Tuesday, September 11, 2012

Հայաստանում հերոսացվեց մտքի ճկունությունը, Ադրբեջանում՝ ստորությունը

Եթե օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դափնիներով դիմավորեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում 2004թ. կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ապա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն կերպ դիմավորեց օլիմպիական չեմպիոն դարձած հայ շախմատիստներին։

Այս մասին այսօր ելույթ ունենալով Ազգային ժողովի քառօրյայի հայտարարությունների ժամին ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը։

«Մի երկրում հերոսացվեց ստորությունը, մյուս դեպքում՝ մարդու մտքի ճկունությունը: Ադրբեջանում հերոսացնում են մարդասպանին: Միշտ երեխաներին դաստիարակելու լավագույն ձևը օրինակի վրա հիմնվելն է: Մեր չեմպիոնները մեր ապագա սերունդների համար լավ օրինակ են հերոսի: Փա՛ռք ու պատիվ Հայաստանին հաղթանակներ բերողներին»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ իրենք դիմել են աշխարհի կանանց՝ դատապարտելու ազգային հողի վրա կատարվող սպանությունները:

Ռուզաննա ՄուրադյանՆ իր խոսքում բարձր գնահատեց հայկական դպրոցներում շախմատի դասընթացներ ներմուծելու կառավարության և ՀՀ շախմատի ֆեդերացիայի որոշումը:

Նյութի աղբյուրը՝

No comments:

Post a Comment