Friday, October 19, 2012

Հանդիպում տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալների հետ

Հոկտեմբերի 19-ին Աժ պատգամավոր, <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի նախաձեռնությամբ Երևանի Տ.Ժամկոչյանի անվան Հ. 119 դպրոցում աշխատանքային հանդիպում կազմակերպեց Երևանի և ՀՀ տարբեր մարզերի դպրոցների տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև տնօրեններ,նախարարության ներկայացուցիչներ ՝ ի դեմս ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, ԿԳՆ հանրակրթության վարչության մասնագետ Սամվել Պեպանյանի, ԿԾԿ ԾԻԳ-ի ենթածրագրերի ղեկավար Կարեն Մելքոնյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ տարբեր միջազգային կառույցներից : Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալի աշխատանքի կազմակերպման իրենց փորձը:Հարց ու պատասխանի միջոցով վեր հանվեցին իրենց գործունեության ընթացքում առաջացող դժվարությունները: Լսեցին բոլոր մասնակիցների առաջարկությունները հետագայում նրանց գործունեությանը աջակցելու և բարելավելու նպատակով: Բոլոր մասնակիցները շնորհակալություն հայտնեցին իրենց ընձեռնված այդ բացառիկ հնարավորության համար և ցանկություն հայտնեցին շարունակելու փորձի փոխանակումն ու հետագա համագործակցությունը:







No comments:

Post a Comment