Friday, April 29, 2016

Բարեգործական ակցիա՝ Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 29-ին, NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր բարեգործական մեծ ակցիա, որից գոյացած հասույթն ամբողջությամբ տրամադրվելու է ապրիլին շփման գծում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որտեղ կան երեխաներ: Պաղպաղակները և ըմպելիքը NEWS.am–ի անձնակազմի հետ վաճառում էին քաղաքական–հասարակական գործիչները, շոու բիզնեսի աստղերը։

Thursday, April 28, 2016

«Ադրբեջանից ուղարկված դեսանտ»


«Ոնց որ Ադրբեջանից ուղարկված դեսանտ լինես էստեղ»,- այսօր խորհրդարանում, Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ նման ռեպլիկ նետեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում Ռուզաննա Մուրադյանը նկատեց, որ Զարուհի Փոստանջյանը «վերջին շրջանում կարծես պատգամավորին վայել պահվածք էր փորձում դրսեւորել», բայց պարզվեց, որ «Կարմիր կովն իր կաշին չի փոխում»: Զարուհի Փոստանջանը քննադատում էր Սերժ Սարգսյանին եւ Սեյրան Օհանյանին: ՀՀԿ-ական պատգամավորին ոչ թե քննադատությունը դուր չէր եկել, այլ այն, որ անկախ նրանից, թե ի՞նչ հարց է քննարկվում, Զարուհի Փոստանջյանը գործի է դնում իր «որոշակի բառապաշարն`ուղղված ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարին»: Զարուհի Փոստանջյանի այսօրվա ելույթը հատկապես էր բարկացրել Ռուզաննա Մուրադյանին, քանի որ Հայաստանը քառօրյա պատերազմից, ըստ էության դեռ դուրս էլ չի եկել ու խորհրդարանի ամբիոնից հնչող նման ելույթը ուղղակիորեն Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել է`էժանագին քաղաքական դիվիդենտներ շահելու համար. «Սա էժանագին, նվաստացուցիչ պահվածք է, այն էլ այս օրերին, երբ բոլորս համախմբվել ենք մեր զինվորի ու պետության կողքին`հանուն ազգային արժանապատվության եւ պետականության: Նման ճիչերը որակապես չեն ազդում մեր միասնականության վրա: Ավելին, վնասում են հենց տվյալ անձի իմիջը: Ես ցավում եմ, որ մեր խորհրդարանի պատգամավորն այսօր նման վարքագիծ է դրսեւորում»: Երեկ, ՀՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, որ լռում են եւ չեն հակադարձում: Ռուզաննա Մուրադյանից հետաքրքրվեցինք`դրանո՞վ էր պայմանավորված Զարուհի Փոստանջյանի ելույթի նկատմամբ ՀՀԿ-ականների բուռն արձագանքը: «Հավանաբար բազմիցս նկատել եք, որ Փոստանջյանի նախորդ պոռթկումներին պատասխան տվողներից մեկն էլ ես եմ եղել: Այնպես որ, չեմ կարծում, թե դրանով էր պայմանավորված»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը`հավելելով, որ իր համար անհանդուրժելի է, երբ խորհրդարանի ամբիոնը վերածում են «դավաճանական հարթակի», որտեղ փորձ է արվում շահել «անձնական քաղաքական դիվիդենտները»: ՀՀԿ-ական պատգամավորը ամոթալի է համարում պատերազմում զոհված հերոս տղաների անունները շահարկելը. «Նրանց անունները տալուց տասն անգամ պիտի մտածենք`որտեղ ենք հնչեցնում այդ անունը, ինչո՞ւ ենք բերում օրինակը, ի՞նչ ենք ստանալու դրանից: Քաղաքական դիվիդենտներ շահելու համար հաստատ չարժե դա անել: Մանավանդ, որ վստահ եմ, դա քաղաքական դիվիդենտ էլ չի բերի: Մեր ընդդիմադիր գործընկերներին էլ դուր չեկավ այդ վարքագիծը: Նման վարքագիծը ստվեր է գցում նաեւ ընդդիմության վրա, քանզի ընդդիմություն լինելը չի նշանակում ազգի դավաճան լինել: Ընդդիմություն լինելը կարծիքների եւ գաղափարների տարաձայնությունն ու բախումն  է`հանուն զարգացման»: Ռուզաննա Մուրադյանը կարծում է, ընդդիմադիրներն էլ, հայ ժողովուրդն էլ պետք է պատշաճ գնահատի նախագահի քայլերը միջազգային հարթակներում եւ մենք էլ մեր համախմբվածությամբ «հարվածենք թշնամուն, չսպասենք միայն զինվորի զարկին», որպեսզի լիարժեք հաղթանակի գնանք այս իրավիճակում: ԸՕ-ի նախագծի մասին Ռուզաննա Մուրադյանի մոտեցումները` տեսանյութում 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  http://www.aravot.am/2016/04/28/685931/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook 


Wednesday, April 27, 2016

Ռ.Մուրադյանի ելույթը Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ


                                                                         27.04.2016թ

Գալուստ Սահակյանի առաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում ընդհանուր հաջողություն է ամբողջ ժողովրդի համար


Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը եթե զբաղեցնի նույն խմբակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ապա դրանից ժողովուրդը միայն կշահի:

«Ես կարծում եմ, որ դա ի նպաստ է լինելու ժողովրդի և ԱԺ-ում առկա բոլոր խմբակցությունների, որոնց կողմից, կարծում եմ, ամենաընդունելի թեկնածուներից մեկն է»,-նման կարծիք Ռուզաննա Մուրադյանը հայտնեց Tert.am-ի հետ զրույցում:



Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահի պաշտոնում կուսակցության նախագահի առաջարկով առաջադրվել, ապա ՀՀԿ խորհրդի նիստի միաձայն հավանությանն է արժանացել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

Ռուզաննա Մուրադյանը, ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ Գալուստ Սահակյանն իր հարցազրույցներից մեկում խոստացել է ԱԺ նախագահ դառնալու դեպքում լինել ավելի զգայուն ու ավելի լավը, ասաց. «Գալուստն ավելի լավ դառնալու տեղ չունի, որովհետև ինքը շատ լավն է: Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում բոլորը միաձայն հավանություն տվեցին նրա թեկնածությանը: Մենք էլ ենք շատ ուրախ այդ առիթով, ու սա ապացույց է, որ մարդու վաստակը, փորձառությունը, նրա մեծ արժեք լինելը գնահատվում է և պետք է ծառայեցվի ժողովրդին»,-ասաց նա և ընդգծեց, որ Գալուստ Սահակյանի առաջադրումը համարում է ընդհանուր հաջողություն ամբողջ ժողովրդի համար:


Tuesday, April 26, 2016

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի ապրիլի 26-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Թալեաթ փաշան ասել է. ՛՛Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանում, եթե այդտեղ ապագայում դուք կաք և կարդում եք այս նամակը, նշանակում է մենք պարտվել ենք:՛՛
9c695980-d625-49eb-ac29-dffaa6fab1a1
Այո, մենք հաղթել ենք, որովհետև այսօր կանք և աշխարհին ցույց տվեցինք, որ հայերի ջանքերի միավորման շնորհիվ կարող ենք ներկայանալ որպես բարության, արդարության, մարդասիրության երկիր:
«Ավրորա» մրցանակաբաշխությամբ մենք աշխարհին ասեցինք, որ որպես Ցեղասպանություն վերապրած ազգ՝ 100 տարի անց Հայաստանը ներկայացավ որպես մարդկային բարձրագույն արժեքները կրող,  քարոզող և գնահատող երկիր:
Ապրիլի 23-ին Հայաստանում արդեն երկրորդ տարին կազմակերպվող գլոբալ ֆորումը հավաքել էր Ցեղասպանությունը վերապրած վկաներին,  տարբեր ազգերի ներկայացուցիչներին, ովքեր խոսեցին մեկ լեզվով՝ ուղղված ընդդեմ ցեղասպանության հանցագործության:Հնչեցին գաղափարներ, թե ինչպես կարող ենք ներկան բարելավել փաստերով, ինչպես կարող ենք աշխարհը բարելավել հիշողությամբ, հաշվետվողականությամբ և պատասխանատվությամբ:
Մենք գիտենք, որ 2005թ.-ից թուրքական տարբեր ասոցիացիաներ և անհատներ սկսել են խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ ամոթ է վուլգար և կոպիտ  ժխտողականությունը, հանդես են եկել ներողության բազմաթիվ ուղերձներով:Չափազանց կարևոր էր Թուրքիայի մարդու իրավունքների ակտիվիստ և գիտնական Սայիթ Չեթինօղլուի ելույթը, ով հանդես եկավ մի շարք գնահատականներով և առաջարկներով՝ այն է ցեղասպանության մեղքի ընդունումը, «ներողությունը բոլորիս պարտքն է», «այլևս երբեք..» հուշարձանի կառուցումը և այլն:
Վերջերս պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն իր խիզախ նախաձեռնությամբ եկել էր Թուրքիայի խորհրդարան՝ հիշեցնելու 101 տարի առաջ հայերի դեմ ուղղված հանցագործության մասին՝ հիշատակելով հայերի դեմ կատարած ոճրագործությունը, ներկայացնելով հայազգի 13 քաղաքական և հասարակական գործիչների  ձերբակալություններն ու սպանությունները. նա ցույց տվեց, որ հայերն ապրում են: Անգամ խորհրդարանից հնչած ռեպլիկները չկասեցրեցին նրա ելույթը, ավելին՝ նրա ելույթն ավարտվեց  ծափահարություններով:
Այոˊ, հայերն ապրել են, ապրում են, կապրեն և կպայքարեն, որպեսզի գալիք սերունդներին միայն գրքերը պատմեն մարդկության դեմ ոճրագործությունների մասին:
Ինչպես նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը.  «Հայաստանը լինելու է 21-րդ դարի ցեղասպանության դեմ պայքարող երկրներից մեկը»:
Եվ այստեղ մենք բոլորս անելիք ունենք: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է իրականացնել սերունդներին կրթելու և ուսուցանելու ծրագրեր, որոնք հենված կլինեն ճշմարիտ և իրական փաստերի վրա, անհրաժեշտ է, որ պատմության ինստիտուտները հնարավորինս գործի դնեն իրենց պատմական ողջ զինանոցը, հետազոտությունները, որպեսզի  կանխեն պատմությունը նենգափոխելու արդեն բոլորիս քաջ հայտնի հերյուրանքները:
Ուրախ եմ, որ ցեղասպանության մասին նյութերը կրթական ծրագրերում ներառելու իմ առաջարկը հավանության արժանացավ և տեղ գտավ գլոբալ ֆորումի վերջնական փաստաթղթում:
Այժմ եկել է ժամանակը ամբողջ աշխարհի հայությանը համախմբվել՝   վերածնվելու նոր հնարավորությունների և հույսերի համար, այլևս երբեք թույլ չտալու մարդկության դեմ հանցագործությունները:
Այլևս երբեք…
- See more at: http://henaran.am/196335.html#sthash.am2N1idV.dpuf

Միշտ էլ բանակին բյուջեից հավուր պատշաճի գումար է տրամադրվել

Հայաստանը և հայ հասարակությունը հայտնվել են բոլորովին նոր իրավիճակում, որը պայմանականորեն կարելի է անվանել անընդհատ պատերազմական վիճակ: Եթե նախկինում ադրբեջանական կողմը ընդամենը խախտում էր հրադադարի ռեժիմը և կրակում էր հայկական զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների վրա, ապա հիմա հրետակոծում է հայկական գյուղերն ու քաղաքները՝ թիրախ դարձնելով բանակի թիկունքում գտնվող ստորաբաժանումները: Ադրբեջանի ղեկավարությունը իհարկե ջանք ու եռանդ չի խնայում ապակայունացնելու արտաքին քաղաքական իրավիճակը, բայց եւ միեւնույն ժամանակ, նա շատ լավ գիտակցում է, որ հայի մարտական ոգու ու տոկունության դեմ ոչինչ անել չի կարող:Այդ հարցում, նա անզոր է, եւ ոչ միայն...
Բանակի հետ կապված ամեն ինչ պարզ է. Հայաստանի բանակը հիմա ամենևին էլ այն չէ, ինչ մենք ունեինք 15 կամ 10 տարի առաջ: Այս կարծիքին է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ով իր խոսքում նշում է նաեւ այն մասին, որ այժմ բանակի հրամանատարական կազմը ամբողջովին թարմացվել է, ու համալրվել է երիտասարդ ու պրոֆեսիոնալ զինվորականներով:
Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է տեսնի և հասկանա, որ այդ պատերազմը վերաբերում է բոլորին, և ոչ թե միայն սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին և բանակին: Այլ մանրամասներ՝առաջարկվող տեսանյութում:
- See more at: http://fnews.am/?p=2518661&l=am%2Fmisht+el+banakin+byujeic+havur+patshachi+gumar+e+tramadrvelvideo+#sthash.TA6njhlJ.dpuf

Ռ.Մուրադյանի ապրիլի 26-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Թալեաթ փաշան ասել է. ՛՛Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանում, եթե այդտեղ, ապագայում, դուք կաք և կարդում եք այս նամակը, նշանակում է մենք պարտվել ենք:՛՛
 Այո, մենք հաղթել ենք, որովհետև այսօր կանք և աշխարհին ցույց տվեցինք, որ հայերի ջանքերի միավորման շնորհիվ կարող ենք ներկայանալ որպես բարության, արդարության, մարդասիրության երկիր:
«Ավրորա» մրցանակաբաշխությամբ մենք աշխարհին ասեցինք, որ որպես Ցեղասպանություն վերապրած ազգ՝ 100 տարի անց Հայաստանը ներկայացավ որպես մարդկային բարձրագույն արժեքները կրող,  քարոզող և գնահատող երկիր:
Ապրիլի 23-ին Հայաստանում արդեն երկրորդ տարին կազմակերպվող գլոբալ ֆորումը հավաքել էր Ցեղասպանությունը վերապրած վկաներին,  տարբեր ազգերի ներկայացուցիչներին, ովքեր խոսեցին մեկ լեզվով՝ ուղղված ընդդեմ ցեղասպանության հանցագործության:Հնչեցին գաղափարներ, թե ինչպես կարող ենք ներկան բարելավել փաստերով, ինչպես կարող ենք աշխարհը բարելավել հիշողությամբ, հաշվետվողականությամբ և պատասխանատվությամբ:
Մենք գիտենք, որ 2005թ.-ից թուրքական տարբեր ասոցիացիաներ և անհատներ սկսել են խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ ամոթ է վուլգար և կոպիտ  ժխտողականությունը, հանդես են եկել ներողության բազմաթիվ ուղերձներով:Չափազանց կարևոր էր Թուրքիայի մարդու իրավունքների ակտիվիստ և գիտնական Սայիթ Չեթինօղլուի ելույթը, ով հանդես եկավ մի շարք գնահատականներով և առաջարկներով՝ այն է ցեղասպանության մեղքի ընդունումը, «ներողությունը բոլորիս պարտքն է», «այլևս երբեք..» հուշարձանի կառուցումը և այլն:
Վերջերս պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն իր խիզախ նախաձեռնությամբ եկել էր Թուրքիայի խորհրդարան՝ հիշեցնելու 101 տարի առաջ հայերի դեմ ուղղված հանցագործության մասին՝ հիշատակելով հայերի դեմ կատարած ոճրագործությունը, ներկայացնելով հայազգի 13 քաղաքական և հասարակական գործիչների  ձերբակալություններն ու սպանությունները. նա ցույց տվեց, որ հայերն ապրում են: Անգամ խորհրդարանից հնչած ռեպլիկները չկասեցրեցին նրա ելույթը, ավելին՝ նրա ելույթն ավարտվեց  ծափահարություններով:
Այոˊ, հայերն ապրել են, ապրում են, կապրեն և կպայքարեն, որպեսզի գալիք սերունդներին միայն գրքերը պատմեն մարդկության դեմ ոճրագործությունների մասին:
Ինչպես նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը.  «Հայաստանը լինելու է 21-րդ դարի ցեղասպանության դեմ պայքարող երկրներից մեկը»: 
Եվ այստեղ մենք բոլորս անելիք ունենք: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է իրականացնել սերունդներին կրթելու և ուսուցանելու ծրագրեր, որոնք հենված կլինեն ճշմարիտ և իրական փաստերի վրա, անհրաժեշտ է, որ պատմության ինստիտուտները հնարավորինս գործի դնեն իրենց պատմական ողջ զինանոցը, հետազոտությունները, որպեսզի  կանխեն պատմությունը նենգափոխելու արդեն բոլորիս քաջ հայտնի հերյուրանքները:
Ուրախ եմ, որ ցեղասպանության մասին նյութերը կրթական ծրագրերում ներառելու իմ առաջարկը հավանության արժանացավ և տեղ գտավ գլոբալ ֆորումի վերջնական փաստաթղթում:
Այժմ եկել է ժամանակը ամբողջ աշխարհի հայությանը համախմբվել՝   վերածնվելու նոր հնարավորությունների և հույսերի համար, այլևս երբեք թույլ չտալու մարդկության դեմ հանցագործությունները:

Wednesday, April 20, 2016

ԼՂ հարցով Սերժ Սարգսյանը կասի մի բան, որը բխելու է ազգի և պետության շահերից

 ԼՂ հարցով Սերժ Սարգսյանը կասի մի բան, որը բխելու է ազգի և պետության շահերից

Հայրենասիրությունը հայի գենի մեջ է, ինչի վառ ապացույցը սահմանային լարվածության օրերին մեր միասնականությունն էր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց պատգամավոր Ռուզան Մուրադյանը:
Ըստ նրա` այս օրերին ականատես եղանք Ադրբեջանի հերթական ոճրագործությանն ու պայմանավորվածության խախտմանը, ինչին մինչ այս էլ տարբեր ձևաչափերով ականատես ենք եղել: Պատգամավորի կարծիքով` եթե ժամանակին Ադրբեջանը միջազգային ատյանների կողմից համապատասխան գնահատական ստանար իր ագրեսիայի համար, նման վիճակ չէր լինի:
«Անհասցե հորդորներն ու գնահատականները բերեցին սրան: Սա մեզ համար դաս էր, որպեսզի ճիշտ կարողանանք գնահատել իրավիճակը և միշտ զգոն լինել»,- ասաց Մուրադյանը:
Անդրադառնալով լուրերին, թե շուտով նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցով կոչ է ուղղելու ժողովրդին` պատգամավորը նշեց, որ վստահ է` նախագահը կասի մի բան, որը բխելու է ազգի և պետության շահերից: 

Սերժ Սարգսյանի կոչը կբխի ժողովրդի շահերից

«Եթե ժամանակին Ադրբեջանի նկատմամբ հասցեական գնահատական տրվեր միջազգային հանրության եւ կառույցների կողմից, այսօր այդ քայլին չէր գնա Ադրբեջանը:  Միջազգային հանրության տված գնահատականը միշտ անհասցե է եղել: Մեր հայ զինվորի մեջ այնքան մեծ էր հայրենասիրությունը, որ հաճախ հարց եմ տալիս ինձ` արդյոք մենք մեր կրթական ծրագրերով հասցրել ենք այդքան հայրենասիրական ոգի ներդնել նրանց մեջ, որ այսօր ստացանք այն»,-Հայելի  ակումբում  ասաց  պատգամավոր  Ռուզան  Մուրադյանը: Վերջինս  անդրադառնալով   լուրերին, թե շուտով նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցով կոչով է դիմելու ժողովրդին` Մուրադյանը վստահեցրեց, որ   նախագահը կասի մի բան, որը բխելու է ազգի և պետության շահերից:

«Հայելի» ակումբի հյուր

Ապրիլի 20-ին «Հայելի» ակումբն հյուրընկալել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանին, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանին և նկարիչ Հաղթանակ Շահումյանին՝ քննարկելու սահմանային իրավիճակը, բանակի ու կրթական համակարգի խնդիրները:

https://www.youtube.com/watch?v=gWwjvZIYfSA

ԼՂ հարցով Սերժ Սարգսյանը կասի մի բան, որը բխելու է ազգի և պետության շահերից

Հայրենասիրությունը հայի գենի մեջ է, ինչի վառ ապացույցը սահմանային լարվածության օրերին մեր միասնականությունն էր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց պատգամավոր Ռուզան Մուրադյանը:
Ըստ նրա` այս օրերին ականատես եղանք Ադրբեջանի հերթական ոճրագործությանն ու պայմանավորվածության խախտմանը, ինչին մինչ այս էլ տարբեր ձևաչափերով ականատես ենք եղել: Պատգամավորի կարծիքով` եթե ժամանակին Ադրբեջանը միջազգային ատյանների կողմից համապատասխան գնահատական ստանար իր ագրեսիայի համար, նման վիճակ չէր լինի:
«Անհասցե հորդորներն ու գնահատականները բերեցին սրան: Սա մեզ համար դաս էր, որպեսզի ճիշտ կարողանանք գնահատել իրավիճակը և միշտ զգոն լինել»,- ասաց Մուրադյանը:
Անդրադառնալով լուրերին, թե շուտով նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցով կոչ է ուղղելու ժողովրդին` պատգամավորը նշեց, որ վստահ է` նախագահը կասի մի բան, որը բխելու է ազգի և պետության շահերից: 
Նյութի աղբուրը՝ http://www.yerkir.am/news/view/105394.html

Ապրիլի 20-ին «Հայելի» ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը

Ապրիլի 20-ին «Հայելի» ակումբն հյուրընկալել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանին, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանին և նկարիչ Հաղթանակ Շահումյանին՝ քննարկելու սահմանային իրավիճակը, բանակի ու կրթական համակարգի խնդիրները:

https://www.youtube.com/watch?v=gWwjvZIYfSA

Sunday, April 17, 2016

«12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության ներդրում. առավելություններ և խնդիրներ»

Ապրիլի 17-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի ունեցավ քննարկում «12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության ներդրում. առավելություններ և խնդիրներ» թեմայով:

https://www.youtube.com/watch?v=shA8QEuB4hg

Monday, April 11, 2016

ՀՀԿ կանանց խորհուրդը ԵԺԿ անդամ է


Ապրիլի 9 –ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստը և «Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: 
Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը դեռևս 2015 թվականի հոկտեմբերին, ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչների ձայների մեծամասնությամբ, ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ և սերտորեն համագործակցում է ԵԺԿ անդամ բոլոր առաջատար կուսակցությունների կանանց կազմակերպությունների հետ, բարձրացնում Հայաստանի համար հրատապ հանդիսացող խնդիրներ: 
Ապրիլի 9-ին կայացած ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եվրոպացի կին կուսակցական իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով իրականացրած լայնածավալ մարտական գործողությունների, դրանց արդյունքում բազմաթիվ զոհերի ու բռնությունների, այդ թվում ` քաղաքացիական անձանց, երեխաների գնդակահարման, բնակավայրերի հրետակոծման փաստի վրա: 
Տիկին Նաղդալյանը ԵԺԿ կուսակցական կանանց, որոնցից մեծ մասը Եվրախորհրդարանի անդամներ են, տրամադրել է ադրբեջանցի զինյալների կողմից իրականացրած վայրագությունների փաստերն ապացուցող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ, միջազգային մամուլի անդրադարձներ: 
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներով, Ժնևյան և բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաների կոպիտ ոտնահարումով, մինչդեռ 1994 թվականի ստորագրած եռակողմ զինադադարի պահպանումը Ադրբեջանի պարտավորությունն է: 
Հերմինե Նաղդալյանը շեշտել է նաև հանգամանքը, որ, թեև վերջին օրերին հնչել են բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ, սակայն դրանք արդյունավետ չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն արտահայտում հստակ գնահատական: 
Տիկին Նաղդալյանը եվրոպացի կին գործընկերներին է փոխանցել նաև իր մտահոգությունը սահմանում տիրող կրակի դադերցման շուրջ ներկայիս պայմանավորվածության մասին, որը խիստ անկայուն է և անընդմեջ խատվում է Ադրբեջանի կողմից, և հույս հայտնել, որ իր մտահոգությունները եվրոպական առաջտար կուսակցությունների կին ներկայացուցիչները կհասցնեն իրենց պետություններին` հանուն համընդհանուր եվրոպական արժեքների և խախաղաղության պահպանման:
ԵԺԿ գործադիր մարմնի նիստին հաջորդած`«Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարի ընթացքում լայն քննարկում է ծավալվել ղեկավար կազմում և քաղաքական որոշումների կայացման մեջ կանանց ներգրավվածության խնդիրների ուղղությամբ: 
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է խորհրդի գործունեությունը, պատասխանել ներկաների հարցերին: Նա եվրոպացի կին գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանում Կանանց դերի բարձրացման պետական ծրագրի շրջանակներում բավական քայլեր են կատարվել` քաղաքական որոշումների կայացման և հանրային կյանքում կանանց դերի բարձրացման ու կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ: Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ Ընտրական օրենսգրքում ներմուծված քվոտան , որը սկզբից 5 տոկոս էր, հետո 15, իսկ գործող օրենսդրությամբ 20, ներկայումս քննարկվող օրենսգրքի մեջ արդեն 30 –ի է հասցված, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանի խորհրդարանում կանանց թիվն աճում է: Տիկին Նաղդալյանը եվրոպացի կին կուսակցականներին հայտնել է նաև , որ բազմաթիվ ծրագրային միջոցառումներ են ձեռնարկվում և դրական դինամիկա է նկատվում ոչ միայն պետական , այլև մասնավոր ձեռնարկություններում, հասարակական, արտադրական ոլորտներում, գյուղատնտեսության մեջ կանանց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ : 
Հերմինե Նաղդալյանը առանձին հանդիպումներ է ունեցել ԵԺԿ անդամ երկրների՝ Եվրախորհրդարանի պատգամավոր հանդիսացող բոլոր կին պատվիրակների հետ, քննարկել ու բարձրացրել Հայաստանին հուզող բազմաթիվ հարցեր: 
Ապրիլի 9-ին կայացած ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստի և սեմինարի ավարտից հետո եվրոպացի կին կուսակցականները այցելել են նաև Չեխիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ են ունեցել սենատի ներկայացուցիչների հետ։


Thursday, April 7, 2016

Մամուլի ակումբի հյուրն է Ռուզաննա Մուրադյանը. «Կինը բանակում տղամարդու համար կարծես զսպաշապիկ լինի»

Ապրիլի 7-ին ժամը 11.00–ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի և ազատամարտիկ, գնդապետ, «Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանի համատեղ ասուլիսը։
Թեման՝  «Իրավիճակը ԼՂՀ հակամարտության գոտում. հայ կնոջ դերը հայրենիքի պաշտպանության և  զինվորի դաստիարակության գործում.  գործողությունների հետագա զարգացումները և  միջազգային արձագանքները»։  

http://nt.am/am/news/219276/#.VwYaH-ORDMY.twitter

Tuesday, April 5, 2016

Ռ.Մուրադյանի ապրիլի 5-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Վերջին օրերին կատարվող իրադարձությունները բոլորիս ուշադրության կենտրոնում են: Հերթական անգամ Ադրբեջանն անցավ իր նենգ մարտավարությանը՝ թիրախ դարձնելով իր բակում աշխատող գյուղացուն, իրենց տանը հանգիստ նստած ծերերին, դպրոց հաճախող երեխաներին: Անգամ պատերազմի ժամանակ պետք է արժանապատիվ կռվել:

Թշնամին քաջ գիտակցում է, որ դեմ առ դեմ կանգնելով հայ զինվորի առջև՝ դատապարտված է բախվելու նրա երկաթյա կամքին և անկոտրում ոգուն, և հետ է շպրտվելու:Նրանք բազմիցս են ականատես եղել, որ ուժը մեր հայի գենի մեջ է:Այսպիսին ենք մենք:

Ինչպես ասել է  սպարապետ Վազգեն Սարգսյանը.

Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում’ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է:  Այս օրերին մենք դրա ականատեսն ենք: Այսօր մենք ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի՛ ուժեղ ենք լինելու:

Ադրբեջանի կողմից տարվող նման վայրագ գործելաոճը լուրջ սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն քարոզող եվրոպական կառույցների համար: Վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ գործնական քայլեր և հասցեական միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի նման քաղաքականությունը կանխելու համար:

Բազմաթիվ մարդիկ զրկվում են կյանքի իրավունքից, խախտվում են միջազգային ամրագրված պարտավորություններ և ստորագրված համաձայնագրեր: Ժամանակն է, որ միջազգային կառույցները ոչ թե միայն քարոզեն համամարդկային արժեքներ և համընդհանուր իրավունքներ, այլ արժանի գնահատական տան և կոնկրետ գործուն քայլեր ձեռնարկեն հենց այդ իրավունքները բազմիցս ոտնահարող Ադրբեջանի նկատմամբ:

Բոլոր մայրերի անունից կոչ եմ անում, որ վերջ դրվեն աշխարհում նման ոճրագործություններին, որ չշատանան որդեկորույս մայրերը:

Բոլոր մայրերի անունից դիմում և պահանջում ենք, որ դատապարտվի Ադրբեջանի նման անհանդուրժելի և բոլոր միջազգային նորմերը խախտող որդեգրած քաղաքականությունը:


Ուզում եմ հիշեցնել, որ խնդիրների լուծման խաղաղ բանակցային ճանապարհը ուժեղ կողմերի միջոց է, իսկ դավադրությունների ճանապարհը՝ ծուղակ բոլոր կողմերի համար: