2014թ. մարտի 20-ին Երևանի Ջ. Կիրակոսյանի անվ. հ. 20 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված դպրոցների տարբեր մասնագիտական խմբերի հերթական հանդիպումը:
Հանդիպմանը ներկա էին
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա
Մուրադյանը, ՀՀ ԿԳՆ <Կրթական
ծրագրերի կենտրոն> ԾԻԳ –ի ենթածրագրերի ղեկավար Կարեն Մելքոնյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության
վարչության պետի տեղակալ Նոննա Սահակյանը,
ՀՀ բոլոր
մարզերի 84 դպրոց - կենտրոնների շուրջ 250 ներկայացուցիչներ՝ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալներ, մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչներ, դասղեկներ և ծնողական խորհրդի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռ.Մուրադյանը` նշելով, որ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը դարձել է կրթական այն ցանցը,
որը գործուն հարթակ է հանդիսանում կրթության ոլորտի տարբեր մասնագետների
մասնագիտական կարիքների բավարարման, կրթական համակարգում առկա խնդիրների
բարձրացման և լուծման համար:
Հանդիպմանը հաջորդեց սեմինար-քննարկումներ՝ առանձին մասնագիտական խմբերի, որոնց ընթացքում քննարկվեցին այսօրվա դպրոցի, ծնողների, ինչպես նաև մանկավարժների մասնագիտական կարիքներից բխող հիմնահարցերը, այդ թվում անդրադրձ կատարվեց ծնողական ժողովների, դասղեկի ժամերի
նպատակային թեմաների ընտրության և կազմակերպման ձևերին, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով դպրոցի փոխտնօրենի տարեկան աշխատանքային պլանի մշակմանն ու կատարողականին, սովորողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների ուղղություններին և ուսումնա-դաստիարակչական այլ հրատապ խնդիրների:
Հայաստանի տարբեր
մարզերից եկած մասնակիցները կարևորեցին կազմակերպված հանդիպման բովանդակությունը և
նշեցին, որ այս սեմինար-քննարկումները հնարավորություն են տալիս իրենց հարցերի
պատասխանները քննարկել կոլեգաների հետ և մասնագետներից ստանալ հստակ
պատասխաններ:Քննարկումների ընթացքում մասնակիցները բավականին ոգևորված էին, ինտերակտիվ,
ազատ և անկաշկանդ մթնոլորտ էր ստեղծված արդյունավետ համագործակցության համար:
No comments:
Post a Comment