Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
- Ռուզաննա
Մուրադյան։
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Ջաղինյան, մենք,
ուսումնասիրելով այս տարվա ներկայացրած զեկույցը, իրոք, հաճելիորեն չենք
զարմանում, այլ ուրախանում եւ գնահատում ենք, որ առաջընթացն ակնառու է, որովհետեւ նախորդ տարիների այդ զեկույցների հետ, երբ մենք ինքներս ենք համեմատության մեջ դնում, ապա
այստեղ հստակ բազմիցս իմ կողմից բարձրացված հարցը կարծես գտել է իր լուծումը։
Այսինքն՝ կրթական հաղորդումներ, հաղորդումնե՛ր, որոնք ուղիղ ուղղված են
կրթադաստիարակչական այս արժեքների տարածմանը, ունե՞ք, թե չունեք։ Այո՛, ոչ միայն ունեք,
այլ նաեւ հստակ տալիս եք։ Օրինակ, «Հայքյու»-ն տալիս եք, «Այբ, բեն, գիմ»-ը տալիս
եք, «Օտար ամայի ճամփեքի վրա», «Հանրալսարանը» եւ այլն, չթվարկեմ։ Հիմա ինձ
հետաքրքիր է՝ արդյոք առաջիկայում այդ շարքը շարունակվելո՞ւ է, եւ ի՞նչ նոր
հաղորդումներ, որոնք արդեն կրթական նոր նպատակների պիտի ծառայեն, որովհետեւ հիմա
դուք սրանով լցրել եք այն բացը, որը չկա, եւ փորձում եք դեռ լցնել, բայց նաեւ մի
նոր պահանջ է արդեն առաջանում՝ ավելի կոնկրետ կրթական նպատակների խնդիրների։
Ունե՞ք առաջիկայում այդպիսի պլաններ, թե՞ ոչ։
Եվ երկրորդը՝ այսօր մի շարք
հեռուտաընկերություններում նմանատիպ ինչ-որ հաղորդում կա, ավելի առաջարկի տեսքով է
հարցս հնչում, մեր շատ ու շատ պետական պաշտոնյաներ, պետական այրեր, մշակութային,
կրթական գործիչներ կառավարության կողմից տարբեր պարգեւների են արժանացել։ Արդյոք հնարավո՞ր
է, որ որեւէ հաղորդման տեսակ կամ, չգիտեմ, ինչ-որ ձեւով լուսաբանվի, ներկայացվի
նրանց որպես ժամանակի հերոսներ, որովհետեւ մենք իդեալը կերտելու այս գործընթացը
չպիտի գնանք եւ փնտրենք դրսերում, այլ մեր շարքերում էլ կան մարդիկ, որոնցով մենք
հպարտանում ենք, եւ որոնք, որպես դաստիարակության օրինակ, պիտի ներկայացնենք մեր
երիտասարդներին, այսպիսի շարք լինի հաղորդումների՝ վաստակավոր գործիչների՝
մշակութային, կրթական, տարբեր, ճարտարապետներ եւ այլն։ Սա որպես առաջարկ։
Շնորհակալություն։
Սեպտեմբերի 30, 2014
No comments:
Post a Comment