Sunday, December 23, 2012

<Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միության արտագնա սեմինար ք.Ծաղկաձորում










Դեկտեմբերի 20-23-ը ք.Ծաղկաձորի Ստեղծագործական տանը /Գրողների տուն/ տեղի ունեցավ <Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված եռօրյա սեմինարը:Սեմինարի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ծրագրում ընդգրկված 30 դպրոց-կենտրոնների տնօրեններ ՀՀ բոլոր մարզերից և կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ:Ողջունելով սեմինարի մասնակիցներին՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների համատեքստում առավել կարևորվում է քաղաքացիական կառույցների և մասնագիտական հանրույթի մասնակցությունը ինչպես քաղաքականության մշակման, այնպես էլ իրականացման գործընթացում: Անդրադառնալով դպրոց-կենտրոններին՝ նախարարը նշել է, որ դրանք փորձարարարական դաշտ են հանդիսանում ՀՀ ԿԳ նախարարության կողմից առաջարկված ծրագրերի, դասագրքերի փորձարկման, ինչպես նաև նորարարական նախաձեռնությունների իրականացման համար: ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է այս ընթացքում միության կատարած աշխատանքները: Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության փորձագետների մշակած «Դպրոցի զարգացման ծրագրի մեթոդական ուղեցույց-ձեռնարկում» ընդգրկված թեմաներն ու մեթոդաբանությունը: Ուղեցույցի լրամշակված և վերջնական տարբերակը կփորձարկվի ՀՀ դպրոցներում:

No comments:

Post a Comment