«ՀՀԿ-ն
երկրի իշխող քաղաքական ուժն է, որը գիտակցաբար և կամովին ստանձնել է
պատասխանատվությունը մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու
ուղղությամբ ժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Այսօր մենք ունենք արդյունք
և չպետք է ժխտենք, որ մեր կյանքը փոխվել է դեպի լավը, իհարկե դանդաղ, սակայն
հաստատուն քայլերով»,- անդրադառնալով վերջին տարիներին իրականացվող
բարեփոխումներին՝ Aysor.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա
Մուրադյանը:
Հարցին, թե արդյո՞ք բավարար է համարում երկրում տեղի ունեցած
փոփոխությունները, պատգամավորը նշեց. «Իհարկե, դեռ շատ խնդիրներ կան լուծելու և
մենք դեռ չենք ապահովել մեր նախանշած մակարդակը, սակայն չենք կարող նաև
չարձանագրել այս տարիների առաջընթացը: Առանց սոցիալական ցնցումների կործանարար
ճգնաժամի ճիրաններից երկիրը դուրս է բերվել, հաջողվել է վերականգնել ճգնաժամի
հետևանքով կորցրած աշխատատեղերի քանակն ու ավելացնել այն»:
Նրա խոսքերով, ներկայումս պետության ու հասարակության մեջ կան
բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք ժառանգել ենք անցյալից, և որոնք այսօր էլ
դեռևս շարունակվում են, և միանգամից այդ բացասական երևույթներն արմատախիլ անել
հնարավոր չէ:
Ըստ պատգամավորի՝ երկիրը ներկայումս գնում է համակարգային
փոփոխությունների ու վերափոխման ճանապարհով, իսկ իշխանություններն ունակ են դրանք
վերջնական ավարտին հասցնելու գործում:
ԱՅՍՕՐ, 12:05
Aysor.am
No comments:
Post a Comment