Sunday, October 29, 2017

Հանդիպում ՀՀ ԿԳ նախարար Լ.Մկրտչյանի հետ

Դպրոց-կենտրոնների միության նախաձեռնությամբ օգոստոսի 29-ին կազմակերպվեց հերթական աշխատանքային հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և դպրոց-կենտրոնների տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ:

Фото Ruzanna Muradyan.Фото Ruzanna Muradyan.Фото Ruzanna Muradyan.



Фото Ruzanna Muradyan.


Tuesday, October 3, 2017

Ռ.Մուրադյանի հոկտեմբերի 3-ի ելույթը հայտարարությունների ժամին


Համաձայն ՀՀ Կրթության մասին օրենքի. «Կրթության ոլորտում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է»: 
Այսօր մենք գիտենք, որ մրցունակության կարևորագույն գործոնը մարդկային կապիտալն է, հանրակրթությունը արդյունավետ և մրցունակ կապիտալ ստեղծելու հիմքն է, իսկ դպրոցի հենասյունը ուսուցիչն է: Մարդկային հզոր ներուժ ունեցող կապիտալի ձևավորման գործում այսօր ժամանակի մարտահրավերներին համընթաց 21-րդ դարի նոր կոմպետենցիաների պահանջով արդեն քննադատական մտածողություն ունեցող, միջմշակութային հաղորդակցման և համագործակցության կարողություններ ունեցող, ՏՀՏ հմտություններին տիրապետող անձի ձևավորման գործում մենք ունենք նոր խնդիրներ, որոնց լուծողը դարձյալ ուսուցիչն է:Սա է պատճառը, որ մեր պետությունը պատշաճ ուշադրության և հոգածության  ներքո է պահում ուսուցչին՝ որպես այն կարևորագույն մասնագետի, որը ստեղծում, ամրապնդում, ամրացնում է պետության հիմքը և ձևավորում է քաղաքացիներ, ովքեր պատրաստ պետք է լինեն պայքարելու հարափոփոխ աշխարհում, պայքարելու նոր մարտահրավերների դեմ և ունենալու ձեռքբերումներ և հաղթանակներ՝ ի նպաստ իրենց երկրի:
Տարիների ընթացքում մեր պետությունը ուսուցչի նկատմամբ իր երախտիքն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ստեղծել. շուրջ մեկ տասնամյակից ավել արդեն պետականորեն հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցչի տոնը:Վերը թվարկածը իրավիճակի նկարագրություն է և ծրագրեր, որոնք ամրագրված են տարբեր փաստաթղթերում, բայց ցանկացած փաստաթղթում ամրագրված ծրագիր, եթե չդառնա իրականություն այն անձի մասնակցությամբ, ով հավատում է այդ ծրագրին և այն մոտեցումներով, որոնք իրականում բխում են մեր երկրի շահերից, ապա մենք կունենանք ընդամենը գրված լավագույն ծրագիր:Դրա համար բոլորիս կոչ եմ անում, որպեսզի կանգնենք ուսուցչի կողքին, մեր դեմքն ուղղենք դեպի ուսուցիչը, որպես հանրային արժեք՝ բարձրացնենք ուսուցչի վարկանիշը, որը դարերով ենք արել առանց որևէ պետական փաստաթղթի կամ օրենքի նախագծի:
Շնորհավո́ր տոնդ, սիրելի′ ուսուցիչ, չմոռանանք, որ հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել, դուք անանուն, ձեր սաներն անվանի ուսուցիչներ, խոնարհվում ենք ձեր առջև:

Նյութի աղբյուր՝