Monday, September 11, 2017

Ռուզաննա Մուրադյանը հերքում է, որ փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ ձեռնարկ է տպագրել

Նման ձեռնարկ չկար և չէր էլ կարող նախաձեռնվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իրեն պատկանող ՀԿ-ն փոքրամասնություններին հանդուրժողական լինելու վերաբերյալ ձեռնարկ է տպագրել։
 «Մենք մարդու իրավունքներին դեմ չենք, բայց ունենք սկզբունքներ, մոտեցումներ և արժքներ, որոնց դավանում ենք։ Մեր ծրագրերը եղել են կրթության ոլորտին նպաստող, քաղաքացու դաստիարակությանն ուղղված», - ասաց Ռուաննա Մուրադյանը։
Վերջինս ընդգծեց, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝  ժողովրդավար քաղաքացիներ դաստիարակելու համար։
«Դա իր մեջ շատ արժեքներ է պարունակում, բայց եկեք մենք մեզանով այդ արժեքները չմեկնաբանենք և վերագրենք որևէ մեկին։ Պետք է թույլ տալ, որ նախ յուրաքաչնյուր մարդ ինքը որոշի իր ուղղվածությունը, և կարողանանք ճիշտ քաղաքականություն մշակել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխային, մի խեղաթյուրեք», - ասաց նա։
Ավելի վաղ, «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակումներ եղան, համաձայն որոնց, Ռուզաննա Մուրադյանի ղեկավարած ՀԿ-ն ձեռնարկ է տպագրել, որով նպատակ է ունեցել սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականություն քարոզել։

Նյութի աղբյուր՝
https://www.aysor.am/am/news/2017/09/11/%D5%8C%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%84%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/1308927

No comments:

Post a Comment