Friday, June 8, 2012

«Խորհրդարան եմ մտնում վաղուց մտածված նախաձեռնություններով»

WomenNet.am-ի հարցերին է պատասխանում  Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցի տնօրենմանկավարժականգիտությունների թեկնածու Ռուզաննա Մուրադյանը, ով  ՀՀԿ խորհրդիանդամ  է և Ազգային Ժողով է մտել  կուսակցության համամասնական ցուցակով :  Մեր զրույցը նրա հետ կայացավ պատգամավորական մանդատը ստանալուց անմիջապես հետո:   

Ի՞նչ  գազափարներով  եք գալիս խորհրդարան,  ի՞նչ եք փոխելուխորհրդարանում:
-Արդեն բավականին մտածված նախաձեռնություններով մտնում եմ խորհրդարան և պետք է կարողանամ շատ օգտակար աշխատանք իրականացնել հատկապես կրթական  համակարգի համար, քանի որ ինքս կրթության բնագավառի ներկայցուցիչ եմ: Չեմ կարծում, որ ինչ -որ բան պետք է փոխեմ խորհրդարանի կյանքում, այլ հարց է, որ ինքս պետք է արդյունավետ աշխատեմ, մասնակցեմ  այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք պիտի փոխեն մեր երկիրը ե ւ դարձնեն այն՝ բոլորիս համար շատ ավելի լավ Հայաստան:

Ինչպե՞ս եք պատկերացնում կնոջ դերը քաղաքականության մեջ:
Կինը քաղաքականության մեջ, կարծում եմ, իր ուրույն դերակատարումն ունի:  Բնությունից տրված է, որ կինը և ընտանիքում, և հասարակության մեջ պահպանողական արժեքներ կրելու և դրանք տարածելու առաքելություն ունի, նա խաղաղասիրության, հանդուրժողականության,  նվիրվածության խորհրդանիշ է: Այդ ամենը անհրաժեշտ է մեր քաղաքականության համար, թե տարաշաշրջանային թե  երկրի ներսում…

Ձեր վերաբերմունքը գենդերային խնդրին: Ձեր կարծիքով, Ընտրական օրենսգրքում ամրագրված  գենդերային քվոտան իր արդյունքը  տվե՞ց:

- Այս պահին, կարծում եմ, կանանց ներկայցվածության բարձր ցուցանիշով ՀՀԿ-ն առաջնայնությունը վերցրեց իր ձեռքը: Բայց ընդհանուր առմամբ, հատկապես ՀՀԿ-ական կանանց ներգրավվածության աստիճանն այնքան մեծ է, որ բավարարի մասին խոսել դեռ չենք կարող: Ինչ խոսք, գնալով պետք է էլ ավելի մեծանա կանանց ներկայությունը  քաղաքականության մեջ: Ամբողջ աշխարհում էլ գենդերային խնդիրներներն  առկա են,  Հայաստանում էլ , բայց, ինձ թվում է, դրանք  շատ սահուն կերպով գտնում են իրենց լուծումները մեզանում:

Այսիքնկարծում եք, որ այսօր Հայաստանում կանանց նկատմամբխտրականություն չկա՞, հայ կանայք, այսպես ասած ճնշված չե՞ն:

-Խնդիրներ իհարկե կան, բայց ոչ, կանայք ճնշված չեն: Նման վերաբերմունքը մեր ազգային մտածելակերպին հատուկ չէ: Բոլոր դեպքերում, խնդիրներ երևի թե չկան միայն  իդեալական երկրներում, իսկ  մենք նման երկիր կառուցելու ճանապարհին ենք, ու հույս ունենք,  որ մոտ ապագայում ունենալու ենք այդպիսի Հայաստան:

Զրուցեց՝ Մարիաննա Ղահրամանյան
ը

Wednesday, June 6, 2012

Ռուզաննա Մուրադյան. «Խորհրդարան եմ մտնում վաղուց մտածված նախաձեռնություններով»

WomenNet.am-ի հարցերին է պատասխանում  Երևանի ԳրիգորԶոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցի տնօրենմանկավարժականգիտությունների թեկնածու Ռուզաննա Մուրադյանը, ով  ՀՀԿ խորհրդիանդամ  է և Ազգային Ժողով է մտել  կուսակցության համամասնական ցուցակով :  Մեր զրույցը նրա հետ կայացավ պատգամավորական մանդատը ստանալուց անմիջապես հետո:   