Tuesday, February 16, 2016

Նախագահի ելույթը բոլորիս սթափվելու կոչ էր, որ վեր կանգնենք ներանձնային շահերից

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ՀՀ Նախագահի ելույթին, ասաց, թե այն յուրօրինակ ուղերձ էր՝ ուղղված բոլորին, ՀՀ քաղաքացուց մինչև ամենամեծ պաշտոնյա:

«Շեշտադրումներից կարևոր էր այն դրույթը, որ սահմանադրության փաստաթուղթը դառնում է ազգային համաձայնության փաստաթուղթ»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը, շարունակելով. «Կարևոր է, որ քաղաքական համակարգերը ձևավորում են կուսակցությունները: Կուսակցություններին է տրված գործադիր մարմինը ձևավորելու գործընթացը: Կուսակցություններին ևս մեկ մարտահրավեր հնչեցվեց, որ պետք է կարողանան մրցակցություն ապահովվել, դաշինքներ ստեղծել»:

Պատգամավորն ասաց, թե երբ նախագահն իր ելույթում խոսում էր նրա մասին, որ կուսակցությունների դերակատարությունը պետք  է բարձրանա, նախագահը չէր խոսում միայն «Հանրապետական» կուսակցության մասին:

«Այնտեղ քննադատություն կար իշխանության մեջ գտնվողների նկատմամբ: Ելույթը և՛ յուրօրինակ գնահատական էր, և՛ ապագայի տեսլական էր, և՛ բոլորիս սթափվելու կոչ էր, որ վեր կանգնենք ներանձնային շահերից»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը:


ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե պետք է կյանքի կոչել արված բոլոր կոչերը և կյանքի կոչել սահմանադրության փաստաթուղթը:

Նյութի աղբյուրը՝

Tuesday, February 9, 2016

Միայնակ շատ ավելի դժվար է, եւ պատասխանատվությունը շատ ավելի մեծ է.

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը «ՉԻ» հետ զրույցում այսպես է մեկնաբանել ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու իրենց մտադրությունը.


Միայնակ շատ ավելի դժվար է, եւ պատասխանատվությունը շատ ավելի մեծ է- Վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման դարձել են ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունները՝ իշխանությունների, ՀՀԿ-ի հեղինակազրկված լինելու մասին։ Կիսո՞ւմ եք այդ գնահատականներըւ։
- Իհարկե, չեմ կիսում։ Երբեւէ նման բան չի կարելի ասել։ Ընդհանրապես մենք մեր պահվածքի մեջ շատ պարկեշտ ենք եւ որեւէ կուսակցության հասցեին նման արտահայտություն չենք անում։ Ես չեմ կարծում, թե պարոն Ռուստամյանն ուղիղ իմաստով է դա ասել, միգուցե՝ նրա ասածները կոնտեքստից դուրս են ներկայացնում։ Ես ուզում եմ չհավատալ, որ դա հստակ ասվել է, որովհետեւ իշխանության հետ շատ հարցերում համակարծիք չէին լինի ու համագործակցության ցանկություն չէին ունենա։
- Ասեմ, որ կոնտեքստից կտրված չի ներկայացվում, ավելին՝ Ռուստամյանն ասել է, որ եթե իրենք համագործակցեն իշխանության հետ, իշխանության վարկանիշը կբարձրանա։
- Չգիտեմ՝ ով ինչ է խոսել, բայց նույն ՀՀԿ-ն կրում է պատասխանատվություն եւ իր համար, եւ նաեւ փոքր կուսակցությունների համար, որոնք փոքր շեմով են ԱԺ-ում հայտնվել։ Եւ հիմա իրենց քիչ ներկայացվածության արդյունքում ով՝ ինչ մեղադրանք է փորձում ներկայացնել ՀՀԿ-ին, իրենց խնդիրն է։ Բայց ՀՀԿ-ն դարձյալ իր սկզբունքներին հավատարիմ պատրաստ է համագործակցության։ Միշտ համագործակցության առաջարկներ ու կոչեր արել է բոլոր նախագծերի, բոլոր խնդիրների, բոլոր փոփոխությունների, բարեփոխումների առումով, եւ բաց է համագործակցության համար։ Թե ով ինչ գնահատական կտա իրեն՝ համագործակցելով ՀՀԿ-ի հետ, թողնում եմ իրենց։
- Նեղացած չե՞ք։
 - Բացարձակապես։ Ումի՞ց, ինչո՞ւ պետք է նեղանանք։ Եվ հետո, ես չեմ կարծում, թե այդպես լուրջ քննարկման առիթ է։ Այսօր մենք ավելի կարեւոր հարցեր ունենք քննարկելու, եւ չեմ ուզում դրա վրա կենտրոնանալ։ Նեղացվածությունը քաղաքական կատեգորիա չէ։
- Խնդիրն այն է, որ խոսվում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին, եւ ահա բանակցությունների ամենակարեւոր պահին ՀՅԴ առաջատար դեմքերից մեկն իշխանություններին անվանում է հեղինակազրկված։
- Ես ինքս անձամբ չեմ լսել այդ արտահայտությունը։ Կարդացել եմ մամուլում, անձամբ չեմ լսել։ Կզրուցեմ պարոն Ռուստամյանի հետ եւ կհասկանամ՝ ինչ կոնտեքստում է ասվել։ Համենայն դեպս՝ ուզում եմ չհավատալ նման բանի, որովհետեւ չի կարող մի կուսակցություն փորձել միավորվել մյուսին, եթե իր մտքում անգամ ունի նման գնահատական։ Սա լուրջ չի հենց այդ կուսակցության համար։ Չի կարելի նման բան։
- Իսկ հնարավո՞ր է այդ արտահայտության շուրջ ստեղծված աղմուկը խանգարի կոալիցիայի կայացմանը։
- Չեմ կարող ասել, քննարկումները դեռ ընթանում են, եւ ապագան ցույց կտա, թե ինչ կարող է լինել։ Վերջնական որոշում, կարծում եմ, դեռ կայացված չէ։
- Ի դեպ, ինչո՞ւ եք գնում կոալիցիայի։
- Չե՞ք գտնում, որ ընդհանրապես կոալիցիոն կառավարություններն ավելի հեշտ են կառավարում երկիրը այն առումով, որ պատասխանատվությունը չի մնում մի կուսակցության վրա։ Ես գտնում եմ, որ որքան մի քանի մարմիններ կառավարման մեջ ներգրավվեն, այնքան կառավարման գործընթացը ավելի ժողովրդավար կլինի։ Մի սկզբունք, որի վրա հենվեց այս սահմանադրությունը։ Շատ ուժեր պետք է ներգրավվեն կառավարման գործում, սա շատ արդյունավետ մեխանիզմ է։
- Այսինքն, եթե հիմա ՀՀԿ-ն միայնակ է կառավարում, ուրեմն՝ արդյունավետ չէ՞ այդ կառավարումը։
- Արդյունավետ է այնքանով, որ, նորից եմ ասում՝ այսպես միայնակ շատ ավելի դժվար է, եւ պատասխանատվությունը շատ ավելի մեծ է։ Կան խոսող-փախնողներ, որոնք գալիս, ելույթ են ունենում, մեղադրանք ներկայացնում ու գնում` մոռանալով, որ ժամանակին իրենք էլ են իշխանության մեջ եղել մեզ հետ։ Մոռանում են միասին աշխատած տարիները եւ փորձում են մեղադրանքներ ներկայացնել անգամ այդ տարիների համար, երբ իրենք էլ ՀՀԿ-ի հետ կիսել են իշխանությունը։ Այսօր, կարծում եմ, խոսելուց զատ պետք է նաեւ գործ անել։ Ու ՀՀԿ-ն հրավիրում է համագործակցության բոլոր նրանց, ովքեր պատրաստ են գործ անելու, գաղափար ներդնելու,  այլ ոչ թե պարապ խոսելու եւ գնալու։ Մենք հրավիրում ենք համագործակցության բոլորին։ Կոչ ենք անում՝ եկեք, ներկայացրեք ծրագրեր, մեզ հետ միասին որոշումներ ընդունեք, մեզ հետ միասին պատասխանատու պաշտոններում նշանակումներ արեք ու մեզ հետ կիսեք պատասխանատվությունը։ Այլապես՝ կողքից հեշտ է խոսելը, քննադատելը, թե՝ ճիշտ ընտրեցիք, սխալ ընտրեցիք, լավ չարեցիք եւ այսպես շարունակ։ Հարեւանի կարգավիճակով երկրի կառավարմանը մասնակցելն ու բարձր պաշտոններ զբաղեցնելը մեր երկրի համար չեմ կարծում, որ առաջընթաց ապահովող գործընթաց է։
- Դուք էլ եք ասում, որ ձեր նախկին կոալիցիոն գործընկերները քննադատում են նաեւ իրենց իշխանության մաս կազմած տարիները, այդ ընթացքում եղել են ուժեր, որոնք իշխանության մեջ լինելով, քննադատել են իշխանությանը եւ պատասխանատվությունը ՀՀԿ-ի վրա գցել։ Մի՞թե նույնը հիմա չի լինի։
- Մենք չենք կարող անընդհատ կառչած մնալ անցյալից ու ապագայի առումով ոչինչ չանել։ Ես ասում եմ՝ համակարգ է փոխվել, կառավարման համակարգ է փոխվել եւ այդպես հնարավորություն է ստեղծվել, որ նույնը չլինի։
- Բա եթե ՀՅԴ-ն վաղը գա ու ասի՝ միեւնույն է, մեր ներկայացվածությունը որոշիչ չէր իրավիճակ փոխելու առումով։
- Դրա համար էլ շատ կարեւոր են արդյունավետ կառավարման սահմանադրական երաշխիքները։ Այդ ամբողջին պետք է հետեւեն այնպիսի օրենքներ, որ թույլ չտան նման բան ասել։ Պետք է գործուն մասնակցություն ու պատասխանատվություն լինի, այլ ոչ թե՝ մասնակցություն իրենք ունենան, պատասխանատվություն՝ մենք։
- Վսստա՞հ եք, որ այդպես կլինի։
- Վստահ եմ։
- Բա որ չլինի՞։

- «Բա որ»-ները այն ռիսկերն են, որ մենք նկատել ենք, հաշվի ենք առել։ Բայց մեր հույսերն օդի մեջ չեն, հիմքերը սահմանադրության մեջ առկա են։

Նյութի աղբյուրը՝

Tuesday, February 2, 2016

Ռ.Մուրադյանի փետրվարի 2-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին


«Դու մի անցիր ասֆալտ ճամփով, գերադասիր ճամփա շինել». Պ.Սևակի այս կարգախոսով է  առաջնորդվում  Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը:
Այսօր ՀՀԿ-ն միավորում է գործնական արդյունքների ձգտող համախոհների: Այսօր մեզ հետ են բոլորը, ովքեր ցանկանում են որևէ բան փոխել մեր հայրենիքում և պատրաստ են հանուն դրա անձնվեր աշխատել: Ընդ որում, մենք անընդհատ համագործակցելու ենք հրավիրել դրան պատրաստ բոլոր ուժերին ու անհատներին:Դրա վառ օրինակն էր ՀՀ նախագահի հանդիպումը Սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քաղաքական բոլոր ուժերի և անհատների հետ: Միշտ պատրաստ ենք եղել համագործակցել բոլոր հայրենասեր ուժերի և անհատների հետ` մեզ հետ իրենց ուժերը  համադրելու գործում:
ՀՀԿ-ն կուտակել է բավարար գիտելիքներ ու փորձառություն՝ ավարտին հասցնելու սկսած գործը և պարարտ հող է ստեղծել դրա համար: Տարիների ընթացքում մեր կուտակած փորձը մեզ թույլ են տալիս հպարտանալ մեր անցած ճանապարհով:
ՀՀԿ-ն կայուն, հուսալի հենարան է, մեր երկիրը զարգացման ճանապարհով տանող երաշխիք, որը բարձր է պահում իր հեղինակությունը՝ իր ուսերին կրելով մեծ պատասխանատվություն: Տարիներ շարունակ հաղթանակները ձեռք են բերվել մեր միասնական պայքարի շնորհիվ, և նման պայքարի շնորհիվ էլ վերջերս ԵԽԽՎ-ում մերժվեց հակահայկական բանաձևերից մեկը, որը ոչ մի կապ չուներ միջազգային իրավունքի ու դիվանագիտական էթիկայի հետ, մերժվեց մեր իշխանությունների, ԱԺ պատվիրակության անդամների և հայոց հավաքական միասնության գրագետ, ճիշտ ու համագործակցված աշխատանքի շնորհիվ:
Այդ աշխատանքը բազմաշերտ էր ու ընդգրկուն, ու նաև՝ տևական, որը ճիշտ մարտավարության, աշխատանքի ճիշտ բաժանման, քաղաքական և այլ հարցերում ունեցած տարաձայնություններից վեր կանգնելու արդյունք էր: Մենք ապացուցեցինք, որ ազգային կարևորագույն հարցերում միակամ ենք և միասնական:
Ամենևին պետք է չէ, որ միայն հաղթանակից օգտվեն բոլորը, իսկ պարտությունը վերագրեն մեկին կամ երկուսին: Համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարում գործել և միջազգային հարթակներում հանդես գալ ի շահ մեր պետության և ժողովրդի և ամենևին կարիք չկա բովանդակային դատողություններ անել մի գործընթացի վերաբերյալ, որին անձամբ մասնակից չեք եղել:
Վաղուց ի վեր հայտնի է, որ փոքր թերություններ փնտրելը յուրահատուկ է այն մտածողներին, որոնք քիչ կամ բոլորովին չեն բարձրացել միջակությունից:Բարձր մտածողները լռում են կամ էլ թե առարկում ամբողջականի դեմ, իսկ մեծ մտածողները արարում են իրենք՝ չդատապարտելով ոչ ոքի: Ուրեմն եկեք մեր ընդհանուր ջանքերը ներդնենք արարման գործընթացի մեջ:

Նյութի աղբյուրներ՝


Monday, February 1, 2016

«Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» ծրագիր ՀՀ դպրոցներում

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախաձեռնությամբ ՀՀ դպրոցներում փետրվարի 1-ից մեկնարկեց «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագիրը՝ ուղղված աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, ինժեներական մասնագիտությունների հանդեպ հետաքրքրության խթանմանը:

https://www.youtube.com/watch?v=jVG9t4RhbD8