Wednesday, April 20, 2016

ԼՂ հարցով Սերժ Սարգսյանը կասի մի բան, որը բխելու է ազգի և պետության շահերից

 ԼՂ հարցով Սերժ Սարգսյանը կասի մի բան, որը բխելու է ազգի և պետության շահերից

Հայրենասիրությունը հայի գենի մեջ է, ինչի վառ ապացույցը սահմանային լարվածության օրերին մեր միասնականությունն էր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց պատգամավոր Ռուզան Մուրադյանը:
Ըստ նրա` այս օրերին ականատես եղանք Ադրբեջանի հերթական ոճրագործությանն ու պայմանավորվածության խախտմանը, ինչին մինչ այս էլ տարբեր ձևաչափերով ականատես ենք եղել: Պատգամավորի կարծիքով` եթե ժամանակին Ադրբեջանը միջազգային ատյանների կողմից համապատասխան գնահատական ստանար իր ագրեսիայի համար, նման վիճակ չէր լինի:
«Անհասցե հորդորներն ու գնահատականները բերեցին սրան: Սա մեզ համար դաս էր, որպեսզի ճիշտ կարողանանք գնահատել իրավիճակը և միշտ զգոն լինել»,- ասաց Մուրադյանը:
Անդրադառնալով լուրերին, թե շուտով նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցով կոչ է ուղղելու ժողովրդին` պատգամավորը նշեց, որ վստահ է` նախագահը կասի մի բան, որը բխելու է ազգի և պետության շահերից: 

No comments:

Post a Comment