Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության համատեղ կազմակերպած <<Հանդուրժողականություն>> խորագրով միջոցառումը: 








ՀՀԿ կանանց խորհուրդը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ նոյեմբերի 16-ին Երևանի 161 դպրոցների 5-9-րդ դասարաններում ուսանող աշակերտների շրջանում հայտարարեց <<հանդուրժողականություն>> խորագրով մրցույթ: Վերջինս ենթադրում էր նկարների և շարադրությունների ներկայացում: Թվով 120 մասնակիցների մեջ հաղթող ճանաչվեցին 20-ը: Մրցույթի տրամաբանական ամփոփումը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին Երևանի թիվ 80 դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ, որին ներկա էին ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը և այլոք, ինչպես նաև հաղթող մասնակիցները և ուսուցիչներ: Հանդիպումը հնարավորություն ընձեռեց ևս մեկ անգամ անդրադառնալ հանդուրժողականության հիմնախնդրին ինտերակտիվ ձևաչափում: Հավատարիմ մնալով մրցույթի խորագրին և փորձելով աշակերտների մեջ սերմանել հանդուրժողականություն` չսահմանվեցին մրցանակային տեղեր, և պարգևատրումներն իրականացրին հավասարության սկզբունքով: Ռուզաննա Մուրադյանը հաղթողներին հանձնեց <<Չարենց-115>> գրքերը, ինչպես նաև փոխանցեց ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

No comments:

Post a Comment