Thursday, December 15, 2016

«ՀՀԿ-ական կանայք» ասելով՝ փորձել դրա տակ տեսնել անգործություն կամ վատ աշխատանք, այլևս ճիշտ չէ.


«Ժամանակ» օրաթերթը օրերս տեղեկություն էր հաղորդել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության կին պատգամավորներն ու նախարարները ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուի տեղի համար մեծ կռիվ են սկսել։ 


Թերթը գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է, որ ճիշտ կլինի, որ նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։ 

Թերթի տեղեկություններով՝ այս առաջարկը հունից հանել է ՀՀԿ-ական կանանց՝ մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին ու սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ովքեր մշտապես զբաղեցրել են ցուցակի առաջին հորիզոնականները։  

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ ՀՀԿ ցուցակի շուրջ վեճ չկա: 

«Պարբերաբար խոսվում է ՀՀԿ-ական կանանց վեճերի մասին, որը չի համապատասխանում իրականությանը: Մրցակցությունը չի ձևավորվում էս պահին, երբ որ պետք է վճռվի՝ հաջորդ խորհրդարանում ովքեր կլինեն, ովքեր՝ ոչ: Եթե մրցակցությունը արհեստականորեն որոշակի ժամանակահատվածից է սկսվում, արդեն արհեստականությունը շատ արհեստական է: Կարծում եմ, որ ամեն մեկն իր ամենօրյա աշխատանքը պետք է կատարի: Սա մրցումներ չի, որ բոլորս կանգնենք մի գծի վրա, մեկնարկը տանք ու վազենք՝ ով շուտ կհասնի: Սա ամենօրյա աշխատանք է»,-ասաց Մուրադյանը: 

Ուստի Մուրադյանը ֆեյսբուքյան էջում հրապարակելու է իր 5 տարիների  աշխատանքները ԱԺ-ում: 

Հարցին, թե կարծում է իր աշխատանքը բավարա՞ր է, որ շարունակի իր գործունեությունը ԱԺ-ում, Մուրադյանն ասաց. «Ես ոչինչ չեմ կարծում, ես շարունակում եմ իմ աշխատանքը»:  

Հարցին, թե իր կարծիքով ՀՀԿ-ական կանանցից ո՞վ պիտի լինի ապագա խորհրդարանում և ով կարող է և չլինել, պատգամավորը պատասխանեց. «ՀՀԿ-ական կանայք բոլորն էլ այս տարիների ընթացքում իրենց աշխատանքը կատարել են բավարար և ավել: «ՀՀԿ-ական կանայք» ասելով՝ փորձել դրա տակ տեսնել անգործություն կամ վատ կատարված աշխատանք, այլևս դա չի համապատասխանում իրականությանը»։

Նյութի աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/12/14/ruzanMuradyan/2223525

Տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=4l0k6Pb7Jec

No comments:

Post a Comment