Saturday, October 27, 2012

Հանդիպում Երևանի և ՀՀ մարզերի ավագ դպրոցների տնօրենների հետ

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, <<Դպրոց կենտրոնների միության>> նախագահ Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Երևանի և ՀՀ մարզերի ավագ դպրոցների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Կրթության ազգային ինստիտուտից Անահիտ Բախշյանը, Մելանյա Դավթյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Անուշ Շահվերդյանը և այլք: Հանդիպման ընթացքում խմբային աշխատանքների միջոցով փորձեցին վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են ավագ դպրոցներում և մշակեցին առաջարկություններ: Ավագ դպրոցի տնօրենները գոհ էին հանդիպումից և հույս հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումները կունենան շարունակական բնույթ:





No comments:

Post a Comment