Tuesday, February 7, 2017

Ռուզաննա Մուրադյանի փետրվարի 7-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Իշխանությունը քաջ գիտակցում է, որ ազատ ու արդար ընտրություններ անհրաժեշտ են նախևառաջ իշխանությանը. Ռուզաննա Մուրադյան
Այսօր մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն են բարեփոխումները, որոնց շրջագծում է նաև հասարակության սպասումների արդարացումը:

Իսկ Հանրապետական կուսակցությունն իշխող այն քաղաքական ուժն է, որը նախաձեռնում և իրականացնում է գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումները մեր երկրում՝ ընդունելով անգամ դրանց հանդեպ առաջ եկող դժգոհությունները:
Իշխանությունն այսօր քաջ գիտակցում է, որ ազատ ու արդար ընտրություններ անհրաժեշտ են նախևառաջ իշխանությանը, որպեսզի բարեփոխումների ընթացքին ոչ մի հանգամանք չկարողանա խոչընդոտել:
Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է այն իրականացնել, ինչքան էլ բարդ լինի, միևնույն է, յուրաքանչյուր բարեփոխում միշտ էլ ունենում է տարբեր գնահատականներ, դժգոհներ գտնվում են, դիմադրողներ ու քննադատողներ` նույնպես: Բարեփոխումներն ուղղակի այլընտրանք չունեն մեր երկրի համար, նրանք այլևս իրականացման ճանապարհին են:
Անցնելով կառավարման խորհրդարանական համակարգին՝ նոր էջ ենք բացել քաղաքական կուսակցությունների զարգացման համար: Եվ այդ գործընթացն արդեն սկսված է, և դրա հիմքը դրել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:Այս փոփոխությունների արդյունքում մենք ձեռնամուխ ենք լինում նոր քաղաքական համակարգի ու նոր քաղաքական մշակույթի ձեւավորման գործընթացին, և բոլոր ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ և հնարավորություններ գործուն մասնակցություն ունենալու մեր երկիրը առաջ տանելու գործընթացին: Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաստատուն քայլերով շարունակում է ամրապնդել իր տեղն ու դերակատարումը մեր երկրում՝ խրախուսելով նաև տարբեր քաղաքական ուժերի համախմբումը, քանի որ քաջ գիտակցում է, որ ուժերի համադրումը գաղափարների և ծրագրերի շուրջ կապահովեն գաղափարների մրցակցություն, այլընտրանքային լուծումներ, որն էլ կնպաստի երկրի զարգացմանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, առանցքային դերակատարություն ունենալով, առաջնորդվելով երկրի զարգացմանն ուղղված ծրագրերով, այսօր շարունակում է կրել երկրին սպառնացող մարտահրավերների բեռը: Իր գործունեության ամբողջ ընթացքում հանրապետականը շարունակել է հավատարիմ մնալ նախապես իր որդեգրած սկզբունքներին և երբևէ չի խուսափել իրեն հասանելիք պատասխանատվության բաժնից: Մենք շարունակելու ենք կառուցել ապահով Հայաստան. կայուն, զարգացող և անվտանգ Հայաստան: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այն կուսակցությունն է, որը գիտակցում է երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը:
Մեզ բոլորիս, բոլոր քաղաքական ուժերին և անհատներին միավորում է գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պետք է կառուցել այդ Հայաստանը:


Դիտեք տեսանյութը այստեղ՝   https://www.youtube.com/watch?v=eAzdiq8KjE8

Նյութի աղբյուրներ՝
http://www.aravot.am/2017/02/07/853437/
http://armarlur.com/69854-2/
http://henaran.am/254684.html
http://www.slaq.am/arm/news/1156926/

No comments:

Post a Comment