Wednesday, June 21, 2017

Ինչպե՞ս է ՀՀԿ-ն կառուցելու խելացի Հայաստան. Ռուզաննա Մուրադյանը` կառավարության ծրագրի մասին

Ինչպե՞ս է ՀՀԿ-ն կառուցելու խելացի Հայաստան. Ռուզաննա Մուրադյանը`կառավարության ծրագրի մասին (Տեսանյութ)
«Որակական փոփոխությունները, ճիշտ եք, ուղղակիորեն կապված են ֆինանսների հետ: Բայց մյուս կողմից էլ կապված են առկա ֆինանսները ճիշտ կառավարելու, ճիշտ տնօրինելու, առաջնահերթությունները ճիշտ սահմանելու հետ: Այդ առումով, կառավարության ծրագրում, հիմքերն արդեն նախորդ ինն ամիսների ընթացքում դրվել են: Որոշ ծրագրեր շարունակական կլինեն, կիրագործվեն նաեւ նոր ծրագրեր, որոնք ուղղակիորեն կազդեն կրթության բովանդակության վրա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Տիկին Մուրադյանից հետաքրքրվել էինք`ինչպե՞ս է իշխող ՀՀԿ-ն պատրաստվում կառուցել վարչապետի խոստացած խելացի Հայաստանը, ինչպե՞ս են որակական փոփոխություններ ապահովելու, երբ ներկայացված նախագծում եւս կրթության ու գիտության ոլորտին տրամադրված գումարները էականորեն զիջում են միջազգային չափանիշներին: Զարգացած եւ զարգացող երկրների կրթության եւ գիտության ոլորտների տրամադրվում է ՀՆԱ-ի 3-4 տոկոսը: «Հարց է դրված`ՀՀ քաղաքացուն տալ այնպիսի կրթություն, որը կազդի թե իր, թե իր շրջապատի կյանքի որակի վրա: Ուստի շատ կարեւոր է, որ նոր կրթական ծրագրերում ներդրվեն այնպիսի առարկաներ, որոնք նոր խոսք են, ժամանակի մարտահրավեր են: Իսկ դրանք ներդրված են, մասնավորապես, ձեռնարկատիրական, ֆինանսական կրթություններին ուղղված ծրագրերը: Ես կարեւորում եմ նաեւ մաթեմատիկական եւ բնագիտական առարկաներին մեծ տեղ տալու բաղադրիչը, դա կյանքի հետ կապելը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ինքը դրանով բնավ չի ստորադասում հեռավոր անցյալի`մեր կրթությանը մաս կազմելը: Ասում է, պետք է նկատի ունենանք, որ ամեն դեպքում, այսօր ապագայի քաղաքացիներ ենք պատրաստում: Կառավարության ծրագրի առանցքը Ռուզաննա Մուրադյանը համարում է այն, որ ուսուցչի դերակատարությունը եւ նշանակությունը վերագնահատվելու է, խրախուսման տարբերակներ են ներդրվելու: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս  հասցեով՝ http://www.aravot.am/2017/06/21/893100/ 

No comments:

Post a Comment