Tuesday, February 2, 2016

Ռ.Մուրադյանի փետրվարի 2-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին


«Դու մի անցիր ասֆալտ ճամփով, գերադասիր ճամփա շինել». Պ.Սևակի այս կարգախոսով է  առաջնորդվում  Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը:
Այսօր ՀՀԿ-ն միավորում է գործնական արդյունքների ձգտող համախոհների: Այսօր մեզ հետ են բոլորը, ովքեր ցանկանում են որևէ բան փոխել մեր հայրենիքում և պատրաստ են հանուն դրա անձնվեր աշխատել: Ընդ որում, մենք անընդհատ համագործակցելու ենք հրավիրել դրան պատրաստ բոլոր ուժերին ու անհատներին:Դրա վառ օրինակն էր ՀՀ նախագահի հանդիպումը Սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քաղաքական բոլոր ուժերի և անհատների հետ: Միշտ պատրաստ ենք եղել համագործակցել բոլոր հայրենասեր ուժերի և անհատների հետ` մեզ հետ իրենց ուժերը  համադրելու գործում:
ՀՀԿ-ն կուտակել է բավարար գիտելիքներ ու փորձառություն՝ ավարտին հասցնելու սկսած գործը և պարարտ հող է ստեղծել դրա համար: Տարիների ընթացքում մեր կուտակած փորձը մեզ թույլ են տալիս հպարտանալ մեր անցած ճանապարհով:
ՀՀԿ-ն կայուն, հուսալի հենարան է, մեր երկիրը զարգացման ճանապարհով տանող երաշխիք, որը բարձր է պահում իր հեղինակությունը՝ իր ուսերին կրելով մեծ պատասխանատվություն: Տարիներ շարունակ հաղթանակները ձեռք են բերվել մեր միասնական պայքարի շնորհիվ, և նման պայքարի շնորհիվ էլ վերջերս ԵԽԽՎ-ում մերժվեց հակահայկական բանաձևերից մեկը, որը ոչ մի կապ չուներ միջազգային իրավունքի ու դիվանագիտական էթիկայի հետ, մերժվեց մեր իշխանությունների, ԱԺ պատվիրակության անդամների և հայոց հավաքական միասնության գրագետ, ճիշտ ու համագործակցված աշխատանքի շնորհիվ:
Այդ աշխատանքը բազմաշերտ էր ու ընդգրկուն, ու նաև՝ տևական, որը ճիշտ մարտավարության, աշխատանքի ճիշտ բաժանման, քաղաքական և այլ հարցերում ունեցած տարաձայնություններից վեր կանգնելու արդյունք էր: Մենք ապացուցեցինք, որ ազգային կարևորագույն հարցերում միակամ ենք և միասնական:
Ամենևին պետք է չէ, որ միայն հաղթանակից օգտվեն բոլորը, իսկ պարտությունը վերագրեն մեկին կամ երկուսին: Համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարում գործել և միջազգային հարթակներում հանդես գալ ի շահ մեր պետության և ժողովրդի և ամենևին կարիք չկա բովանդակային դատողություններ անել մի գործընթացի վերաբերյալ, որին անձամբ մասնակից չեք եղել:
Վաղուց ի վեր հայտնի է, որ փոքր թերություններ փնտրելը յուրահատուկ է այն մտածողներին, որոնք քիչ կամ բոլորովին չեն բարձրացել միջակությունից:Բարձր մտածողները լռում են կամ էլ թե առարկում ամբողջականի դեմ, իսկ մեծ մտածողները արարում են իրենք՝ չդատապարտելով ոչ ոքի: Ուրեմն եկեք մեր ընդհանուր ջանքերը ներդնենք արարման գործընթացի մեջ:

Նյութի աղբյուրներ՝


No comments:

Post a Comment