Այսօր կրկին ուզում եմ խոսել մի երևույթի մասին, որին
բազմիցս եմ անդրադարձել իմ ելույթներում: Հասարակությանը մոլորության մեջ գցելը, մանիպուլյացիայի
ենթարկելն այսօր, կարծես, շատ քաղաքական գործիչների այցեքարտն է դարձել:
Հետաքրքիրն այն է,
որ շատերն են խոսում ազգի շահերի մասին, բայց միևնույն
ժամանակ առաջնորդվում ոչ ազգային
շահերի սկզբունքներով:
Այսօր, կարծես, նաև վատ
սովորություն է դարձել հերոսի կերպար կերտելը՝ հատկապես ուրիշներին հեղինակազրկելու
հաշվին: Չմոռանանք Արթուրո Գրաֆի այն հայտնի
խոսքերը, որ այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներկայացնում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրեն իրավունք է վերապահում
խոսել ժողովրդի անունից, հաճախ փորձում է ինքն իրեն ներկայացնել որպես միակ ուժ,
որը ունակ է փոփոխություններ բերել՝ մոլորության մեջ գցելով հասարակությանը:
Միջազգային հարաբերությունները
երկրների
միջեւ
նույնպես
կառուցվում
են
պետության հեղինակության առկայության տեսանկյունից: Ուստի հատկապես այն պաշտոնյաները, ովքեր թե ազգային և թե
միջազգային հանրության մեջ ներկայացնում են մեր ազգային դիմագիծը, մեր ազգի շահը, առավելապես
պետք է պաշտպանված լինեն ժողովրդի կողմից:
Վերջին շրջանում բոլորս ականատես եղանք մեր երկրի առաջին դեմքի փայլուն հաղթանակներին, որոնք նա տարավ Սոչիում կայացած
եռակողմ հանդիպման ժամանակ՝ իր հարցադրումներով Ալիևին նեղ վիճակի մեջ գցելով,
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, որտեղ նա բավականին կոշտ և հստակ ձևով ՆԱՏՕ-ին
հորդորեց ձեռնպահ մնալ թուրք-ադրբեջանական լոբբինգի ազդեցությունից։ Արդյունքում ընդունվեց հռչակագիր, որը մեծ
«ապտակ հասցրեց թուրք-ադրբեջանական դաշինքին»:ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում արված շեշտադրումները նույնպես շատ դիպուկ էին։ Ոչ մի կարևոր հիմնախնդիր չշրջանցվեց, և ներկայացվեց հստակ, կոշտ՝ իրերն
իրենց անուններով կոչելով:
Այս հաղթանակները կատաղության հասցրեցին
ադրբեջանական կողմին, որի արտացոլումը տեսանելի էր հաջորդած ժամերին ադրբեջանական ԶԼՄ-ներում
տեղ գտնող հակամերիկյան պոռթկումներում: Հնչել են նաև տարբեր միջազգային գնահատականներ. ՙՍ.Սարգսյանը ուժեղ տեսակետներ ունի տարածաշրջանի
խնդիրների վերաբերյալ, որոնք արտահայտում է շատ ուժեղ կերպով և շատ հստակ,- մասնավորապես
ասել է ԱՄՆ դեսպան Ջ.Հեֆերնը:
Այո, պետք է հպարտությամբ խոսենք մեր հաղթանակների մասին,
սակայն մենք պատրաստ ենք լսել նաև անաչառ, վայելուչ քննադատություն, և համագործակցելով
լուծումներ տալ վեր հանված խնդիրներին:
Մենք փոխել ենք քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը, չենք ընդունել այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունն ու վերականգնել ենք ընդդիմախոսների` բարի նպատակ և ազնիվ մղումներ ունենալու իրավունքը:
Մենք մերժել ենք հրապարակային հայհոյանքն իբրև քաղաքական երևույթ,
-ասել է նախագահ
Ս.Սարգսյանը:
Կեղծիքով, կուսակցական միտումնավորությամբ, չարությամբ
ու նախանձով ակնհայտ իրողությունների հերքումը, տարբեր ամբիոնններից ոչ վահելուչ արտահայտությունները
միմյանց նկատմամբ ուղղակիորեն ուղղված են մեր ժողովրդի դեմ:
Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պատեհ պահին միշտ հիշում է, որ մեր
միասնությունը մեր հավաքական ուժի մեջ է :Չջլատենք այն:
No comments:
Post a Comment