Wednesday, November 19, 2014

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի նոյեմբերի 18-ի ելույթը ԱԺ-ում


ՀՀԿ-ական. ՀՀԿ-ն նույն սկզբունքայնությամբ շարունակելու է հիշել ժողովրդին

19.11.2014

iLur.amի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը

Տիկին Մուրադյանուսանողության միջազգային օրվա առթիվ ՀՀԿ-ի կազմակերպած համերգից հետո Մարզահամերգային համալիրում հրդեհ էր բռնկվելԻնչպե՞ս է պատահումոր Կարեն Ավագյանի կազմակերպած միջոցառումներն ավարտվում են նման դեպքերով:
- Ես տեղյակ չեմ: Բայց դե՝ միջադեպ է, կարող է մեկը մյուսին զուգադիպի, ինչո՞ւ եք քաղաքական աստառ տալիս: Հրդեհին էլ ե՞ք քաղաքական աստառ տալիս:
-Պարզապես, ՀՀԿ-ի կազմակերպած միջոցառումից հետո էր եղել:
ՀՀԿ-ական. ՀՀԿ-ն նույն սկզբունքայնությամբ շարունակելու է հիշել ժողովրդին
- Հանրապետականը որտեղ կանգնի, հրդեհ լինի, կասեք՝ Հանրապետականն է: Արևը պայծառ բացվի, չեք տեսնի այդ արևը, կտեսնեք արևի կողքի ամպերը: Հանեք սև ակնոցները: Արդեն ժամանակն է իրերը իրենց անուններով կոչելու, ամեն ինչին ճիշտ գնահատելու, ռեալ տեսնելու, որովհետև առաջընթացի համար միշտ լավատեսությունն է փրկում: Մենք միշտ նեղ վիճակից՝ եղեռնից, պատերազմից, նման վիճակներից դուրս ենք եկել լավատեսությամբ: Ինչո՞ւ են ասել՝ ուզեցին մեկ հայ թողնել, այն էլ՝ թանգարանում: Որովհետև վախեցան հայի տեսակից, որովհետև մեկ հայ էլ եթե մնա, հայն իր ոգու ուժեղությամբ, իր բազմանալու, երկրագնդի վրա իր տեսակը պահելու ձգտումով պիտի տարածվի:
- Այդ բազմանալն էլ տեղի է ունենում արտերկրում՝ արտագաղթի հետևանքով հայերը Հայաստանից դուրս են բազմանում, սոցիալ-տնտեսական վիճակն էլ Հայաստանում գնալով վատանում է: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Հիմա ԱԺ օրենքի նախագիծ է եկել, հիանալի նախագիծ՝ հղիների անաշխատունակության նպաստների նախագիծ: Դա բավականին հաղթական, լուրջ նախագիծ է: Հիմա դրանում կարող եք լիքը սև կետեր գտնել, բայց ես ասեմ, որ դա շատ լուսավոր նախագիծ էր, որովհետև լուծում է շատ համակարգային խնդիր: Եթե մինչև հիմա չաշխատող մայրը անաշխատունակության նպաստ չէր ստանում, հիմա այս օրենքով պիտի ստանա: Լուծվել է այս կարգի լուրջ սոցիալական, արժեքային խնդիր, բայց անգամ սրա մեջ փորձում ենք ինչ-որ բան գտնել: Բայց սա առաջընթաց է, չէ՞: Քննարկեցինք շահագրգիռ անձանց հետ, լսումներ եղան, լուծումներ գտանք: Բոլոր ոլորտներում էլ քայլ առ քայլ առաջընթաց է գրանցվում:
- Իշխանությունը խոսում է լուսավոր կետերի մասին, բայց սև կետերը անտեսում եք:
- Ոչ, իշխանությունը խոսում է նաև խնդիրների մասին: Ունենք խնդիրներ, որոնք ժառանգություն են նախկինից, ունենք խնդիրներ, որոնք տեղում են առաջացել: Բայց իշխանությունն այնքան բաց է իր գործելաոճի մեջ, որ ցանկացած խնդիր բաց կոնտեքստով է փորձում լուծել, դրա համար մասնակից է դարձնում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների: Այնպես չէ, որ իշխանությունը խնդիրները թաքցնում է, առաջընթացներն է միայն ներկայացնում: Ճիշտ հակառակը: Միևնույն է, և ընդդիմության, և իշխանության, և քաղաքացիական հասարակության, բոլորի պատասխանատվությունը մնում է միմիայն իշխանության վրա: Մենք այդ ամենը շատ լավ գիտակցում ենք դա, և բոլորից ավելի շատ մտահոգվում ենք, բոլոր քայլերը ճիշտ տանելու, բոլորին մասնակից դարձնելու առումով: Ուրիշ բան, որ մարդիկ ձեռնպահ են մնում, չեն մասնակցում՝ մտածելով, որ այս ժողովրդի հոգսը եթե եկավ մի հարթակ, որտեղ իշխանությունը դերակատարում պիտի ունենա, դա իշխանության խնդիրն է: Ժողովուրդը ժողովուրդ է բոլորիս համար: Այս քննարկումների ընթացքում ի՞նչ պարզվեց. մարդիկ տալիս են գնահատականներ դեռ չհաստատված նախագծին, բայց շատ քչերն են արել առաջարկներ: Այդքան որ կուրծք են ծեծում՝ մայրերը, հղիները և այլն…առաջարկ արեք: Նախագիծը չի ընդունվել, բայց ժամանակավրեպ գնահատականներ են տալիս՝ առանց առաջարկ անելու: Ժողովուրդ, առաջարկ արեք, գնահատական մի տվեք:
- Ձեր կարծիքով, ժողովուրդը գո՞հ է այս իշխանություններից:
- Շատ, իսկ հակառակ փաստերն ունե՞ք:
- Հանրահավաքների մարդաշատությունը կարծես թե այլ բան է հուշում:
- Հանրահավաքների մարդաշատությունը ժողովրդի հետաքրքրությունն է, որ գան, տեսնեն՝ տարբեր ժամանակահատվածում նույն իշխանության կազմում գտնվող մարդիկ, որ հարթակի վրա է, այսօր ի՞նչ նոր բան ունեն ասելու: Ժողովուրդը ծանոթ է բոլորի գործելաոճին՝ որպես տարբեր ժամանակներում իշխանության մեջ գտնված մարդիկ:
- Բայց մարդիկ նաև դժգոհում են:
- Գուցե նաև կլինեն մարդիկ, որ դժգոհ կլինեն, բայց կան մարդիկ, որ գոհ կլինեն: Հիմա ի՞նչ անենք, գոհ մարդկանցով հանրահավաք անենք, որ տեսնեն՝ գոհ մարդիկ ավելի շատ են, քան դժգոհների՞նը:
- 2008թ. անում էր ՀՀԿ-ն:
- Չէ, չէր անում նրա համար, որ հավաքեր գոհերին, համադրության մեջ դներ դժգոհների հետ: Դրանք ոչ թե հանրահավաք էին՝ ինչ-որ բան ցույց տալու, այլ ժողովրդական հավաքներ էին, որ ժամանակ առ ժամանակ, ինչպես ողջամտորեն ընդունում ենք այս հանրահավաքները, այնպես էլ տարբեր ձևաչափերով այդ քաղաքացիական դրսևորումները պետք է ընդունել: Դրանք հարիր են ժողովրդավարական երկրներին, դրանք ևս  մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ ապրում ենք ժողովրդավարական երկրում:
- Իշխանափոխություն Հայաստանում ե՞րբ է լինելու:
- Իշխանափոխությունը Հայաստանում կլինի ընտրություններից ընտրություն:
- Բայց դեռ չի եղել:
- Եթե նոր ընտրություններից հետո նոր իշխանություն է ձևավորվել, իշխանափոխություն չէ՞: Ի՞նչ նկատի ունեք՝ իշխանափոխություն ասելով:
- Արդեն քանի տարի է՝ նույն ուժն է  ղեկավարում:
- Քաղաքական ղեկավար ուժին ես և դու չենք որոշողը, որոշողը ժողովուրդն է:
- Ձեր կարծիքով, ՀՀԿ-ն պատրա՞ստ է ընդդիմություն լինելու:
- Ընդհանրապես ասեմ, որ չի կարելի որևէ բան բացառել քաղաքականության մեջ, բայց գիտեմ, որ ՀՀԿ-ն շարունակելու է կրել իշխանության հոգսը, և ոչ միայն հոգսը, այլև՝ որպես իշխանություն, պիտի շարունակի կրել ժողովրդի հոգսը, ընդդիմության, մյուս քաղաքական ուժերի: Իսկ երբ կլինեն ժամանակներ, երբ ինչ-որ բաների տեղեր փոխվեն, դարձյալ նորից նույն տեղում, նույն պատվով, նույն սկզբունքայնությամբ շարունակելու է հիշել ժողովրդին:

Արման Գալոյան
Նյութի աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/37642.html 

Friday, November 14, 2014

Իշխանությունը հակված է քննարկել բոլոր կետերը

ՆՈՅԵՄԲԵՐ 14, 2014Թ. 21:52

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ
-Նախագահի առաջարկով ՝ վերստին անդրադառնալ ընդդիմության ներկայացրած փաստաթղթին՝ 12 կետերին, կարելի՞ է ասել, որ տրվեց ներքաղաքական մի նոր գործընթացի մեկնարկ, որի նպատակակետը իշխանություն-ընդդիմություն երկխոսության կայացումն է:
-Մեկնարկ չեմ համարի, ինչո՞ւ, որովհետև հանրապետության նախագահը մշտապես եղել է ու կա քաղաքական երկխոսությունների, հանդուժողականության կողմնակից, նա կառուցողական քաղաքականության կողմակից գործիչ է: Այնպես, որ նախագահի, ՀՀԿ ղեկավարի կողմից նման քաղաքականության մեկնարկը դեռ վեց տարի առաջ է տվել: Հետևաբար, նման առաջարկով հանդես գալն ամենևին նոր բան չէր: Գիտեք, ժողովուրդը պատասխանատվություն է պահանջում և ակնկալում իշխանությունից, ոչ թե ընդդիմությունից:Ու քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, հրաշալի գիտակցում է, որ լինելով ժողովրդի մեծամասնության քվեի կրողը՝ կրողն է և այդ պատասխանատվության: Իզուր չէ, որ նախագահ Սարգսյանը առաջարկելով կառավարությանը վերստին անդրադառանալ ընդդիմության առաջարկած 12 կետերին, հստակ ընդգծեց՝ մեր նպատակը մեկն է, մենք պետք է կարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար: Հետևաբար, մենք միշտ պատրաստ ենք երկխոսության, սա մեր գոծելաոճն է:
-Թվում էր, թե երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերը պետք է, որ դրականորեն արձագանքեին նախագահի կոնկրետ առաջարկներին: Լսվեց միայն Դաշնակցության ձայնը ՝ ողջունեցին ու համարեցին՝ կարևորը գործն է: Սակայն 12 կետերը դրոշակ դարձրած ու հարթակ բարձրացած եռյակը այլ պահվածք որդեգրեց: Ինչո՞վ կբացատրեք եռյակի նման<ՙզգուշավորությունը>:
-Ընդդիմության նման պահվածքը, ցավոք, փաստում է ոչ դրական երևույթի մասին, ստացվում է, որ իշխանության, տվյալ դեպքում նախագահի կողմից արվող դրական քայլն ուղղակի ձեռնտուչէ այսօրվա ընդդիմությանը: Եվ սա ընդամենը ժողովրդին իրենց կողքին՝ հրապարակներում պահելու, ժողովրդի ուշադրության կենտրոնում լինելու ճիգեր են:
Իրոք, ինչպես նկատեցիք, երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերը պետք է դրականորեն արձագանքեն նախագահի առաջարկին: Ի վերջո, անցել են հարթակների վրա խոսելու, ճառեր ասելու ժամանակները, եկել է կոնկրետ գործելու ժամանակը: Իսկ մեր ժողովրդին հենց դա է հարկավոր: Մանավանդ, երբ կա հնարավորություն, երբ իշխանությունն ինքն է հանդես է գալիս՝ հանուն երկրի, համագործակցված աշխատելու առաջարկով: Դրանից խուսանավելը չի կարող դրական ընկալվել:
Զուր խոսքեր չեն, երբ ասում ենք՝ իշխանությունն ուժեղ է, եթե երկրում կա կառուցողական ընդդիմություն: Նման ընդդիմությանը ես զննող աչք եմ համարում, քանի որ այն նպաստում է խնդիրների վերհանմանը, դրանց տալիս հնչեղություն, բայց դրա հետ մեկտեղ ոչ թե բավարարվում աղմկելով, այլ իշխանության հետ համագործակցելով փորձում նաև լուծման ուղիրներ մատնանշել:
Մի բան պետք է հստակ հասկանալ, հայ հասարակության մեջ չկան ու չեն կարող լինել թշնամիներ: Ունենալ տարբեր գաղափարախոսություններ, լինել տարբեր քաղաքական դաշտերում, չի նշանակում լինել թշնամիներ: Ուրեմն, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում ոչ թե թշնամանքը պետք է տեղ գտնի, այլ կառուցողականությունը, համագործակցային հարաբերությունները: Նման իրավիճակից կարող է շահել մեր երկիրն ու ժողովուրդը:
Ճիշտն ասած, ես այս պահին եռյակի կողմից խիստ հակադարձում չեմ տեսնում, թերևս, այո, կա զգուշավորություն: Նախագահը կարևոր առաջարկ է արել, և ես կարծում եմ, որ այս պահին ընդդիմությունը խորհում է, փորձում վերանայել իր մոտեցումները: Կարծում եմ, իրենք էլ գիտակցում են, որ հանդուրժողականությունը օդ ու ջրի պես հարկավոր է մեր երկրին: Մենք այլ ելք չունենք, մենք պետք է միավորենք մեր ներուժը, որպեսզի կարողանանք դիմակայել մարտահրավերներին, որոնք գալիս են տարբեր ուղղություներից: Իրավունք չունենք այս դժվարին ժամանակներում թևերի բաժանել մեր ժողովրդին, պառակտել նրան, իրավունք չունենք ժողովրդի անունը շահարկելով մեր քաղաքական ու անձնական ամբիցիրաները բավարարել:
Ի դեպ, մեր ժողովուրդն այնքան իմաստուն է, որ թացը չորից հրաշալի տարբերակում է, ուրեմն պետք չէ մինչև վերջ պարպել նրա վստահությունը: Դրա իրավունքը չունի ո՜չ իշխանությունը, ո՜չ ընդդիմությունը:
Իսկ այն, որ ժողովրդի ձայնին ականջալուր է իշխանությունը, վկայում է մեր ուշադրությունը քաղաքացիական հասարակության տարբեր նախաձեռնությունների հանդեպ: Քաղաքացիական հասարակությունն իր հետևողական քայլերով նաև օգնում է իշխանությանը: Ուրախալի է, որ մեր հասարակության կառուցողական քայլերի արդյունքում շատ հարցեր ստանում են իրենց ճշգրիտ լուծումը: Սա նշանակում է, որ իշխանությունը պատրաստ է համագործակցության ոչ միայն ընդդիմության, այլև հասարակության հետ:
-Դառնանք եռյակի վերջին արձագանքին. հակադրվելով նախագահի՝ փաստաթուղթը կետ առ կետ քննարկելու, ամեն կետի առնչությամբ ճանապարհային քարտեզ կազմելու գործնական առաջարկին, եռյակը որոշեց 12 կետերից առանձնացնել մեկը՝ 10-րդը ու այն համարել լակմուսի թուղթ, ասելով՝ իրականացրեք և ապացուցեք, որ համագործակցության առաջարկը իմիտացիա չէ:
-Ես գտնում եմ, որ բոլոր 12 կետերն էլ կարևոր են և դա առավել պետք է կարևորի փաթեթը ներկայացրած ուժը՝ եռյակը, ամենևին չտարբերակելով իր իսկ առաջարկները: 12 կետերը մեկ ընդհանուր առաջարկների փաթեթ է, ու ճիշտ չէ ասել, 12-ից 3-ը կարևոր են, մնացածը անկարևոր: Եթե այդ կետերը ներկայացրել են փաթեթով, կնշանակի համարել են, որ նրանում տեղ գտած բոլոր կետերն էլ կարևոր են: Ուրեմն, նախագահի՝ փաստաթուղթը կետ առ կետ քննակելու առաջարկն է տրամաբանականը: Իսկ 12 կետերը մշտապես եղել են իշխանության ուշադրության կենտրոնում, ինչի մասին է վկայում և այն, որ կառավարությունը բոլոր 12 կետերը մանրամասնորեն ուսումնասիրել է, տվել իր հիմնավոր մեկնաբանությունները: Եվ այն, որ այսօր էլ իշխանությունը վերստին պատրաստակամ է դրանք քննարկելու, չի զլանում կրկին վերլուծել, համադրել մեր ունեցած հնարավորություններն ու ռեսուրսները, սա արդեն իսկ ապացուցում է, որ իմիտացիայի մասին խոսք լինել չի կարող, դա լուրջ չէ: Ի՞նչ իմիտացվիա, երբ իշխանությունն ինքն է ասում՝ եկեք քննարկենք:
-Այսինքն, հակվա՞ծ է իշխանությունը դիտարկել 10-րդ կետը, ինչը, հիշեցնեմ՝ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը: Մասնավորաբար, առաջարկում են անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ինչպես նաև, ընտրությունների ավարտից հետո հրապարակել ընտրողների ցուցակները:
-Եթե իշխանությունը վերստին անդրադառնում է 12 կետերին, ուրեմն, հակված է քննակել բոլոր կետերը, այդ թվում և 10-րդը:
Օրենքները դոգմա չեն, հետևաբար, այն բոլոր փոփոխությունները, որոնք միտված են մեր երկրի քաղաքական, ընտրական համակարգերի կատարելագործմանը, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, նպաստելու են երկրի զարգացմանն ու դրանով իսկ մեր ժողովրդի բարեկեցությանը, ուրեմն այդ փոփոխությունները պե՜տք է կատարվեն:
-Մինչ իշխանությունը երկխոսության առաջարկ է անում, ընդդիմությունն ասում է՝ եթե անգամ իշխանությունը կատարի եռյակի բոլոր ցանկությունները, ապա իրենք չեն հրաժարվելու իշխանափոխության պահանջից՝ մեր օրակարգում կա ու մնում է իշխանափոխության, արտահերթ ընտրությունների պահանջը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես ընդամենը պետք է ցավեմ նման մոտեցման համար, որովհետև ես դրանում չեմ տեսնում երկրի համար օգտակար գործ անելու նպատակադրում, նման գործելաոճով փաստորեն ասում են՝ մեր նպատակը ամեն գնով իշխանության գալն է: Կնշանակի հիմքում քաղաքական, անձնական ամբիցիաներ են, և ուրիշ ոչինչ: Չի կարելի ժողովրդի անունից խոսել ու ժողովրդի աչքերին թոզ փչել:
Այնուհանդերձ, ես խորին հարգանք եմ տածում ընդդիմադիր քաղաքական ուժերի հանդեպ, վերջապես նրանց շարքերում կան անձինք, որոնք ժամանակին եղել են մեր երկրի ղեկավարներ: Եվ փաստորեն, ցավալի է, որ այսօր իշխանափոխության կոչեր են հնչեցնում հենց նրանք, ովքեր ժամանակին իշխանություն լինելով ունեցել են հնարավորություն երկրի զարգացման համար անել այն, ինչի մասին այսօր խոսում են հարթակներից, բայց չեն արել: Ու եթե իշխանություն լինելով չեն արել, դա չի նշանակում, որ այսօր հարթակ փոխելով իրավունք ունեն իրենց չարածի մեղքն անգամ բարդել ներկայիս իշխանության վրա, մի իշխանության, որն ամենևին չի հրաժարվում պատասխանատվությունից: Պարզապես ասում է՝ եկեք համագործակցենք ու համատեղ ջանքերով լուծենք նաև տարիների կուտակված խնդիրները:
Գիտեք ժողովուրդն էլ է հոգնել հանարահավաքային պայքարներից և հրաշալի հասկանում է, որ իշխանության առոջղ առաջարկը մերժելը անտրամաբանական է:
Ես համոզված եմ, ի վերջո, մեր բոլորի՝ թե՜ իշխանության, թե՜ ընդիմության նպատակը մեկն է՝ Հայաստանը դարձնել լիարժեք ժողովրդավարական ու բարեկեցիկ երկիր: Եվ այս նպատակին հասնելու համար մենք անպայման համատեղելու ենք մեր ջանքերը: Տեսեք, թե ինչ է կատարվում մեր սահմաններին, իրավունք չունենք թույլ տալու, որ մեր թշնամին օգտվի մեր ներքին պառակտումնեից:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
http://armarlur.com/?p=64482

Saturday, November 8, 2014

Աղանդավորական պայքար «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի և բանակում հոգևոր ծառայության դեմ

Արևմուտքից ֆինանսավորվող որոշ հկ-ներ սկսել են իրենց պայքարը` մի կողմից, որպեսզի դպրոցներից հանվեն <<Հայ եկեղեցու պատմություն>> առարկան, մյուս կողմից պայքարում են բանակում իրականացվող հոգևոր ծառայության դեմ: Այս մտահոգությամբ ՀԱՅՔ կենտրոնը հրավիրել էր ասուլիս-քննարկում:
Քննարկմանը հրավիրված էին Տեր Կորյուն քահանան, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
Ստորև ներկայացնում ենք տարբեր լրատվամիջոցների արձագանքները:
Կրոնական դասագրքերից անցում տասնութ տարեկանում սեռը որոշելը
aravot.am
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնը Թեքեյան կենտրոնի փոքր սրահում հրավիրել էր քննարկում՝ «Աղանդավորական պայքարը դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ» թեմայով:
Քննարկմանը մասնակցեցին Տեր Կորյուն քահանան, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ Հայաստանում գրանցված են 67 աղանդավորական կազմակերպություններ (խոսքը կրոնական կազմակերպությունների մասին է), որոնք ներքին սպառնալիք են դարձել երկրի անվտանգության համար: Նա տեղեկացրեց, որ անցյալ տարվա հունիսին լրացումներ արվեցին «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում, մասնավորապես, զենք չբռնող աղանդավորների համար սահմանվեց այլ…աշխատանքներ կատարելու կարգը: Աստվածաբանի կարծիքով, հայ եկեղեցու «մուտք գործելը» դպրոցներ, արդարացիության վերականգնելու ընթացք է.«Եթե ժողովուրդն իր պատմությանը դեմ գնա, նա մանկամիտ է»:
Ըստ Վարդան Խաչատրյանի, դպրոցական դասագրքերում կարեւորվել է առաջին հերթին ընդհանուր գիտելիքներ տալու հանգամանքը, իսկ այլ կրոնների պատմություններ ներառելը դասագրքում , հնարավոր էլ չէ: Աժ պատգամավորն ասաց, օրինակ, որ դասագրքերը կարելի է վերանայել, իսկ որ միայն մեր եկեղեցու պատմությունն է ներառված, դա այնքան էլ այդպես չէ: Աստվածաբանի կարծիքով, հանրությանը բաժանելու խնդիր չկա, մարդն ինքն է ընտրում բարի եւ չարի իր եզրույթը:
166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը եկել էր ութերորդ դասարանի պատանու հետ, որն ասաց, թե կարեւոր է եկեղեցու պատմությունն իմանալը, եւ ինքը դեմ է, որ աղանդավորները փորձում են հակառակն անել:
Տնօրենը չթաքցրեց, որ դպրոցները տարիներ առաջ պատրաստ չէին, երբ կրոնի պատմություն առարկան մտցվեց: Դասավանդողները հիմնականում հայ ժողովրդի պատմության ուսուցիչներն էին, որոնք վերապատրաստվեցին: Իրենց դպրոցում Աստվածաբանության ֆակուլտետն առաջինն ավարտած մեկն է, եւ որ դասերը սկսվում են «Հայր Մեր»-ով: 1200 աշակերտների մեջ կան երեխաներ, որոնց ծնողների մեջ կան աղանդավորներ, որոնք դեմ են մեր Օրհներգին եւ Տերունական աղոթքին: Ըստ տնօրենի .«Նրանք ասում են՝ մենք փառաբանում ենք Եհովային»:
Հակաօդային պաշտպանության զորքերի հոգեւոր հովիվ Տեր Կորյուն քահանան ասաց, որ այս նույն երեխաներն են գալիս բանակ, սոցիալական կարգը չի փոխվում: «Իմ խնդիրն է աշխատել նրանց հետ: Ո՞վ է մեր երկրում, եթե նա չի երգում «Մեր հայրենիքը»: Հարգում եմ բոլոր ազգերին, անգամ թուրքին, մշակույթը, սակայն բանակում մեր ներկայությունն օգնում է, ավելի հայրենասեր լինել, հոգեբանորեն սատար լինել ընկերոջդ օգնելու, քո անձից պտտվելու դեպի քո ընկերը»,-ասաց նա:
Հասարակական կազմակերպությունների շրջանառվող պնդումներին, թե պարտադիր բառը պետք է հանվի, ուսուցումը պետք է լինի կամովին, դեմ արտահայտվեցին բոլորը: Մեր հոգեւոր հովիվը համաձայն չէր «ազատության» այն տեսակի հետ, երբ նույն հասարակական կազմակերպությունները պնդում են, թե մարդը դառավ տասնութ տարեկան, ինքն է որոշում իր սեռը.«Ահավոր է: Էդ երկրի վաղվա օրն ի՞նչ պետք է լինի»:
Քիչ չեն տարբեր աղանդների հետևորդ աշակերտները, որոնք հրաժարվում են ՀՀ օրհներգը կատարել. դպրոցի տնօրեն
newsbook.am
Շատ կարևոր է, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում դասավանդվի համապատասխան մասնագետի, և ոչ՝ վերապատրաստում անցած հայոց լեզվի և գրականության կամ մեկ այլ ուսուցչի կողմից: «Աղանդավորական պայքարը Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց թիվ 166 դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշկյանը:
«Դպրոցը, որը ես եմ ղեկավարում, իր հարկի տակ ամեն օր ընդունում է 1200 երեխաների՝ 800 ընտանիքներից: Նրանց մեջ քիչ չեն նաև տարբեր աղանդների հետևորդ աշակերտները, որոնք շատ անգամ հրաժարվում են ՀՀ օրհներգը կատարել՝ պատճառաբանելով, որ իրենք փառաբանում են ոչ թե պետությանն ու պետականությանը, այլ Եհովային»,- ասաց նա:
Քննարկման մյուս բանախոս, Կորյուն քահանա Նահապետյանն էլ, իր հերթին, նկատեց, որ բանակում աղանդավոր երիտասարդների սոցիալական կարգը չի փոխվում: «Երեխան, ով դպրոցից սկսած՝ չի արժեվորում իր պետությունն ու կրոնը, նույն արժեքներով էլ գալիս է բանակ: Մինչդեռ ակնհայտ է, որ կրոնը հայ զինվորին օգնում է առավել հայրենասեր լինել, օգնում է զարգացնել դիմացինին հոգեբանորեն սատար լինելու գիծը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ աղանդավոր զինծառայողների մոտ 80 տոկոսն ի վերջո դարձի է գալիս և տուն վերադառնում որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ:
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ ասաց, որ կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանը չպետք է և չի կարող իրեն ճոխություն թույլ տալ՝ աղանդավոր ընտանիքների արական սեռի ներկայացուցիչներին ուղարկել այլընտրանքային ծառայության: «Հայ եկեղեցու պատմությունը հայոց պատմության բաղկացուցիչ, շատ կարևոր մասն է, հետևապես քննադատության ենթարկել առարկայի մնալը դպրոցում, ուղղակի անընդունելի է: Եթե ժողովուրդն իր պատմությանը դեմ է գնում, նա մնում է մանկամիտ, այնպես որ Հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդումն ուղղակի պարտադիր է»,- ասաց նա:
Իսկ ահա ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը համոզմունք հայտնեց, որ բարոյական դաստիրակության և ազգային ինքնության պահպանման պակասը Հայաստանում ակնհայտ են, իսկ սա ազգային անվտանգությանը սպառնացող առաջին նախադրյալներից է: «Քրիստոնեական դաստիարակությունը պետք է սկսվի դպրոցից: Դպրոցում և բանակում քահանաների ներկայությունը պարտադիր է: Ինչ վերաբերում է այլընտրանքային ծառայությանը, ապա հայտնի է, որ Հայաստանում այն ամրագրված է օրենքով: Միաժամանակ, մեր երկրում առկա են այլընտրանքային ծառայության զսպիչ ուժեր, այն է՝ ծառայության ժամկետի՝ սովորական 2 տարվա փոխարեն մինչև 3.5 տարի տևելը, ինչպես նաև աշխատավարձի հազարապատիկի չափով վճարումը պետբյուջե՝ ծառայությունը 1 տարով կրճատելու համար»,- հիշեցրեց խորհրդարանականը:
«Դպրոցում աղանդավորների երեխաները ոտքի են կանգնում, բայց հրաժարվում են երգել ՀՀ օրհներգը». ըստ ծնողների՝ այն փառաբանում է հայրենիքը
168.am
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երկու ուղղություններով աղանդավորական պայքար է ընթանում՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ: Այսօր տեղի ունեցած քննարկմանը մասնակցած Տեր Կորյուն քահանա Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը փորձեցին պարզաբանել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում այս պայքարը: Հայ եկեղեցու պատմության դասագիրքը, բացի հոգևոր կրթություն տալուց, նպաստում է նաև մեր ազգի նկարագրի ամբողջացմանը: Եթե պայքար կա դրա դեմ, նշանակում է պայքար կա ազգային նկարագրի դեմ:
Թե էլ ինչո՞վ է կարևոր առարկայի ուսուցումը դպրոցում ներկայացրեց թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը. «Աշակերտները վկայում են այն փաստը, որ իրենք ավելի ընկերասեր ու հանդուրժող են դարձել: Իմ ղեկավարած դպրոցում սովորում են 1200-ից ավելի աշակերտներ և 800 ընտանիքից երեխաներ են գալիս:
Ունենք նաև տարբեր աղանդների պատկանող ընտանիքներ, որոնց երեխաները Հայաստանի Հանրապետության օրհներգը չեն երգում. ոտքի են կանգնում, բայց չեն երգում: Նրանց ծնողները բողոքում են՝ թող ուսուցիչնեը չպարտադրեն, որովհետև օրհներգում փառաբանում ենք մեր հայրենիքը, իսկ իրենք ասում են՝ մենք փառաբանում են Եհովա աստծուն: Աշակերտներն իրենց ուժերով փորձում են հասկացնել այդ երեխաներին՝ առանց կռվի, ուղղակի ջերմորեն բացատրելով, որ պետք է»,- նշեց նա:
ՀՕՊ զորքերի հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Կարապետյանը արձագանքելով այս խնդրին՝ նշեց, թե այդ նույն օրհներգը չերգող երեխաները մի քիչ էլ մեծանում և գնում են բանակ. «Բանակում չի փոխվում իրենց սոցիալական կարգը: Ազգային տեսակետից մեր երկրում ո՞վ է, ի՞նչ է այն երեխան, որը դպրոցում չի արժևորում մեր հայրենիքը և չի երգում օրհներգը:
Թող որևէ մի ազգի ներկայացուցիչ չվիրավորվի իմ խոսքերից, ես հարգում եմ բոլոր ազգերին, բայց որ Աստված մեզ տվել է երկիրը պահելու, պահպանելու, սիրելու, կայացնելու պատգամ, և մենք պարզապես պարտավոր ենք անել դա: Եկեղեցու ներկայությունը բանակում օգնում է հայ զիվորին ավելի հայրենասեր լինել, հոգեբանորեն սատար լինել իր ընկերներին: Բնակում աղանդավորականներն այքան են, որքան կան մեր երկրում և որոնց մի մասը գալիս է ծառայության: Բանակ եկած աղանդավորների առնվազն 80 տոկոսը վերադառնում է Հայ Առաքելական եկեղեցի»,- ասաց քահանան:
Վարդան Խաչատրյան. Եթե ժողովուրդն իր պատմությանը դեմ գնաց, նա մնալու է մանկամիտ
168.am
Դրսից ֆինանսավորվող տարբեր կառույցներ հստակ պահանջ են դնում ԿԳ նախարարության առաջ՝ հանել դպրոցներից Հայ եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը և աշխարհիկ հիմքերի վրա դասընթացներ կազմակերպել, իսկ թե ինչ դասընթացների մասին է խոսքը դեռ չի որոշակիացվում: Փորձում են սա հիմնավորել՝ ասելով, որ իբր այսօրվա դասագրքերում խեղվում է կրոնի ազատությունը, իբր թե այլ կրոնների մասին խոսք չկա:
Բայց իրականում դասագրքերում կան տարբեր կրոնների մասին նյութեր: Աստվածաբան Վարդան Խաչատրյանն այսօրվա քննարկման ժամանակ փորձեց պարզաբանել, թե ի՞նչ կա այս պահանջի ենթատեքստում. «Մարդը պետք է ունենա ազատ ընտրության հնարավորություն՝ բարու և չարի իմացությամբ: Այսինքն՝ ազատությունը, որպես այդպիսին, յուրաքանչյուր բարին և չարը չճանաչողի համար կարող է վերածվել հասարակական գերագույն արատի դրսևորման: Չեմ կարող ասել, թե դասագիրքը բացարձակ է, որովհետև որևէ բացարձակ դասագիրք գոյություն չունի:
Յուրաքանչյուր դասագիրք պետք է միտված լինի գոյություն ունեցող դրական արժեքների սերմանմանը հասարակության մեջ: Իսկ այդ սերմերը չպետք է իրենց մեջ կրեն խորը չարի տարրեր: Եթե մենք Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն երկրորդայնացնելու ենք որևէ ոլորտում, դա ունենալու է ծանրագույն հետևանքներ՝ հայկական ինքնության պահպանման և վերարտադրման հարցում, որովհետև պատմականորեն այդ կառույցի, նրա տեսական զանգվածի մեջ մենք կրում են անցյալից եկող բյուրեղացած դրականը: Եթե ժողովուրդն իր պատմությանը դեմ գնաց, նա մնալու է մանկամիտ»,- ասաց նա:
Աստվածաբանը նկատեց, որ միջազգային ճնշումների ներքո մենք բացեցինք մի դուռ, որն անթուլատրելի էր բացել, այսինքն ՝ թույլ տալ խուսափել բանակում ծառայելուց. «Դա շատ բացասական երևույթ էր, որովհետև մենք այդպիսի շռայլության հնարավորություն չունենք»: Այս կազմակերպություններն անընդհատ հղում են անում ՄԱԿ-ին, բայց տարբեր երկրներում, օրինակ՝ Իսպանիա, Իրաք չի արգելվում այս առարկայի դասավանդումը:
Թե ինչպե՞ս է լինում, որ ՄԱԿ-ը նրանցից չի պահանջում դպրոցներից հանել այդ դասաժամը, բայց Հայաստանից դա պահանջվում է այս կառույցների միջոցով, փորձեց պարզաբանել ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, որն ասաց, որ մեր երկրում բարոյական ու հայրենասիրական դաստիարակության պակասն ակնհայտ է. «Կա հստակ մարտահրավեր և պետք է լինի դա վերացնելու ուղղությամբ մշակված ծրագիր: Նայելով միջազգային բոլոր փաստաթղթերը չպետք է մոռանանք նաև մեր ազգային իրավունքը:
Ո՞վ է ասել, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան պետք է լինի փոքրիկ դասընթացների ձևով, այն պետք է լինի իսկզբանե, քանի որ մենք մեր պատմությունից տեսել ենք, որ մեր եկեղեցու ներսում է եղել դպրոցը: Քանի որ արդեն իսկ Սահմանադրությամբ թույլ ենք տվել աղանդների մուտքը Հայաստան և թույլ ենք տվել, որ գրանցվի 67 կրոնական կազմակերպություն, որոնց գիտենք ու հայտնի չէ, թե ինչքանն էլ չգիտենք, հետևաբար պետք է դրան էլ համապատասխան մեր պետական քաղաքականությունը, մեր մնացած քայլերը պետք է տանենք այդ ամենին համապատասխան, ինչը որ առկա է: Ես կարծում եմ, որ և՛ բանակում, և՛ դպրոցում, և՛ հասարակական բոլոր կառույցներում եկեղեցու և քահանայի ներկայությունը պարտադիր է»,- ասաց նա:
Նյութի աղբյուրը՝ http://armarlur.com/?p=64428
08.11.2014թ.

հանրակրթական դպրոցներում ՀԵՊ-ի դասավանդման մասին



Քննարկում՝ Աղանդավորների պայքարը Հայ եկեղեցու պատմություն առարկայի և բանակում հոգևոր ծառայության դեմ



https://www.youtube.com/watch?v=dtEd4kk7jhk

«ԱՅՆ, ԻՆՉ ԱՍՈՒՄ ԵՆՔ ԽՈՍՔՈՎ, ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՎ ՑՈՒՅՑ ՏԱՆՔ». ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանից այսօր «Իրավունքը» պարզեց` Հայաստանում ինչ վիճակում է խոսքի ազատությունը:«Հայաստանում խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա է, դա են վկայում  միջազգային մի շարք կազմակերպությունների զեկույցները»,- ասաց պատգամավորը եւս մեկ անգամ շեշտելով, որ Հայաստանում խոսքի ազատությունը շատ ավելի ազատ  է:
    Ինչ վերաբերում է ագրեսիվ վերաբերմունքդրսեւորող եւ ազգակործան գործունեություն ծավալող հասարակական այնկազմակերպություններին, որոնք   չեն հանդուրժում իրենց հասցեին ուղղված  լրատվամիջոցների  քննադատությունը, հատկապես երբ դատական ատյանները  պաշտպանում են ԶԼՄ-ի ազատ արտահատվելու իրավունքը, տիկին Մուրադյանն ասաց, որ դեմ է այն գործելաոճին, երբ առկա է  խոսքի ու գործի հակասություն: «Այն, ինչ ասում ենք խոսքով, պետք  է գործով ցույց տանք»,- ասաց տիկին Մուրադյանը:
    Պատգամավորին հիշեցրինք, որ վերջերս «Իրավունք» թերթին դատի տված մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ դատարանում պարտվել էին եւ  թերթին ֆաշիստական բնութագրումը տվել: Ռ. Մուրադյանն ասաց, որ չի ընդունում  նման որակումը, ընդհակառակը,«Իրավունքն» այն թերթն է, որտեղ բարձրացվում են  մեր երկրի  կարեւոր խնդիրները:

Սոնա Դավթյան

Նյութի աղբյուրը՝
http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=21283:l---------r-----&catid=41:lurer&Itemid=57

08.11.2014թ.