Sunday, September 1, 2013

ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի շրջանակներում Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։

Հանդիպմանը քննարկվել են օրենսդրական դաշտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը և այստեղ Հայաստանի ու Արցախի խորհրդարանների միջև կապերի հետևողական խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

No comments:

Post a Comment